Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 12.djvu/653

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

են կատարվել բույսերի ֆոտոսինթեզի, շնչառության, հանքային նյութերի յու– րացման և շրջապտույտի, արմատների և տերևների նյութափոխանակության, բույ– սերի և միկրոօրգանիզմների սիմբիոզի ուսումնասիրման ուղղությամբ։ Բնական գիտությունների զարգացմանը զուգըն– թաց զարգացել են նաև Ֆ․ բ․, նրա ուսում– նասիրության մեթոդները, որոնք հնարա– վորություն են տվել հետազոտություններ կատարել բջջային և մոլեկուլային մա– կարդակներով։ ժամանակակից Ֆ․ բ․ կարևորագույն նվաճումներից են բույսերի էներգետիկա– կան փոխանակությունը կառավարող, ֆո– տոսինթեզող պիգմենտների կառուցված– քի և սինթեզի, լույսի կլանման նախնա– կան էտապների մեխանիզմների բացա– հայտումը, տերևների գործունեության և ֆոտոսինթեզող ապարատի ձևավորման մեջ արմատային համակարգի կարգավո– րիչի դերի հաստատումը, որոշ միկրո– տարրերի ֆիզիոլոգ, նշանակութ․ պարզա– բանումը, ֆիտոհորմոնների հայտնաբե– րումը ևն։ Ներկայումս Ֆ․ բ–ում տարբե– րում են 6 ուղղություն․ 1․ կենսաքի– միական․ ուսումնասիրում է օրգ․ միա– ցությունների կենսասինթեզի ուղիները, ֆունկցիոնալ նշանակությունը, հանքա– յին սննդառության օրինաչափություննե– րը, հանքային նյութերի դերն ու մասնակ– ցությունը բջիջներում րնթացող պրոցես– ներին ևն։ 2․ Կենսաֆիզիկական, ուղղությունն զբաղվում է բջիջների էներ– գետիկայի, բույսերի էլեկտրաֆիզիոլո– գիայի, ջրային ռեժիմի, արմատային սնըն– դառության, աճման, գրգռականության, ֆոտոսինթեզի, շնչառության ֆիզիկաքիմ․ օրինաչափություններով։ 3․ О ն տ ո գ ե– նետիկական․ ուսումնասիրում է բույսերի զարգացման տարիքային օրի– նաչափությունները, մշակում դրանց ղե– կավարման ուղիները, լուսաբանում մոր– ֆոգենեգի հարցերը ևն։ 4․ էվոլյու– ցիոն կամ համեմատական, բացահայտում է տեսակի, բույսերի ֆի– լոգենեզի և օնտոգենեզի օրինաչափու– թյուններն արտաքին որոշակի պայման– ներում։ 5․ էկոլոգիական, պար– զաբանում է բուս, օրգանիզմի ներքին պրոցեսների կախվածությունը արտաքին պայմաններից, մշակում բույսերի ար– տադրողականությունը բարձրացնող մե– թոդներ։ 6․ Սինթետիկ կամ կի– բեռնետիկական․ ուսումնասի– րում է բույսերի աճի էներգետիկայի և փոխադարձորեն կապված պրոցեսների (ֆոտոսինթեզ, շնչառություն, սննդառու– թյուն, օրգանառաջացում ևն) կինետիկա– յի օրինաչափությունները, կենսաքիմ․ և կենսաֆիզիկ․ հարմարվողականության ռեակցիաները և մշակում կենսբ․ համա– կարգերում պրոցեսների կարգավորման ու ղեկավարման միջոցները։ Այս ուղղու– թյունները ժամանակակից ֆիզիոլոգիա– յում հնարավորություն են տալիս մոդե– լացնելու կենսբ․ երևույթների առանձին օղակները, բացահայտելու նրանց մեջ էներգիայի օգտագործման օրինաչափու– թյունները։ ՍՍՀՄ–ում ֆիզիոլոգիական ուսումնա– սիրություններ են կատարվում ՍՍՀՄ ԴԱ, միութենական հանրապետությունների ԳԱ, ՀամԳԳԱ ինստ–ներում, բուհերի հա– մապատասխան ամբիոններում։ Տարբեր երկրներում հրատարակվում են Ֆ․ բ․ գծով մասնագիտական հանդեսներ4 «Ֆի– զիոլոգիա ռաստենիյ» («Физиология растений», 1954-ից), «Ֆոտոքեմիստրի ընդ Ֆոտոբայոլըջի» («Photochemistry and Photobiology», Ox,f․–N․ Y․ – Braun– schweig, 1962-ից)։ Ֆ․ բ․ զարգացման գոր– ծում մեծ ներդրում ունեն հայ գիտնական– ները։ ՀՍՍՀ–ում բույսերի ֆիզիոլոգիա– կան և կառուցվածքաբանական առանձ– նահատկություններին նվիրված առաջին փորձնական աշխատանքները կատարել է Հ․ Բեդեչյանը։ Հիմնարար ուսումնասի– րություններ են կատարել Մ․ Չայչախյա– նըճ բույսերի վրա ֆոտոպերիոդիկ ռեժի– մի ազդեցության և ծաղկման հորմոնային տեսության մշակման, Վ․ Ղազար յան ը՝ բարձրակարգ բույսերի անհատական զարգացման ներքին օրինաչափություն– ների բացահայտման, արմատատերևա– յին համահարաբերակցության և ծերաց– ման տեսության մշակման ուղղությամբ։ Ֆ․ բ–ում կարևոր ներդրում ունեն նաև Ա․ Աղինյանը, Վ․ Բադալյանը, Ա․ Ավագ– յանը, Ն․ Մելիքյանը, Կ․ Պողոսյանը, Ս․ Մարությանը, Մ․ Համբարձումյանը, Մ․ Սարգիսովան։ ՀՍՍՀ–ում Ֆ․ բ․ զբաղ– վում են ՀՍՍՀ ԳԱ բուսաբանության ինստ–ում, բուհերի համապատասխան ամ– բիոններում ևն։ Գբկ․ Մաքսիմով Ն․ Ա․, Բույսերի ֆի– զիոլոգիայի համաոոտ դասընթաց, Ե․, 1952։ Ռ ու բ ի ն P․ Ա․, Բույսերի ֆիզիոլոգիայի դասընթաց, Ե․, 1985; Генке ль П․ А․, Физиология растений, 4 изд․, М․, 1975․ Վ․ Դավթյան

