Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 12.djvu/66

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Սխալ առաջացավ էջը սրբագրելիս

անմիջականորեն գրունտի մակերևույթին: Տարածված են թրթուրավոր տրակտորի վրա մոնտաժված կախովի Տ. մ-ները (նկ.), որոնք ունեն դիզել-տոփանիչով (մինչև 5 հաջորդաբար աշխատող տոփանիչներ) կամ ընկնող սալով աշխատանքային օրգան: Աշխատանքային արագությունը 0,2—0,3 կն/ժ է, արտադրողականությունը` մինչև 450մ3/ժ, խտացվող շերտի հաստությունը` մինչև 1,5 մ:

ՏՈՔՍԻՆՆԵՐ (< հուն, τοξικόν — թույն), բակտերիային, կենդան. և բուս. ծագման սպիտակուցային նյութեր, որոնք ունակ են ընկճել կենդանիների և մարդու ֆիզիոլոգիական ֆունկցիաները և հիվանդության կամ մահվան պատճառ դառնալ: Երբեմն «Տ.» են անվանում նաև ոչ սպիտակուցային բնույթի թունավոր նյութերը: Ի տարբերություն մյուս օրգ. և անօրգ. թունավոր նյութերի, Տ. օրգանիզմ թափանցելիս հանգեցնում են հակամարմինների առաջացման: Տ-ի մոլ. զանգվածը բարձր է 4—5 հզ֊ից (ցածրամոլեկուլային նյութերը իմունածին չեն): Տ. մտնում են օձերի, կարիճների, սարդերի և այլ թունավոր կենդանիների ու մի շարք թունավոր բույսերի թույների բաղադրության մեջ: Առավել տարածված և ուսումնասիրված են բակտերիային Տ. (օրինակ, փայտացման, դիֆթերիայի, բոտուլիզմի Տ. ևն), որոնք ստորաբաժանվում են էքսոտոքսինների (երբ Տ. միջավայր են դուրս գալիս բակտերիայի կենսագործունեության ընթացքում) և էնդոտոքսինների (երբ Տ. ազատվում են բակտերիայի ոչնչացումից և քայքայումից հետո): Ըստ օրգանիզմի վրա ունեցած ազդեցության բնույթի տարբերում են 1. նեյրոտոքսիններ, որոնք ազդում են նյարդային ազդակի հաղորդման տարբեր փուլերի վրա, 2. ցիտոտոքսինները քայքայում են կենսբ. թաղանթները, 3. ինհիբիտոր Տ. ընկճում են որոշակի ֆերմենտների ակտիվությունը, 4. ֆերմենտ-Տ. քայքայում են օրգանիզմի կարևոր օրգ. նյութերը (սպիտակուցներ, բազմաշաքարներ ևն): Տ. օգտագործվում են անատոքսինների, բուժիչ շիճուկների ստացման համար:

ՏՊԱԳՐԱԿԱՆ ՄԵՔԵՆԱ պ ո լ ի գ ր ա ֆ ի ա կ ա ն, ծառայում է գրքերի, բրոշյուրների, թերթերի, ամսագրերի, պիտակների, պլակատների, փաթեթավորման արտադրանքի տպագրության համար: Բացի պոլիգրաֆիական Տ. մ-ներից, կան նաև թիթեղի, փաթեթավորման ստվարաթղթի, ապակու, պլաստմասսայի ևնի վրա տպագրող, ինչպես նաև ինֆորմացիան ու ծառայողական փաստաթղթերը օպերատիվ բազմացնող Տ. մ-ներ: "Հիմնական հանգույցներն են. տպագրական (ներկը տպաձևից փոխադրում է թղթի վրա), ներկատու (ներկը քսում է տպաձևին) ապարատները, թղթատար համակարգը (թուղթը մատուցում է տպագրական ապարատին և մեքենայից հանում տպվածքը), տպագրված արտադրանքն ընդունող և մշակող լրացուցիչ հարմարանքները, հաղորդակը և մեքենայի կառավարման համակարգերը: Ըստ տպագրական ապարատի կառուցվածքի տարբերում են ռոտացիոն, հարթ տպագրության և տիգելավոր Տ. մ-ներ (նկ.):

