Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 12.djvu/622

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

նկարների անշարժ պատկեր) հաղււրդե– լու էլեկտրական եղանակ։ Իրականաց– վում է ֆաքսիմիլային ապԱւրատ1երով (մեխանիկական, լուսաօպտիկակաե և էլեկտրոնային սարքավորումների հսմա– լիր՝ կապի էլեկտրական անցուղիէերով հարթ անշարժ պատկերներ հաղորդելու կամ այդպիսի պատկերներ ընդունելու համար)։ Ֆ․ կ․ հեռագրական կապ]ւ տե– սակ Է, բայց, ի տարբերություն վերջինի, բնութագրվում է հաղորդվող վավերա– գրական ինֆորմացիայի բազմազւււնու– թյամբ և առավել բարձր խանգար? ւմա– կայունությամբ։ Ֆ․ կ–ի մեթոդների ու միջոցները կիրառվում են լուսահեռս [գրե– րի և կենտրոնական թերթերի (դւանց ապակենտրոնացված տպագրության դեպ– քում) Էշերի նյութերը հաղորդեւիս։

ՖԵԴԵՐ, Ֆեդդեր, Ֆեդդերս, Ցու– լի Ցանովիչ (Իվանովիչ) (1838–1909), լատիշ նկարիչ։ Բնանկարչության ազգ․ ռեալիստ, դպրոցի հիմնադիրներից։ Սո– վորել է Պետերբուրգի (1856–62) և Դյու– սելդորֆի (1875–76) գեղարվեստի ակա– դեմիաներում։ Գծանկարչություն և գծա– գրություն է դասավանդել Ելգա լյայի (1864–75), Բելգորոդի (1876–86) և Պե– տերբուրգի (1886–96) ուս․ հաստս լռու– թյուններում։ Լատիշ գեղանկարիչներից առաջիններից Է, որ նկարել է Լատվւայի բնապատկերներ։ Ակադեմիական ռո/ան– տիզմի ավանդույթներից տևափոխվվով՝ Ֆ–ի արվեստը աստիճանաբար հասել է ազգ․ բնապատկերի անմիջական, ււեա– լիստորեն ճշգրիտ արտացոլման («Ամպրո– պային երկնքով բնանկար», 1873, «Պէւրսե գետը», 1890, «Գաույա գետի հովիտը», 1891, «Կոկնեսեի դղյակի ավերակնէ րը», 1904, «Աիգուլդայի պուրակում», 1905– 1907, բոլորը՝ Լատվ․ ՍՍՀ Գեղարվէստի թանգարան, Ռիգա)։ Գրկ․ Эглит А․, Лапинь А․, Ю․ Фед- дерс, Рига, 1958․ ъъп-ъгиБЪЪР (լատ․ foederati, < I foe- dus դաշ/ւեք, պայմանագիր, ֆրէսնս․ fёdёгёs), Հին Հռոմ ու մ․ 1․ Հռոմի հետ դաշինքով կապված համայնքներ, որոնք սովորաբար անվանվել են դաշնա– կիցներ (socii)։ 2․ Հռոմեացիների մոտ, կայսրության սահմաններում ծառէււյող բարբարոսական ցեղեր։ Ծառայությաէ դի– մաց բնակության համար ստացել են ւ ահ– մանամերձ հողեր և ռոճիկ։ Ֆ–ի ւէերն առանձնապես մեծ էր IV–V դդ․։ Ֆրանսիայում․ 1․ Ֆրանս, բուրժ․ մեծ հեղափոխության ժամանակ հեղսփո– խությունը ներքին հակահեղափոխությու– նից և օտարերկրյա ինտերվենցիայից պաշտպանելու համար ստեղծված կամա– վորական զորամիավորումների անդամ– ներ։ Առանձնապես փառաբանվել են Սար– սելի Ֆ․, որոնք մասնակցել են 1792-ի օգոստ․ 10-ի ժող․ ապստամբությանը (Dtu- րիզ են բերել <Մարսեւյեզը>)։ 2․ 1815- ին, «Հարյուր օրվա> ժամանակ, օտարերկըր– յա ինտերվենցիայի դեմ պայքարելու և Բուրբոնների վերականգնումը խոչըէ դո– տելու նպատակով ստեղծված կամավո– րական ջոկատների անդամներ։ 3․ Փա– րիւլի կոմունա /87/-ի ժամանակ «Ազգա– յին գվարդիայի հանրապետական ֆէդե– րացիայի» մեջ միավորված ազգ․ գվար– դիականները՝ կոմունայի պաշտպան– ները։

