Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 12.djvu/636

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

թյան կարևոր շրջան է։ Բամբակի հսմա– խաոն բերքով Ֆ․ մ․ հանրապետությունում գրավում է 2-րդ տեղը (Անդիժանի մա ւզից հետո)։ Անասնապահությունն ունի ifuui- կաթնաւոու ուղղություն։ Ամենուրեք զբաղ– վում են խոշոր եղջերավոր անասնսպա– հությամբ, նախալեռնային շրջաններում՝ ոչխարաբուծությամբ։ Երկաթուղի ւերի երկարությունը 230 կմ է (1985)։ Մէւրզի տարածքով է անցնում Ֆերգանէսյի հով– տի օղակաձև երկաթուղին՝ Կոկաււդ– Մարգիլան– Անդիժան–՝եամանգան– –Կո– կանդ։ Ավտոճանապարհների երկարու– թյունը 3293 կմ է (1985)։ Գլխ․ ավտո– ճանապարհներն են․ Ֆերգանայի օղա– կաձև և Ֆերգանա–Կոկանդ–Լենրնա– բադ–Տաշքենդ, Կոկանդ–Անգրեն– >աշ– քենդ մայրուղիները։ Ֆերգանան օդային գծերով կապված է Մոսկվայի, Տաշքւնդի և երկրի այլ քաղաքների հետ։ 1984–85 ուս․ տարում մարզում կար 737 հանրակրթական դպրոց, 23 միջնա– կարգ մասնագիտ․, 31 պրոֆտեխ․ ուս․ հաստատություն, 4 բուհ։ 1985-ին Ֆ․ ւ –ում գործում էին 888 մասսայական գրադա– րան, 4 թանգարան, 3 թատրոն, 521 ա1 ում– բային հիմնարկ, 858 կինոսարք։ Լայս է տեսնում մարզային 2 թերթ։ 1985-ին մարգի 112 հիվանդանոցային հիմնարկներում աշխատում էին 4,6 հզ․ բժիշկ։ Կան կուրորտներ (Շահիմարւլան, Չիմիոն, Կզըլ Թեփե), առողջարաններ և հանգստյան տներ։

ՖԵՐԴԻՆԱՆԴ II (Fernando) Արագոն– ցի, Ֆերդինանդ V Կաթոիկ (1452–1516), 1479-ից՝ Արագոնի, 146£-ից՝ ՄիԿիլիայի (Ֆերդինանդ II), 1479– 1504-ին՝ Կաստիլիայի (իբրև Կաստի իա– յի թագուհի Իզաբեչի ամուսին) թա– գավոր։ Դինաստիական ունիայով ւիա– վորել է Արագոնն ու Կաստիլիան, քնչը, փաստորեն, սկզբնավորել է միասնական իսպ․ պետության ստեղծումը։ 149 2-ին արաբներից վերանվաճել է Գրանադան (դրանով իսկ ավարտել Ռեկոնկիաոսն), 1493-ին ֆրանս․ թագավորի հետ պա մա– նագրով Իսպանիային է միացել Ռուսիլ– յոնը և Աերդանը, 1512-ին նվաճեյ է Վե– րին Նավառան, 1504-ին գրավել Նեէայոլի թագավորությունր (ուր անվանվել է ^եր– դինանդ III)։ Ձգտել է հաստատել բսսար– ձակ միապետություն։ Վարել է կաթոլի– կամետ քաղաքականություն․ 148)-ին Ֆ․ II և Իզաբելը Կաստիլիայում հի քնել են ինկվիզիցիայի դատարան, 149։ >-ին հրէսպարակել են հրեաներին վտարելու հրաման, բռնի քրիստոնեացրել են ւավ– րերին։ Ֆ․ II-ի կառավարման ժամանակա– շրջանում հայտնաբերվել է Ամերիկան, և սկզբնավորվել է իսպ․ գաղութային էքս– պանսիան։

