Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 2.djvu/112

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

վեպը։ Բանասիրական, լեզվաբանական, պատմագիտական նյութերով աշխատակցել են հայ և ռուս գիտնականներ Ս․ Մալխասյանը, Դ․ Անանունը, Ն․ Մառը, Ցու․ Վեսելովսկին, Հ․ Սուրխաթյանը, Պ․ Թումանյանը։ Արժեքավոր են Ա․ Սարուխանի «Օսմանյան հայերի ազգային Սահմանադրությունը» (լույս տեսած հանդեսի 28 առանձին և միացյալ համարներում) աշխատությունը, Մ․ Նաթանյանի «Արփիար Արփիարյան», Խ․ Սամվելյանի «Եկեղեցականպետական հարաբերությունները հին Հայաստանում» ուսումնասիրությունները։ Թարգմանաբար տպագրվել են Լեման Հաուպտի «Հայաստանն առաջ և հիմա» աշխատությունը, Ի․ Մեչնիկովի, Հ․ Հելմհոլցի գիտական հոդվածները։ «Հայկական կյանք» խորագրի տակ «Ա․» կանոնավոր կերպով լուսաբանել է արևելահայ ու արևմտահայ հասարակական կյանքը, անդրադարձել ռուս և համաշխարհային քաղ․ կյանքի իրադարձություններին։

Գ․ Գույամջյան

«ԱՐՈՐ»-Ի ՊԱՏԿԵՐԱԶԱՐԴ ՕՐԱՑՈՒՅՑ, լույս է տեսել 1893–96-ին (1894–97-ի համար), Բաքվում։ Հրատարակել է «Արոր» տպարանը։ Ունի հանրագիտական տարեգրքի բնույթ (միջին ծավալը՝ 160 էջ)։ Տպագրել է Արևելյան Հայաստանը Ռուսաստանին միացնելու պատմությանը վերաբերող փաստաթղթեր, հայ գաղթավայրերի մասին ընդարձակ հոդվածներ և վիճակագրական տեղեկագրեր, հայ և այլազգի հասարակական ու գրական գործիչների կենսագրականներ, մշակութային լուրեր։

ԱՐՉԱՎԻՍ, գյուղ Արևմտյան Հայաստանում, Շապին–Գարահիսարի գավառում։ XX դ․ սկզբներին ուներ 100 տուն հայ բնակիչ։ Զբաղվել են երկրագործությամբ, անասնապահությամբ, այգեգործությամբ, արհեստներով։ Գյուղում կար եկեղեցի, վարժարան։ Գյուղի հայերը տեղահանվել են 1915-ի Մեծ եղեռնի ժամանակ։ Նրանց մի մասը զոհվել է, փրկվածները գաղթել են օտար երկրներ

ԱՐՊԵՋՈ, արպևջիո (<իտալ․ arpeggiare – տավիղ նվազել, arpa – տավիղ), ակորդի կատարման եղանակ, երբ տոները հնչում են ոչ թե միաժամանակ, այլ միմյանց արագ հաջորդելով։ Կիրառվում է տավիղ, կլավեսին, դաշնամուր և երաժշտական այլ գործիքներ նվազելիս։ Նոտագրության մեջ նշվում է ուղղաձիգ ալիքաձև գծով։

ԱՐՋԱՄՈՒԿ (Marmota), սկյուռների ընտանիքի կրծողների սեռ։ Մարմնի երկարությունը՝ մինչև 57 սմ, պոչը՝ մինչև 20 սմ՝․ Տարածված է Եվրոպայում, Կենտրոնական և Հյուսիսային Ասիայում, Հյուսիսային Ամերիկայում։ Ապրում է տափաստաններում, լեռների ալպիական գոտում և ոչ անտառային հատվածներում։ Հայտնի է 12 տեսակ։ Վարում է ցերեկային կյանք։ Ցուրտ եղանակին խոր քուն է մտնում (6–8 ամիս)։ Ա․ փորում է խորունկ բուն (երկարությունը՝ մինչև 8 մ, խորությունը՝ 3 մ)։ Ունենում է 4–5 ձագ։ Սնվում է տերևներով, հացազգիներով։ Մորթին թանկարժեք է։

ԱՐՋԱՆՈՑԻ ԼԵՌՆԱՇՂԹԱ, Հայկական ՍՍՀ–ում, Փամբակի լեռնաշղթայի հարավ–արևելյան լեռնաբազուկը։ Երկարությունը 16 կմ է, միջին բարձրությունը՝ 2320 մ, առավելագույնը՝ 85 մ (Արջանոց լեռ)։ Ունի հվ–արլ․ ուղղություն, ձգվում է Ձկնագետի աջ ափով և ավարտվում Սևանա թերակղզում։ Կազմված է էոցենի հրաբխածին ապարներից։ Հվ․ ու հվ–արմ․ լանջերը զառիթափ են, մասնատված ձորակներով։ Հս–արլ․ մասը կտրտված է և աստիճանակերպ իջնում է դեպի Ձկնագետ։ Կլիման բարեխառն է, տարեկան 600 մմ տեղումներով։ Օդի ջերմաստիճանը ամռանը մինչև 30°C, 32°C է, ձմռանը՝ մինչև –25°C, –30°C։ Լանջերին տարածված են մերձալպյան մարգագետիններ։

