կյանքը պատկերող «Կաղ տղան»– (1936) U «Բրդյա վերնաշապիկ» (1937) պատմը– վածքների ժողովածուները։
ԱՈՒԳՍԲՈՒՐԳՅԱՆ ԿՐՈՆԱԿԱՆ ՀԱՇ–
ՏՈՒԹՅՈՒՆ 1555, կնքվել է Աուգսբուրգի ռայխաոագում, սեպտեմբերի 25-ին, Գեր– մանիայի բողոքական իշխանների և Կար– լոս V կայսեր միջե։ Ա․ կ․ հ–յամբ լյութե– րականությունը ճանաչվել է կաթոլիկու– թյանն համահավասար պաշտոնական դա– վանանք․ Գերմանիայի իշխանները ձեռք են բերել լիակատար անկախություն և իրավունք ստացել որոշելու իրենց հպա– տակների դավանանքը։ Ա․ կ․ հ․ ավելի է խորացրել երկրի մասնատվածությունը։
ԱՈՒԵՋՈՎ Մուխթար Օմարխանովիչ [16(28)․ 9․ 1897, Չինգիսթաու բնակա– վայր, Ղազախական ՍՍՀ Սեմիպալատինս– կի մարզ – 27․ 6․ 1961, Մոսկվա], ղազախ սովետական գրող և գիտնական։ ՂՍՍՀ ԳԱ ակադեմիկոս (1946), գիտության վաս– տակավոր գործիչ (1957)։ 1928-ին ավար– տել է Լենինգրադի համալսարանը, հետա– գայում՝ Տաշքենդի միջինասիական հա– մալսարանին կից ասպիրանտուրան։ Մ․ Սունգով Գրական ասպարեզ է մտել 1917-ին, ֆեո– դալական ցեղային կարգերի դեմ ուղղված «Էնլիք–Քեբեք» պիեսով։ Գրել է պիեսներ, կոլտնտեսային կյանքն ու սոցիալիստա– կան շինարարությունը պատկերող պատ– մըվածքներ։ Սովետական գրականության աչքի ընկնող սաեղծագործություններից է ղազախ մեծ բանաստեղծ–լուսավորիչ Աբայ Կունանբաևի կյանքին նվիրված «Աբայի ուղին» վեպ–էպոպեան, որը կազ– մըված է «Աբայ» (հ․ 1 – 2, 1942–47, ԱՍՀՄ պետ․ մրցանակ, 1949, հայերեն թրգմ․ 1952) և «Աբայի ուղին» (հ․ 1–2, 1952– 1956, լենինյան մրցանակ, 1959) մասերից։ Նա ականավոր գիտնական էր, աբայագի– տության հիմնադիրը, ղազախ, և կիրգիզ․ գրականությանը և բանահյուսությանը նվիրված ուսումնասիրությունների հե– ղինակ։ Ղազախական ակադեմիական թատրոնը կրում է Ա–ի անունը։ Ալմա–Աթա– յում է գտնվում նրա տուն–թանգարանը։ ԱՈՒԼ, 1․ անցյալում վաչկատուն, այժմ նստակյաց ժողովուրդների (ղազախների, կարակալպակների, թուրքմենների և ուրիշների) բնակավայր։ 2․ Լեռնային գյուղ Հյուսիսային Կովկասում։ ԱՈՒՆ ՍԱՆ (13․2․ 1915, Նամաու – 19․7․ 1947, Ռանգուն), Բիրմայի քաղաքական գործիչ, ազգային–ազատագրական շարժ– ման հերոս։ Ավարտել ԷՌանգունի համալ– սարանը (1937)։ Մասնակցել է Բիրմայի կոմկուսի ստեղծմանը (1939-ի օգոստոս), եղել նրա առաջին գլխավոր քարտուղարը (1939–40)։ Երկրորդ համաշխարհային պատերազմը սկսվելուց հետո համագոր– ծակցել է ճապոնացիների հետ՝ փայփա– յելով ճապոնիայի օգնությամբ անգլ․ գա– ղութային լուծը թոթափելու և անկախ Բիրմա ստեղծելու հույսեր։ ճապոնական զինված ուժերը Բիրմա ներխուժելուց հե– տո հուսախաբ է եղել և կազմակերպել հակաճապոնական Դիմադրության շար– ժումը։ 1944-ի օգոստոսից ընդհատակում ստեղծված ժողովրդական ազատության հակաֆաշիստական լիգայի պրեզիդենտն էր։ 1945-ի մարտին գլխավորել է Բիրմայի Ազգային բանակի հակաճապոնական ապստամբությունը։ 1947-ին եղել է «ան– ցումնային կառավարության» ղեկավարը։ Սպանվել է հետադիմական քաղ․ խմբա– վորման կողմից։ Բիրմայի ժողովուրդը մեծարում է նրան որպես ազգային հերոսի։