ՖԻԶԻՈԼՈԳԻԱԿԱՆ ԻԴԵԱԼԻ&Ս», ճանա– չողական գործունեության բովանդակու– թյան և կառուցվածքի աղբյուրը ֆիզիոլո– գիական կրողի (ուղեղ, զգայարաններ) հատկություններով բացատրող ըմբռնում։ Ըստ «Ֆ․ ի․»-ի, զգայությունները, ընկա– լումները, մտապատկերները, լինելով կենսբ, զարգացման ընթացքում կազմա– վորված ուրույն նյարդային կազմակերպ– վածքների գրգռման արդյունք, չեն ար– տացոլում օբյեկտիվ իրականությունը, ուստի դրանց որակներն ու հատկություն– ները առաջնային են։ «Ֆ․ ի․»-ի տեսական հիմքը գերմ․ բնագետ 6ո․ Պ․ Մյուլլերի (1801–58) և շոտլանդացի ֆիզիոլոգ Չ․ Բե– լի (1774–1842) ձևակերպած «զգայարան– ների սպեցիֆիկ էներգիայի օրենքն» է, ըստ որի, զգայությունը զգայարանի ներ– քին էներգիայի դրսևորման արդյունք է։ Վ․ Ի․ Լենինը <ՄաաերիաւիզԱ և էմւցիրիո– կրիաիցիզմ> աշխատության մեջ բացա– հայտել է «Ֆ․ ի․»-ի հակագիտ․ էությու– նը՝ այն բնորոշելով որպես ֆիզիոլոգիա– յի որոշ արդյունքների իդեալիստական մեկնաբանություն։

