Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 12.djvu/724

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

90%–ը («Պատե» և «Գոմոն» ֆիրմաները)։ 1919-ին, ոեժ․ Ա․ Գանսը ստեղծել է «Ես մեղադրում եմ» հակապատերազմական պամֆլետը, ոեժ․ Ա․ Անտուանը՝ մի քանի էկրանավորումներ («Հողը», ըստ Զոլայի, 1921 են); Ետպատերազմյան տարիներին կինոն աոետր․ նպատակներով չօգտա– գործելու շարժումը ղեկավարել է կինո– գործիչների մի խումբ՝ Լ․ Դեւլյուկը, Ա․ Գանսը, Մ․ Լ․ էրբիեն, ժ․ էպշտեյնը, ժ․ Դյուլակը, այսպես կոչված՝ «Ավան– գարդ»^։ «Ավանգարդիստները» միաժա– մանակ ընդլայնել են կինոյի արտահայտ– չական հնարավորությունները։ Ռեալիստ– ռեժիսորների մի խումբ ստեղծել է նշա– նակալից ֆիլմեր՝ «Կրենկեբիլ» (1922), «Նոր պարոններ» (1928, երկուսն էլ՝ ոեժ․ ժ․ Ֆեյդեր), «Նանա» (1926), «Լուցկու փոքրիկ վաճառողուհին» (1928, երկուսն էլ՝ ոեժ․ ժ․ Ռենուար), «Ծղոտե գլխարկ» (1927, ոեժ․ Ռ․ Կլեր) են։ 1930-ական թթ․ սկզբին ֆրանս․ կինոարտադրությունը անցել է հնչուն ֆիլմերի մասսայական թողարկման։ Կինոյի գԱւղափարագեղար– վեստական կատարելագործման առաջա– տար դերը այդ տարիներին պատկանել է ռեալիստ–ոեժիսորներ Ռ․ Կլերին («Փա– րիզի տանիքների տակ», 1930), ժ․ Ռե– նուարին («Տոնի», 1934), ժ․ Վիգոյին («Զրո՝ վարքի համար», 1932), Լ․ Բյուն– յուելին («Հողն առանց հացի», 1932), ժ․ Ֆեյդերին («Մեծ խաղ», 1934) և այլոց։ 1930-ական թթ․ կեսին Ֆ–ի կինոյի սո– ցիալ․ ուղղվածությունը կապված էր ժող․ ճակատի շարժման հետ․ երևան են եկել «Հոկտեմբեր» խումբը և «Ազատ կինո» միավորումը։ Այդ շրջանին բնորոշ էին «Վերջին միլիարդատերը» (1934, ոեժ․ Ռ․ Կլեր), «Մեծ պատրանք» (1937), «Մար– սելյեզ» (1938, երկուսն էլ՝ ոեժ․ ժ․ Ռե– նուար) և այլ ֆիլմեր։ 1930-ական թթ․ 2-րդ կեսին բանաստեղծ, սցենարիստ ժ․ Պրևերի և ոեժ․ Մ․ Կառնեի համագոր– ծակցությամբ ստեղծվել են «բանաստեղ– ծական ռեալիզմի» ֆիլմերը՝ «Մշուշների առափնյակը» (1938), «Օրն սկսվում է» (1939) ևն։ Համաշխարհային ճանաչման են արժանացել դերասաններ ժ․ Գաբենը, Լ․ ժուվեն, ժ․ Լ․ Բաոոն, Պ․ Բրասյորը, Ֆ․ Ռոզեն, ՝Ֆ․ Մ․ Սիմոնը, Շ․ Վանելը, Ա․ Ռեմյուն, Մ․ Մորգանը, Ֆեոնանդելը, Դ․ Դարյոն և ուրիշներ։ Երկրորդ համաշ– խարհային պատերազմի տարիներին, ֆաշիստ, օկուպացիայի պայմաններում, ֆրանս․ կինոն ստեղծել է պայքարի կո– չող ֆիլմեր՝ «Գիշերային այցելուներ» (1942, ռեժ․ Կառնե), «Երկինքը պատկա– նում է ձեզ» (1943, ռեժ․ Ժ․ Գրեմիյոն)։ Ֆրանս, կինոյի ընդհատակյա ազատա– գրական կոմիտեն (հիմն․ 1943-ին) թո– ղարկել է «Փարիզի ազատագրումը» ֆիլ– մը (1944)։ «Դրախտի զավակները» (1945, ոեժ․ Կաոնե) ֆիլմը ի հակադրումն ֆա– շիզմի, հնչել է որպես ազգ․ մշակույթի մարդասիրական լավագույն ավանդույթ– ների հաստատում։ Ազատագրված Ֆ–ի առաշին ֆիլմը՝ Դիմադրության շարժման մասին, «ճակատամարտ ռելսերի վրա» (1946, ռեժ․ Ռ․ Կլեման) կինոնկարն էր։ Ետպատերազմական կյանքի