ԱՈՒՍԿՈՒԼՏԱՑԻԱ, ու ն կ ն դ ր ու մ, մարդու և կենդանիների ներքին օրգան– ների հետազոտման մեթոդ՝ դրանցում առաջացած ձայնային երևույթների ուն– կընդրմամբ։ Սրտի ունկնդրումը առաջի– նը կիրառել է հույն բժիշկ Արեթեոսը դեռևս մ․ թ․ ա․ II դ․։ Ֆրանսիացի թերապևտ Ռ․ Լաենեկը 1819-ին մշակել է Ա–ի ժամա– նակակից մեթոդը՝ կիրառելով ստեթոս– կոպը։ Անասնաբուժության մեջ գործի– քային ունկնդրման մեթոդն առաջին ան– գամ (1901) կիրառել է հունգարացի գիտ– նական Ի․ Սարեկը։ Ա․ լինում է ուղղակի (ականջի անմիջական հպումով), անուղ– ղակի (գործիքներով՝ ստեթոսկոպ, ֆո– նենդոսկոպ)։ Թոքերի հիվանդություննե– րի ժամանակ Ա–ի օգնությամբ հայտնա– բերվում են շնչառական բնորոշ աղմուկ– ներ, զանազան խզզոցներ։ Սրտի տոների փոփոխությունները և աղմուկները լսե– լով դատում են սրտի գուծունեության խան– գարումների մասին։ Զարկերակի աշխա– տանքը լսում են արյան ճնշումը չափելիս։ Որովայնի Ա–ով հաստատում են ստամոք– սի կամ աղիքների գալարակծկանքի փո– փոխությունները․ հղիների մոտ՝ պաղի սրտի բաբախումը։
ԱՈՒՍՏԵՆԻՏ [անգլիացի գիտնական Վ․ Ռ․ Աուստենի (Austen, 1843–1902), ան– վամբ], երկաթածխածնային համաձուլ– վածքների՝ պողպատների և թուջերի կա– ռուցվածքային բաղադրիչներից, ածխած– նի (մինչև 0,2%) և լեգիրող տարրերի պինդ լուծույթը ն՜երկաթում։ Կայուն է 723°Շ–ից բարձր ջերմաստիճաններում։ Պողպատը սառեցնելիս Ա․ փոխարկվում է կառուցվածքային այլ բաղադրիչների (պերլիտ, ֆերիտ, ցեմենտիտ ևն)։ Որոշ լեգիրացված պողպատներում ավելի կա– յուն է․ օրինակ՝ քրոմնիկելային չժանգոտ– վող պողպատներում պահպանվում է նաև սենյակային ջերմաստիճաններում։ Ա–ի կառուցվածքային այլ բաղադրիչնե– րի փոխարկվելու օրինաչափությունները հաշվի են առնվում պողպատները ջեր– մային և ջերմամեխանիկական մշակման ենթարկելիս, որը հնարավորություն է տալիս ստանալ տարբեր նպատակների համար պիտանի պողպատներ։
ԱՈՒՍՏԵՐԼԻՑԻ ՃԱԿԱՏԱՄԱՐՏ 1805, տե– ղի է ունեցել ֆրանսիական և ռուս–ավստ– րիական բանակների միջև նոյեմբերի 20 (դեկտեմբերի 2)-ին, Աուստերւիցի (այժմ՝ քաղաք Սլավկով, ՉՍՍՀ–ում) մոտ։ Նապոլեոն I-ի գլխավորած ֆրանս․ բանա– կը ուներ 73 հզ․ զինվոր, ռուս–ավստրիա– կանը՝ 86 հզ․ (այդ թվում՝ 15 հզ․ ավստրիա– ցիներ)։ Ավարտվել է ֆրանս․ բանակի հաղթանակով։ Ա․ ճ–ի պատճառով Ավստ– րիան դուրս եկավ պատերազմից և դեկտ․ 14(26)-ին Ֆրանսիայի հետ կնքեց Պրեսբուրգի հաշտությունը։ Երրորդ հա– կաֆրանսիական խմբավորումը պարտու– թյուն կրեց։
