Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 2.djvu/174

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

ներկայացվում էր գլխավորապես աֆղանական առանձին ցեղերի կամ ցեղախմբերի պատ– մությանը նվիրված երկերով։XVIII դ․ 2-րդ կեսից մեծ աեղ են գրավում աֆղան ժողովրդի պատմության իրադարձությունները։ ժամանակակից պատմագրությունը սկսել է ձևավորվել անկախություն ստանալուց հետո (1919)։ Զգալի ուշադրություն է դարձվում, Ա–ի միջնադարյան և նոր ժամանակների պատմությանը։ 1950–60-ական թթ․ սկսած առավել ուշադրություն է նվիրվում, Ա–ի նորագույն պատմության ուսումնասիրությանը։ Աֆղան պատմաբաններ Ահմադ Ալի Կոխգադը, Աբդուլհայ Հաբիբին, Մուհամմեդ Օսման Սիդղին, Ալի Ահմադ Նաիմին, Աբդուռաուֆ Բենավան, Միր Գուլյամ Մուհամմեդ Գուբարը, Շահ Վալին, Մուհամմեդ Ալին և ուրիշներ մեծ ներդրում ունեն Ա–ի պատմության ուսումնասիրության գործում։ Պատմական հետազոտությունների կենտրոններ են: Պատմական ընկերությունը (հիմնադրված 1942-ին), «Պաշթոտոլինա» պատմաբանասիրական ակադեմիան (հիմնադրված 1937-ին), Քաբուլի համալսարանը։ Աշխատանքներ են ծավալվում նաև տնտեսագիտության, բանասիրության, գրականագիտության և թարգմանության բնագավառներում։ Աֆղանական ժամանակակից բանասիրության առավել նշանավոր ներկայացուցիչներից են Սադիկուլա Ռիշտինը, Աբդուռաուֆ Բենսվան, Կիամուդդին Խադիմը։ X․ Մամուլը ն․ ռադիոն Ա–ում առաջին թերթը՝ «Շամս ուն–Նա– հար»-ը, լույս է տեսել 1875-ին, սակայն աֆղանական մամուլը ժամանակակից ըմբռնմամբ սկզբնավորվել է «Սիրաջ ուլ ախբար» թերթի լույս ընծայմամբ (1911 – 1919)։ Մինչև 1970-ը Ա–ում հրատարակվել է մոտ 40 անուն թերթ։ Կարևորագույններն են «Իսլահ», 1929-իցփուշթու և դարի լեզուներով (կառավարական օր– գան), «Անիս», 1927-ից՝ փուշթու և դարի լնզուննրով (կիսապաշւոոնաթերթ), «Ւփվադ, 1949-ից՝ փուշթու լեզվով (ինֆոր– մացիայի և մշակույթի մինիստրության օրգան), «Քաբուլ թայմս» («Kabul Times»), հրատարակում է 1962-ից աֆղանական: Բախտաբ ինֆորմացիոն գործակալությունը (հիմնադրված 1939), լույս է տեսնում անգլերեն։ Ա–ում հրատարակվում են (1969) ավելի քան 10 մասնավոր թերթ, մոտ 40 ամսագիր, այդ թվում«ժվանդուն»՝ 1949-ից, «Փաշթուն ժագ»՝ 1941-ից, «էր– ֆան»՝ 1924-ից, «Քաբուլ»՝ 1931-ից, «Մեր– մին»՝ 1953-ից, «Ղանդահար»՝ 1960-ից։ Ռադիոն գործում է 1920-ական թթ–ից։ Ռադիոհաղորդումների կենտրոնը («Աֆղանստանի ռադիո», ստեղծվել է 1941-ին) գտնվում է Քաբուլում։ Ներքին հաղորդումները (3 ծրագրով) տրվում են փուշթու և դարի լեզուներով, արտասահմանյան երկրների համար՝ անգլ․, ուրդուերեն, ռուս․, արաբ․, գերմ․ և ֆրանս․։ XI․ Գրականությունը պահպանվել է ժող․ բանահյուսության հարուստ ժառանգություն։ Փուշթու լեզվով գրավոր հնագույն