կոարվածքների անշարժացումը։ Նա օգտագործել և խորհուրդ է տվել ֆիզիկա կան վարժություններ, մերսում, արևա բուժություն, գլխի տրավմատիկ վնաս վածքների ժամանակ՝ վերքի եզրերը մոտեցնել և կարել պողպատյա ասեղով, գանգի ոսկրերի կոտրվածքի դեպքում՝ հեռացնել ոսկրաբեկորները, ապա կարել վերքը։ Առաջարկել է արյունահոսությունը դադարեցնելու տարբեր մեթոդներ, նկա րագրել է այրվածքների կլինիկական պատկերը, բաց եղանակով դրանց բու ժումը։ 1630-ին Բունիաթ Սեբաստացին գրել է «Դիրք Բժշկութեան տոմարի» աշ խատությունը, որտեղ մեծ տեղ է հատկաց րել վնասվածքներին։ Պետրոս Քալանթարյանը (XVIII դ․) իր «Բժշկարան հա մառոտ» գրքում (1793) 2 գլուխ նվիրել է Տ–ի հարցերին։ Արևելյան Հայաստանը Ռուսաստանին միացվելուց հետո Երևա նում բացվեց առաշին զինվորական հոս պիտալը։ Այնուհետև հոսպիտալներ բաց վեցին նաև Ալեքսանդրապոլում (Լենինական), Ջալալօղլիում (Ատեփանավան), Ախտայում (Հրազդան) և այլ շրշաններում։ Աշխատում էին բժիշկներ Սեմյոն ԼոռուՄելիքյանը, Գևորգ Երևանցին (Գևորգ ՏերԿարապետյան), Հովհաննես Հով հաննիսյանը և ուրիշներ։ Հայաստանում առաջին անգամ Գևորգ ՏերԿարապետյանը կատարել է ոսկրապատվաստման վիրահատություն (1814–16)։ Հայաստա նում մասնագիտացված տրավմատոլոգիական ծառայությունը զարգացել է սովետա կան կարգերի հաստատումից հետո։ 1930-ին Հ․ Գ․ ՄիրզաԱվագյանի նախա ձեռնությամբ Երևանի JSP 2 հիվանդանո ցում ստեղծվել է 15 մահճակալով բաժան մունք, որը ղեկավարել է Ք․ Հ․ Պետրոսյանը։ 1939-ին բաժանմունքում մահճա կալների թիվը դարձել է 45, իսկ այնու հետև վերակառուցվել կլինիկայի։ Հայ րենական մեծ պատերազմի տարիներին վիրավորներին բուժելու նպատակով հոս պիտալներ բացվեցին Երևանում, Արզ– նիում, Կիրովականում, Ծաղկաձորում, Դիլիշանում և այլ շրշաններում։ 1946-ին Երևանում հիմնվեց օրթոպեդիայի և վե– րականգնողական վիրաբուժության ԳՀԻ՝ 200 մահճակալով (1959-ից՝ Երևանի օրթո պեդիայի և տրավւէատուոգիայի գիտա հետազոտական ինստիտուտ)։ Հանրապետությունում գործում են տըրավմատոլոգիական բաժանմունքներ (16)՝ 955 մահճակալով (1986)տրավմատոլոգիական շուրշօրյա կետեր, պոլիկլինի կաներին կից՝ տրավմատոլոգիական կա բինետներ (31)։ Տրավմատոլոգիական որակյալ մասնագետներ են պատրաստում Երևանի բժիշկների կատարելագործման ինստ–ում, ՍՍՀՄ մյուս քաղաքներում։ Ա․ Մինասյան, Շ․ Վարդանյան
