զարգացման առանձնահատկությունները, բացահայս^ել նարոդնիկական հայացքնե– րի սնանկությունը, հանդես է եկել լիբե– րալ նարոդնիկների դեմ։ Պրոլետարական կուսակցության ծրագրի նախագծի հեղի– նակ է։ Ֆ–ի ծրագրի հիմքում դրված էին․ ի նքնակալության դեմ մղվող հեղափոխա– կան պայքարում պրոլետարիատի ղեկա– վար դերի, գյուղացիությանը որպես բան– վոր դասակարգի գլխ․ դաշնակցի ճանաչ– ման, որպես հեղափոխ․ պայքարի միջոց անհատական տեռորի ժխտման դրույթ– ները։ Երկ․ Статьи и письма, М․, 1958․
ՖԵԴՈՏՈՎ Պավել Անդրեեիչ (1815–1852), ռուս նկարիչ։ Քննադատական ռեալիզմի սկզբնավորողը ռուս, կերպարվեստում։ Լինելով սպա՝ 1834-ից հաճախել է Պետեր– բուրգի Գեղարվեստի ակադեմիայի գծա– նկարչության դասարանները, իսկ պաշ– տոնաթող լինելուց հետո (1844)՝ ամբողջա– պես նվիրվել արվեստին։ Սկզբնական շըր– ջանի գործերը զինվ․ կենցաղի ու ռեժիմի թեմաներով մատիտով ծաղրանկարներ, ուրվանկարներ, սեպիայով կոմպոզիցիա– ներ են։ Հասուն շրջանում (մինչե 1840- ական թթ․ վերջը) Ֆ․ անցել է յուղաներկ աշխատանքների, ստեղծել ժամանակի բը– նորոշ տիևյերի, պետերբուրգյան կենցաղի տգեղ ու ծիծաղելի տեսարանների մի ողջ պատկերասրահ՝ ցուցադրելով նիկոլաև– յան Ռուսաստանի մռայլ դիմագիծը («Նո– րաթուխ ասպետը», 1846, «Չմահավան հարսնացուն», 1847, «Մայորի խնամախո– սությունը», 1848, բոլորը՝ Տրետյակովյան պատկերասրահ, Մոսկվա)։ Ֆ–ի լավագույն դիմանկարները («Ե․ Գ․ Ֆլուգ», մոտ 1850, «Ն․ Պ․ ժդանովիչ», 1849, երկուսն էլ՝ Ռուս, թանգարան, Լենինգրադ) հատկանշվում են գեղանկարչական ամբողջականու– թյամբ։ Դժբախտ կնոջ տառապանքին, մարդու անկման ու կործանմանն են նվիր– ված նկարչի ուշ շրջանի գործերը («Այրի կինը», «Անկո՝ր, նորից անկոր», երկուսն էլ՝ 1851–52, Տրետյակովյան պատկերա– սրահ)։ Ֆ․ կյանքի վերջին տարիներին տառապել է հոգեկան ծանր հիվանդու– թյամբ (մահացել է խելացնորների հի– վանդանոցում)։
ՖԷԴՈՏՈՎԱ Գլիկերիա Նիկոլաենա (1846–1925), ռուս դերասանուհի։ Հան– րապետության ժող․ արտիստուհի (1924)։ Աշխատանքի հերոս (1924)։ 1858-ից հան– դես է եկէղ Փոքր թատրոնի բեմում, 1863-ին ավարտել Մոսկվայի դրամատիկական ուսումնարանը (ի․ Մամարինի դասարա– նը) U ընդունվել նույն թատրոնի թատերա– խումբը։ £?ղել է Մ․ Շչեպկինի հետևորդնե– րից։ Խաղացել է հերոսական, քնարական, ողբերգական, ինչպես և կենցաղային ու բնութագրական դերեր։ Առանձնապես հա– ջողություն է ունեցել Ա․ Օստրովսկու և Շեքսպիրի պիեսներում։ Ա․ Օստրովսկու պիեսներում կատարել է 29 դեր, որոնցից լավագույնը եղել է Կատերինան («Ամպ– րոպ», 1863, խաղացել է 35 տարի), այլ դերերից են՝ Վասիլիսա («Վասիլիսա Մե– լենտևայ, 1868, դերը գրված է Ֆ–ի համար), Լարիսա| («Անօժիտը», 1878), Կրուչինինա («Անմեղ մեղավորներ», 1884), Շեքսպի– րի պիեսներում՝ Բեատրիչե («Ոչնչից մեծ աղմուկ», 