Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 12.djvu/637

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

մըրջի հե^ամիջային կառուցվածքի, հիդ– րոտեխնիկական կառույցի ձողային կրող կոնստրուկցիա։ Ֆ․ լինում է մետաղից, երկաթբետոնից, Փայտից և համակցված (մի քանի նյութերից)։ Ֆ–ի հիմնական բաղադրիչ մասերն են (նկ․) գոտիները (ուղղագիծ և բազմանկյուն) և վանդակը Ֆերմաների դասակարգումն ըստ վանդակի տիպի, ա․ շեղմույ– թավոր հեծանա– յին, բ․ եռանկյուն վանդակով հեծա– նային, գ․ եռան– կյուն վանդակով և լրացուցիչ կանգ– նակներով հեծա– նաբարձակային, դ․ կիսաշեղմույ– թավոր բարձակա– յին, ե․ երկշեղ– մույթավոր բար– ձակային, զ․ երկ– վանդակավոր հե– ծանային, /․ վե– րևի գոտի, 2, շեղ– մույթ, 3․ կանգ– նակ, 4, ներքևի գոտի (պարզ, բարդ, կազմովի)։ Ուղղանկյուն վանդակներով և ծռման ենթակա ձողերի կոշա միացումով Ֆ–ները կոչվում են ան– շեղմույթ։ Վերնածածկերի պողպատե Ֆ–ների գւտիները և վանդակը սովորա– բար պատրաստվում են միջադիբներով միացված երկու անկյունավոր պրոֆիլնե– րից։

ՖԵՐՄԱՅ՝ ԹԵՈՐԵՄ, թվերի տեսության հանրահայտ և ցարդ չլուծված խնդիրնե– րից, որի ճիշտ անվանումն է Ֆերմայի մեծ թեորեմ։

ՖԵՐՄԱՅԻ ՄԵԾ ԹԵՈՐԵՄ, Պ․ Ֆերմայի պնդումն այն մասին, որ x;n+yn=zn Դիոֆանաի հավասարումը 2-ից մեծ ամ– բողջ ո–ի դեպքում չունի դրական ամբողջ լուծումներ։ Ֆ․ մ․ թ․ ապացուցվել է ո–ի մասնավոր արժեքների համար, սակայն ընդհանուր դեպքում այն ոչ ապացուցված է, ոչ հերքված։ Այն լուծելու համար 1907-ին ււահմանվել է 100 000 գերմ․ մարկ մրցանակ, որը մեծ հետաքրքրություն և անառողջ իրարանցում է առաջացրել հատ– կապես ւչ մաթեմատիկոսների շրշանում։ Մրցանակը չեղյալ է հայտարարվել 1918-ին։ Չնայած ձևակերպման պարզու– թյանը, *>․ մ․ թ–ի ապացուցման համար, ըստ երևույթին, անհրաժեշտ են հանրա– հաշվողական թվերի տեսության ավելի նուրբ և հզոր մեթոդներ։

ՖԵՐՄԱՅԻ ՍԿձԲՈՒՆՔ, երկրաչափական օպտիկայի հիմնական սկզբունքը։ Պար– զագույն ձևակերպումը հետևյալն է․ եր– կու կետերի միջև լույսի ճառագայթը տա– րածվում է այն գծով, որով անցնելու ժա– մանակն ավելի կարճ է այղ կետերը միաց– նող ցանկացած այլ գծով անցնելու ժամա– նակից։ Ձևակերպել է Պ․ Ֆերման։ Բեկ– ման ո գործակից ունեցող միջավայրում լույսի՝ 1 ճանապարհն անցնելու ժամանա– կը համեմատական է ճանապարհի s օպ– տիկական երկարությանը․ տ=1․ո համա– սեռ միջավայրի համար, իսկ փովւոխա– կան ո–ի դեպքում՝ s=j*ndl։ Հետևաբար, կարելի է ասել, որ Ֆ․ ս․ ճանապարհի նվա– զագույն օպտիկական երկարության սկըզ– բունքն է։ Ըստ սկզբնական ձևակերպման (մոտ 1660) Ֆ․ ս․ ուներ լույսի տարածման առավել ընդհանուր օրենքի իմաստ, որից հետևում էին երկրաչափական օպտիկայի (այն ժամանակ արդեն հայտնի) բոլոր օրենքները։ Ավելի խիստ ձևակերպումով Ֆ․ ս․, այսպես կոչված, վարիացիոն սկըզ– բունք է, որի համաձայն լույսի իրական ճառագայթը մի կետից մյուսն է տարած– վում այն գծով, որով անցնելու համար պահանշվում է նշված կետերը միացնող բոլոր այլ գծերով անցնելու ժամանակնե– րի համեմատությամբ էքստրեմումային (նվազագույն կամ առավելագույն) կամ միևնույն ժամանակը։

