Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 2.djvu/120

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Նրանցից ամենակարևորը վիթխարի պայթյուններն են կորիզներում, որոնց ժամանակ դուրս են շպրտվում ռելյատիվիստական էլեկտրոնների հսկայական ամպեր, և գալակտիկան վերածվում է ռադիոգալակտիկայի։ Կորիզների ակտիվությունից հետևում է, որ նրանցում տեղի են ունենում նյութի և էներգիայի փոխարկման խոր պրոցեսներ։ XX դ․ 60-ական թթ․ սկզբին հայտնաբերվեցին օպտիկական և ռադիո դիապազոնում հզոր ճառագայթում ունեցող աստղանման օբյեկտներ՝ քվազարները։ Ամենամեծ կարմիր շեղում ունեցող կամ ամենահեռավոր օբյեկտները հանդիպում են քվազարների մեջ։ Չնայած նրանց ֆիզիկական բնույթը դեռ պարզ չէ, բայց եղած տվյալները ցույց են տալիս, որ դրանք աստղերից, մոլորակներից և միջաստղային գազից նամ փոշուց արմատապես տարբերվող օբյեկտներ են։ Իրենց մի շարք հատկություններով քվազարները նման են գալակտիկաների առավել ակտիվ վիճակում գտնվող կորիզներին, այն տարբերությամբ, որ նրանցում երևույթների մասշտաբներն ավելի մեծ են։ Ա․ ա–յան բնագավառում կատարվող հետազոտությունները, նոր տիպի օբյեկտների և երևույթների հայտնաբերումը նոր և լուրջ խնդիրներ են դնում աստղագիտության առջև։ Այդ ասպարեզում ուսումնասիրություններ են տարվում աշխարհի գրեթե բոլոր խոշոր աստղադիտարաններում։

Գբկ․ Համբարձումյան Վ․ Հ․, Տիեզերքի էվոլյուցիայի պրոբլեմները, Ե․, 1968։ Ա․ Քայլօղյան

ԱՐՏԱԳԱԼԱԿՏԻԿ ՄԻԳԱՄԱԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ, տես Գալակտիկաներ։


ԱՐՏԱԳԵՐՍ, Առտագերք, բերդ Մեծ Հայքի Այրարատ նահանգի Արշարունիք գավառում, այժմյան Քերս գյուղի տեղում։ Կառուցված էր անմատչելի լեռան բարձունքին՝ շրջափակված օժանդակ կառույցներով։ Մ․ թ․ 2-ին, երբ հռոմեացիները ճնշեցին հայերի ապստամբությունը, Ա․ շարունակեց դիմադրել։ Պաշարման ժամանակ մահացու վիրավորվեց Օգոստոս կայսեր որդեգիր Կայոս Կեսարը։ Մեծ կորուստներից հետո թշնամին գրավեց բերդը և ավերեց պարիսպները։ Բռնագրավելով Կամսարականներից՝ Արշակ Բ այն վերանորոգեց և դարձրեց արքունի բերդ–գանձարան։ Հայերը 450-ին ուրիշ ամրոցների հետ պարսիկներից ետ են գրավել նաև Ա․։ VIII դ․ Ա․ հայերի դիմադրության կենտրոն էր արաբների դեմ մղված պայքարում։ Այնուհետև Ա–ի մասին հիշատակություններ չկան։ Ոմանք սխալմամբ Ա․ նույնացնում են Կապույտ բերդի հետ։ Տես նաև Արտագերսի պաշտպանություն 368–369։

Գբկ․ Փավստոս Բուզանդ, Պատմություն Հայոց, Ե․, 1968։ Մովսես Խորենացի, Պատմություն Հայոց, Ե․, 1968։ Ա լ ի շ ա ն Ղ․, Այրարատ, Վնտ․, 1890։

ԱՐՏԱԳԵՐՍԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ 368- 369, Արտագերսի բերդապահ զորքի և բնակչության 14-ամսյա ռազմական գոր– ծողություններն՝ ընդդեմ Սասանյան նվա– ճողների։ Հայոց Արշակ P թագավորի բանտարկությունից հետո պարսից Շա– պուհ II արքայի զորաբանակը (ըստ Փավս– տոս Բուզանդի՝ 50 հզ․ զինվոր) 368-ի աշնանը ներխուժել է Հայաստան։ Հայոց թագուհի Փաոանձեմը, վերցնելով պետա– կան գանձերը, արքունի պահակազորի (11 հզ․ զինվոր) հետ ամրացել է Արտա– գերս բերդաքաղաքում։ Թագուհու նպա– տակն էր դիմադրել թշնամուն մինչև օգ– նության կհասնեին Բյուզանդիա քաշված հայ նախարարական ուժերը՝ թագաժա– ռանգ Պապի և սպարապետ Մուշեղ Մա– միկոնյանի գլխավորությամբ և կայսրու– թյան խոստացած զորքը։ Ըստ Ամիանոս Մարկելինոսի, պաշարվածները ոչ միայն հերոսական դիմադրություն են կազմա– կերպել, այլև գիշերային հակահարձա– կումով պարսկ․ զորքերին զգալի կորուստ– ներ պատճառել և առժամանակ կասեցրել բերդի պաշարումը։ 369-ի գարնանը պարսկ․ բանակը, Շապուհ II-ի առաջնոր– դությամբ, մտել է Հայաստան և կրկին շրջապատել Արտագերսը։ Պաշտպանու– թյան 14-րդ ամսին բերդում համաճարակ է սկսվել, որից մահացել է բերդապահների մեծ մասը։ Զրկվելով դիմադրության մի– ջոցներից՝ Փառանձեմ թագուհին բերդը հանձնել է թշնամուն։ Պարսկ․ զորքը կո– ղոպտել է արքունի գանձերը, գերեվարել հազարավոր մարդկանց և թագուհուն։ Գբկ․ Փավստոս Բու գանդ, Պատ– մություն Հայոց, Ե․, 1968, էշ 216–20։ Մով– սես խորենացի, Պատմություն Հայոց, Ե․, 1968, էջ 270-71։

ԱՐՏԱԳՆԱՑ ԱՆԱՍՆԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ, ա- նասնապահության կազմակերպման եղա– նակ, ըստ որի կենդանիներին ամբողջ տարին (կամ տարվա որոշ եղանակնե– րին) պահում են սեզոնային արոտավայ– րերում։ Ա․ ա–յանը հարմարված են հատ– կապես ոչխարները, ձիերը, ուղտերը և եզնուղտերը։ Ա․ ա․ առաջացել է տվյալ երկրամասի բնական հնարավորություն– ները առավել արդյունավետ օգտագոր– ծելու անհրաժեշտությունից։ Ա․ ա–յան շնորհիվ նշանակալից չափով նվազում է կերերի կուտակման, անասնապահական շենքերի շինարարության, կենդանիների խնամքի համար ծախսվող աշխատանքը։ Բարձրանում է կենդանիների մթերատվու– թյունը, պտղաբերությունը։ ՍՍՀՄ սեզո– նային արոտավայրերում կազմակերպ– վում են անասնաբուծական–անասնաբու– ժական տեղամասեր, իսկ ձմեռային արո– տավայրերում՝ նաև տնտեսական ու մշա– կութային կետեր։ ՍՍՀՄ–ում ըստ արոտա– վայրերի տիպերի, տարածված է անապա– տային, կիսաանապատային, որոշ լեռ– նային և տափաստանային գոտիներում․ կրում է գոտիական բնույթ՝ ուղղաձիգ և հորիզոնական։ Հայաստանում Ա․ ա․ ձևավորվել է նըս– տակյաց անասնապահությանը զուգըն– թաց, մ․ թ․ ա․ 3-րդ հազարամյակի կեսե– րին, հիմնականում լեռնային երկրամասե– րում։ Կենդանիներին սեզոնային արոտա– վայրեր տեղափոխելիս նրանց ուղեկցում էին միայն անասնապահներն ու տեղում անասնապահական մթերքները մշակող անձինք։ Ի տարբերություն քոչվորական անասնապահության, Ա․ ա․ հնարավորու– թյուն էր ընձեռում բնակչության հիմնա– կան մասին մնալ մշտական բնակավայրե– րում և զբաղվել երկրագործական ու այլ աշխատանքներով։ Հայաստանում սովե– տական կարգերի հաստատումից հետո Ա․ ա․ կրել է մասնակի բնույթ։ ՀՍՍՀ հվ․ շրջանների (Ղափան, Գորիս, Մեղրի, Սի– սիան, Եղեգնաձոր, Ազիզբեկով) տնտե– սություններն իրենց ոչխարները տեղա– փոխում էին Ադրբեջանական ՍՍՀ Մու– ղանի դաշտավայրը, իսկ հս․ շրջանների– նը (Շամշադին, Իջևան, Նոյեմբերյան, մասամբ Թումանյան)՝ Ջեյրանչայի ձմե– ռային արոտավայրերը։ Այժմ գյուղատնտ․ այլ նպատակների համար հողերն օգտա– գործելու պատճառով կենդանիների տե– ղափոխումը ՀՍՍՀ սահմաններից դուրս դադարեցվել է։ Տնտեսությունները կեն– դանիներին տեղափոխում են իրենց կամ հարևան շրջանների ամառային արոտա– վայրերը։ Ամբողջ տարին կենդանիներին արոտավայրերում են պահում Ավստրա– լիայում, Մոնղոլիայում, Աֆղանստանում և այլուր։