1865), Կատարինա («Կամակոր կնոջ սանձահարումը», 1871), Պորցիա («Վենետիկի վաճառականը», 1877), Լեդի Մակբեթ («Մակբեթ», 1890) ևն։ 1885-ից զբաղվել է մանկավարժությամբ, 1905-ից թողել բեմը։ Ֆ․ Պ․ Ադամյանի հանդի– սատեսներից էր Մոսկվայում (1883)։ Շուրջ 25 տարի սերտ բարեկամական կապեր է ունեցել Գ․ Մունդուկյանի հետ։ Գրկ․ Гоян Г․, Гликерия Федотова․ Жизнь и творчество великой русской ар– тистки, М–Л․, 1940․ Ր․ Հովակիմ յան
ՖԵԴՈՐԵՆԿՈ Նիկոլայ Տրոֆիմովիչ (ծն․ 1912), ռուս սովետական բանասեր, արևե– լագետ, պետ․ և հասարակական գործիչ։ ՄՍՀՄ ԳԱ թղթ․ անդամ (1958)։ ՄՄԿԿ անդամ 1943-ից։ Ավարտել է Մոսկվայի արևելագիտության ինստ–ը (1937)։ ՄՄՀՄ արտակարգ և լիազոր դեսպան (1954)։ Արտաքին գործերի մինիստրի տեղակալ (1955–58), ՄՍՀՄ դեսպան ճ․ապոնիա– յում (1958-62), ՄՄՀՄ–ի մշտական ներ– կայացուցիչ ՄԱԿ–ում և ՍԱՀՄ–ի ներկայա– ցուցիչ Անվտանգության խորհրդում (1963–68)։ 1970-ից «Ինոստրաննայա լի– տերատուրա» («Иностранная литерату– ра») ամսագրի գլխ․ խմբագիր։ Ուսում– նասիրությունները վերաբերում են Չի– նաստանի և ճապոնիայի մշակույթի պատ– մությանը, չին․ դասական և ժամանակա– կից գրականությանը ևն։ ԱԱՀՄ ԳՄ վար– չության քարտուղար (1971-ից)։ ՄՄԿԿ Կենտր․ վերստուգիչ հանձնաժողովի ան– դամ 1966–1971-ին։ Ֆ․ Տոկիոյի չինագի– տության ինստ–ի պատվավոր անդամ է (1961) և Ֆլորենցիայի արվեստի ակա– դեմիայի պատվավոր ակադեմիկոս (1975)։ Պարգևատրվել է Լենինի 2 և 4 այլ շքա– նշաններով։ Երկ․ Китайская литература, М․, 1956; Японские записи, М-, 1966, 2 изд․, М․, 1974․
ՖԵԴՈՐՈՎՍԿԻ Ֆեոդոր Ֆեոդորովիչ (1883–1955), սովետական բեմանկարիչ։ ՍՍՀՄ Ժող․ նկարիչ (1951)։ ՄՍՀՄ գեղար– վեստի ակադեմիայի իսկական անդամ (1947, 1947–53-ին՝ փոխպրեզիդենտ)։ Աովորել է Մոսկվայի Ատրոգանովյան կենտր․ գեղարվեստաարդ․ ուսումնարա– նում (1902–07)։ ՄՄՀՄ Մեծ թատրոնի (Մոսկվա) գեղարվեստաբեմադրական մասի վարիչ, ապա նաև գլխ․ նկարիչ (1927–29 և 1947–53)։ Ձևավորել Է՝ Մեծ թատրոնում՝ Բորոդինի «Իշխան Իգոր» (1934, ՄՍՀՄ պետ․ մրցանակ, 1941), Մուսորգսկու «Բորիս Դողունով» (1948, ՄՍՀՄ պետ․ մրցանակ, 1949) և «Խովանշ– չինա» (1950, ՍՍՀՄ պետ․ մրցանակ, 1951), Ռիմսկի–Կորսակովի «Սադկո» (1949, ՍՍՀՄ պետ․ մրցանակ, 1950), Լենինգրադի Ա․ Մ․ Կիրովի անվ․ օպերայի և բալետի թատրոնում՝ Գլինկայի «Իվան Սուսանին» (1939), Մ․ Կովալի «Եմելյան Պուգաչով» (1942, ՄՄՀՄ պետ․ մրցանակ, 1943) օպերաները։ Պարգևատրվել Է Լենինի և 2 այլ շքանշաններով։
