Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 12.djvu/91

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ծակոտկենություն։ Լավ մշակվում է։ Եր- բեմն շատ գեղեցիկ է կոտրվածքում և հղկված տեսքով։ Կիրառվում է որպես շի նարարական և երեսպատման քար, ինչ պես նաև ցեմենտի արտադրության մեջ։


ՏՐԱՎՄԱ (< հուն․ трагЗца – վերք), վընասվածք, մարդու և կենդանիների հյուսվածքների, օրգանների ամբողջականության խախտում՝ արտաքին միջա- վայրի գործոնների (հիմնականում մեխա նիկական) ազդեցության հետևանքով։ Տները բաժանում են ըստ դրանք առաջաց նող գործոնի՝ մեխանիկական, ջերմային (այրվածք, ցրտահարություն), քիմ․, բարոտրավմա (մթնոլորտային ճնշման կըտրուկ տատանումների հետ կապված), էլեկտրատրավմա ևն, ինչպես նաև հա մակցված Տ․՝ մեխ․ Տ․ և այրվածք, ըստ վնասվածք առաջացնող գործոնի ազդե ցության տևողության՝ սուր և քրոնիկա կան, ըստ իրադրության, որի պայմաննե րում առաջացել է Տ․՝ կենցաղային, ար տադր․, մարզական, մարտական ևն։ Մեխ․ Տ․ կարող է լինել բաց և փակ՝ առանց մաշկածածկույթների ամբողջականության խախտման, չբարդացած և բարդության զարգացմամբ, մեկուսացած, բազմակի։ Տ–ի տեսակներն են՝ սալջարդ, ձգում, հոդախախտում, կոտրվածքներ, հյուս վածքների և ներքին օրգանների ճնշվածություն, ցնցում, պատռվածքներ։ Կարող են ուղեկցվել արյունահոսությամբ, այ տուցով, բորբոքային ռեակցիաներով, մե– ռուկացումով։ Ծանր և տարածուն Տ․ ուղեկցվում է շոկով և վտանգավոր է կյան քի համար։ Հատուկ ձև է հոգեկան Տ․՝ կապված ծանր ապրումների հետ, որը կարող է հանգեցնել հոգկան և վեգետատիվ ոլորտների հիվանդագին ռեակցիա ների (տես Ընկճվածություն, Նևրոզներ ևն)։ ժամանակին ցուցաբերած առաջին օգնությունը և բուժումը կարող են կանխել ետվնասվածքային ծանր բարդություն ները։ И․ Մինասյան, Շ․ Վարդանյան


ՏՐԱՎՄԱՏԻԶՄ, որոշակի Ժամանակամի ջոցում բնակչության որոշակի խմբերի ստացած վնասվածքների համախումբ։ XX դ․ տնտեսապես զարգացած երկրնե– րում, սիրտանոթային համակարգի և ուռուցքային հիվանդություններից հետո, Տ․ գրավում է 3-րդ տեղը։ Գերակշռում է երեխաների, դեռահասների, երիտասարդ ների հիվանդացության մեջ (15–30 տա րեկան տղամարդկանց հիվանդացության, հաշմանդամության և մահացության հիմ նական պատճառն է)։ Տարբերում են արտադր․ (արդ․ և գյուղաւոնտ․) և ոչ արտադր․ (կենցաղային, տրանսպորտային, մարզական ևն) Տ․։ Արտադրական Տ–ի աճը հիմնակա նում պայմանավորված է ծանր արդյունա բերության զարգացմամբ։ ՍՍՀՄ–ում և սոցիալիստ, մյուս երկրներում օրենսդրու թյամբ սահմանված է արտադր․ Տ–ի պլանային կանխարգելումը, որն իրականացվում է ձեռնարկության ղեկավարության, արհ միության և բժշկ․ հիմնարկների հետ հա մատեղ (տես Աշխատանքի պաշտպանու թյուն, Անվտանգության տեխնիկա)։ ոչ արտադրական Տ․ աճում է XX դ․ II կեսին 4 տրանսպորտային (ճանապարհա յին) Տ–ի հետ կապված։ Կենցաղային Տ–ի աճը, մասնավորապես երեխաների, կապ ված է կենցաղում մեխանիկական և էլեկ տրական սարքերի ներդրման հետ։ Տ–ի այս ձևերի կանխարգելման համար կարեվոր են անվտանգության տեխնիկայի կա տարելագործումը և սանիաարա–լուսավորչական աշխատանքները, երեխաների հսկողության ուժեղացումը, նրանց փո ղոցային երթևեկության կանոններին ծանոթացնելը։ Տ–ի դեպքերի նշանակալի տոկոսը պայմանավորված է նաև հարբե ցողության, հոգնածության և հիվանդու թյան հետևանքով շարժումների կարգա վորման խանգարումների, արտաքին ազդակների հանդեպ պատասխան ռեակ ցիաների դանդաղումով։ Տես նաև Տրավմատոչոգիա։ Տ․ մարզական, ֆիզկուլտուրյով և սպորտով պարապելու, մրցումների ժամանակ մեխանիկական, ջերմային և արտաքին այլ գործոնների ազդեցությամբ առաջացող վնասվածքներ։ Տարբերում են թեթև (աննշան խանգարումներ օրգա նիզմում), միջին (արտահայտված փո- փոխություններ՝ մարզումները դադարեց նելու անհրաժեշտությամբ) և ծանր (խիստ արտահայտված փոփոխություններ՝ հիվանդանոցային կամ երկարատև ամ բուլատոր բուժման անհրաժեշտությամբ) վնասվածքներ։ Կանխարգել ու մը․ մարզումների և մրցումների գիտ․ կազմա կերպում, բժշկ․ հսկողություն։ Ա․ Մինասյան, Հ․ Մանուկյան


ՏՐԱՎՄԱՏՈԼՈԳԻԱ (< հուն, траща, սեռ․ հոլով4 трайцагоб – վերք, վնասվածք և ․․․ չոգիա), վնասվածքաբանություն, բառացի՝ ուսմունք օրգանների և հյուսվածքների վնասվածքների, դրանց կանխարգելման ու բուժման մասին։ Լայն առումով ընդգրկում է մի շարք հարցեր, որոնք վիրաբուժական տարբեր դիսցիպ լինների (նյարդավիրաբուժություն, կըրծ– քային վիրաբուժություն) ուսումնասիրու թյան առարկան են։ Նեղ իմաստով «Տ․» տերմինն ավանդաբար համարվում է կլի նիկական բժշկագիտության բաժին, որն ուսումնասիրում է հենաշարժական ապա րատի և մաշկածածկույթների վնասումնե րը։ ՍՍՀՄ–ում և մի շարք այլ երկրներում Տ․ օրթոպեդիայի հետ միասին կազմում է ինքնուրույն կլինիկական բաժին։ Տ․ բժշկագիտության հնագույն բաժին է, վիրաբուժության հիմքը։ Հին Եգիպտո սում զմռսած դիակների վրա և Հին Հռոմում զինվորների աճյունների մնացորդ ների վրա հայտնաբերվել են կոտրվածք ների սերտաճման նշաններ, գանգի ոսկ րերի վրա՝ վիրահատությունների հետ քեր։ Հայտնի են վնասվածքների վիրա– հատության հնագույն գործիքներ։ Տ–ի համակարգված սկզբունքներն առաջին անգամ շարադրվել են Հիպոկրատի աշ խատություններում։ Տ–ի զարգացման հա մար մեծ նշանակություն են ունեցել Իբն Սինայի, Ամբրուազ Պարեի, Գ․ Դյուպ– յուիտրենի, Ե․ Մուխինի, Ն․ Պիրոգովի, Ա․ Բոբրովի, Տ․ Կոխերի, ժ․ Մալգենի և այլոց աշխատանքները։ Կարևոր դեր խա ղացին գիպսակապերի կիրառումը, կմախքային ձգումները, վիրահատական օստեոսինթեզը։ XX դ․ սկզբին Տ․ առանձնացավ որպես վիրաբուժության ինքնուրույն գիտագործ նական բաժին։ Տ–ի նշանակությունը պայ մանավորված է նաև քաղաքների, արդ յունաբերության, տրանսպորտի միջոց ների աճով, որի հետևանքով ավելանում են արավմատիզմը, մահացությունը և հաշմանդամությունը։ Տ–ի բնագավառում կարևոր ներդրում ունեն վիրաբույժներ գերմանացի Մ․ Կիրշները, ամերիկացի Վ․ Շերմանը, ավստրիացի Լ․ Բյոլերը և ուրիշներ։ ՏրավմատոլՈգների սովետա կան դպրոցի հիմնադիրներն են Գ․ Տուռ– ները, Ռ․ Վրեդենը, Ն․ Պրիորովը, Մ․ Սիաենկոն, Վ․ Գորինևսկայան և ուրիշներ։ ժամանակակից Տ–ի հիմնական խնդիր ներն են․ վնասվածքների հետևանքով օրգաններում և հյուսվածքներում առա ջացած փոփոխությունների ախտածնու թյան ուսումնասիրությունը, ետվնասվածքային բարդությունների կանխարգելու մը, պահպանողական և վիրահատական բուժման եղանակների կատարելագոր ծումը։ Գերակշռող է պահպանողական բուժումը։ Վիրահատական բուժման մե թոդները լայն տարածում են ստանում՝ կապված գործնականում տարբեր կառուց վածքի մետաղե և պլաստմասսայե ամ րացուցիչների ներդրմամբ։ Համակցված ծանր վնասվածքների բուժ ման համար 60-ական թթ–ից ստեղծվում են տրավմատոլոգիական կենտրոններ։ ՍՍՀՄ–ում ամբուլատոր օգնության հա մար ստեղծվել են տրավմատոլոգիական կետեր և պոլիկլինիկաների կաբինետներ։ ստացիոնար բուժումը կատարվում է խո շոր հիվանդանոցների հատուկ տրավմա– տոլոգրական կամ օրթոպեդա–տրավմա– տոլոգիական բաժանմունքներում, ինչ պես նաև գյուղական հիվանդանոցների վիրաբուժական բաժանմունքներում։ Խեթական և ուրարտական շրջանի հնա գիտական պեղումների տվյալները վկա յում են, որ հին Հայաստանում, մ․ թ․ մոտ 3 հզ․տարի առաջ, զբաղվել են վնասվածքնե րի, վերքերի բուժմամբ։ Վերքերը բուժելու նպատակով օգտագործել են դեղաբույսեր՝ սպեղանիների, օծանելիքների, թուրմերի ձևով։ Կիրառել են նաև խեժեր, ձեթեր, հանքային ծագում ունեցող դեղամիջոց ներ, հատկապես հայկավը։ Բժիշկ Գրի– գորիսը (XIII դ․) իր «Քննութիւն բնութեան մարդոյ եւ նորին ցաւոց» (հրտ․ 1962) աշ խատությունում մանրամասն նկարագրել է ողնուղեղի տարբեր վնասվածքներից առաջացած հիվանդությունների, ողնա շարի տարբեր հատվածների վնասվածք ների կլինիկական պատկերը։ Սրի հար վածից առաջացած խոր վերքերը միջնա դարյան Հայաստանում բժիշկները կա րում էին մետաքսով, մակերեսային վեր քերի եզրերը մոտեցնում և սոսնձում էին խեժանման դեղանյութերով։ Ազդրի բաց կոտրվածքի դեպքում վերքերը լվանում էին ջրով և օճառով, սրբում էին բամբա կով, որից հետո խոր անզգայացման տակ (խմեցնում էին գինով պատրաստված թուր մեր) կարում էին, ծածկում դեղանյութե րով ներծծված վիրակապով։ Ամիրդովլաթ Ամասիացու աշխատություններում նկա րագրված են տրավմաների կլինիկական պատկերը, բուժումը, ցավազրկումը,