Քանի որ հիվանդության դեպքերը կապված էին թութակների հետ, 1895-ին ֆրանսիացի գիտնական |Վ․ Մորանժը դրանք անվանեց պսիտաեոզ (<հուն․ фитаиос – թու– թակ)։ Հետագայում հայտնաբերվեցին 0-ի բազմաթիվ դեպքեր, որոնց վարակի աղբյուրը թռչունների այլ տեսակներն էին։ Դրանից ելնելով, 1942-ին Կ․ Մեյերն առաշարկեց թու– թակների հյետ կապված դեպքերն անվանել պսիտակոգ, իսկ մյուսները՝ 0․։ Ներկայումս պսիտակոզը (քանի որ դեպքերը եզակի են) դիտվում է որպես 0-ի տեսակ։ Վարակի աղբյուրը հիվանդ կամ վարա– կակիր թռչուններն են։ Մարդու համար հիմնականում վարակի աղբյուր են ընտա– նի թռչունն|երը։ Առավել հաճախ հիվանդա– նում են թռչնաբուծական և թռչնավերա– մշակման ձեռնարկությունների աշխատող– ները։ Վարակը մարդուն է փոխանցվում գերազանցապես օդակաթիլային ճանա– պարհով։ Հիվանդության գաղտնի շրջանը 6–17, հաճախ 10–12 օր է։ Սովորաբար սկսվում էI սուր, մարմնի ջերմաստիճանն արագ բարձրանում է (38–39, երբեմն՝ 40°С)։ Հիվանդները գանգատվում են թու– լությունից, ճակատի, ծոծրակի և քունքերի շրջանի կէսյուն, բաբախող ցավերից, ինչ– պես նաև գոտկային ու ստորին վերջույթ– ների մկանացավերից։ Փովւոխություններ են լինում նաև սիրտ–անոթային և ստա– մոքս՜աղիքային համակարգերում,սակայն, առավել բնորոշը արյան պատկերի փո– փոխությունն է։ Լեյկոցիտների քանակը լինում է բնականոն կամ քչանում է, էրիթ– րոցիտների նստեցման արագությունը մե– ծանում է (40–66 է/ւ//ժամ), առողջանա– լուց հետո էլ պահպանվում է 1–2 ամիս։ 0․ կարող է առաջացնել բարդություններ՝ սրտամկանի, երակների, լյարդի, գլխու– ղեղի պատյանների ու ծայրամասային նյարդերի բորբոքումներ։ Օ–ից առաջա– ցած անընկալությունը կայուն չէ։ Р ու– ժ ու մ ը․ տետրացիկլինային խմբի ան– տիբիոտիկներ։ Կանխարգել ու մը իրականացվում է անասնաբուժական և բժշկ․ ծառայությունների համատեղ ջան– քերով․ թռչունների (հատկապես թութակ– ների) ներմուծման ու տեղափոխման նը– կատմամբ վերահսկողություն։ Կարևոր է նաև ասն–լուսավորչական աշխատանքնե– րի կազմակերպումը։ Հաջողությամբ օգ– տագործվում է օրնիթոզային վակցինա։ ՀՍՍՀ–ում О-ի ուսումնասիրություններն սկսվել ւն 1963-ից։ Թռչուններից 0-ի նկաէոմամբ ընկալունակ են հավերը, բադերը, սագերը, հնդկահավերը, փա– սիանները, սենյակայիններից՝ թութակ– ներն ու դեղձանիկները։ Հիվանդանում են հիմնականում մատղաշ թռչունները։ Վարակի հարուցիչի աղբյուր են հիվանդ և հիվանդացած մանրէակիր թռչունները։ Հիվանդ թռչունների մոտ նկատվում է հարբուխ, լուծ, ոտքերի, թևերի լուծանք։ Բուժման հատուկ մեթոդներ մշակված չեն։ Ս․ Շահնազարյան
