ների հավաքածուի, որը քվանտամեխա– նիկական համապատասխանության սկըգ՝ բունքի հա|մաձայն, համարժեք է Ֆ–ներից բաղկացած իդեալական գազի։ Ֆ․ ունի ■–> ՚–► –► £=1Тш(к) էներգիա և p=frk քվազիիմ– պուլս (fr-ը Պլանկի հաստատունն է, co-ն՝ ատոմների տատանման հաճախականու– թյունը, к-ն՝ քվազիալիքային վեկտորը)։ co(k) ֆունկցիոնաւ կախումը կոչվում է դիսպերսիայի օրենք։ Փոքր к-երի դեպ– քում, դիակերսիայի օրենքի վարքից կախ– ված՝ տարբերում են ձայնային և օպտի– կական Ֆ–ներ։ Լինելով բոզե–մասնիկներ, Ֆ–ները թերմոդինամիկական հավասա– րակշռության վիճակում նկարագրվում են Բոզե–էյնշէոեյնի վիճակագրությամբ՝․ Սա– կայն, ի տսրբերություն սովորական մաս– նիկների, Ֆ–ները կարող են ծնվել ու ոչնչանալ (օրինակ, էլեկտրոնների հետ փոխազդելիս), և նրանց կոնցենտրացիան կախված է ջերմաստիճանից։ Ֆ–ների թվի ոչ հաստատուն լինելը հանգեցնում է ֆո– նոնային գազի քիմ․ պոտենցիալի զրոյի հավասարվելուն։ Տվյալ քվանտային վի– ճակում Ֆ–ների միջին թիվը որոշվում է Պլանկի բանաձևով․ N=[exp(#/kT)–I]""1։ Վերջինս դիսպերսիայի օրենքի հետ միասին թույլ է տալիս հաշվել բյուրեղի միջին էներգիան և, հետևաբար, մնացած բոլոր թերմոդինամիկական բնութագրերը (օրինակ, ջերմունակությունը)։ Ատոմների (իոնների)1 Փոխազդեցության ուժերի ոչ ներդաշնակ մասի հաշվի առնելը հանգեց– նում է Ֆ–ների միջև բախումների դրսևոր– մանը։ Ֆոնհն–ֆոնոնային ցրման պրոցես– ներով էլ հենց պայմանավորված է ֆի– զիկ․ այնպիսի երևույթների գոյությունը, ինչպիսիք են բյուրեղների ջերմային ըն– դարձակումը, զրոյից տարբեր ջերմա– դիմադրութ[յունը (տես Ջերմահաղորդա– կանություն) ևն։ Ֆ–ները փոխազդում են նաև այլ յվազիմասնիկների (հաղորդա– կանության էլեկտրոններ, մագնոններ ևն) հետ։ Ֆիզիկ, մի շարք երևույթների (էլեկ– տրադիմադրության առաջացման հիմնա– կան մեխանիզմը մետաղներում և կիսա– հաղորդիչներում, գերհաղորդականու– թյուն ևն) հիմքում ընկած է էլեկտրոն–ֆո– նոնային Փոխազդեցությունը։ Գրկ․ 3 а и м а н Д ж․ М․, Электроны и фонолы, nef>․ с англ․, М․, 1962; Рейс- ленд Д ad, Физика фононов, пер․ с англ․, М․, 1975․ Է․ Ղազարյան