արտացո– լումն են ռեժիսորներ ժ․ Բեկկերի, ժ․ Պ․ Լե Շանուայի, Լ․ Դակենի, Ա․ Կայաթի 1940–50-ական թթ․ ֆիլմերը։ Համաշխար– հային ճանաչման են արժանացել ֆրանս․ դասականների երկերի էկրանավորում– ները՝ «Պարմի մենաստանը» (1948, ռեժ․ Քրիստիան–ժակ), «Կարմիրն ու սևը» (1954, ռեժ․ Օտան–Լարա, երկուսն էլ՝ ըստ Ատենդալի), «Թերեզ Ռաքեն» (1953, ռեժ․ Կառնե), «ժերվեզա» (1956, ռեժ․ Կլեման, երկուսն էլ՝ ըստ Զոլայի)։ 1950- ական թթ․ ճանաչված կինոդերասաննե– րից են՝ ժ․ Ֆիլիպը, Բուրվիլը, ժ․ Մարեն, Մ․ Կազարեսը, Լ․ դե Ֆյունեսը, Մ․ Ռեջա– նին, Դ․ Ռոբենը, Ա․ էմեն և ուրիշներ։ 1950-ական թթ․ վերջին, Ֆ–ի կինոյի ճըգ– նաժամի պայմաններում երևան է եկել, այսպես կոչված, «Նոր ալիք» ուղղությու– նը․ կարճ ժամանակում կինո են մուտք գործել 150-ից ավելի կինոռեժիսորներ, որոնցից առաջատար տեղ են գրավել Ֆ․ Տրյուֆֆոն, ժ․ Լ․ Գոդարը, Կ․ Շաբրո– լը, Լ․ Մալը, Կ․ Լելուշը, Ա․ Ռենեն։ Կի– նոյի արտահայտչամիջոցների հարստաց– մանը նպաստել է Ա․ Ռենեի «Հիրոսիմա, իմ սեր» (1959) կինոնկարը։ Ֆիլմ–մյու– զիքլներ է ստեղծել ռեժ․ ժ․ Դեմին [«Շերբուրյան հովանոցներ» (1964), «Ռոշ– ֆորի աղջիկները» (1967) ևն]։ 1960-ական թթ․ «Փարախ» (ռեժ․ Ա․ Գատտի),«Արդյո՞ք վառվում է Փարիզը» (ռեժ․ Ռ․ Կլեման), ֆրԱւնս–սովետական «Նորմանդիա–Նե– ման» (ռեժ․ ժ․ Դրեվիլ) ֆիլմերը նվիրված են հակաֆաշիստ, պայքարին։ 1968-ից հետո ֆրանս․ կինոյում արծարծվել են քաղ․ սուր խնդիրներ (Կ․ Սոտեի, Ի․ Բուաս– սեի, Բ․ Պոլի ֆիլմերը), նկարահանվել սոցիալ․ հարցեր շոշափող ֆիլմեր՝ «Վկան և մարդասպանը» (1976, ռեժ․ Բ․ Տավեռ– նիե) ևն։ Ֆրանս, կինոկատակերգությունը ետպատերազմյան տարիներին ներկա– յանում է ժ․ Տատիի («Տոնական օր», 1949 ևն), Քրիստիան–ժակի («Ֆանֆան–Տյուլ– պան», 1952 ևն) և այլոց ֆիլմերով։ Հան– րաճանաչ են Ա՜․ Լամորիսի կարճամետ– րաժ ֆիլմերը, Կ․ Մարկերի վավերագրա– կան «ֆիլմ–էսսեները», ժ․ Ռուշի սոցիոլո– գիական կինոնկարները։ 1970–80-ական թթ․, զվարճանքի ֆիլմերին զուգընթաց, նկարահանվում են սոցիալ․ ուղղվածու– թյամբ կինոնկարներ՝ «Շփացած երեխա– ներ» (1977), «Արձակուրդի շաբաթը» (1980, երկուսն էլ՝ ռեժ․ Բ․ Տավեոնիե), «Վերջին մետրոն» (1980, ռեժ․ Ֆ․ Տրյուֆ– ֆո), «Թշվառներ» (1982, ռեժ․ Ռ․ Օսսեյն)։ Կինոպրոկատում մեծ տեղ են գրավում ամեր․, ինչպես և իտալ․ կինոնկարները, չնայած կառավարության ձեռնարկած կա– սեցնող միջոցներին (1975)՝ ուժեղացել է պոռնոգրաֆիական ֆիլմերի հոսքը։ 1960–80-ական թթ․ առավել ճանաչված դերասաններից են՝ ժ․ Մորոն․ Բ․ Բարդոն, Մ․ Վլադին, ժ․ Լ․ Տրենտինյանը, ժ․ Պ․ Բելմոնդոն, Կ․ Դենյովը, Ա․ Դելոնը, Ա․ ժիրարդոն, Պ․ Ռիշարը և ուրիշներ, օպերատորներից՝ Ռ․ Հյուբերը, Ա․ Տի– րարը, Ռ․ Կուտարը, Ա․ Ալեկանը, Ա․ Դե– կեն և ուրիշներ։ Կինոգիտության մեջ նշա– նակալից են Լ․ Մուսինակի, ժ․ Սադուլի, Ա․ Բեզենի և այլոց աշխատությունները։ Կինոյի բնագավառում աշխատող կադրեր է պատրաստում Բարձրագույն կինոկըր– թության