ՖԵԴԵՐԱՑԻԱ (< ուշ լատ․ foederatio – միություն, դաշինք, միավորում), պետ․ կառուցվածքի ձե, որի դեպքում իրավա– բանորեն որոշակի քաղ․ ինքնուրույնու– թյուն ունեցող մի քանի պետ․ կազմավո– րումներ միավորվում են մեկ դաշնակցա– յին պետության մեջ։ Առաջին բուրժ․ Ֆ․ ԱՄՆ են (1787-ի սահմանադրություն)։ Ֆ․ են ԳՖՀ, Շվեյցարիան, Ավստրիան, Կանադան, Բրազիյիան, Մեքսիկան են։ Մոցիալիստ․ Ֆ․ են ԱԱՀՄ, ՀՍՖՀ, ՉՍՍՀ։ Սոցիալիստ․ Ֆ․ Էությամբ և կառուցված– քով արմատապես տարբերվում է բուրժ․-ից։ ՍՍՀՄ–ում և սոցիալիստ, մյուս երկրներում պատմության մեջ աոաջին անգամ Ֆ․ դարձել է ազգային հարցի լուծ– ման պետ․ ձե։ Սոցիալիստ․ Ֆ․ կառուց–

  • ված է ազգային–տերիտորիալ սկզբուն–

քով։ Նրա կազմի մեջ մտնող միութենա– կան հանրապետությունները, որպես կա– մավոր հիմունքներով միավորված սու– վերեն իրավահավասար պետություններ, ունեն Ֆ–ից դուրս գալու իրավունք։

