կան ձայնագի՛տություն, ձայ– նագիտության բաժին, որն ուսումնասի– րում է մարդու և կենդանիների ձայնըն– կալիչ U ձայնառաջացնող օրգանների կա– ոուցվածքն ու աշխատանքը։ Ֆ․ ձ–յան մե– թոդները կարող են լինել թե՝ ֆիզքւկ․, և թե՝ պսիխոֆիզիոլոգիական։ Մարդու շարժողական գիտակցված ռեակցիաների ուսումնասիրությունը ի հայտ է բերում լսողության ինտեգրալային հատկութրւն– ները և թույլ է տալիս չափել լսողության բացարձակ և դիֆերենցիալ շեմերը (ւռես Լսողության շեմ), գնահատել ձայնի ս սբ– յեկտիվ հատկությունները (ուժգնությ սն, բարձրություն, տեմբր են), խանգար։ււմ– ների ֆոնի վրա զանազան ձայնային Ազ– դանշանների հայտնաբերման և ճանաչ– ման՝ մարդու ունակությունները։ Կեն ւա– էլեկտրական պոտենցիալների հետազո– տությունը բացահայտում է լսողական ւա– մակարգի առանձին նեյրոնների և դրանց համախմբերի՝ ձայնային ազդանշան նե– րում պարունակվող ինֆորմացիան վե– րամշակելու ունակությունը։ Նեյրոնն ւրի և լսողական համակարգի ռեակցիան ւրի միջև փոխադարձ կապի հաստատումը Ֆ․ ձ–յան կարևորագույն խնդիրներիդ է։ Զայնընկալիչ և ձայնառաքիչ օրգանն ւրի ուսումնասիրման հետ մեկտեղ Ֆ․ ձ– ան մեշ լայնորեն կիրառվում են մեխանի յա– կան, էլեկտրական և մաթ․ մոդելաւոր– ման մեթոդները։ Գրկ․ Физиология сенсорных систем, ч․ 2, Л․, 1972; Айрапетьянц Э․ QL, Константинов А․ И․, Эхолокация в природе, 2 изд․, Л․,՜ 1974․
ՖԻԶԻՈԼՈԳԻԱՅԻ ԻՆՍՏԻՏՈՒՏ Հ U J Հ Գ Ա ակադ․ Լ․ Օրբելու անվան, գիււա– հետազոտական հիմնարկություն Երկա– նում։ Հիմնադրվել է 1943-ին (1959-ից՝ Լ․ Օրբելու անվ․)։ Ֆիզիոլոգիական հե– տազոտությունների ՍՍՀՄ խոշոր կենտ– րոններից է։ Ինստ–ն ունի 10 լաբորատո– րիա (1986), որտեղ հիմնականում զբաղ– վում են կենտրոնական նյարդային հա– մակարգի, հատկապես ուղեղիկի և ոււլե– ղաբնի շարժողական կորիզների մորփո– ֆունկցիոնալ հարցերի ուսումնասիլ ու– թյամբ։ Կենտրոնական նեյրոնների ւի– նապսային ռեակցիաների հետազոս ու– թյան հիման վրա կազմված են ուղեղիկի արտատար (էֆերենտ) համակարգերի նեյրոնային սխեմաները, պարզված է ուղեղիկի կապը կեղևի, ենթակեղևա փն գոյացությունների, ուղեղաբնի շարժողա– կան կառուցվածքների հետ։ Նեյրոնա ին ուղիների մաթեմատիկական մոդելավոր– ման միջոցով կատարելագործվել են նյսր– դային համակարգում կենսաէլեկտրական պրոցեսների թվային սպեկտրային վեր– լուծության ալգորիթմները և մեթոդնե ւը։ Մշակվել են նեյրոնի և սինապսային ա– ղորդման որոշ մոդելներ։ Վեգետաս իվ նյարդային համակարգի բնագավառ ււմ ուսումնասիրվել են նյարդային համա– կարգի բարձրագույն վեգետատիվ рш- ժինների ֆունկցիոնալ կազմակերպմ սն հարցերը։ Կատարվել է հարթ մկանունքի ավտոմատիզմի և ռիթմառաջացման մե– խանիզմների ու նյարդահումորալ կարգա– վորման համեմատական–ֆիզիոլոգիակւսն վերլուծություն։ Դյուղատնտ․ կենդանինե– րի ֆիզիոլոգիայի բնագավառում