Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 12.djvu/686

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

Ֆ–ի կյանքի գլխ․ գործը եղել է կրոնի դեմ անհաշտ պայքարը։ Ֆ․ փիլիսոփայու– թյունը և կրոնը դիտել է որպես իրար փոխ– բացառող աշխարհըմբռնումներ։ Ըստ Ֆ–ի, կրոնի իրական պատճառը «մարդու բնւււյ– թի> և նրա կյանքի պայմանների մեջ է։ Կրոն․ պատրանքների սկզբնաղբյո րը մարդու կամքին չենթարկվող տարերք սե– րից և ուժերից նրա կախվածության, ան– զորության զգացման մեջ է։ Անզորութ, ու– նը ելք է գտնում երևակայությամբ ծնւ]ած հույսի և սփոփանքի մեջ՝ այսպես են առաջանում աստվածների՝ մարդկային հույսի իրականացման աղբյուրի, պատ– կերները։ Կրոնը, ըստ Ֆ–ի, ջլատում է իրական աշխարհում լավագույն կյանքի և այդ աշխարհը վերափոխելու մարդու ձգտումը, այն նենգափոխում ապագա գերբնական հատուցման հնազանդն հսմ– բերատար սպասումով։ Կրոնի քննադատությունը Ֆ–ի հայացք– ներում վերաճել է փիլ․ իդեալիզմի քննա– դատության, որը նշանավորել է Ֆ–ի ան– ցումը մատերիալիզմին (1839)։ Համոզ– վելով իդեալիզմի և կրոնի ընդհանլ ու– թյան մեջ՝ Ֆ․ պայքարի ելավ իդեալիզմի առավել կատարյալ ձևի՝ գերմ․ դասարան իդեալիզմի և դրա գագաթնակետի՝ Հե– գելի փիլ–յան դեմ։ Իդեալիզմի հիմնական արատը, ըստ Ֆ–ի, կեցության և մտածո– ղության նույնացումն է։ Մինչդեռ մտածո– ղությունը ելնում է կեցությունից և ոչ թե հակառակը։ Հեգելյան իդեալիզմը Ֆ․ համարել է վփլիսոփայորեն գունազարդ– ված աստվածաբանություն։ Մակայն Ֆ․ մերժեց նաև Հեգելի դիալեկտիկան՝ չտես– նելով այլ, ոչ իդեալիստական դիալեկտի– կայի հնարավորությունը։ Ֆ–ի մատերիալիզմը մարդաբանաէան Է։ Ֆ․ տվել է մարդու բնույթի կենսաբա– նական և ոչ թե սոցիալ․ մեկնաբաէ ու– թյուն՝ դրանում դրսևորելով իր մատե– րիալիզմի մետաֆիզիկական բնույթը և սահմանափակությունը։ Ֆ–ի բարոյագիտությունը ելնում է «Ես»-ի և «Դու»-ի միասնությունից և փո– խադարձ կապից։ Երջանկության ձգս ու– մը, որը դիտարկվել է որպես մարդկաքին կամքի շարժիչ ուժ, առաջ է բերում բարո– յական պարտքի գիտակցություն, քանի որ «Ես>-ը առանց «Դա>-ի չի կարող ճչ եր– ջանիկ լինել, ճչ Էլ առհասարակ գոյու– թյուն ունենալ։ Անձնական երջանկության ձգտումը դուրս է գաւիս եսապաշտության շրջանակներից, այն անհասանելի է մարդկային միությունից դուրս։ Ֆ–ի pui- րոյագիտ․ ուսմունքը, շնորհիվ իր հուէա– նիստական, դեմոկրատական և հակւս– կրոն․ բնույթի, առաջադիմական նշանա– կություն է ունեցել։ Մակայն կտրված Լի– նելով պատմամատերիալիստական հիմ– քից՝ Ֆ–ի բարոյագիտությունը (ինչպեււ և աթեիզմը) մետաֆիզիկական Էր և չհան– գեցրեց հասարակական կեցության վե– րափոխման անհրաժեշտությունը ընդունե– լուն։ Ֆ–ի փիլ․ և հակակրոն․ գաղափարների համաշխարհային–պատմ․ նշանակությու– նը այն Է, որ նրա մատերիալիզմը դարձւււվ մարքսիզմի փիլ–յան ձևավորման ելակե– տը։ Երկ․ Sammtliche Werke, Bd 1–10, Stutt– gart, 1903–11; Gesammelte Werke, Bd 1–12, B․, 1967–76; Избр․ философ, произв․, т․ 1–2, М․, 1955; История философии, пер․ с нем․, т․ 1–3, М․, 1974․ Գրկ․ Մարքս Կ․, Թեզիսներ Ֆոյերբախի մասին, Մարքս Կ․ և Էնգելս Ֆ․, Ըն– աիր երկեր, հ․ 1, Ե․, 1972։ Էնգելս Ֆ․, Լյուդվիգ Ֆոյերբախը և գերմանական կլասիկ փիլիսոփայության վախճանը, նույն տեղում, հ․ 3, Ե․, 1978։ Լենին Վ․ Ի․, Ֆոյերբախի էԴասախոսություններ կրոնի Էության մասին» գրքի կոնսպեկտը, Երկ․ լիակտ․ ժող․, հ․ 29։ Ն ու յ ն ի, Ֆոյերբախի «Լայբնիցի փիլիսո– փայության շարադրանքը, վերլուծությունը և քննադատությունը» գրքի կոնսպեկտը, նույն տեղում։ Ա դ ո յ ա ն Ա․ Գ․, Ֆոյերբախի կյան– քըն ու աշխարհայացքը, Ե„ 1959։ Գ ա լ ո– յ ա ն Մ․, Լյուդվիգ Ֆոյերբախի մատերիա– լիզմը, Ե․, 1962։ Д еборинА․ М․, Л․ Фейер– бах, М․–Л․, 1929; Быховский Б․ Э․, Людвиг Фейербах, М-, 1967; Очерки по фи– лософии Л․ Фейербаха, Киев, 1982; Rawi- dowicz S․, L․ Feuerbachs Philosophie, 2 Aufl․, В․, 1964․ Մ․ Գաղոյէսն ․․․ՖՈՆ (< հուն, cpcovil– ձայն, հնչյուն), բարդ բառերի մաս, որը ցույց է տալիս տվյալ բառերի առնչությունը ձայնի, հըն– չյունի հետ (օրինակ, մագնիտոֆոն)։ ՖՈՆ, ջեջի, դահոմեացիներ (ինքնանվանումը՝ ֆ ո ն գ բ ե), ժողո– վուրդ։ Բնակվում են Բենինի հվ․ մասում և Տոգոյին հարակից շրջաններում։ Թիվը՝ լեզվով ու մշակույթով մոտիկ ժողովուրդ– ների հետ 2,4 մլն (1983)։ Լեզուն պատ– կանում է կվա լեզուներին։ Պահպանում են ավանդ, հավատալիքները (նախնիների, երկնքի, հողի և այլ աստվածների պաշ– տամունք), փոքրամասնությունը քրիս– տոնյա է (կաթոլիկներ)։