ՖԵՐԴԻՆԱՆԴ VII (Fernando) (17114- 1833), Իսպանիայի թագավոր 1808-ին և 1814–33-ին։ Թագավոր է դարձել 18)8-ի մարտի 19-ին, ապստամբած ժողովրդի կողմից ժամիշխան Դոդոյին տապալելուց և Կարլոս IV-ի (Ֆ․ VII-ի հոր) հրաժարա– կանից հետո։ Նապոլեոն I, որի զորքերը զավթել էին Իսպանիան, օգտվելով թագա– վորական ընտանիքի անմիաբանուբյու– նից, Ֆ․ VII-ին հարկադրել է հրաժարվել գահից (1808) և իսպ․ գահ բարձրացրել իր եղբորը՝ ժոզեֆ Բոնապարտին։ 1808– 1814-ին Ֆ․ VII ապրել է Ֆրանսիայում։ Ֆրանս, տիրապետության անկումից հե– տո, 1814-ին վերադարձել է Իսպանիա։ Իրեն շրջապատելով կամարիչիայով, վե– րացրել է 1808– 14-ի իսպ․ հեղափոխու–․ թյան նվաճումները։ 1820-ին, սկսված նոր հեղափոխության պայմաններում, հար– կադրված ընդունել է 1812-ի արմատական սահմանադրությունը, միաժամանակ գըլ– խավորել հակահեղափոխությունը։ Տե– ղափոխության ճնշումից (1823) հետո վե– րականգնել է բացարձակ միապետական վարչակարգը։

ՖԵՐԻԿ, գյուղ ՀԱՍՏ Էջմիածնի շրջանում, շրջկենտրոնից 5 կմ հս–արմ․։ Կոլտնտեսու– թյունն զբաղվում է բանջարաբուծությամբ, խաղողագործությամբ և անասնապահու– Ֆերիկ թյամբ։ Ունի ութամյա դպրոց, ակումբ, գրադարան, բուժկայան։ Անվանվել է ի պատիվ հեղափոխական գործիչ, բանաս– տեղծ Ֆերիկ Պոլատբեկովի։

ՖԵՐԻՏԻՆ (< լատ․ ferrum – երկաթ), լյարդի, փայծաղի, ոսկրածուծի և այլ հյուսվածքների երկաթ պարունակող բարդ սպիտակուց։ Մոլ․ զանգվածը՝ 747000։ Ունի անտիգենային ակտիվություն։ Մար– դու և կենդանիների օրգանիզմում պա– հեստավորում է երկաթը, կարգավորում վերջինիս ներծծումն ու անցումն արյան մեջ։

ՖԵՐԻՏՆԵՐ (< լատ․ ferrum – երկաթ), ֆեռիտներ, անցումային մետաղնե– րի կոմպլեքս օքսիդները երկաթի (Fe203) և այլ օքսիդների հետ։ Ոչ մետաղական պինդ, մագնիսական նյութեր են։ Երբեմն «Ֆ․> տերմինն օգտագործում են որպես ֆեռիմագնիսների ընդհանուր անվանում (տես Ֆեռիմագնիսականությոմւ)։ Լայն կիրառություն ունեն շպինե{իՀ Me0-Fe203 (Me-ն երկարժեք մետաղ է, օրինակ, նիկել, ցինկ, կոբալտ, մանգան) և նռնա– քարի՝ 3Me՝203․5Fe203 (MeMi հազվա– գյուտ հողային տարր է, օրինակ, գադո– լինիում, դիսպրոզիում, տերբիում կամ իտրիում) կառուցվածքով Ֆ․։ Կիրառվում են նաև խառը Ֆ․ և տարբեր Ֆ–ի պինդ լու– ծույթները։ Ֆ–ից շինվածքները հիմնակա– նում պատրաստում են եռակաԼումով։ Մագնիսական հատկություններով Ֆ․ նը– ման են ֆեռիմագնիսներին, սակայն Ֆ–ում ավելի փոքր են մրրկային հոսանքների կորուստները։ Ֆ․ լայնորեն կիրառվում են ռադիոտեխնիկայում, էլեկտրոնիկա– յում, հաշվողական տեխնիկայում, գեր– բարձր հաճախային տեխնիկայում։ Որոշ Ֆ․ կարող են օգտագործվել որպես շատ մեծ ունակության հիշողության սարքեր։