հետա– զոտվել են գյուղատնտ․ թռչունների վեր– արտադրողական ֆունկցիայի նյարդահու– մորալ կարգավորման հարցերը։ Աշխա– տանքներ են տարվել հավերի բարձր ար– տադրողական ցեղերի ստացման և կա– տարելագործման ուղղությամբ։ Ինստ–ը 3 տարին մեկ հրատարակում է «Ուղեղիկի կառուցվածքային և ֆունկցիոնալ կազմու– թյունը» և «Վեգետատիվ նյարդային հա– մակարգի կենտրոնական և ծայրամասա– յին մեխանիզմները» աշխատությունների ժողովածուները։ Ինստ–ի գիտ․ ղեկավար– ներ և դիրեկտորներ են եղել 1ս․ Կոշտո– յանցը, Դ․ Մուշեղյանը, է․ Հասրաթյանը, Ա․ Հովհաննիսյանը, Հ․ Բունիաթյանը, Ա․ Ալեքսանյանը, Մ․ Բակունցը և Վ․ Ֆա– նարջյանը (1974–78, 1983-ից)։ Վ․ Ֆանարջյան
ՖԻԶԻՈԿՐԱՏՆ ԷՐ (ֆրանս․ physiocrates, հուն․ փւՅօւց – բնություն և хратос;– ուժ, իշխանություն, տիրապետություն), բուր– ժուական դասական քաղաքատնտեսու– թյան՝ XVIII դ․ կեսին Ֆրանսիայում առա– ջացած ուղղություններից մեկի ներկայա– ցուցիչներ։ Ուղղության հիմնադիրն է Ֆ․ Քենեն, նշանավոր ներկայացուցիչնե– րը՝ Ա․ Ռ․ Թյուրգոն, Վ․ Միրաբոն, Գ․ Լետ– րոնը, Պ․ Մերսիե դը լա Ռիվիերը, Պ․ Դյու– պոն դը Նեմուրը։ Ֆիզիոկրատական տե– սություններ են մշակվել նաև Իտալիա– յում, Մեծ Րրիտանիայում, Դերմանիա– յում, Շվեդիայում և այլ երկրներում։ Ֆ–ի տնտեսագիտ․ ուսմունքում գլխա– վորը հավեչյաւ արժեքի կամ «զուտ արդ– յունքի» խնդիրն էր։ Նրանք մերժում էին մերկանտիլիստական պատկերացումն այն մասին, թե հարստությունը երկրում դրամի կուտակումն է։ Հարստության միակ աղբյուրը համարում էին բնությու– նը, որի աջակցությամբ միայն, նրանց կարծիքով, կարող է ստեղծվել զուտ արդ– յունքը։ Հավելյալ արժեքը դիտում էին որպես բնության ֆիզ․ պարգև, իսկ գյու– ղատնտեսությունը՝ միակ ճյուղը, որտեղ ստեղծվում է զուտ արդյունքը։ Գյուղա– տնտեսության մեջ զբաղվածներին Ֆ․ անվանում էին արտադրողական դասա– կարգ։ Արդյունաբերությունը բնորոշում էին որպես «անպտուղ» ոլորտ, որը չի ստեղծում «զուտ արդյունք», իսկ այդ ճյուղում զբաղվածներին՝ անպտուղ դա– սակարգ, քանի որ, նրանց կարծիքով, արդյունաբերության մեջ նոր հարստու– թյուն չի ստեղծվում։ Հավելյալ արժեքը, ըստ Ֆ–ի, իրի, սպառողական արժեքնե– րի, այլ ոչ թե արժեքի աճն է։ Նրանց է պատկանում հասարակական սեփակա– նության, հավելյալ արժեքի ծագման հար– ցը շրջանառության ոլորտից արտադր․ (գյուղատնտ․) ոլորտ փոխադրելու ծառա– յությունը։ Ֆ․ մասնավոր սեփականու– թյան անսահմանափակ տիրապետության, ազատ մրցակցության և արտաքին առև– տըրի ազատության կողմնակիցն էին։ Ի տարբերություն մերկանտիլիստների, որոնք կապիտալը նույնացնում էին նրա դրամական ձևի հետ, երբ այն հանդես է գալիս շրջանառության ոլորտում, Ֆ․ կա– պիտալը քննում էին արտադրության պրո– ցեսում ընդունած ձևում։ Ուսմունք ստեղ– ծելով նախնական և ոչ ամենամյա կան– խավճարների մասին, Ֆ․ դրեցին հիմնա– կան և