ԱՈՒՏԵՆՏԻԿ ՏԵՔՍՏ (<հուն․ avdevti- хос;–իսկական, վավերական), որևէ փաս– տաթղթի տեքստ, որի բովանդակությունը համապատասխանում է այլ լեզվով գըր– ված տեքստին և հավասարազոր է նրան։ Միջազգային իրավունքում «Ա․ տ․» տեր– մինի օգտագործումը կապված է միջազ– գային պայմանագրի հետ։ Պայմանագրի տեքստը կարող է մշակվել և ընդունվել մեկ լեզվով, սակայն նրա ստույգությունը սահմանվում է 2 և ավելի լեզուներով։ Եթե պայմանագիրը շարադրված է 2 և ավելի լեզուներով, ապա, ընդհանուր կանոնի համաձայն, դրանցից յուրաքանչյուրը հա– մարվում է հավասարազոր։ Բայց պայմա– նագրում կարող է նախատեսված լինել, որ պայմանագրի մեկնաբանման ժամա– նակ տարաձայնությունների առկայության դեպքում առավելություն կունենա այն լեզվով (կամ լեզուներով) գրված տեքստը, որն ուղղակի նշված է պայմանագրում։
ԱՈՒՏՈ ԴԱՖԵ, տես Հրադատություն։
ԱՈՒՏՍԱՅԴԵՐՆԵՐ (անգլ․ outsider – կողմնակի), մոնոպոլիստական միավո– րումների մեջ չմտնող կապիտալիստական ձեռնարկություններ և ընկերություններ։ Առանձին մանր ու միջակ (երբեմն նաև խոշոր) ձեռնարկություններ և ընկերու– թյուններ, որոնք ստանում են բարձր եկամուտներ և հնարավորություն ունեն մրցակցելու մոնոպոլիաների հետ, գերա– դասում են չմտնել մոնոպոլիստական միա– վորումների մեջ։ Ա–ի և մոնոպոլիստական միավորումների միջև մղվող պայքարը իմ– պերիալիզմի դարաշրջանի մրցակցային պայքարի բնորոշ ձևերից է։ Սովորաբար հաղթում են այն մոնոպոլիաները, որոնց սատարում է պետությունը։ Պարտված Ա․ կամ մտնում են մոնոպոլիստական միա– վորումների մեջ, կամ լուծարքվում։ ժա– մանակակից պայմաններում մանր և մի– ջին Ա–ի անկախությունը ձևական է։ Դրանք վերածվում են մոնոպոլիաների ենթակա– պալառուների և աշխատում հատուկ պատ– վերներով։ Բարեհաջող կոնյունկտուրա– յին պայմաններում առաջանում են Ա–ի նոր ձեռնարկություններ, և ավելի են սըր– վում մրցակցությունն ու անարխիան կա– պիտալիստական տնտեսության մեջ։
ԱՈՒՐԵՆԳձԵԲ (1618–1707), Հնդկաստա– նի մողոլ կայսր 1658-ից, Շահ–Ջահանի որդին։ 1636–44-ին և 1652–57-ին եղել է Դեկան երկրամասի փոխարքան, 1658-ին նվաճել հոր գահը։ Պատերազմներ է մղել տերության սահմաններն ընդարձակելու համար, ավելացրել հարկերը, վերականգ– նել ջիզիեն։ Բենգալիայի մողոլ փոխար– քաների մայրաքաղաք Մուշիդաբադի ար– վարձան Սեիդաբադում Ա․ հայերին տրա– մադրել է հող, տվել արտոնություններ (1665) և հովանավորել նրանց ներգաղթը Հնդկաստան։ Ա–ի օրոք Հնդկաստանում