ՕՐՆԻԹՈԼՈԳԻԱ (< հուն, opvig – սեռ․ հոլով, opvidog – թռչուն․․․ և ․․․չոգիա), թռչնաբանություն, գիտություն թռչունների սաղմնաբանության, մորֆո– լոգիայի» ֆիզիոլոգիայի, էկոլոգիայի, կարգաբանության և աշխարհագրական տարածման մասին։ Կենդանաբանության ամենավշակված բաժիններից մեկը։ <0․» տերմինն առաջարկել է իտալացի բնա– գետ Ու․ Ալդրովանդին, XVI դ․ վերջե– րին։ Օ–ի վերաբերյալ առաջին աշխա– տանքը պատկանում է Արիստոտելին (IV դ․ մ․ թ․ ա․), որի «Կենդանիների պատմու– թյուն» աշխատությունում խոսվում է 170 տեսակ թռչունների մասին։ Այնուհետև (XVI դ․ վերջին, XVII դ․ սկզբներին), ֆրանս․ բնագետ Պ․ Բելոն, շվեյց․ Կ․ Դես– ները, իտալ․ Ու․ Ալդրովանդին ի մի են բերել Օ–ի մասին տեղեկությունները։ Թըռ– չունների ժամանակակից դասակարգման հիմունքները մշակել է Կ․ Լիննեյը (1735)։ ժ․ Բյուֆոնն առաջինն է հրատարակել աշխարհի թռչունների տարածվածության ընդհանուր տեսությունը (10 հ․, 1770–86)։ XIX դ․ կեսերից նկարագրական աշխա– տանքներին զուգընթաց սկսում են հրա– տարակվել թռչունների համեմատական մորֆոլոգիայի և ֆիլոգենիայի վերաբեր– յալ տեղեկություններ (անգլ․ Թ․ Հեքսլի, ռուս․ Ա․ Մենզբիր, գերմ․ Մ․ Ֆյուրբրին– գեր և ուրիշներ)։ Ցամաքի ժամանակակից կենդանաաշխարհագրական բաժանումը հիմնվում է հիմնականում թռչունների տարածման տվյալների վրա։ Հետազո– տությունների ժամանակակից մեթոդների (ռադիոիզոտոպային, կենսաքիմ․, ռա– դարներ ևն) հետ մեկտեղ կարևոր է օրնիթոլոգիական հավաքածուների դերը կարգաբանության, մորֆոլոգիայի և տա– րածվածության բնագավառներում։ Ըս– տեղծվում են օրնիթոլոգիական արգելոց– ներ, Կարմիր գրքեր։ Զարգանում է Օ–ի նոր ճյուղը՝ թռչունների վարքի կառա– վարումը, որի նպատակն է այն մարդու պահանջներին ծառայեցնելը։ Օ․ սերտո– րեն կապված է կենսբ․ մյուս գիտություն– ների հետ։ ՍՍՀՄ–ում Օ․ մեծ զարգացում է ստացել հատկապես կենսբ․ ինստ–ների, լաբորատորիաների, արգելոցների ստեղ– ծումից հետո։ Օրնիթոլոգիական խոշոր հավաքածուներ կան ՍՍՀՄ ԴԱ Լենին– գրադի կենդանաբանության ինստ–ում, Մոսկվայի համալսարանի կենդանաբա– նական թանգարանում և այլուր։ Օ․ կա– րևոր նշանակություն ունի գյուղատնտե– սության, անտառտնտեսության, որսոր– դության, ինչպես նաև բժշկագիտության և անասնաբուծության համար (թռչուն– ները բազմաթիվ հիվանդությունների տա– րածողներ և հարուցիչների կրողներ են)։ ՍԱՀՄ–ում Օ–ի բնագավառի հետազոտու– թյունները կոորդինացնում է Համամիու– թենական օրնիթոլոգիական կոմիտեն։ Հայաստանի թռչունների վերաբերյալ առաջին գիտական տեղեկությունները պատկանում Են եվրոպացի և ռուս ճանա– պարհորդներին և բնագետներին (XVIII դ․ սկզբներին)։ Ներկայումս ՀՍՍՀ–ում օրնի– թոլոգիական ուսումնասիրություններ են կատարվում ՀԱՍՀ ԴԱ կենդանաբանու– թյան ինստ–ում, Երևանի համալսարա– նում, Հայկ․ մանկավարժական ինստ–ում և իյոսրովի պետ․ արգելոցում։ Գրկ․ Ադամյան Մ․ Ս․, Հայաստանի թռչունները, Ե․, 1985։ Шульпин Л․М․, Орнитология, Л․, 1940; Жизнь животных, т․ 5․ Птицы, М․, 1970․ Մ, Ադամ յան ՕՐՇԱ, քաղաք (1772-ից), շրջկենտրոն