ՖԻԶԻՈԼՈԳԻԱԿԱՆ ՀՈԳԵԲԱՆՈՒԹՅՈՒՆ (հոգեֆիզիոլոգիա), հոգեբանության բնա– գավառ, որն ուսումնասիրում է հոգեկան պրոցեսների (ընկալում, հիշողություն, հույզ, մտածողություն, վարքի դրդապատ– ճառներ ևն) ֆիզիոլոգ, հիմքերն ու մեխա– նիզմները։ Ֆ․ հ․ սկսել է զարգանալ XIX դ․ 2-րդ կեսից (Ի․Մյուլլեր , է․ Վեբեր, Գրեխ– ներ, Հ․ Հելմհոլց, Վ․ Վունդտ, Ռուսաս– տաէում՝ Ի․ Մ․ Մեչենով, Ի․ Պ․ Պավլով և ուրիշներ), բոան զարգացում է ստացել XX դ․ 30-ական թվականներից սկսած (Ու․ Պենֆիլդ, Ա․ Ռ․ Լուրիա, Պ․ Միլներ, Պ․ Կ, Անոխին, Ն․ Պ․ Բեխտերևա և ուրիշ– ներ) ։ Սովետական հոգեբանությունը հո~ գեկւսնը դիտում է իբրև ուղեղի աշխատան– քի արդյունք։ Ձգտելով տալ հոգեկան երեւււյթների պատճառական բացատրու– թյունը, Ֆ․ հ․ ուսումնասիրում է դրանց հիմյում ընկած նեյրոֆիզիոլոգ․ մեխա– նիզմները։ Ֆ․ հ–յան բնագավառում ուսում– նասիրվում Են կենդանիների և մարդկանց զգայական, շարժողական և վեգետատիվ (արյան անոթների, բիբերի են) հակազ– դումները արտաքին գրգռիչներին, ինչ– պես նաև ուղեղի վնասվելու և արհեստա– կան գրգռման հետևանքները, ուղեղի որոշակի տեղամասերի ֆունկցիաների մշտււկան կամ ժամանակավոր արգելակ– ման հետևանքները։ Ուսումնասիրություն– ներ ւ կատարվում են Էլեկտրաֆիզիոլո– գիսկան մեթոդներով, և արդյունքները մշակվում մաթ․ եղանակներով։ Ֆ․ հ–յան մեջ ձևավորվել են մի շարք մասնակի ուղղություններ՝ զգայական օրգանների (զգայություններ և ընկալումներ), հիշո– ղության և ուսուցման, խոսքի և մտածո– ղության, հույզերի և վարքի դրդապատ– ճաւների, ստրեսի, կամածին գործողու– թյո նների Ֆ․ հ․ ևն։ Ֆ․ հ–յան բնագավա– ռում ուսումնասիրվում են նաև մարդկանց անհատական հոգեֆիզիոլոգ․ տարբերու– թյունների ֆիզիոլոգ, հիմքերը։ Այս խըն– դիրները լուծելիս հենվում են նյարդային համակարգի և բարձրագույն նյարդային գործունեության տիպերի մասին պատ– կերացումների վրա (ի․ Պ․ Պավլով, Վ․ Դ․ Նեբիլիցին և ուրիշներ)։ Հոգեկան երե– վույթների ֆիզիոլոգ, հիմքը բացատրելիս Ֆ․ հ–յան բնագավառի ներկայացուցիչնե– րը փորձում են գրանցել նեյրոնների խըմ– բերի և նույնիսկ առանձին նեյրոնների ֆունկցիաներն ու հակազդումները։ Մարք– սիստական հոգեբանությունը հաղթահա– րում է հոգեֆիզիոլոգ․ դուալիզմը, որը բնորոշ է բուրժ․ Ֆ․ հ–յանը (տես նաև Հո– գեֆիզիկւսկւսն ւցրոբւեւէ)։ Ֆ․ հ–յան բնա– գավառում ստացված արդյունքնւերը լայ– նորեն օգտագործվում են բժշկության, աշխատանքային, սպորտի և հոգեբանու– թյան այլ բնագավառներում։ Գրկ․ Анохин П К․, Принципиальные вопросы общей теории функциональных сис– тем М․, 1971; Л у р и я А․ Р․, Основы ней՝ роп ;ихологии, М․, 1973; Милнер П․, Физиологическая психология, пер․ с англ․, М․, 1973; Бехтерева Н․ П․, Нейрофи– зиологические аспекты психической деятель– ности человека, 2 изд․, перераб․ и доп․, Л-, 1974; Восприятие․ Механизмы и модели, [Сб ст․], М-* 1974; П р и б р а м К․, Языки моз՝а, пер․ с англ․,М․, 1975; Проблемы ней* ропшхологии, [Сб․ ст․], М․, 1977; К у ф- флер С․, Н и к о л с Д ж․, От нейрона к мозгу, пер․ с англ․, М․, 1979; Хэссет Д я․, Введение в психофизиологию,пер․ с англ․, М-, 1981; Мозг, [Сб․], пер․ с англ․, М-, 1982; Спрингер С․, Дейч Г․, Леьый мозг, правый мозг․ Ассиметрия моз– га, пер․ с англ․, М․, 1983․ Ն․ Նաչչաջյան

ՖԻԶԻՈԼՈԳԻԱԿԱՆ ՁԱՅՆԱԳԻՏՈՒ–

ԹՅՈՒՆ, պսիխոֆիզիոլոգիա–