ՖՈՆՎԻձԻՆ Դենիս իվանովիչ [14․4․1744 /1745), Մոսկվա •–12․12․1792, Պետեր– բուրգ], ими գրող։ Ծագումով4 ազնվա– կան։ 1755|–62-|ւն սովորել է Մոսկվայի համալսարանին կից գիմնազիայում, ապա տեղափոխվել Պետերբուրգ, ծառայել ար– տաքին գործերի կոլեգիայում։ 1760-ական թթ․ ձևավորվել է նրա լուսավորական աշ– խարհայացքը՝ համընդհանուր ուսուցում, գյուղացիության աստիճանական ազատա– գրում։ Քաւյլ․ կառուցվածքի նրա իդեալն է եղել լուսավորյալ միապետությունը։ Այդ շրջանում էլ հանդես է եկել երգիծական գործերով՝| «Ուղերձ իմ ծառաներ Շումի– լովին, Վանկային ուՊետրուշկային» (հրտ․ 1769), «Բրիգադիրը» (1768–69, հրտ․ 1792–95, բարքագրական կատակերգու– Դ․ Ի․ Ֆոնվիզին Ու․ Ֆոսաեր թյուն) ևն։ 1769-ին դարձել է արտաքին գործերի կոլեգիայի ղեկավար Ն․ Պանինի քարտուղարը։ 1777–78-ին այցելել է Ֆրանսիա («Առաջին ճանապարհորդու– թյան գրառումներ», հրտ․ 1800-ական թթ․)։ Ֆ–ի ամենանշանակալի ստեղծագործու– թյունը «Տհասը» (բեմ․ 1782, հրտ․ 1783) կատակերգությունն է, որտեղ բացահայտ– ված է ճորտատիրության սոցիալ․ էությու– նը։ 1783-ին Ֆ․ հրապարակել է մի շարք եր– գիծական երկեր։ Մասնավորապես հասա– րակական մեծ արձագանք է գտել «Մի քանի հարցեր, որոնք կարող են խելացի և ազնիվ մարդկանց առանձնակի ուշա– դրությունը գրավել» գործը։ Այդ հարցերին ջղագրգռությամբ պատասխանել է կայս– րուհին ինքը։ Քաղ․ երգիծանքի փայլուն օրինակ է «Համընդհանուր պալատական քերականություն»-ը, որի տպագրությունն արգելվեց (տարածվել է ձեռագիր)։ «Կա– լիսթենես» (1786) վիպակը տպագրվեց անանուն։ 1789-ին Ֆ․ սկսել է գրել «Ան– կեղծ խոստովանություն իմ գործերի ու մտածումների» (անավարտ, հրտ․ 1830) երկը։ Ֆ․ ռուս, լուսավորական ռեալիզ– մի խոշոր ներկայացուցիչներից է, ռուս, ազգ․ առաջին կատակերգության ստեղ– ծողը ։Երկ․ Собр․ соч․, т․ 1–2, М․–Л․, 1959; Избранное, М․, 1983․ Գրկ, Ցասինսկայա Զ․, Դ․ Ի․ Ֆոն– Վիզին (1745–1792), Ե․, 1947։ Рассадин С․ Б․, Фонвизин, М․, 1980․ Ա, Ասչանյան
ՖՈՆՏԵՆ (Fontaine) Պիեռ (1762–1853), ֆրանսիացի ճարտարապետ։ Ամւցիրի առաջատար վարպետներից։ - 1794– 1814-ին համագործակցել է Շ․ Պերսիեին [Հաղթակամար (1806) Փարիզի Կ ստու– գել հրապարակում, կահույքի, ներսի հարդարանքի, տոնակատարությունների ձևավորման բազմաթիվ նախագծեր]։ Ինք– նուրույն գործերից են՝ հոսպիտալ (1823– 1827) Պոնտուազում, Փարիզի Պալե Ռուա– յալ պալատի Օռլեանյան սյունասրահի վերակառուցումը (1828–29)։ Ֆ․ շինա– րարությունում մետաղական (չուգունե) կոնստրուկցիաների առաջին կիրառողնե– րից էր։
