ԱՐՏԱԴՊՐՈՑԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅՈՒՆ, չափա– հաս բնակչության մեջ տարվող կուլտուր– լուսավորական, հանրակրթական և դաս– տիարակչական աշխատանքի ձև։ XIX դ․ 2-րդ կեսին լայն տարածում գտավ Ռուսաս– տանում, երբ ստեղծվեցին ժողովրդական գրադարաններ, տներ, համալսարաններ, կիրակնօրյա դպրոցներ, բանվորական ա– կումբներ և այլ կուլտուր–լուսավորական հիմնարկներ։ Հոկտեմբերյան հեղափոխու– թյունից հետո ՍՍՀՄ–ում Ա․ կ․ մտավ ժո– ղովրդական կրթության ընդհանուր հա– մակարգի մեջ, իսկ Գլխքաղլուսի (Глав– политпросвет) կազմակերպվելուց հետո (1920) ստացավ քաղլուս ժողովրդական, հետագայում՝ կուլտուր–լուսավորական աշխատանք անունը։
ԱՐՏԱԴՐԱԺԱՄԱՆԱԿ, աշխատանքի առար– կաների և գործիքների՝ արտադրության ոլորտում գտնվելու ժամանակամիջոց։ Ընդգրկում է․ 1․այն ժամանակամիջոցը, երբ աշխատանքի առարկաները պահվում են որպես արտադրական պաշարներ, 2․ բուն աշխատաժամանակը, երբ աշխա– տանքի առարկայի, վրա ներգործում է աշ– խատանքը, 3․ աշխատաժամանակի այն ընդմիջումները, երբ աշխատանքի առար– կան ենթարկվում է բնական պրոցեսների ազդեցության (ֆիզիկական, քիմիական, կենսաբանական), 4․ ընդմիջումներ աշխա– տանքի ընթացքում (պարապուրդներ, ճա– շի ժամանակ ևն)։ Աշխատանքի առարկա– ները արտադրական պաշարների ձևով պահպանվելու ժամանակի տևողությունը կախված է հումքի, վառելանյութի, օժան– դակ նյութերի մատակարարման կարգի և փոխադրման պայմանների կանոնավո– րությունից։ Աշխատանքային ժամանակա– միջոցի տևողությունը կախված է արտա– դրության բնույթից, աշխատանքի ծավա– լից ու արտադրողականության աստիճա– նից։ Ընդմիջումների ժամանակը որոշվում է արտադրանքի բնույթով, արտադրության տեխնոլոգիայով և աշխատանքի կազմա– կերպման վիճակով։ Ա–ի տևողության կըր– ճատումը կապիտալիզմի ժամանակ նպաս– տում է կապիտալի պտույտի արագացմանը և հավելյալ արժեքի մեծացմանը, իսկ սո– ցիալիզմի ժամանակ՝ շրջանառու միջոցնե– րի տնտեսմանը, հիմնական ֆոնդերի օգտագործման արդյունավետության բարձ– րացմանը, վերարտադրության ընթացքի արագացմանը։ Ա–ի կրճատման ուղիներն են գիտատեխնիկական առաջընթացը, ար– տադրության և աշխատանքի, նյութա– տեխնիկական մատակարարման կազմա– կերպման կատարելագործումը, արտա– դրության արդյունավետ տեղաբաշխումը։
ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԱՐՀՄԻՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՆԳՐԵՍ(ԱԱԿ), տես Աշխատանքի ամե– րիկյան ֆեդերացիա–Արտադրական արհ– միությունների կոնգրես (ԱԱՖ–ԱԱԿ)։
ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԲԱՆՎՈՐՆԵՐ, արտադրու– թյան աշխատողներ, որոնք անմիջակա– նորեն մասնակցում են նյութական ար– ժեքների ստեղծմանը կամ սպասարկում արտադրության պրոցեսը։ Ըստ արտա– դրության մեջ ունեցած դերի, բաժանվում են չորս հիմնական խմբի, բանվորներ, որոնց աշխատանքով՝ ա․ աշխատանքի առարկաները դառնում են պատրաստի արդյունք, բ․ պահեստավորվում և պահ– պանվում են աշխատանքի առարկաները և պատրաստի արտադրանքը, գ․ պատ– րաստվում են դետալներ ու հանգույցներ հիմնական ֆոնդերի նորոգման և վերա– նորոգման համար, դ․ սահմանվում է հսկողություն արտադրանքի որակի նկատ– մամբ։ Առաջին խմբի բանվորները դաս– վում են հիմնական, մյուսներինը՝ օժան– դակ բանվորների շարքը։
ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԳԵՂԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ, Ար– տադրական էսթետիկա, ուսում– նասիրում է աշխատանքի գեղագիտական հիմունքները։ Հետազոտում է արտադրու– թյան պայմաններին համապատասխան ձևի, գույնի, լույսի, հնչյունի գեղագի– տական զուգակցումը, մշակում արտա– դրական կառույցների, ձեռնարկություն– ների տարածքի գեղագիտական լուծման գիտական հիմունքները, աշխատանքի գոր– ծիքների, ձեռնարկության թողարկած ար– տադրանքի գեղագիտական որակի հար– ցերը։ Ա․ գ․ ենթադրում է նաև արտադրու– թյան մեջ գեղագիտական հիմունքների արմատավորման միջոցառումների հա– մակցություն։ ՀՍՍՀ–ում Ա․ գ–յան հարցե– րով զբաղվում է Տեխնիկական գեղագի– տության համամիութենական գիտահե– տազոտական ինստ–ի հայկական մասնա– ճյուղը (հիմնադրվել է 1967-ին, Երևանում), իսկ նկարիչ–կադրեր պատրաստում է Երե– վանի գեղարվեստա-թատերական ինստ–ի արդ․ գեղագիտության ֆակուլտետը (գոր– ծում է 1963-ից)։ Տես նաև Դիզայն։
ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ, սոցիալիստական երկրներում աշխատա– վորներին արտադրության կառավարման մեջ ներգրավելու ձև, որը թույլ է տալիս միանձնյա ղեկավարման սկզբունքները համատեղել ներքևից եկող վերահսկողու– թյան հետ։ Հիմնարկ–ձեռնարկություննե– րում կանոնավորապես անցկացնում են արհմիութենական կազմակերպություն– ները։ Ա․ խ–յանը մասնակցում են բանվոր– ծառայողները, արհմիութենական, վար– չական, կուսակցական, կոմերիտական և այլ կազմակերպությունների ներկայա– ցուցիչները, որոնք ընտրվում են բանվոր– ների և ծառայողների ընդհանուր ժողով– ներում՝ որոշակի ժամկետով։ Ընթացիկ աշխատանքների կատարման համար Ա․ խ–ում ընտրվում է նախագահություն, քըն– նարկվում են արտադրության հետ կապ– ված հարցեր։ Ա․ խ–ները նպաստում են աշխատանքի արտադրողականության բարձրացմանը, կառավարման մեթոդների կատարելագործմանը։
ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԾԱԽՍԵՐ, արդյունքների արտադրության ծախսերը՝ դրամական ար– տահայտությամբ։ Ըստ սկզբնական տնտ․ տարրերի, բաժանվում են երկու հիմնա– կան խմբի՝ 1․ կենդանի աշխատանքի ծախ– սեր, 2․ առարկայացած կամ անցյալ աշ–․ խատանքի ծախսեր։ Տնտ․ բովանդակու– թյան տեսակետից արտադրանքի թողարկ– ման համար կատարվող բոլոր ծախսերը տրոհվում են երկու խմբի՝ 1․ շրջա– նառու արտադրական ֆոնդերի ծախսեր (հումք, նյութեր, վառելիք, էլեկտրաէներ– գիա), 2․ հիմնական արտադրական ֆոն– դեր, ամորտիզացիա, աշխատավարձ, սո– ցիալական ապահովագրության հատկա– ցումներ ևն։ Ա․ ծ․, ըստ տնտ․ տարրերի, ցույց են տալիս, թե արտադրանքի թողարկ– ման վրա ինչպիսի ծախսեր են կատարվել։ Տնտ․ տարրերի խմբավորման հիման վրա Ա․ ծ–ի հաշվառումը հնարավոր է դարձնում կազմել ու վերլուծել ինքնարժեքի պլանը, ինչպես նաև որոշել զուտ արտադրանքը։ Վերջինս ստացվում է համախառն արտա– դրանքի և նյութական արտադրական ծախ– սերի տարբերությունից։ Ա․ ծ․ ճիշտ պլա– նավորելու և կրճատելու տեսակետից կարևոր նշանակություն ունի դրանց խըմ– բավորումն ըստ ուղղության, տեղի ու նպատակային նշանակության։ Արտադրու– թյան մեջ տարբերվում են հիմնական և վերադիր Ա․ ծ․։ Հիմնական Ա․ ծ․ արտա– դրության տեխնոլոգիական պրոցեսների հետ կապված ծախսերն են (հումք, նյու– թեր, վառելիք, էլեկտրաէներգիա), ար– տադրական բանվորների աշխատավարձը և սոցիալական ապահովագրության հատ– կացումները, սարքավորումների պահ– պանման ու շահագործման ծախսերը։ Վե– րադիր են արտադրական ձեռնարկության կառավարման ու տնտեսական ծախսերը, որոնք ընդհանրապես համալիր ծախսեր են։ Ա․ ծ․ բաժանվում են նաև փոփոխուն (միավոր արտադրանքի համար նորմա– վորվող, արտադրանքի քանակին համա– պատասխան փոփոխվող) և պայմանական կայուն (արտադրական ծրագրի կատար– ման հետ անմիջապես չկապվող) մասերի։ Ինքնարժեքի մեջ հաշվի առնելու տեսա– կետից Ա․ ծ․ բաժանվում են ու ղ ղ ա կ ի և ա ն ու ղ ղ ա կ ի ծախսերի։ Ուղղակի են այն ծախսերը, որոնք անմիջականորեն կարելի է վերագրել արտադրանքի որևէ տեսակի։ Անուղղակի ծախսերն արտադրու– թյան տարբեր պրոցեսներում միաժամա– նակ արտադրանքի մի շարք տեսակների վրա կատարվող ծախսերն են, որոնք կալ– կուլյացիայի ժամանակ պայմանականորեն բաշխվում են արտադրանքի տարբեր տե– սակների վրա։ Արտադրության ուղղակի և լրիվ ծախսերը ժողովրդատնտ․ նորմա– տիվներ են, որոնք կարևոր նշանակու– թյուն ունեն ընդլայնված վերարտադրու– թյան համամասնությունները պլանավո– րելու և հասարակական աշխատանքի ծախսումները հաշվարկելու համար։
ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ, նյութական ար– տադրության ճյուղերի, տնտեսական շըր– ջանների զարգացման պլանների բաղկա– ցուցիչ մասը, արտացոլում է արտադրանքի թողարկման պլանը և ներառում արդյու– նաբերության, գյուղատնտեսության առան– ձին ճյուղերի, ձեռնարկությունների, շըր– ջանների թողարկած արտադրանքի ծա– վալն ու անվանացանկը։ Ա․ ծ․ մշակվում է արդ․ ու գյուղատնտ․ արտադրանքի առան– ձին տեսակների՝ ժողովրդական տնտեսու– թյան պահանջների հաշվարկման հիման վրա։