Բացվել է «Մարե» թատրոնը (ղեկ․՝ դերա– սան Դ․ Մոնդորի)։ Կլասիցիստական Դպրոցը որոշել է XVII –XVIII դդ․ Ֆ–ի դերասանական արվեստի ոճը, որն ազ– դել է մյուս եվրոպ․ երկրների թատրոննե– րի զարգացման վրա։ Ձևավորվել են դե– րասանական ամպւոաները։ Մոլիերը, ղեկավարելճվ Փարիզի թատ– րոնը («Պալե–Ռուէսյալ»), ստեղծել է թա– տերախմբի նոր տեսակ4 համախոհների ընկերակցություն, որը մշակել է դերի ռեալիստական մեկնաբանման սկզբունք– ներ, խաղի սեփական ոճ։ Նրա բեմ․ սկզբունքները զարգացրել են դերասան Մ․ Բարոնը և ողբերգակ դերասանուհի Ա․ Լեկուվրյորը <Կոմեդի Ֆրանսեզ» թատ– րոնում։ Ֆրանս, լուսավորականության գործիչները (Դ․ Դիդրո և ուրիշներ), թատ– րոնը համարելով ժողովրդի դաստիարա– կության կարևորագույն միջոց, XVIII դ․ սկզբից պայքարել են «Կոմեդի Ֆրան– սեզ»-ում հաստատելու լուսավորական դրամատուրգիան։ Խաղացանկի կենտրո– նում Վոլտերի և նրա հետևորդների եր– կերն էին։ Երրորդ դասի իդեալներն ու երազանքներն արտահայտել են քաղ– քենիական դրաման, որի լավագույն նմուշ– ներն ստեղծել է Դ․ Դիդրոն, «արցունքա– բեր կատակերգությունը» և Բոմարշեի երգիծական պիեսները։ Լուսավորական կլասիցիզմի խոշոր դերասանը եղել է Ա․ Լեկենը, դերասանուհիները՝ Մ․ Դյու– մենիլը և Ի․ Կլերոնը։ Մոլիերյան դպրոցի ռեալիստ, սկզբունքները շարունակել են կոմիկ դերասաններ Դազենկուրը և ժ․ Բ․ Դյուգազոնը։ Ֆրանս, մեծ հեղափոխու– թյան շրջանի կլասիցիզմի նորարարական ձգտումները, հերոսականությունը, հայ– րենասիրությունն առավել արտահայտ– վել են Ֆ․ ժ․ Տալմայի արվեստում։ «Դեկ– րետ թատրոնների ազատության մա– սին»-ից (1791) անմիջապես հետո Փարի– զում ստեղծվել է 19 թատրոն։ Ետհեղա– փոխական իրականությունից հասարա– կական տարբեր խմբերի խոր անբավա– րար վածությունը արտահայտվել է ռո– մանտիզմի արվեստում։ «Կոմեդի Ֆրան– սեզը», չնայած փայլուն թատերախմբին, եղել է պահպանողական, այդուհանդերձ Հյուգոյի «էռնանի» դրամայի պրեմիերան (1830) դարձավ ֆրանս․ թատրոնի պատ– մության էտապային երևույթ։ XIX դ․ 1-ին կեսին առաջադեմ արվեստի համար մըղ– վող պայքարում կարևոր դեր են խաղացել «բուլվարային թատրոնները» («Պորտ– Սեն–Մարտեն», «Ֆյունամբյուլ» ևն), ուր բեմադրվել են Հյուգոյի, Դյումա–հոր, Բալզակի պիեսները, մելոդրամներ, ձևա– վորվել վոդևիլի դերասանների իսկապես ազգ․ արվեստը (Վ․ Դեժազե, Շ․ Դ․ Պո– տիե, ժ․ Շ․ Օդրի), աճել ռոմանտիկական ոճի խոշորագույն դերասաններ Ֆրեդե– րիկ–Լեմետրը, Մ․ Դորվալը, Պ․ Բոկաժը, ժ․ Բ․ Դեբյուրոն և ուրիշներ։ Միաժամա– նակ Ֆ–ի թատերարվեստում սկզբնավոր– վել են քննադատական ռեալիզմի մի– տումները։ 1848-ի հեղափոխության նա– խօրեին հերոսական թեման կրկին մարմ– նավորվել է է․ Ռաշելի ստեղծագործու– թյամբ։ 1871-ի Փարիզյան կոմունայի օրե– րին Ֆ–ի թատրոնի առաջադիմական մի– տումները վերակենդանացել են, սակայն կոմունայի անկումից հետո քաղ․ ռեակ– ցիան խոր ճգնաժամ է առաջ բերել։ Այն ազդել է նաև նշանավոր ողբերգակներ Ս․ Բեռնարի և ժ․ Մունե–Սյուլլիի վրա։ Ռեալիստական ավանդույթները շարու– նակել են Ֆ․ է․ Դոն և Բ․ Կ․ Կոկլենը։ Թատրոնի խիստ քննադատությամբ, բա– րենորոգումների, նոր ռեալիստական թատրոն ստեղծելու պահանջով հանդես է եկել է․ Զոլան, որի նատուրալիստական դպրոցի հետևորդն ու ջերմ պաշտպանն էր «Ազատ թատրոնի» (1887–96) և «Ան– տուանի թատրոնի» (1897–1906) ստեղ– ծող, «Օդեոն» թատրոնի ղեկավար (1906 – 1914), հնամոլության դեմ պայքարի ելած Ա․ Անտուանը։ Թատրոնի բարեփոխման նրա մշակած սկզբունքները շարունակել են XX դ․ բազմաթիվ ռեժիսորներ։ Ազգ․ ռեալիստական ավանդույթները զարգաց– րել են դերասաններ Լ․ Դիտրին և Գ․ Ռե– ժանը։ Որպես նատուրալիստական թատ– րոնի հակոտնյա, ձևավորվել է սիմվոլիս– տական թատրոնը (տես Սիմվոչիզմ), որը կտրված էր ժամանակակից հասարակա– կան պրոբլեմներից, իրականությունից։ 1910-ին ժ․ Ռուշեն կազմակերպել է «Տեա– ւոըր դեզ Ար» սիմվոլիստական թատրոնը, որին հատուկ էր էկլեկտիկան, մոդեռնիս– տական նրբաճաշակությունը, գեղապաշ– տական ոճավորումը։ Նատուրալիստական և սիմվոլիստական թատրոնին ժ․ Կոպոն հակադրել է հոգեբանական խոր ճշմար– տությամբ, գեղարվեստական ու բարոյա– կան մեծ ուժով, բարձր պրոֆեսիոնալիզ– մով օժտված իր բանաստեղծական թատ– րոնը՝ «Վիյո Կոլումբիե»-ն (հիմն․ 1913, հյուրախաղերը ՍՄՀՄ–ում՝ 1960)։ 1926-ին կազմակերպվել է 4 ռեժիսորների միու– թյունը՝ «Կարտել»-ը։ 1930-ական թթ․ սկզբին, հակաֆաշիստական շարժման վերելքի շրջանում, ժող․ ճակատի հաղթա– նակի տարիներին, դեմոկրատ, թատերար– վեստը նշանակալից նվաճումների է հասել։ Կարևոր դեր է խաղացել Ազգ․ ժող․ թատ– րոնը, որը կազմակերպել է դերասան և ռեժիսոր Ֆ․ ժեմիեն, 1920-ին՝ ձգտելով իրականացնել Ռ․ Ռոլանի մշակած ժող․ թատրոնի տեսական սկզբունքները։ Երկ– րորդ համաշխարհային պատերազմից հե– տո սկսվել է արվեստի բուռն վերածնուն– դը։ «Կոմեդի Ֆրանսեզում» (1970-ից ղեկ․՝ Պիեռ Դյուքս, 1983-ից՝ ժ․ Պ․ Վենսան, հյուրախաղերը ՄՍՀՄ–ում4 1954, 1973) են ստեղծագործել ժամանակակից ֆրանս․ թատրոնի խոշոր դերասաններ ու ռեժի– սորներ ժ․ Լ․ Բառոն, Մ․ Ռենոն, Պ․ Դյուք– սը, ժ․ Ռուսիյոնը և ուրիշներ։ 1940-ական թթ․ 2-րդ կեսին և 50-ական թթ․ 1-ին կե– սին Ֆ–ում ստեղծվել են դրամատիկական կենտրոնների լայն ցանց (առաջինը՝ 1947-ին) և մշակույթի տներ՝ թատերա– խմբերով։ Թատրոններ են ստեղծվել Լիո– նում, Գրենոբլում, Թուլուզում, Կաննում, Բորդոյում, Ստրասբուրում և այլուր։ Փա– րիզի մերձակայքում գործում են «Տեատր դե լ’էստ պարիզիեն», «ժերար Ֆիլիպի թատրոն»-ը՝ Մեն Դընիում, «Տեատր դե լա Կոմմյուն»-ը՝ Օբերվիլում, «Ռոմեն Ռոլանի թատրոնը»՝ Վիլժյուիֆում, «Տեա– տըր դեզ ամանդիե»՝ Նանտերում։ Դեմո– կրատական թատերարվեստի ներկայա– ցուցիչներից են՝ ռեժիսորներ Ռ, Պլան– շոնը, Մ․ Մարեշալը, Գ․ Ռետորեն, Ռ․ ժեր– բալը, Պ․ Դեբոշը, Ա․ Վիտեզը, Պ․ Շերոն, ժ․ Վալվերդը, Գ․ Դառանը, Մ․ Սարազե– նը։ Առաջադեմ թատերարվեստի խոշո– րագույն կենտրոն է դարձել Ազգ․ ժող․ թատրոնը (ՏՆՊ), որը 1951–63-ին ղեկա– վարել է ժ․ Վիլարը, 1963-ից՝ ժ․ Վիլսո– նը, 1971-ից՝ Ռ․ Պլանշոնը (հյուրախաղերը ՄՄՀՄ–ում՝ 1956, 1961, 1978)։ Այդտեղ են ստեղծագործել դերասաններ ժ․ Ֆիլի– պը, Մ․ Կազարեսը, ժ․ Վիլսոնը, Դ․ Սո– րանոն, Մ․ Մոնֆորը։ 1947-ից Ավինյոնում անց է կացվում Վիլարի կազմակերպած թատեր․ ամենամյա փառատոն։ 1968-ին բացվել է Փարիզի քաղաքային «Տեատր դե լյա Վիլլ» թատրոնը (ռեժ․ Ժ․Մերկյուր)։ 1921-ին Շ․ Դյուլենի հիմնադրած «Ատե– լիե» թատրոնը 1940–73-ին ղեկավարել է Ա․ Բարսակը, 1979-ից՝ Պ․ Ֆրանկը (հյուրախաղերը ՄՄՀՄ–ում՝ 1965, 1971)։ «Տեատր դյու սոլեյ»-ը (ղեկ․ Ա․ Մնուշկի– նա) և երիտասարդական այլ թատրոններ («Տեատր Բյուլ» ևն) կազմակերպում են տոնահանդեսային ներկայացումներ։ Դե– րասան և ռեժիսոր ժ․ Լ․ Բառոն, որը կնոջ՝ դերասանուհի Մ․ Ռենոյի հետ ստեղծել է «Կոմպանի Ռենո–Բառո» թատերախումբը (հյուրախաղերը ՄՄՀՄ–ում՝ 1962, 1976), հանդես է գալիս տարբեր բեմերում («Մա– րինյի», «Օդեոն», «Ռեկամիե» ևն)։ 1950– 1960-ական թթ․ Ֆ–ի թատերական կյան– քում զգալի տեղ է գրավել «աբսուրդի թատրոնը» (Մ․ Բեկետի, է․ Իոնեսկոյի և այլոց պիեսները), որն արտահայտել է խոր հիասթափություն աշխարհից։ Փա– րիզի բուլվարային թատրոնների բեմա– հարթակներում ճանաչված դերասանների (Ն․ Կուրսել, Պ․ Մեռիս, Ֆ․ Պերիե, Ռ․ Լա– մուրյո և․ ուրիշներ) մասնակցությամբ շարունակվել են ցուցադրվել հիմնակա– նում զվարճալի ներկայացումներ։ Ֆ–ի մնջախաղի վարպետներից է Մ․ Մարսոն (հյուրախաղերը ՄՄՀՄ^ում՝ 1968-ին, նաև՝ Երևանում)։ Գործում են նաև «Կոմպանի դյու Կոտյուռն»-ը Լիոնում (հյուրախաղե– րը ՍՍՀՄ–ում՝ 1974), Նոր ազգ․ թաարո– նը Մարսելում (հյուրախաղերը ՄՄՀՄ–ում՝ 1979) ևն։ Ֆրանս, ազգ․ թատերարվեստի ավանդույթները պահպանվում են Ֆ–ի հնա– գույն՝ «Կոմեդի Ֆրանսեզ» թատրոնում, որն ունի համեմատաբար կայուն դերասա– նախումբ (Լ․ Մենիե, ժ․ Բերտո, Մ․ Օմոն, Դ․ Իվեռնել, ժ․ Պ․ Ռուսիյոն, ժ․ Մեյեր)։ Փարիզում, ֆրանս․ թատեր․ գործիչների նախաձեռնությամբ, ստեղծվել է «Ազգե– րի թատրոն» (1954), ուր անց են կացվում միջազգային թատեր․ փառատոներ։ XVIII․ Կինոն Լ․ և Օ․ կոէմիեր եղբայրների ստեղծած կինեմատոգրաֆի՝ աշխարհում առաջին հասարակական սեանսը կայացել է Փարի– զում, 1895-ի դեկա․ 28-ին։ Կարևոր դեր է խաղացել կինոտրյուկային նկարահանում– ների գյուտարար, «կինոֆեերիաների» հե– ղինակ, առաջին կինոստուդիայի ստեղ– ծող ժ․ Մելիեսը։ 1910-ական թթ․ համաշ– խարհային ճանաչում ունեին Մ․ Լինդերի մասնակցությամբ կինոկատակերգու– թյունները, Լ․ Ֆյոյադի արկածային ժա– պավենները։ Մինչև առաջին համաշխար– հային պատերազմը ֆրանս․ կինոն թողար– կել է աշխարհի կինոարտադրության մոտ
Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 12.djvu/723
Արտաքին տեսք