ՖՈՆՏԵՆԲԼՈ (Fontainebleau), քաղաք Ֆրանսիայում, Փարիզից հվ․, Մեն Մառն դեպարտամենտում։ 36 հզ․ բն․ (1982)։ Եղել է ֆրանս․ թագավորների մերձքա– ղաքային նստավայրը։ Ֆ–ի համալիրի կա– րևորագույն մասը Ֆրանցիսկ I-ի ժամա– նակ կառուցված պալատն է (1527-ից, ճարտ–ներ՝ ժ․ Լեբրետոն, Պ․ Շամբիժ և ուրիշներ), որի շին․ և ինտերիերների հար– դարանքի աշխատանքները շարունակվել Ֆոստհնրլո պալատի (շինարարությունն սկսվել է 1527-ին) ընդհանուր տեսքը են ՝Տենրի H-ի (ճարտ․ Ֆ․ Դելորմ և ուրիշ– ներ), Հենրի IV-ի և ավելի ուշ՝ Նապոլեոն 1-ի օրոք։ 1814-ին Ֆ–ում Նապոլեոն I հար– կադրաբար հրաժարվել է գահից։ Այժմ Ֆ․ ազգ, թանգարան է։ ՖՈՇ (Foch) Ֆերդինանդ (1851 –1929), Ֆրանսիայի մարշալ (1918), բրիտ․ ֆելդ– մարշաւ (1919) և Լեհաստանի մարշալ (1923)։ Ֆրանս․ ակադեմիայի անդամ (191^)։ Ավարտել է (1887) ֆրանս․ Բարձ– րագույն ռազմ․ ակադեմիան, որտեղ 1895–1900-ին եղել է պրոֆ․, իսկ 1908– 1911-ին՝ պետ։ Առաջին համաշխարհային պատերազմի (1914–18) ժամանակ եղել է կորպուսի, ապա՝ բանակի, 1915–16-ին՝ «Հյուսիս» բանակախմբի հրամանատար։ 19174-ի մայիսից՝ Գլխ․ շտաբի պետ, 1918-ի ապրիլից՝ դաշնակիցների զորքերի գե– րագույն գլխ․ հրամանատար։ Նշանակա– լի դէյտ է խաղացել կենտր․ տերություննե– րի դեմ դաշնակիցների հաղթանակի գոր– ծում։ 1918–20-ին՝ Սովետական Ռուսաս– տանի դեմ ռազմ, ինտերվենցիայի ակ– տիվ կազմակերպիչներից։ Դրել է ռազմա– տեսական աշխատություններ և հուշեր։
ՖՈՍԳԵՆ (< հուն․ фо>£– լույս և ․․․գեն)է ածխաթթվի երկքլորանհիդ– ր ի ո, ՇՕՇ1շ, անգույն, Փտած խոտի հոտով գազ։ Հալ․ ջերմաստիճանը՝ – 118°С, եռմանը՝ 8,2°С։ Վատ է լուծվում ջրում, լավ՝ օրգ․ լուծիչներում։ Օդի խո– նավության պայմաններում դանդաղ հիդ– րոլիզվում Է, ջրում՝ արագ։ 1-ին հա– մաշխարհային պատերազմի (1914–18) ժամանակ օգտագործվել է որպես խեղդող թոմգսվոր նյութ։ Մահացու կոնցենտրա– ցիաս 0,1–0,3 մգ/ւ է (15 ր տևողության դեպքում, ազդեցության «գաղտնի շրջանը» 2–12 ժ)։ Ֆ–ից խանգարվում է օրգանիզ– մի գազափոխանակությունը, առաջանում է թթվածնային քաղց, բարձրանում է ար– յան մակարդելիությունն ու մածուցիկու– թյունը։ Առաջին օգնությունը, թթվածնի երկարատև շնչում, գլյուկոզի և CaC]2-i ներերակային ներարկումներ ևն։
ՖՈՍՏԵՐ (Foster) Ուիլյամ (25․2․1881, Տոն– տոն, Մասսաչուսեթսի նահանգ–1․9․ 1961 Մոսկվա), ամեր․ և միջազգային բանփ շարժման գործիչ։ Ծնվել է բանվո– րի լնտանիքում։ 1901-ին մտել է ԱՄՆ–ի սոցիալիստ, կուսակցության մեջ։ Համա– ձայն չլինելով նրա ղեկավարների օպոր– տունիստական քաղաքականության հետ, Ֆ․ 1)09-ին դուրս է եկել կուսակցությու– նից։ Մասնակցել է մի շարք բանվ․ և արհւ իութենական կազմակերպություննե–