Վիտեբսկի մարզում։ Դտնվում է Դնեպրի աֆին, նրա վտակ Օրշիցա գետը թափ– վելու տեղում։ 119 հզ․ բն․ (1985)։ Երկա– թուղային հանգույց է։ О-ով է անցնում Լենիւգրադ–Կիև ավտոմայրուղին։ Տեքս– տիլ սրդ․ կենտրոն է։ Կան վուշի կոմբի– նատ հաստոցաշինական, կարի մեքե– նանէրի, գործիքաշինական, սիլիկատնե– րի, երկաթբետոնե կառուցվածքների, սննդ[ւ արդյունաբերության գործարաններ, երկս թուղային տրանսպորտի ձեռնար– կութ ուններ։ Հիշատակվում է 1067-ից։
ՕԸՈԴԵՆԵձ (<հուն․6թՕ£ – լեռ և y£ve- aig–ծագում, առաջացում), տես Լեռնա– կազմություն։
ՕՐՈԿՆԵՐ (ինքնանվանումը՝ ուլ տա), փոքրաթիվ ժողովուրդ։ Բնակվում են Մա– խաղին կղզում (ՌՍՖՍՀ Սախալինի մարզ)։ Լեզուն պատկանում է տունգուսա–ման– ջուրական ընտանիքին։ Աշխատում են եղջերվաբուծական սովխոզներում, զբաղ– վում ձկնորսությամբ և ծովային գազան– ների որսով։ ОГПрС (Genista), դեղնածաղիկ, բակ!ազգիների ընտանիքի թփերի և կի– սաաիերի ցեղ։ Հայտնի էtշուրջ 80 (ՍՍՀՄ–ում՝ 20) տեսակ՝ տարածված առա– վելապես միջերկրածովյան երկրներում և Արմ․ Ասիայում։ Ցողունները կանաչ են, ճիպոտանման, փշոտ և բազմաթիվ՝ 1 – 1,5 ս բարձրությամբ։ Տերևները պարզ են, եռմասնյա, թավոտ, ծաղիկները՝ դեղին, հազվադեպ սպիտակավուն, ողկուզավոր ծաղյկաբույլերով։ ՀՄՄՀ միջին լեռնային գոաու չոր անտառներում, բացատներում, գես^ավւերին, ձորեզրերին հանդիպում է անհրկովկասյան Օ․ և փռված Օ․։ Օ–ի շատ տեսակներ ունեն բարձր գեղազարդիչ հատկություններ և զանգվածաբար օգտա– գործվում են գեղազարդային պարտեզա– գործության մեջ։ Օ–ի տերևները պարու– նակում են ցիտիզին ալկալոիդը, որի լուծույթը (ցիտիտոն) օգտագործվում է որպես շնչառության կարգավորման մի– ջոց։ Օ–ի տերևներից, ցողուններից և ծա– ղիկներից նախկինում ստանում էին դե– ղին ներկ, որն օգտագործվում էր կտորե– ղենի ներկման համար։ ՕՐփՍ՚ՌՆԵՐ, գալլա, գալլասներ, ժողովուրդ։ Բնակվում են Եթովպիայում (10[5 մլն) և Հս․ Քենիայում (110 հզ․, 1978)։ Լեզուն պատկանում է սեմա–քա– մակաև ընտանիքի քուշական խմբին։ Օ․ բաժանվում են մի քանի խմբի (տուլա– մա, արուսսներ, բորանա ևն)։ Կենտր․ և Արմ․ Եթովպիայի Օ․ հիմնականում զբաղվում են անասնապահության հետ համատեղված երկրագործությամբ, իսկ Հվ․ Եթովպիայի և Քենիայի Օ․՝ անասնա– պահությամբ։ Օ–ի մի մասը միաբնակ քրիստոնյաներ են, մնացածը՝ մահմեդա– կաններ։ Եթովպիայում Օ․ մյուս ժողո– վոլրդների հետ միավորվում են եթովպ․ միացյալ ազգի մեջ։ ՕքյՈՁՆԵՐ (ինքնանվանումը՝ նանի), ժողովուրդ։ Բնակվում են հիմնականում
ՌՍՖԱՀ Իաւբարովսկի երկրամասի հվ–ում։ Թիվը 1,2 հզ․ (1983)։ Լեզուն պատկանում է 1տունգուսա–մանջուրական ընտանիքին։ 0-|ի կազմում մտել են ոչ միայն տեղական, այլև եկվոր (գլխավորապես տունգուսա– կան) տարրեր։ Նրանք աշխատում են կոլտնտեսություններում (զբաղվում են ձկնորսությամբ, որսորդությամբ ևն)։