ՖԵՐՄԱ (Fermat) Պիեռ (1601–1665), ֆրանսիացի մաթեմատիկոս։ Մասնագի– տությամբ4 իրավաբան, եղել է Թուլուգի պառլամենտի խորհրդական։ Թվերի դա– սական տեսության հիմնադիրներից Է, որ– տեղ նրա անունով են կոչվում երկու նշա– նավոր թեորեմներ՝ Ֆերմայի մհծ թեորե– մը և Ֆերմայի փոքր թեորեմը։ Երկրաչա– փությունում ավելի համակարգված կեր– պով, քան Ռ․ Դեկարւոը, մշակել է կոորդի– նատների մեթոդը, ստացել ուղղի և 2-րդ կարգի կորերի հավասարումները, ուր– վանշելով այն դրույթի ապացուցումը, որ 2-րդ կարգի կորերը կոնական հատույթ– ներ են։ Ֆ․ նաև հավանականությունների տեսության հիմնադիրներից Է՝ H․ Պասկա– փ հետ մեկտեղ։ Դիֆերենցիալ և ինտե– գրալ հաշվի ստեղծման նախատուլում Ֆ․ զարգացրել է անվերջ փոքրերի] մեթոդը, ստացել է աստիճանի ածանցման և ին– տեգրման կանոնները ամենաըււդհանուր դեպքում, մշակել է ֆունկցիայի մեծա– գույն և փոքրագույն արժեքները գտնելու եղանակ։ Ֆիզիկայի բնագավառում Ֆ–ի անվան հետ է կապված երկրաչափական օպտիկայի հիմնական սկզբունքներից մեկը (տես Ֆերմայի սկզբունք)։ Գրկ․ Никофоровский В․ А․, Фрейман Л․ С․, Рождение новой ма– тематики, М․, 1976․ Վ․ Սաղաթեւյան

ՖԵՐՄԱ անասնաբուժական ՄՄՀՄ–ում, ներտնտեսային մասնագի– տացված ստորաբաժանում, որն զբաղվում է գյուղատնտ․ կենդանիների բուծմամբ և անասնաբուծ․ մթերքների արտադրու– թյամբ։ Հանրային անասնաբուծության կազմակերպման ձև։ Ֆ․ կարող է մտնել ավելի խոշոր ներտնտեսային ստորաբա– ժանման կազմի մեջ (բաժանմւէւնք, հա– մալիր բրիգադ, արտադր․ տեղամաս) կամ լինել ինքնուրույն արտադր․ միավոր։ Ֆ–ի տարածքում կան անասնապահ, շեն– քերի համալիր և օժանդակ շինություններ, ինժեներատեխ․ կառույցներ, ճանապարհ– ներ և հաղորդակցման ուղիներ։ Ֆ–ներն ունեն մեքենաներ և սարքավորումներ արտադր․ պրոցեսների մեքենայացման համար։ Աոաջին Ֆ–ների կազմակերպումը ՄՄՀՄ–ում կապված է սովետական տնտե– սությունների ստեղծման հետ։ Ֆ–ները լինում են տոհմային ապրան– քային տիպի։ Տոհմային Ֆ–ներում բուծում են տոհմային կենդանիներ ապրանքա– յին Ֆ–ի կենդանիների բարելաւ ման հա– մար, իսկ ապրանքային Ֆ–ներում արտա– դրում են անասնաբուծ․ մթերքէւեր։ Կոլ– տնտեսությունների և սովետական տըն– տեսությունների մասնագիտացմանը հա– մապատասխան ստեղծում են կաթի, տա– վարի մսի, խոզի մսի, ոչխարի մսի, բրդի, ձվի արտադրության Ֆ–ներ։ Աշխատանքի կազմակերպման հիմնա– կան ձևը անասնաբուծ․ ֆերւ՚աներում մշտական արտադր․ բրիգադն Է։ Ֆ–ներում մեքենայացված է կե ւերի փո– խադրումը, նախապատրաստումը և բաշ– խումը, ջրամատակարարումը, ջրումը, կո– վերի կիթը, կաթի նախնական մշակումը և վերամշակումը, ոչխարների խուզը, ձվե– րի հավաքումը, գոմաղբի տեղաՓոխումը Ֆ–ից և գոմաղբահորերում լցնելը ևն։

ՖԵՐՄԱ (ֆրանս․ ferme, < լատ․]քՄ1ոստ – պինդ, ամուր), շենքի վերնածածկի, կա–