ԱՐՏԱԳՆԱՑՈՒԹՅՈՒՆ, ունեզուրկների զանգվածային տեղաշարժ դեպի կապիտալիստական զարգացած շրջաններ՝ վարձու աշխատանք փնտրելու համար։ Ա․ հարաբերական գերբնակչության, աշխատավարձի ազգային տարբերությունների և գյուղացիության շերտավորման պրոցեսի հետ կապված երևույթ է, որն անխուսափելի է կապիտալիզմի պայմաններում։ Ա․ կարող է առաջանալ նաև ազգային ճնշման, ազգային փոքրամասնություննե– րի նկատմամբ իշխող դասակարգերի բըռ– նությունների պատճառով։ XIX դ․ 90-ական թթ․ սկսած մեծ թվով հայեր Թուրքիայից արտագաղթել են ԱՄՆ։ Արտագնացների մեծ մասը աշխատում է կարճ ժամանա– կով (սեզոնային)։ Ա–յան այս կամ այն ձևը հատուկ է կապիտալիստական բոլոր երկրներին։ Մինչհեղափոխական Զանգե– զուրից, Ղարաբաղից, Նախիջևանից, Կար– սի մարզից արտագնացների հոսքը հիմ– նականում ուղղվում էր դեպի Բաքու, Թիֆլիս, Բաթում և արդ․ այլ կենտրոններ։ 1920–30-ական թթ․ Լատինական Ամերի– կայի երկրներից Ա․ էր կատարվում ԱՄՆ։ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Ա․ մեծ չափերի է հասել Ասիայի և Աֆրիկայի մի շարք երկրներից դեպի Անգլիա և Ֆրանսիա, իսկ Թուրքիայից և Իտալիայից՝ Գերմանական Ֆեդերատիվ Հանրապետություն։

ԱՐՏԱԴԱՍԱՆԱԿԱՆ և ԱՐՏԱ-ԴՊՐՈՑԱԿԱՆ, կրթադաստիարակ– չական աշխատանք ՍՍՀՄ–ում, որ տար– վում է դասերից դուրս պիոներական պա– լատների և տների, պատանի տեխնիկնե– րի ու բնասերների կայանների, մանկա– կան գրադարանների և արտադպրոցական այլ մանկական հիմնարկությունների ու կազմակերպությունների կամ դպրոցների միջոցով։ Հիմնական կազմակերպական ձևերն են․ մասսայական աշխատանք ման– կական մեծ կոլեկտիվների (դասախո– սություններ, ցերեկույթներ, երեկույթներ ևն) և խմբակային աշխատանք փոքր կո– լեկտիվի երեխաների հետ, երեխաների անհատական զբաղմունք (արվեստի տար– բեր տեսակներով, գիտությամբ, տեխնի– կայով ևն)։