Ռ ո տ ա ց ի ո ն Տ. մ. առավել արտադրողական տպագրական սարքավորում է: Նայած մատուցվող նյութի տեսակին, Տ. մ-ները լինում են թերթավոր և ժապավենավոր: Թերթավոր ռոտացիոն մեքենաները հիմնականում նախատեսված են բարձրորակ բազմագույն արտադրանքը տպագրության բոլոր հիմնական եղանակներով (տես Բարձր տպագրություն, Խոր տպագրություն, Օֆսեթ տպագրություն) տպագրելու համար: Կախված տպագրական բաժանմունքների թվից` մեքենաները լինում են միա-, երկ- և քառագույն: Կան նաև պլանետար տպագրական ապարատով Տ. մ-ներ, որոնցում մեկ տպագրական թմբկագլանի հետ կոնտակտի մեջ են գտնվում մի քանի տպաձևի թմբկագլաններ: Բարձր տպագրության ռոտացիոն թերթավոր մեքենաներում որպես տպաձև օգտագործվում են ստերեոտիպեր կամ գալվանաստերեոտիպեր, ինչպես նաև ֆոտոպոլիմերներից, կաուչուկից կամ միկրոցինկից պատրաստված լրիվ չափսերի 0,8 մմ հաստության ճկուն տպաձևեր: Առավել լայն տարածում են ստացել օֆսեթ տպագրության թերթավոր մեքենաները: Խոր տպագրության թերթավոր մեքենաներն ունեն սահմանափակ տարածում: ժապավենավոր ռոտացիոն մեքենաները թողարկվում են բարձր, օֆսեթ և խոր տպագրության համար: Ըստ նշանակման ստորաբաժանվում են թերթեր և գրքեր-ամսագրեր տպագրող ժապավենավոր մեքենաների: Առավել տարածում են ստանում օֆսեթ տպագրության ժապավենավոր մեքենաները, որոնք, առաջին հերթին, կիրառվում են բազմագույն երկկողմանի գրքեր-ամսագրեր, ինչպես նաև պատկերազարդված թերթեր տպագրելու համար:
Հ ա ր թ տ պ ա գ ր ու թ յ ա ն Տ. մ. նախատեսված են միայն բարձր տպագրության եղանակով տպագրության համար, դրանց աշխատանքի արագությունն ավելի փոքր է, քան թերթավոր ռոտացիոն մեքենաներինը, սակայն այդ մեքենաները հնարավորություն են տալիս տպագրությունը կատարել անմիջապես շարվածքի սկզբնական հավաքովի հարթ տպաձևերից կամ կլիշեից: Արդյունավետ են փոքր տպաքանակների տպագրության դեպքում: Տարբերում են երկպտույտ, կանգնող թմբուկով և ռեվերսիվ հարթ Տ. մ-ներ:
Տ ի գ ե լ ա վ ո ր Տ. մ-ները կիրառվում են ոչ մեծ չաւիսերի փոքր տպաքանակով արտադրանք տպագրելու համար, թույլ են տալիս տպագրությունը կատարել միայն բարձր տպագրության հարթ տպաձևերից: Տիգելավոր մեքենաները լինում են թեթև (նախատեսված են պարզ տեքս տային արտադրանքի տպագրության համար) և ծանր (պատկերազարդման արտադրանքի տպագրման և ճնշատպման համար):
Գրկ. К у л и к о в Б. В., Типографские ротационные печатные машины, М., 1965; Т ю р и н А. А., Печатные машины, М., 1966.

ՏՊԱԳՐՈՒԹՅՈՒՆ, տպագրական տպաձևից թղթի կամ այլ նյութի (ստվարաթուղթ, պլաստմասսա, մետաղ ևն) վրա ներկի փոխադրման եղանակով նույնական տպվածքներ ստանալու պոլիգրաֆիական պրոցես: Տարբերում են Տ-յան 3 հիմնական եղանակներ (նկ.). բարձր տպագրություն, խոր տպագրություն, հարթ տպագրություն: Վերջինի տարատեսակներից է օֆսեթ տպագրությունը: Տարածված են տրաֆարետային տպագրությունը և էլեկտրագրաֆիան` էլեկտրագրությունը (տարբեր նյութերի վրա գունավոր պատկերների վերարտադրման էլեկտրական և մագնիսական եղանակների ամբողջություն): Տես նաև Պոլիգրաֆիա:

ՏՊԱՏԱԽՏԱԿ, սահմանափակ չափերի մեկուսիչ թիթեղ, որի մակերևույթը ծածկված է էլեկտրահաղորդիչ շերտերով, կոնտակտային հարթակներով, ինչպես նաև մետաղապատ (անցումային) և ոչ մետաղապատ (ամրակման) անցքերով: Շերտերը դրոշմվում են տպագրական (օրինակ, էլեկտրաքիմ., օֆսեթաէլեկտրաքիմ.) եղանակով: Տ. պատրաստում են գետինաքսից, տեքստոլիտից կամ էլեկտրամեկուսիչ այլ նյութերից: Կիրառում են մոնտաժի կախովի տարրերի տեղակայման և ամրացման համար:

ՏՊԱՏԱՌ, տ ա ռ, գրի այբբենական համակարգի նշանների տպարանային ձև: Ի տարբերություն տառի վիմագրական (արձանագրություններ, դամբարանագրեր), գրչագիր` ձեռագիր (փափուկ նյութի`' պապիրուսի, մագաղաթի, թղթի վրա գրչով կամ այլ գործիքով գրված), նկարված