ՖԵԴԻՆ Կոնստանտին Ալեքսանդրովիչ (24․2․1892, Սարատով–15․7․1977, Մոսկ– վա), ռուս սովետական գրող, ՄՄՀՄ ԳԱ ակադեմիկոս (1958), սոցիալիստական աշխատանքի հերոս (1967)։ Գերմ․ ար– վեստի ակադեմիայի թղթ․ անդամ (1958)։ 1914-ին ավարտել է Մոսկվայի առևտր․ ինստ–ը։ Նույն տարում մեկնել է Գերմա– նիա՝ գերմաներենի մեջ կատարելագործ– վելու։ 1918-ին վերադարձել է հայրենիք։ 1921-ին մտել է «Սերապիոնյան եղբայր– ներ» գրական խմբի մեջ։ Ֆ–ի գործերը տպագրվել են 1913-ից։ 1923-ին լույս է տեսել նրա պատմվածքնե– րի առաջին ժողովածուն՝ «Ամայի տարա– ծություն»-^ Հեղինակին լայն ճանաչում է բերել «Քաղաքներ և տարիներ» (1924, համանուն ևինոնէար, 1930 և 1973, հա/ հրտ․ 1969) վեպը, որը պատմում է մտա– վորականության վարքագծի մասին՝ Հոկ– տեմբերյան հեղափոխության և քաղաքա– ցիական պատերազմի ժամանակ։ «Եղ– բայրներ» (1927–28) վեպը նվիրված է հեղափոխության մեջ արվեստի դերի բա– ցահայտմանը։ 1920-ական թթ․ վերջին և 30-ական թթ․ սկզբին Ֆ․ կատարել է մի քանի ուղևորու– թյուն Արմ․ Եվրոպայի երկրներ։ Արդյունքը եղել են «Եվրոպայի առևանգումը» (գիրք 1–2, 1933–35) և «Արկտուր» առողջարա– նը» (1940) վեպերը, որոնցում բացահայտ– ված են բուրժ․ աշխարհի սոցիալ․ հակա– սությունները, քննադատված են նրա քաղ․ ու բարոյական հիմքերը։ Հայրենական մեծ պատերազմի (1941 – 1945) տարիներին Ֆ․ գրել է «Զգացմունք– ների փորձությունը» (1942) պիեսը, պատմ– վածք–ակնարկներ, որոնք ամփոփվել են «Մի քանի բնակավայր» (1943) և «ժամա– դրություն Լենինգրադի հետ» (1944) շար– քերի մեջ, սկսել է աշխատել «Առաջին բերկրանքը» (1945, համանուն կինոնկար, 1956, հայ․ հրտ․ 1954), «Արտասովոր ամա– ռը» (1947–48, համանուն կինոնկար, 1956, հայ․ հրտ․ 1952, երկու վեպերի հա– մար՝ ՍՍՀՄ պետ․ մրցանակ, 1949) և «Խա– րույկ» (գիրք 1–2, 1961–65) եռերգու– Կ․ Ա․ Ֆեդին Ն․ Ե․ Ֆնդոսեև թյան վրա։ Այս գործերում տրված է ռուս, հեղափոխական բնավորության կազմա– վորման պատմությունը, ռուս, հասարա– կության հեղափոխական նորացման օրի– նաչափության գաղափարը։ «Գրող, ար– վեստ, ժամանակ» (1957, լրց․ հրտ․ 1961) գրքում Ֆ․ ստեղծել է անցյալի և իր ժամա– նակի գրողների դիմանկարներ, գրել գրո– ղի աշխատանքի ու վարպետոէթյան մա– սին։ Լայնորեն հայտնի է «Գորկին մեզ հետ» (1941–68) հուշագրությունը։ Ֆ–ի ստեղծագործության մեջ առաջատարը «նոր աշխարհի մարդկայնության» գաղա– փարն Է։ Ֆ–ի երկերը թարգմանվել են ՄՄՀՄ և այլ ժողովուրդների լեզուներով։ Ֆ․ եղել է ՍՍՀՄ ԳՄ առաջին քարտու– ղարը (1959–71) և վարչության նախա– գահը (1971-ից)։ ՄՄՀՄ VI–IX գումարում– ների Գերագույն սովետի դեպուտատ։ Պարգևատրվել է Լենինի 4, Հոկտեմբեր– յան հեղափոխության, Աշխատանքային կարմիր դրոշի 2, ինչպես նաև ԳԴՀ–ի 2 շքանշաններով։ Երկ․ Собр․ СОЧ․, Т․ 1 – 10, 1969–73․ Գրկ․ Брайнина Б․, Константин Фе– дин․ Очерк жизни и творчества, 5 изд․, М-, 1962; Ն ու յ ն ի, По законам красоты․ О трилогии К․ Федина и о героях необыкновен– ного времени, М․, 1968; Նույնի, Федин и Запад, 2 изд․, М․, 1983; Кузнецов Н․ И․, Константин Федин․ Очерк творчества, М․, 1969․ Գ․ Թաթոսրսն

ՖԵԴԻՆԴ (անգլ․ fading, <fade – աստի– ճանաբար թուլանալ, վերանալ), նույնն Է, ինչ նվաղում։

ՖԵԴՈՍԵԵՎ Նիկոլայ Եվգրաֆովիչ (1871 – 1898), Ռուսաստանում մարքսիզմի առա– ջին պրոպագանդիստներից։ Ծնվել է քննի– չի ընտանիքում։ Սովորել է Կատանի գիմ– նազիայում, ինքնուրույն ուսումնասիրել է մարքսիզմը։ Հեղափոխ․ պրոպագանդա– յի համար 1887-ին հեռացվել է գիմնա– զիայից։ 1888-ից սկսել է կազմակերպել մարքսիստական խմբակներ (1888-ի հոկ– տեմբերից մինչև 1889-ի մայիսը դրանցից մեկի անդամ է եղելՎ․ Ի․ Լենինը)։ 1889-ին ձերբակալվել, 1890-ին բանտարկվել է Պետերբուրգում։ 1892-ին հեղա^իոխ․ աշ– խատանք է կատարել Վլադիմիրում, կա– պեր հաստատել այլ քաղաքների մարք– սիստների հետ։ 1892-ի սեպտեմբերին կրկին բանտարկվել Է։ Վլադիմրրի բան– տում եղած ժամանակ նամակագրություն է ունեցել Լենինի հետ։ 1893-ին աքսորվել է Սոլվիչեգոդսկ, 1895-ին՝ Արլ․ Սիքփր։ Ինք– նասպան է եղել։ Ֆ․ մի շարք աշխատությունների հեղի– նակ Է, որոնցում մարքսիզմի դիրքերից վերլուծել է Ռուսաստանի տնտ․[ և քաղ․