ԱՐՋԱՍՊՆԵՐ, որոշ ծանր մետաղների սուլֆատների բյուրեղահիդրատների տեխնիկական անվանումը։ Ա․ լուծվում են ջրում, հողմնահարվում օդում։ Ստացվում են մետաղների կամ նրանց օքսիդների և ծծմբական թթվի փոխազդմամբ։ Ա․ ստացվում են նաև որպես կողմնակի պրոդուկտներ՝ այլ նյութերի արտադրության ժամանակ։ Լայն կիրառություն ունեն հետևյալ Ա․, պղնձի՝ CuS04-5H20, երկաթի՝ FeS04-7H20, նիկելի՝ NiS04-7H20, ցին– կի՝ ZnS04-7H20 (տես նաև Պղնձի, սուչֆաա)։

ԱՐՋԵՐ (Ursidae), գիշատիչ կաթնասունների ընտանիք։ Ունեն մեծ գլուխ, փոքր, կլորավուն ականջներ, կարճ պոչ, խիւո մազածածկով պատված մարմին։ Միագույն են (գորշ, սև կամ սպիտակ)։ Տարածված են Եվրոպայում, Ասիայում, Հյուսիսային Աֆրիկայում, Հյուսիսային Ամերիկայում, արևադարձային գոտուց մինչև Արկտիկա։ ՍՍՀՄ ֆաունայում հայտնի է 3 տեսակ։ Գորշ Ա․ (Ursus arctos), մարմնի երկարությունը՝ 2–2,5 մ, քաշը կարող է հասնել մինչև 480 կգ, գույնը՝ սևագորշից բաց մոխրագույն։ Ամենակեր են, սնվում են մանր և խոշոր կաթնասուններով, լեշերով, ձկներով, միջատներով, մեղրով, հատապտուղներով։ Ձմեռում են որջում (բացի հվ․ շրջաններում ապրողներից)։ Ունենում են 1–5 քոթոթ (ծնվում են մոտ 0,5 կգ քաշով, կույր)։ Մեռահասուն են 3-րդ տարում։ Ապրում են մոտ 50 տարի։ Տարածված են Եվրոպայի և Ասիայի լեռնային ու անտառային գոտիներում, Հյուսիստյին Ամերիկայում՝ Ալյասկայում և մասամբ՝ Կանադայում, որտեղ անվանվում են գրիզլի (նախկինում դիտվել է որպես առանձին տեսակ)։ Ս և կամ հիմալայան Ա․ (Ս․ thibetanus), մարմնի երկարությունը՝ մինչև 1,7 մ, քաշը՝ 140–150 J/qr․ էգերը արուներից փոքր են։ Տարածված են Հարավ–Արևելյան Ասիայի անտառներում։ Լավ մագլցում են ծառերը։ Հիմնականում բուսակեր են։ Սպիտակ Ա․ (Ս maritimus), երկարությունը՝ 2–3 մ, քաշը՝ մինչև 700 կգ, տարածված են լողացող սառույցների գոտում, Հյուսիսային սառուցյալ օվկիանոսի ափերին, հազվադեպ՝ եվրոպական ափերին։ Սնվում են փոկերով, ձկներով, թռչուններով, երբեմն ցամաքային կաթնասուններով։ ՀՍՍՀ–ում հանդիպում են կովկասյան գորշ (Ս․ a․ cauca- sicussmirn) և սիրիական գորշ (Ս․ a․ syria- cus nemp․ at Efr) Ա․։ Արդյունագործական նշանակություն ունեն գլխավորապես գորշ Ա․։ XX դ․ Ա–ի թիվը և արեալները խիստ կրճատվում են։ Մի շարք երկրներում Ա․ գտնվում են պաշտպանության ներքո, ինչպես, օրինակ, ՍՍՀՄ–ում սպիտակ Ա․։ 1971-ից ՀՍՍՀ–ում արգելված է գորշ Ա–ի որսը։

Ա․ Պողոսյան

ԱՐՋԸՆԿՈՒՅԶ, փշախնձոր (Datura), մորմազգիների ընտանիքի բույսերի ցեղ։ Իատաբույսեր են, հազվադեպ՝ թփեր կամ ծառեր։ Աճում են հիմնականում տաք երկրներում։ Ցողունը ուղղաձիգ է, ճյուղավորված, 80–120 սմ բարձրությամբ։ Տերևները՝ կոթունավոր, ձվաձև, սրածայր։ Ծաղիկներն սպիտակ են, խողովակաձև։ Պտուղը՝ փշածածկ, ձվաձև, փեղկերով բացվող տուփիկ։ Հայտնի է մոտ 20 տեսակ։ Հայկական լեռնաշխարհում տարածված է միայն 1-ը՝ սովորական կամ գարշահոտ Ա․ (D․ stramo nium)։ Մոլախոտ է։ Աճում է հացահատիկի դաշտերում, բանջարանոցներում, այգիներում։ Ա․ խիստ թունավոր է, պարունակում է ալկալոիդներ։ Օգտագործվում է բժշկության մեջ։ Տերևներից և սերմերից պատրաստում են հ ակ աջղաձ գային և հանգըստացնող պատրաստուկներ։ Որոշ տեսակներ դեկորատիվ են։

Թ․ Քոչարյան

ԱՐՋՈ ԱՌԻՃ, Ալաջա, գյուղ Շիրակ գավառում, Ախուրյան գետի աջ ափին, Տեկորի (Ալաջա) լեռների արլ․ ստորոտին, Բագարանից ոչ հեռու։ Գյուղում կար վանք (Ս․ Աստվածածին, այժմ՝ ավերակ), որի ժամատունը կամարակապ էր, անսյուն։ Ուներ խորան՝ երկու կողմերում