թյուններ կամ խմբեր, որոնք չեն մասնակ– ցում կառավարության կազմելուն և մի շարք հարցերում հանդես են գալիս կառա– վարության քաղաքականության դեմ։ Ներկուսակցական Օ․, խմբա– վորում, որը սկզբունքային հարցերում հանդես է գալիս կուսակցության և նրա ղեկավար մարմինների քաղաքականու– թյան դեմ։ Մինչե սոցիալիստ, հեղափոխության հաղթանակը և սոցիալիզմի շինարարու– թյան շրջանում կոմունիստական կուսակ– ցություններում Օ․ առաջանալու օբյեկ– տիվ պատճառը հասարակության և իր՝ պրոլետարիատի ոչ միատարր սոցիալ․ կառուցվածքն է։ Կուսակցության շարքե– րում հայտնվում են ոչ պրոլետարական և մանրբուրժ․ տարրեր, ինչպես նաև անձինք, որոնք գտնվում կամ ընկնում են ոչ պրո– լետարական դասակարգերի կամ խավերի ազդեցության տակ, օբյեկտիվորեն դառ– նում պրոլետարիատի և նրա կուսակցու– թյան վրա բուրժ․ ազդեցության տարածող– ներ։ ՍՄԿԿ–ի ներսում ես առաջացել են օպորտունիստական խմբավորումներ, որոնք կուսակցության լենինյան գծին հակադրել են իրենց գիծը, որը մեծամա– սամբ արտահայտել է մանրբուրժ․ դասա– կարգերի և խավերի շահերն ու տրամա– դրությունները (տես Օտզովիստներ, ոււ– տիմատիստներ, <Ձախ կոմունիստներ*, Տրոցկիզմ, <Դեմոկրաւոական ցենտրա– էիզմի> խումբ, <Բանվորական օպոզի– ցիա>, Ֆրակցիա)։ Սոցիալիզմի հաղթա– նակից և հասարակության դասակարգա– յին միատարրություն ձեռք բերելուց հե– տո կոմկուսակցություններում Օ․ առա– ջանալու օբյեկտիվ պատճառները վերա– նում են։ ՕՊՈԿ, մանր ծակոտիներով սիլիցիումա– յին նստվածքային ապար։ Կազմված է ամորֆ սիլիկահողից (օպալից), կավային նյութի խառնուրդից, օրգանիզմների կը– մախքային մասերից, միներալային (քվար– ցի, դաշտային սպաթների, գլաուկոնիտի) հատիկներից։ Տ102-ի պարունակությունը հասնում է 92–98%։ Օ․ լայնորեն տա– րածված է կավճի և ստորին չորրորդա– կանի հասակի նստվածքներում (Պովոլ– ժիե, Ուրալ, ՍՍՀՄ Եվրոպական մաս)։ Կիրառվում է շինարարության մեջ և որ– պես ադսորբենտ։
ՕՊՈՆԵՆՏ, տես Ընդդիմախոս։
ՕՊՈՍՈհՄ, տես Պարկամկներ։
ՕՊՈՐՏՈՒՆԻԶՄ (ֆրանս․ opportunisme, լատիներեն opportunus – հարմար, օգ– տավետ) բանվորական շարժ– ման մեջ, բանվ․ շարժումը բուրժուա– զիային ձեռնտու ուղիով մղող, բանվոր դասակարգի իրական շահերին հակասող տեսություն և պրակտիկ գործունեություն։ Երևան է եկել XIX դ․ 2-րդ կեսին՝ բանվոր դասակարգի հեղափոխ․ շարժման զար– գացմանը զուգընթաց։ Սկզբնապես նրա գաղափարական հիմքն են եղել նախա– մարքսյան սոցիալիզմի տարբեր ձևերը, իսկ տակտիկան փոխ է առնվել լիբերալ ռեֆորմիստներից, ինչպես նաև զանա– զան անարխիստական խմբերից։ 1-ին և 2-րդ ինտերնացիոնալների գործունեու– թյան շրջանում Կ․ Մարքսը և Ֆ․ էնգելսը մի կողմից քննադատել են Ֆ․ Լասալին, է․ Բեռնշտայնին, Կ․ Շրամին օպորտու– նիստական ըմբռնումների