ՖՈՆԴՍ (Fonda) Հենրի (ծն․ 1905), ամեր․ կինոդերասան։ 1925-ից հանդես է եկել թատրոնում, 1935-ից՝ կինոյում։ Խաղալով շահութաբեր ֆիլմերում՝ Ֆ․ ձգտել է հաղ– թահարել հոլիվուդյան ստանդարտները։ Ֆ–ի ստեղծագործության հիմնական թե– ման՝ մարդու հոգեկան գեղեցկության հաստատումը, քաղաքացիական պարտքն անզիջում կատարելու, հանուն արդարու– թյան պայքարի կոչը առավել բացահայտ– վել է Մարկո («Բլոկադա», 1938), Աբրա– համ Լինկոլն («Պատանի միստր Լինկոլ– նը», 1939), Թոմ Ջոուդ («Ցասման ողկույզ– ները», 1940) դերերում։ Ֆ–ի լավագույն աշխատանքներից են նաև «Միջադեպ Օքս– Բոուում» (1943), «Պատերազմ և խաղաղու– թյուն» (1965, ըստ Լ․ Տոլստոյի, Պիեռ Բեզուխով), «Տասներկու զայրացած տղա– մարդիկ» (1957), «Ամենաարժանավորը» (1964) ֆիլմերում խաղացած դերերը։ Ֆ–ի արվեստում հրապարակախոսական կիր– քը զուգակցվել է կերպարի սոցիալ–կեն– ցաղային ճշգրտությանը, հոգեբանական վերլուծության խորությանը։ Գրկ, Сокольская А․ Л․, Генри Фон– да, в кн․։ Актёры зарубежного кино, Л․–М․, 1965․