ՏՐԱՎՄԱՏՈԼՈԳԻԱԿԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՏ, ՍՍՀՄ–ում պոլիկլինիկայի բաժան մունք, որը նախատեսված է տրավմա ստա ցած հիվանդներին բուժօգնություն ցույց տալու համար։ Տ․ բ․ կ–ի խնդիրներն են՝ հոսպիտալացման կարիք չունեցող հի վանդների բարձր որակյալ տրավմա– տոլոգիական օգնության կազմակերպու մը, տրավմատոլոգիական և օրթոպեդիա– կան բուժումը (մինչև լրիվ առողջացումը), դիսպանսերային հսկողությունն օրթո– պեդիական հիվանդությունների (հիմնա կանում հոդերի, ողնաշարի) դեպքում, կոնսուլտացիոն օգնություն բուժհիմնարկ ների բժիշկներին տրավմատոլոգիայի և օրթոպեդիայի հարցերով, տրավմատիզմի կանխարգելման միջոցառումների իրա կանացում ։ՏՐԱՈՒԲԵՐԳ Լեոնիդ Զախարովիչ (ծն․ 1902), սովետական կինոռեժիսոր, սցե նարիստ, մանկավարժ։ ՌՍՖՍՀ արվեստի վաստ․ գործիչ (1967)։ Սովորել է Պետրո– գրադի Կոմիկական օպերայի ստուդիա յում։ 1921-ին Գ․ Մ․ Կոզինցևի և Ս․ Ի․ Յուտկևիչի հետ կազմակերպել է դերա սանների և ռեժիսորների խումբ՝ էքս ցենտրիկ դերասանի ֆաբրիկա անու նով։ 1924–46-ին կինոյում աշխատել է Կոզինցևի հետ։ Նրանց ֆիլմերից են՝ «Օկտյաբրինայի արկածները» (1924), «Շինել» ըստ Գոգոլի (1926) ևն, որոնք առանձնանում են նոր կինոձևերի որո նումներով։ Հաջորդ կինոնկարները՝ «Նոր Բաբելոն» (1929) և հատկապես «Մենակը» (1931), եղել են անցում ռեալիստական արվեստին։ Սովետական կինոյի նշանա վոր ստեղծագործություններից է «Մաք սիմի պատանեկությունը» (1935), «Մաք սիմի վերադարձը» (1937), «Վիբորգյան կողմ» (1939) եռերգությունը։ Տ–ի այլ կինոնկարներից են՝ «Դերասանուհին» (1943), «Քայլում էին զինվորները» (1959), «Ազատ քամի» (1961)։ Հեղինակ է մի շարք սցենարների։ Դասավանդել է 1922-ից։ 1962–68-ին ղեկավարել է ՍՍՀՄ կինե մատոգրաֆիստների միության ռեժիսո րական բարձրագույն դասընթացները։ ՍՍՀՄ պետ․ մրցանակ (1941)։ Պարգևա տրվել է Լենինի և Աշխատանքային կար միր դրոշի շքանշաններով։
ՏՐԱՈՒԼԵՐ (անգլ․ trawler, < trawl – տրալ, ուռկան), ձկնորսական նավ, որը նախատեսված է տրաչով ձուկ որսալու համար։ Ըստ ձկնորսական սխեմայի տի պի Տ–ները լինում են կողային և նավա– խելի, ըստ ջրատարողության՝ փոքր (մինչև 350 տ), միջին (350–2500 տ) և մեծ (2500 гя-ից ավելի) տարողության։ Տ–ի երկարությունը հասնում է 125 մ, գլխ․ շարժիչի հզորությունը 3,7 Մվտ է և ավելի, արագությունը՝ 28 կւէ/ժ (~15 հան գույց)։ Ունի ձկնորսական, սառցարանա– յին, ձկնամշակման, էլեկտրառադիոնա– վագնացային սարքավորումներ։
ՏՐԱՖԱԼԳԱՐՅԱՆ ՃԱԿԱՏԱՄԱՐՏ 1805, ծովամարտ անգլ․ և ֆրանս–իսպ․ նավա տորմների միջև հոկտ․ 21-ին, Տրաֆալ– գար հրվանդանի մոտ, Իսպանիայի ատ– լանտյան ափին գտնվող Կադիս քաղաքի մոտ։ 1805-ի օգոստոսին անգլ․ էսկադրան (27 գծանավ) ծովակալ Նեչսոնի հրամա նատարությամբ Կադիսում պաշարեց ծո վակալ Վիլնյովի ֆրանս–իսպ․ էսկադրան (33 գծանավ)։ Նապոլեոն I-ի հրամանով ֆրանս–իսպ․ էսկադրան հոկտ․ 20-ին դուրս եկավ ծով՝ Միջերկրական ծով անց նելու նպատակով։ Վիլնյովը, ձգտելով խուսափել մարտից, չէր մշակել հակա ռակորդի հետ հանդիպման դեպքում գոր ծողությունների ծրագիր։ Նելսոնի պլանի համաձայն 15 անգլ․ նավեր Ք․ Քոլինգ– վուդի հրամանատարությամբ գլխ․ հար վածը պետք է հասցնեին հակառակորդի վերջապահ նավախմբին (12 նավ), իսկ 12 նավեր Նելսոնի հրամանատարությամբ պետք է գրոհեին թշնամու կենտրոնը (11 նավ) և կաշկանդեին նրա ուժերը։ Հոկտ․ 21-ի արշալույսին Վիլնյովը, տեղեկանա լով անգլ․ նավերի հայտնվելու մասին, հրամայեց շրջվել դեպի հս․։ Շրջադարձի ժամանակ կորսվեց շատ ժամանակ, և խախտվեց զորակարգը։ ժամը 1230-ին Քոլլինգվուդը ճեղքեց վերջապահ նավա խումբը և անջատեց 16 նավ՝ նշանակալի վնասներ հասցնելով նրանց։ ժամը 13-ին Նելսոնը ճեղքեց հակառակորդի կենտրո նը և կտրեց այն առաջապահ նավախմբից, որը շարունակում էր շարժվել դեպի հս․, և մեծ ուշացումով սկսեց մոտենալ կենտ րոնին օգնության։ Մարտը, որ տևեց 5 և կես ժամ, ավարտվեց ֆրանս–իսպ․ նա վատորմի կատարյալ ջախջախումով, դաշ նակիցները կորցրին 18 նավ և 7 հզ․ մարդ, անգլիացիների կորուստն էր 1700 մարդ։ Մարտում մահացու վիրավորվեց ծովակալ Նելսոնը։ Անգլ․ նավատորմի հաղթանակն ապահովեց նրա տիրապե տությունը ծովում, Ֆրանսիայի դեմ մղվող պատերազմում։
ՏՐԱՖԱՐԵՏ (իտալ․ traforetto, < trafo- re – ծակծկել), 1․ պոլիգրաֆի ui- յում, մետաղե, փայտե, ստվարաթղթե, պլաստմասսայե կամ այլ նյութից պատ րաստված թիթեղ, որում վերարտադրվող տառերին, նշաններին կամ նկարի տարրե րին համապատասխանող տեղամասերը բաց են թողնում ներկը, իսկ բացատային տեղամասերը ներկի համար անթափան ցելի են։ Տ․ կիրառվում է ռեկլամային պլակատների, փաթթոցային տարբեր շինվածքների տեքստի կամ պատկերա զարդումների վերարտադրման համար։ 2․ Գծագրական, գծագրաֆիկական աշխատանքներն արագացնող հարմա րանք․ որը գծագրերում հաճախ կրկնվող դետալների կամ դրանց տարրերի, նշան ների, պայմանական նշանակումների, տարբեր սխեմաների չափսերին և ձևին համապատասխանող անցքերով սկավա ռակ է։ Տարբերում են ընդհանուր (հե ղույսների, պտուտակների, մանեկների, գամերի և այլ դետալների գծագրման համար), հատուկ նշանակման (ստան դարտային պրոֆիլներից հանգույցների ու տարրերի կոնստրուկցիաների, զըս– պանակների, առանցքակալների, ինչպես նաև էլեկտրական, հիդրավլիկական սխե մաների տարրերի նախագծման համար), գծագրահաշվարկային (պարունակում են մեխանիզմների հանգույցների և դետալ ների մշակման ժամանակ անհրաժեշտ զանազան ինֆորմացիա) Տ–ներ։
ՏՐԱՖԱՐԵՏԱՅԻՆ ՏՊԱԳՐՈՒԹՅՈՒՆ, տեքստի և գրաֆիկական պատկերների վերարտադրման եղանակ, երբ ներկը տպագրական նյութի վրա է թափանցում տրաֆարետի միջով։ Առավել տարածված է, այսպես կոչված, ցանցատրաֆաբետա յին տպագրությունը, որի դեպքում որպես տպաձև է ծառայում շրջանակի վրա ձըգ– ված մետաքսե կամ պոլիմերային ցանցը։ Պատկերի բացատատեղերին համապա տասխանող մասերը ծածկում են ներկի համար անթափանցելի նյութով։ Տպա