ՖԵՐՄԱՅԻ ՓՈ*Ր ԹԵՈՐԵՄ, թվերի տե– սության հիմնական թեորեմներից, ըստ որի․ եթե p-ն պարզ թիվ է, իսկ a-ն՝ p-ի չբաժանվող ամբողջ թիվ, ապա a?՜1–1-ը բաժանվում է p-ի, այսինքն՝ ap_1^ = l(modp)։ Թեորեմն առանց ապացուց– ման ձևակերպել է Պ․ Ֆերման, առաջին անգամ ապացուցել է Լ․ էրերը։

ՖԵՐՄԱՆՅԱՆ Գոհար Արամի (20․11․1899, Թիֆլիս –22․1․1958, Երևան), հայ սովե– տական նկարչուհի, մանկավարժ։ 1920-ին ավարտել է Թիֆլիսի Գայանյան օրիոր– դաց դպրոցը (նկարչության դասատու՝ Վ․ Ախիկյան)։ Սովորել է Թիֆլիսի Գեղար– վեստի ակադեմիայում (1920–23, դասա– տու՝ Բ․ Ֆոգել), 1923-ից՝ Լենինգրա– դի Բարձրագույն Գեղարվեստա–տեխ․ ինստ–ում (ՎԽՈԻՏԵԻՆ, ավարտել է 1927-ին, աշակերտել Կ․ Պետրով–Վոդկի– նին)։ 1927-ին տեղափոխվել է Երևան, գծանկարչություն դասավանդել գեղար– վեստական ուսումնարանում և պոլիտեխ– նիկ․ ինստ–ում։ Ֆ–ի 1930-ական թթ․ գոր– ծերում նկատելի է Պետրով–Վողկինի գե– ղանկարչության ազդեցությունը («Նազի– կը ընթերցելիս», 1929, «Բամբակի շար– քացան», 1931, երկուսն էլ՝ Հայաստանի պետ, պատկերասրահ, Երևան)։ 1940– 1950-ական թթ․ հրապուրվել է նատուրա– յով, կորցնելով գեղանկարչական թըր– թըռուն մակերեսով, «շարժվող» գծերի ու ձևերի զուգորդումով իր տպավորություն– ներն արտահայտելու երբեմնի նախա– սիրությունը («Նատյուրմորտ։ Մրգեր», 1945, «Հացթուխ կանայք», 1957, երկուսն էլ՝ Հայաստանի պետ․ պատկերասրահ)։ 1972-ին, Երևանում, ետմահու բացվել է Ֆ–ի անհատական ցուցահանդեսը։ Գրկ․ Գոհար Ֆերմանյան, Կատալոգ, Ե․, 1972։ Մ․ ՄիքւսյեԱաԱ

ՖԵՐՄԱՏԱ (իաալ․ fermata – բառացի՝ կանգառ) (երաժշտ․), նոտագրության նշան (C4 կամ հ^), որը ոչ որոշակի ժամանակով (սովորաբար 1– 2 անգամ) ավելաց– նում է հնչման տևողությունը։ Դրվում է նոտս յի, ակորդի, պաուզայի վրա, շատ հաճսխ ստեղծագործության կամ դրա մասի վերջում։ Ֆ–ով նշված հնչյունի կամ պաուզայի տևականությունը որոշվում է կատարողի գեղարվեստական հայեցողու– թյամբ։ Տակտի գծի վրա դրված Ֆ․ նշա– նակեմ է անորոշ տևողության պաուզա։