և տակտիկա– կան կողմնորոշումների, բուրժուազիային ուղղակի անձնատուր լինելու, մյուս կող– մից՝ Մ․ Ա․ Բակունինին, Օ․ Բլանկիին՝ բանվ․ շարժումը արկածախնդրական ուղի մղելու համար։ Բանվ․ շարժման մեջ մարք– սիզմի հաղթանակից հետո Օ․ փոխել է գաղափարական զգեստավորումը և քո– ղարկվել մարքսիստական ֆրազներով։ Դասակարգային բնույթով Օ․ մանրբուրժ․ գաղավարախոսության և քաղաքականու– թյան դրսևորումն է հեղափոխ․ բանվ․ շարժման մեջ, տեսական առումով այն իրեն դրսևորում է մերթ որպես ռևիզիո– նիզմ, մերթ որպես դոգմատիզմ, կազմա– կերպական տեսակետից՝ մերթ որպես լիկվիդատորություն (տես Լիկվիդատոր– ներ), մերթ որպես աղանդավորություն։ Հեղափոխ․ շարժման վրա իր ներգործու– թյան ուղղությամբ այն հանդես է գալիս մերթ որպես «աջ», մերթ՝ «ձախ», ընդ որում Օ–ի մեկ տեսակը կարող է վերաճել մյուսի։ Աջ Օ․ ռեֆորմիստական տեսություն– ների և համաձայնողական տակտիկական դրույթների ամբողջություն է, որի հիմ– քում ընկած են տարերային տնտ․ զար– գացման առջև խոնարհվելը, կապիտա– լիզմի «տրանսֆորմացիան» սոցիալիզմի, հրաժարումը հեղափոխությունից և պրո– լետարիատի դիկտատուրայից։ Առաջացել է XIX դ․ վերջին – XX-ի սկզբին (է․ Բեռն– շտայն, Կ․ Կաուցկի՝ Գերմանիայում, մեն– շևիզմը՝ Ռուսաստանում) և լայն տարա– ծում գտել 2-րդ Ինտերնացիոնալի կու– սակցություններում։ 2-րդ Ինտերնացիո– նալի կրախից (1914) հետո դրսևորվում է ժամանակակից ռեֆորմիզմի կուսակ– ցություններում։ Կոմունիստական շարժ– ման մեջ XX դ․ 2-րդ կեսից հանդես է գա– լիս որպես աջ ռևիզիոնիզմ (Մ․ Զիլաս, ի․ Նադ, Օ․ Շիկ, է․ Ֆիշեր և ուրիշներ)։ Ծավալված սուր պայքարի հետևանքով աջ Օ–ի գաղափարական դիրքերը ջախ– ջախվել են, իսկ նրա ներկայացուցիչները դուրս են մնացել կոմունիստական շար– ժումից։ «Ձախ» Օ․ ուլտրահեղափոխ․ տեսու– թյունների և արկածախնդրական տակտի– կական ուղղվածության խառնուրդ է, որի հիմքում ընկած է վոլյունտարիզմը, «հե– ղափոխ․ բռնության* բացարձակացումը, հասարակության զարգացման փուլերի անտեսումը։ Ձախ Օ–ի տիպիկ օրինակ է արոցկիզմը։ <Ձախության> մանկական հի– վանդությունը կոմունիզմի մեշ> աշխա– տության (1920) մեջ Վ․ Ի․ Լենինը տվել է համաշխարհային կոմունիստական շարժ– ման ձևավորման շրջանում «ձախ» Օ–ի էության և դրսևորման ձևերի վերլուծու– թյունը։ 1960-ական թթ․ սկզբից «ձախ» Օ–ի վտանգը նորից ուժեղացել է։ Ձևավորվե– լով որպես դոգմատիզմ, հետագայում այն վերածվել է «ձախ» ռևիզոնիզմի, ընդ որում նրա հատկապես վտանգավոր տարատե– սակն է մաոիզմը, որը 50-ական թթ․ դար– ձավ ՉԺՀ պետ․ գաղափարախոսությունը։ Կոմունիստական շարժման մեջ սուր պայ– քար է գնում մարքսիստ–լենինյանների և «ձախ» Օ–ի միջև հասարակության զար– գացման հիմնական պրոբլեմների՝ ժամա– նակակից դարաշրջանի