հուշարձանը «Աըրբերի վարքը» (XIII դ․) ձեռագրի մի մասն է։ Գրական հին հուշարձաններից է նաև ռոշանի աղանդավորական շարժման հիմնադիր Բայազիդ Անսարիի (1525–85) սունիզմի դեմ գրած «Ամենաբարի լուր» գիրքը։ Ռոշանի շարժման դեմ է ուղղված Դարվեզի (1533–1638) «Իսլամի գանձա– րան» գիրքը։ XVII դ․ հայտնի բանաստեղծներից է Ռահմանը (Աբդուռահման, 1632– 1708), որի դիվանը բովանդակում է քնարական բանաստեղծություններ և կրոնախրատական բնույթի գործեր։ Նույն շըրջանի աշխարհիկ քնարերգության ներկայացուցիչներից են Իյուշխալ խանը, Աբդուլ Քադիր Խան Հաթթաքը և Քյազիմ Խան Շայդան։ XVIII դ․ գրականության մեջ իր վաստակով առանձնանում է Փիր Մուհամմեդ Քակարը։ Փուշթու լեզվով ժամանակակից գեղարվեստական արձակի հիմնադիրն է «Ադամխան և Դուրխանի» վիպակի հեղինակ Ահմադ Մաուլավին։ 1916-ին Քաբուլում լույս է տեսել Աալիհ Մուհամմեդ խանի՝ փուշթու լեզվով գրած առաջին դասագիրքը։ Այդ լեզվով առաջին սոցիալական վեպի («Բանգայի թափառումները», 1958) հեղինակն է Նուր Մուհամմեդ Թարաքին։ Նոր քնարերգության ճանաչված դեմքերից են Ուլֆաթը, Զալալին, Զահիրը։ Գրականության զարգացմանը զգալիորեն նպաստել են նաև ֆարսի լեզվով գրված ստեղծագործու– թյունները։ XX դ․ մեծ ճանաչում է ստացել աֆղանական լուսավորիչ Մահմուդ Թար– գին (1866–1934), որը գրել է ֆարսերեն։ Նույն լեզվով են ստեղծագործել նորշրջանի ճանաչված գրողներ Քարի Աբդուլլան (մահ․ 1944), Հալիլին, դրամատուրգ Լաթիֆին և ուրիշներ։ XII․ ճարտարապետությունը ն․ կերպարվեստը Ա–ի տարածքում պահպանված IV–III հազարամյակների հուշարձաններից են Մունդիզակ բնակավայրի մնացորդները, ժայռապատկերները։ Հունա–Բակ արիա– կան թագավորության շրջանի արվեստը ձևավորվեց հելլենիստական արվեստի ազդեցությամբ (Բակարա, Բահրամ քաղաքները)։ Պահպանվել են բուդդայական տաճարների բազմաթիվ ավերակներ։ Նշանավոր է Բամիանի հովտում I–VIII դդ․ կերտված վիթխարի ժայռափոր մենաստանը (2000-ից ավելի քարայր)՝ Բուդդայի հսկա արձաններով։ Այդ շրջանի կառույցներում մեծ տեղ է հատկացված քանդակներին և գեղանկարչական գործերին։ Պահպանվել են տեղական պաշտամունքային սըրբավայրեր (Սուրխկոտալ բլրի վրա՝ կրա– կի տաճարը, II–III դդ․)։ Միջին դարերում կառուցվել են ամրացված քաղաքներ, թրծած աղյուսից նախշավոր շարվածքով թաղակապ և գմբեթավոր ծածկով պալատներ, մզկիթներ, դամբարաններ։ Նշանավոր են Լաշկարգախ պալատը Բուստում (XI դ․), Ղազնիի աստղաձև հատակագծով աշտարակները (XII դ․), Ջամ գյուղին մոտիկ մինարեն (1153–1202), Հերաթի տաճարային մզկիթը (XIII դ․ սկիզբ XIV դ․) և Մուսալլա անսամբլը (1417–38)՝ Գաուհարշադ դամբարանով, Խոջա Աբու Նասր Ֆարսի մզկիթդամբարանը Բալխում (XV դ․)։ Ա–ի միջնադարյան արվեստը կրել է Միջին Ասիայի, Իրանի, մասնակիորեն՝ Հնդկաստանի