ՖԵՐՄԵՆՏՆԵՐ (< լատ․ fermentum – մերսն, մակարդ), էնզիմներ, սպի– տակ ււցային առանձնահատուկ կա տա լի– գա տ ւրնեբ։ Հատուկ են բոլոր կենդանի բջիջ՛ւերին։ Ցանկացած օրգանիզմում կա– տար 1ող համարյա բոլոր կենսաքիմ․ ռեակցիաները կատալիզվում են համա– պատասխան Ֆ–ով։ Ֆ–ի ուսումնասիրու– թյունն սկսվել է XIX դ․ սկզբներին (1814, ռուս քիմիկոս Կ․ Կիրխհոֆ)։ Հետագա– յում մեծ ավանդ են մուծել ֆրանս․ գիտ– նականներ Ա․ Պայենը, ժ․ Պերսոն, գերմ․ քիմիկոսներ է․ Բուխները, Ռ․ Վիլշ– տետերը, ամեր․ Ջ․ Սամները, Ջ․ Նորթրո– պը և ուրիշներ։ Ֆ․ բաժանվում են երկու մեծ խմբերի՝ միաբաղադրիչ՝ բաղկացած միան սպիտակուցից, և երկբաղադրիչ՝ սպիտակուցից (ապոֆերմենտ) և ոչ սպի– տակուցային մասից (պրոսթետիկ կամ ակտիվ խումբ)։ Բազմաթիվ Ֆ–ի պրոսթե– տիկ խմբերը վիտամինների կամ նուկ– չեոս իդների ածանցյալներ են։ Ֆ–ի ներ– գործությանը ենթարկվող նյութը (սուբս– տրատ) միանում է ոչ թե Ֆ–ի ամբողջ մոլեկուլի, այլ նրա մի մասին՝ ակտիվ կենտրոնին, որը կոմպլեմենտար (լրացուցչային) է սուբստրատի ձևի հետ։ Հաճևփւ ռեակցիայի ընթացքի համար ան– հրաժեշտ է լինում լրացուցիչ այլ նյութե– րի իամազդակների՝ կոֆակտորների առ– կայություն։ Ռեակցիան դանդաղեցնող նյութերը կոչվում են ինհիբիտորներ։ 1979-ի դասակարգման համաձայն Ֆ․ բա– ժան ււմ են 6 դասի՝ 1․ օքսիդավերական– գընււան ռեակցիաները կատալիզող՝ օ ք– սիդառեդուկտազներ, 2․ խըմ– բերի տեղափոխությունն իրականացնող՝ տրանսֆերազներ, 3․ միացու– թյունների հիդրոլիտիկ ճեղքումն ապահո– վող՝ հիդրոլազներ, 4․ միացու– թյունից այս կամ այն խումբը ոչ հիդրո– լիտիկ ճանապարհով անջատող՝ լի ա զ– ն և ր, 5․ իզոմերացման ռեակցիաները կատալիզող՝ իզոմերազներ, և 6․ երկծւ մոլեկուլներ միացնող՝ լ ի գ ա զ– ն և [i։ Դասերը բաժանվում են ավելի ցած[ւ կատեգորիաների։ Առաջարկվել է Ֆ․ նշանակել իրարից կետերով բաժան– ված չորս թվերով, որոնք ցույց են տալիս Ֆ–ի դասը, ենթադասը, ենթաենթԱւդասը և կարգահամարը։ Ֆ–ի ամենաբնորոշ հատ– կություններից մեկը նրանց բարձր ընտ– րողականությունն է, որի հետևանքով յու– րաքանչյուր ֆերմենտ ներգործում է միայն մեկ նյութի կամ մոտ կառուցվածքով նյու– թերի սահմանափակ խմբի վրա։ Ֆ–ի ակ– տիվության օպտիմալ ջերմաստիճանը 40°-–50°C է։ Ավելի բարձր և ցածր ջերմաս– տիճաններում ֆերմենտային ռեակցիա– ներ ա դանդաղում և կանգ են առնում։ Ֆ․ տա ւբերվում են իրենց օպտիմալ գործու– նեության համար պահանջվող միջավայ–․ րի ակտիվ ռեակցիայի (pH) արժեքով։ Ֆ–ի ազդեցությունը կախված է նաև տվյալ ռեակցիայի համար անհրաժեշտ առանձ–