շրջանառու գիտ․ վերլուծության սկիզբը։ Տնտեսագիտության մտքի պատ– մության մեջ առաջինը նրանք էին, որ փորձեցին քննել կապիտալիզմի պայման– ներում հասարակական ամբողջական արդյունքի վերարտադրության ու բաշխ– ման օրենքները։ Մարքսիզմի դասական– ները Ֆ–ի այդ փորձը բարձր են գնահատել և համարել այն իր ժամանակի ակնառու հաջողություն։ Չնայած հայացքների դասակարգային ու պատմ․ սահմանափակվածությանը, Ֆ․ կարևոր եզրակացությունների հանգեցին կապիտ․ արտադրաեղանակի մասին։ Նը– րանք ապացուցեցին տնտեսություն ֆեոդ, համակարգի տնտ․ սնանկությունը և այդ– պիսով ժամանակի առաջավոր մտածող– ների հետ օբյեկտիվորեն մասնակցեցին Ֆրանսիայում բուրժ․ հեղափոխության գաղափարական նախապատրաստման։ Գրկ․ Մարքս Կ․, Կապիտալ, հ․ 2, Ե․, 1936։ Ն ու յ ն ի, Теории прибавочной стои– мости (IV т․ «Капитала»), ч․ 1; История эко– номической мысли, под ред․ И․ Д․ Удальцо- ва и ф․ Я․ Полянского, ч․ 1, М․, 1961; Тюр– го А․ Р․, Избр․ экономические произведе– ния, [пер․ с франц․], М-, 1961; Аникин А․ В․, Юность науки, [2 изд․], М․, 1975․
ՖԻԶԿՈՒԼՏՈՒՐԱ ԵՎ ՍՊՈՐՏ»,] մարզա– կան ամսագիր։ ՀՒՎյՀ ֆիզկուլտուրայի գերագույն խորհրդի և Երևանի ֆիզկուլ– տուրայի քաղաքային խորհրդի օրգան։ Լույս է տեսել 1935–36-ին, Երևանում (9 համար)։ Եղել է <Հարվածային ֆիզ– կուչտուրնիկ>-ւ ^շարունակությունը։
ՖԻԶԿՈՒԼՏՈՒՐԱՅԻՆ ԿՐԹՈՒԹՅՈՒՆ, ֆի– զիկական դաստիարակության դասատու– ների, ուս․ հաստատությունների, մարզա– կան կազմակերպությունների ու հիմնարկ– ների մարզիչ–դասատուների պատրաստ– ման համակարգ, մանկավարժ, կրթու– թյան ճյուղերից։ Սկզբնավորվել է XIX դ․ 1-ին կեսին, երբ եվրոպ․ մի շարք երկրնե– րում (Դանիա, Շվեդիա, Ֆրանսիա, Գեր– մանիա ևն) բացվել են մարմնամարզու– թյան դասատուների պատրաստման առա– ջին ուս․ հաստատությունները։ 1896-ին Պ․ Ֆ․ Լեսգաֆտը Պետերբուրգում կազմա– կերպել է ժամանակակից ֆիզկուլտուրա– յին բուհերի նախատիպը հանդիսացող Ֆ․ կ–յան դաստիարակների ու ղեկավար– ների հատուկ դասընթացներ։ 1909-ին բացվել է Աուսերամարտի–մարմնամար– զության Պետերբուրգի սպայակպն գլխ․ դպրոցը, որի օրինակով դպրոօներ են բացվել զինվ․ օկրուգներում։ Որպես բարձ– րագույն ու միջնակարգ մասնագիտական կրթության ինքնուրույն բնագավառ՝ Ֆ․ կ․ ձևավորվել է XX դ․ 1-ին քառորդում։ ՍՍՀՄ–ում առաջին ֆիզկուլտուրային մարզական բուհերը բացվել են 1918-ին՝ Մոսկվայում (ֆիզկուլտուրայի կենտր․ ինստ․) և 1919-ին՝ Պետրոգրադում (Պ․ Գ․ Լեսգաֆտի անվ․ ֆիզկուլտուրայի ինստ–ը)։ 1930–40-ական թթ․ ֆիզկուլտու– րային ինստ–ներ ու տեխնիկումներ, մար– զիչների դպրոցներ են բացվել Երևանում, Թբիլիսիում, Բաքվում, Ւաւրկովում, Ռի– գայում, Կաունասում։ 1984-ին ՍՍՀՄ–ում գործել է ֆիզկուլտուրայի 23 ինստ․, ֆիզ– դաստիարակության ֆակուլտետ համալ– սարաններում ու մանկավարժ, ինստ–նե–