գեղարվեստական մշակույթի ազդեցությունը։ Ներկայիս Ա–ի տարածքում է գործել XV դ․ հայտնի Հերաթի մանրանկարչության դպրոցը։ Դարեր շարունակ բարձր մակարդակի վրա է դեկորատիվ–կիրառական արվեստը (մետաղամշակում, խեցեգործություն, գորգագործություն)։ ժամանակակից Ա–ում կառուցվում են բնակելի և հասարակական շենքեր, հիդ– րոտեխնիկական և արդ․ շինություններ։ Բարեկարգվում է մայրաքաղաք Քաբուլը (գլխավոր հատակագիծը մշակել են 1965-ին, ճարտ․ Սերաջը և սովետական մասնագետները)։ Կառուցվել են համալսարանի, հյուրանոցի, պոլիտեխնիկական ինստ–ի, օդանավակայանի և այլ շենքեր։ Ա–ի առաջավոր կերպարվեստագետներից են գեղանկարիչներ ԱբդուլԳաֆուր Բրեշնան, Աբդուլայիզ Թարգին, քանդակագործներ Մուհամմեդ Հայդարը, Մուհամմեդ Ռըզա Ղանդահարին։ Քաբուլում գործում է կերպարվեստի և կիրառական արվեստի դպրոց։ XIII․ Երաժշտությունը Ա–ի երաժշտությունը տարբեր ժողովուրդների (աֆղանների, տաջիկների, ուզբեկների, թուրքմենների, բելուջիների և այլոց) երաժշտական մշակույթի բարդ միահյուսումն է՝ Հնդկաստանի և Իրանի ժող․ երաժշտության եռանդուն ներգործությամբ։ Երաժշտական մշակույթի զարգացմանը բնորոշ է ժողովրդաերգային ստեղծագործությունը։ Աֆղանական ժող․ երաժշտությունը միաձայն է․ հատկանշական են դիատոնիկ և մեծացրած սեկունդա պարունակող լադեր, կվարտա և կվինտա ձայնածավալով մեղեդիներ։ Առավել տարածված ժանրը լանդի կոչվող երկտող երգն է՝ կազմված տարբեր չավերով ընթացող երկու մեղեդիական կառուցվածքներից։ Հարսանեկան երգերը եղանակավոր արաասանական ոճ ունեն։ Պարերգերը աչքի են ընկնում ռիթմի հստակությամբ։ Բարդ կառուցվածք ունեն գազել, մուխամմազ, չարբայթ ժանրերը։ Նվագարաններն են՝ թամբուր, ռուբաբ, ղիլռուբաբ (լարային-կսմիթավոր), սարինգայ, գիճակ (լարային-աղեղնավոր), սանթուրչանգ (լարային-հարվածային), սուռնայ, բինրաջա, շպիլի, տուլա (փողավոր), նակկարա, դամամա, դարիալ, դուպրա, դոլ– կայ (հարվածային)։ Երաժշտական խոշոր գործիչ է Քասիմ Աֆղանը։ Եվրոպական երաժշտական կրթություն են ստացել Մուհամմեդ Օմարը, Մուհամմեդին Զահեյլը, Հաֆիզուլլա Հիալը և ուրիշներ։ Հանրաճանաչ է ժամանակակից աշուղներ Շեր Ահմեդ Ղազնեվիի, Ռահմատ Ղուլի, Միր Հայդարի արվեստը։ 1941-ից պրոֆեսիոնալ երաժշտական մշակույթի կենտրոնը դարձել է Քաբուլի ռադիոյի երաժշտական խմբագրությունը, որին կից բացված են երաժշտության եռամյա դասընթացներ, ստեղծվել են ժող. և էստրադային գործիքների երաժշտախմբեր։ XIV․ Թատրոնը Թատերական արվեստը Ա–ում սկզբնավորվել է երկրում անկախություն հաստատ– վելուց հետո (1919)։ Առաջին ինքնագործ թատերախմբերը ելույթ են ունեցել Քաբու– լում։ 1930-ական թթ․ կազմակերպվեցին սիրողական շրջիկ խմբեր, որոնց հիման վրա ստեղծվեցին մշտական դրամատիկական կոլեկտիվներ։ Քաբուլում գործում