ինստ–ը (հիմն․ 1943-ին)։ 1936-ին՝ ստեղծվել է «Սինեմատիկա»-ն, 1972-ին՝ Կինոյի պատմության թանգարանը։ 1946-ից ամեն տարի (բացի 1948 և 1950) Կաննում անց են կացվում Միջազգային կինոփառատոներ։ 1976-ին սահմանվել է «Սեզար» (ամեր․ «Օսկարի» նման) ամե– նամյա ազգ․ կինոմրցանակ։ XIX․ Հայերը Ֆրանսիայում Պատմ․ տեղեկությունների համաձայն, անհատ հայեր Ֆ․ են այցելել վաղ միջնա– դարում։ Աղբյուրները հիշատակում են Սիմոն եպիսկոպոսին, որը 591-ին հյուր– ընկալվել է Տուր քաղաքի մայր եկեղե– ցում։ Տարասկոնի Սենւո Մարտ եկեղե– ցում գտնվել է լատինատառ մի արձանա– գրություն, որի մեջ զետեղված է եղել հայերեն այբուբենը՝ առանց օ և ֆ տա– ռերի, ինչը վկայում է մինչև XIII դ․ հայե– րի այնտեղ գտնվելու մասին։ Հայերի և ֆրանսիացիների միջև սերտ կապեր հաս– տատվել են խաչակրաց արշավանքների և Կիլիկիայի Հայկ․ թագավորության ժա– մանակաշրջանում, մասնավորապես Լու– սինյանների օրոք։ Հայտնի է, որ Կիլի– կիայի վերջին թագավոր Լևոն Զ (1374–75) ապաստան է գտել Ֆ–ում և այնտեղ էլ մահացել 1399-ին։tXV–XVI դդ․ հայկ․ փոքրաթիվ գաղութներ են հիմնվել Մար– սելում, Փարիզում, Բուրժում, որի մայր եկեղեցու սյուներից մեկին դրոշմված հա– յերեն արձանագրությունը պահպանվում է մինչև մեր օրերը։ Ֆ–ում հաստատված հայ վաճառականները մինչև XVII դ․ կեսը, դիտվելով որպես տեղացիների մըր– ցակիցներ, իշխանությունների կողմից զա– նազան արգելքների են հանդիպել, որոնք, սակայն, վերացվել են 1660-ին, իսկ 1669-ին Մարսելը հոչակվել է ազատ նա– վահանգիստ։ 1654-ին Պասկալ (Հարու– թյուն) անունով մի հայ Մարսելում, իսկ 1672-ին՝ Փարիզում, բացել է Ֆ–ում առա– ջին սրճարանները։ Իր առևտր․ գործու– նեությամբ աչքի է ընկել ժան Ալթընը (սլ․ես ԱչթոՆնյան Հովհաննես), որը 1758-ին հաստատվելով Ավինյոնում, ձեռ– նարկել է տորոնի մշակումը, նպաստե– լով ամբողջ նահանգի բարգավաճմանը, որի համար երախտապարտ համաքաղա– քացիները նրան արձան են կանգնեցրել։ 1638-ին Փարիզում տպագրվել է «Բառ– գիրք հայոց» հայերեն–լատիներեն բա– ռարանը, 1672-ին Մարսելում Ոսկան Երե– վանցին հիմնել է տպարան (որը գոյա– տևեց մինչև 1686-ը)՝ հրատարակելով 8 անուն գիրք։ Հետաքրքրությունը հայկ․ մշակույթի նկատմամբ Ֆ–ում առավել աճել է XVIII դ․։ 1734-ին հայագետ Գի– յոմ դը Վիլֆրան կազմել է Փարիզի ար– քայական մատենադարանի (հետագա– յում՝ Ազգ․ գրադարան) 138 հայկ․ ձեռա– գրերի ցուցակը։ 1798-ին Փարիզի Արլ․ կենդանի լեզուների դպրոցում Հակոբ Շահան Ջրպետյանի նախաձեռնությամբ հիմնվել են հայերենի դասընթացներ։ 1846-ին Մխիթարյանները հիմնել են Աամ– վել Մուրադ վարժարանը, որը գոր– ծում է ցայսօր։ Նույն՝ 1846-ին հիմնադըր– վել է Արամյան տպարանը (գործել է մին– չև 1862-ը)։ XIX դ․ կրթություն ստանալու համար Ֆ․ են եկել շատ հայ երիտասարդ– ներ, որոնք անմասն չեն մնացել երկրի հասարակական–քաղ․ կյանքից, մասնակ– ցել են (Ստ․ Ոսկան և ուրիշներ) Ֆ–ի հե–