ՖՈՆԴԱձԻՆՎԱԾՈՒԹՏՈՒՆ ԱՇԽԱՏԱՆ– ՔԻ սոցիալիստական Էկոնո– միկա յ ու մ, ցուցանիշ, որ բնութա– գրում է արտադր․ հիմնական ֆոնդերով նյութական արտադրության ճյուղերում զբաղված աշխատողների հագեցվածու– թյան աստիճանը։ Որոշվում է այդ ֆոնդերի տարեկան միջին հաշվեկշռային արժեքի և աշխատողների տարեկան միջին թվի հարաբերությամբ։

ՖՈՆԴԱՀԱՏՈՒՅՑ, արտադր․ հիմնական ֆոնդերի (հիմնական կապիտալի) արժե– քի միավորի (սովորաբար 1 ռուբլու) հաշ– վով թողարկվող արտադրանքի ծավալը։ Սոցիալիստ․ Էկոնոմիկայում Ֆ–ի ցուցա– նիշը բնութագրում է արտադր․ հիմնական ֆոնդերի օգտագործման արդյունավետու– թյան մակարդակը։ Ֆ․ ամբողջ ժողտըն– տեսության համար հաշվարկելիս օգտա– գործում են հասարակական ամչողշական արդյունքի և արտադրված ազգային եկա– մուտի, իսկ ճյուղի համար՝ համախառն (ապրանքային) կամ զուտ արտադրանքի տվյալները։ Ֆ․ հաշվարկվում է յսրտադր․ հիմնական ֆոնդերի հաշվեկշռային (առանց հանելու մաշվածքը), ւհարեկան միջին կամ համապատասխան տարվա վերջի դրությամբ եղած արժեքով։ Ֆ–ի հակադարձ ցուցանիշը արտադրության ֆոնդատարությունն Է։

ՖՈՆԴԱՎՃԱՐ ՍՍՀՄ–ում, պեև․ պլա– նային–շահութաբեր միավորումների, ձեռ– նարկությունների ու կազմակերպություն– ների շահույթից ամենամսյա հատկացում բյուջեին՝ արտադրական ֆոնդերն օգ– տագործելու դիմաց։ Մահմանվեւյ է ՄՄԿԿ ԿԿ և ՄՍՀՄ Մինիստրների յ խորհրդի 1965-ի հոկտ․ 4-ի «Պլանավորման կատա– րելագործման և արտադրության տնտ․ խթանման ուժեղացման մասին» որոշ– մամբ։ Ֆ․ առաջնային վճար Է, բյուջե է գանձվում շահույթի պլանը կաււարելուց անկախ և կազմում է պետ․ եկամուտների ավելի քան 10%-ը։

ՖՈՆՈԳՐԱՄ (<հուն․ cpcovii–ձայն, հընչ– յուն և yp&[iWL – գիծ, տառ, գրու– թյուն), հնչյունագիր, ձայնագըր– ման միջոցով ստացված ինֆորմացիա– յով գրանցման կրիչ։ Ֆ–ները լինում են մեխանիկական (գրամոֆոնա– յին ձայնասկավառակ), լ ու ս ա ն ը– կարչական և մագնիսական, որոնք ստացվում են համապատասխանա– բար մեխանիկական ձայնագրմխն, լու– սանկարչական և մագնիսական ձայնա– գրման միջոցով։ Տարբերում են մոնո–, ստերեո– և քվադրոֆոնային Ֆ^ներ։ Ֆ․ սովորաբար ունենում է 1–4, երբեմն՝ մինչև 20 և ավելի (նվագախմբային և երգ– չախմբային երաժշտության ձայնագրման դեպքում) շավիղ։

ՖՈՆՈԼԻԹ (․․․ ֆոն և ․․․ ւիթ, հնչող քար՝ այդ ապարի նուրբ թերթերը հարվածի դեպքում ձայն են արձակում), պորֆի– րային կամ աֆիրային ստրուկտուրայով նեֆեչինային սիենիտների Էֆուօրվ նմա– նակը։ Կազմված է ալկալիական դաշտա– յին սպաթներից, ֆելդշպատոիդներից և գունավոր միներալներից՝ ալկալային պի– րոքսենից և ամֆիբոլից։ Օգտագործվում է որպես բետոնի լցանյութ և խճաքար՝ ճանապարհները ամրածածկելու համար։

ՖՈՆՈՆ (< հուն․ <pcDvn – ձայն, հնչյուն), բյուրեղային ցանցի ատոմների (իոնների) տատանումներով պայմանավորված տար– րական գրգռումների քվանտ, քվէսզիմաս– նիկ։ Հավասարակշռության ղիրքկրի շուր– ջը ատոմների Փոքր տատանումները, այս– պես կոչված ներդաշնակ մոտավորու– թյամբ, բերվում են անկախ օսցքձւյատոր՜