էության, հեղա– փոխ․ հիմնական ուժերի դերի, խաղա– ղության և պատերազմի, «երրորդ աշ– խարհի» երկրների դերի, միջազգային լարվածության թուլացման, սոցիալիզմի կառուցման ուղիների ևն հարցերի շուրջը։ ժամանակակից «ձախ» Օ․ ձգտում է իր ըմբռնումներով նենգափոխել մարքսիզմ– լենինիզմը, պառակտել սոցիալիստ, եր– կըրների համագործակցությունը և մի– ջազգային կոմունիստական շարժումը։ Ինչպես աջ, այնպես էլ «ձախ» Օ–ի դեմ պայքարը միջազգային կոմունիստական շարժման հրատապ խնդիրն է։ Գրկ․ Маркс К․ и Энгельс Փ․, [Письмо] А․ Бебелю, В․ Либкнехту, В․ Брак- ке и др․ («Циркулярное письмо»), 17–18 сент․ 1879 г․, Соч․, 2 изд․, т․ 34; Լենին Ч․ Ի․, Մարքսիզմ և ռևիզիոնիզմ, Երկ․ լիակտ․ ժող․, հ․ 17։ Նույնի, Տարաձայնություն– ներ եվրոպական բանվորական շարժման մեջ, նույն տեղում, հ․ 20։ Նույնի, Կարւ Մարքսի ուսմունքի պատմական բախտը, նույն տեղում, հ․ 23։ В․ И․ Ленин против догматиз– ма, сектантства, «левого» оппортунизма․ Сб․, М․, 1964; В․ И․ Ленин против ревизионизма․ Сб․, М․, 1958․
ՕՊՏԻԿԱ (հուն, блик^– գիտություն տե– սողական ընկալումների մասին, < 6я- то£ – տեսանելի, դիտելի), ֆիզիկայի բաժին, որն ուսումնասիրում է ւույսի բնույթը, առաքման և կլանման օրենքնե– րը, տարածումը տարբեր միջավայրերում, ինչպես նաև նյութի հետ լույսի փոխազդե– ցության ժամանակ առաջացող երևույթ– ները։ Օպտիկական երևույթները մարդկու– թյանը հետաքրքրել են շատ վաղուց, սակայն Օ–ի տեսության սկիզբը պետք է համարել XVII դ․։ Օ–ի զարգացումը պատմականորեն կարելի է բաժանել հե– տևյալ փուլերի, առաջին փուլ՝ Նյուտոնի, Հյուգենսի ժամանակներից մինչև XIX դ․ սկիզբը՝ ալիքային և մասնիկային պատ– կերացումների վրա հիմնված, միմյանց բացառող տեսությունների բուռն պայքա– րի դարաշրջանը, որն ավարտվեց ալի– քային տեսության հաղթանակով։ Երկ– րորդ փուլը Ֆրենելի, Ցունգի ժամանակ– ներից մինչև լուսային մասնիկների՝ քվանտների գաղափարի հաստատման և նրանց տեսության զարգացման դարա– շրջանն է, իսկ երրորդը արդի փուլն է, որը կապված է հատկապես օպտիկական քվանտային գեներատորների հայտնա– դործման հետ։ Սկզբնական շրջանում Օ․ սահմանա– փակվում էր էլեկտրամագնիսական ալիք– ների սպեկտրի տեսանելի մասով։ ժամա– նակակից Օ․ ուսումնասիրում է էլեկտրա– մագնիսական ալիքների սպեկտրի ինչ– պես տեսանելի, այնպես էլ նրան հարող ուլտրամանուշակագույն և ինֆրակարմիր տիրույթները։ Օպտիկական երևույթների մի մեծ խումբ կարելի է քննարկել առանց լույսի ալիքային բնույթը հաշվի առնելու, ընդունելով, որ լուսային էներգիան փո– խանցվում է ճառագայթի երկայնքով։ Այս պատկերացումը և լույսի անդրադարձման ու բեկման օրենքները միասին կազմում են երկրաչափական օպտիկայի հիմքը։ Երկրաչափական օպտիկայի օրենքները