ՖԵԴՉԵՆԿՈՅհ ՍԱՌՑԱԴԱՇՏ, լեռնահով– տային խոշոր սառցադաշտ ՍՍՀՄ–ում, Հս–Արմ․ Պամիրում, Տաջ․ ԱԱՀ–ում։ Մկիզբ է առնում Յազգուլեմի լեռնաշղթայի հս․ լանջից, ՀեղաՓոխության, 26 կոմիսար– ների և Փարիզյան կոմունայի պիկերի ստորոտներից, իջնում Գիտությունների ակադեմիայի լեռնաշղթայի երկարու– թյամբ՝ աջից ու ձախից ընդունելով 30 վտա ւ–սառցադաշտ։ Երկարությունը 77 կմ Է, լսյնությունը՝ 2600 մ, սառցի հաստու– թյունը՝ միջին մասում մինչև 1000 մ, ընդհանուր տարածությունը՝ 824 կմ2, շարմման արագությունը՝ 66,8 սմ/օր։ Նր– բանից սկիզբ է առնում Սելդարա գետը։ Ֆ․ i-ի վրա է աշխարհի ամենաբարձր (ավէ լի քան 4200 մ) օդերևութաբանական կայանը, մոտ 4900 մ բարձրության ւ|րա գործում է սառցադաշտաբանական կա– յան։ Հայտնագործել է Վ․ Ֆ․ Օշանինը, 1878եին։ Անվանումը տրվել է ի պատիվ ռուս ճանապարհորդ և բևեռախույզ Ա․ Պ․ Ֆեսենկոյի (1844-1873)։
ՖԵԴՐՌՍ (Phaedrus, մոտ մ․ թ․ ա․ 15– մոտ մ․թ․70), հռոմեացի առակագիր։ Եղել է ստրուկ, ապա Օգոստոս կայսեր ստըր– կալույծներից։ Դրել է լատ․, յամբական չավւով, պարզ ու հասարակ։ Թարգմանել է Եզոպոսի առակները և իր ինքնուրույն գորօերի հետ հրատարակեյ «Եզոպոսյան առակներ» խորագրով, 5 գրքով, որոնցից պահպանվել է միայն 134 առակ։ Ուշ շրջանի գրքերում Ֆ․, ներմուծելով բարո– յախոսական դատողություններ, անեկ– դոտներ և այլ նյութեր, դուրս է եկել ավանդական ժանրի սահմաններից։ Ֆ–ի գաղափարախոսությունը պլեբեյական է․ մեծ ուշադրություն է նվիրել սոցիալ․ մո– տիվներին։ Ֆ–ի առակները հայերեն է թարգմանել և հրատարակել է․ Հյուր– մյուզյանը «Առակք» (1855) խորագրով։
ՖԵԷՐԻԱ (ֆրանս․ feerie, fee – փերի, կախարդուհի բառից), 1․ թատրոնում՝ հեքիաթային շքեղ, շլացուցիչ ներկայա– ցում՝ բեմադրական էֆեկտներով, լու– սային խայտաբղետ խաղերով, հրապու– րիչ Г երաժշտությամբ, տեսարանների կա– խարդական այլափոխություններով։ Իբրև թափեր, ժանր երևան է եկել Իտալիայում XVII դ․, Ֆրանսիայի տոնավաճառային թատրոններում՝ XVII–XVIII դդ․։ Այդ բը– նույթի օպերաբալետային ներկայացում– ները լայնորեն տարածվել են Անգլիայում և Ֆրանսիայում XVII–XVIII դդ․, Ռու– սաստանում՝ XIX դ․ 2-րդ կեսին։ Հայ թատրոնում ֆեերական մանկական ներ– կայացումներ բեմադրվել են 1900-10- ական թթ․։ Ֆեերական բնույթի տեսա– րաններ ստեղծվել են Շանթի «Հին աստ– վածներ» պիեսի բեմադրություններում։ 2․ Կրկեսային շքեղ հանդիսանք՝ կախար– դական պատկերումներով (կրկեսի աս– պարեզը լցվող ջրհեղեղ, հանդիսատեսի աչքի առաջ երևացող և անհետացող մար– դիկ ու կենդանիներ, շլացուցիչ հրավա– ռություն)։ Լ, Հախվերդյան
ՖԵԹՎԱՀ6ԱՆ Արշակ Աբրահամի (1․10․ 186Й6, Տրապիզոն –7․10․1947, Մեդֆորդ, ԱՍ|Ն), հայ նկարիչ։ Սովորել է Տրապիզո– նի ազգ․, ապա Կ․ Պոլսի Գեղարվեստի վարժարաններում, եղել վերջինիս անդ– րանիկ շրջանավարտներից (1887)։ 1887– 1891-ին սովորել է Հռոմի Գեղարվեստի ակադեմիայում՝ աշակերտելով Չեզարե Մսյկկարիին։ 1891-ին մասնակցել է Իտա– լիէւյի նկարիչների ազգ․ ցուցահանդեսին։ 181՚1-1895-ին աշխատել է Վիեննայում, ապա մեկնել Պետերբուրգ, դարձել Ռու– սաստանի նկարիչների ընկերության ան– դամ, մասնակցել պատկերահանդեսների։