Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 2.djvu/224

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Ա․ ԲաԺբևուկ– Մելիքյան․ Ինքնադիմանկար (1935, Հայաստանի պետական պատկերասրահ)(1930), «Լավինիան իսպանական գըլխարկով» (1937), «Մերկ Լիդան» (1938) նկարներում ի հայա են գալիս վարդագույնը, բաց կանաչավունը, դեղինը, վառ կարմիրը։ 1940-ական թթ․ ավելի է պայծառանում նկարչի երփնագիրը («Մերկ կին», 1940, «Ձեռնածու կին», 1943, «Ձեռքերը բարձրացրած Լիդան», 1944)։ 1950-ական թթ․ սկսած նկարների գուներանգը դառնում է նյութական, կենսալից («ճոճ», 1964, «Աճպարարուհին», 1965, «Քրդական պար», 1966)։ Հետաքրքիր են ֆիգուրատիվ կոմպոզիցիոն բնանկարները («Տանիքի վրա», 1965, «Մերկը և երկու ֆիգուր», 1966, «Զանգեզուր», 1965)։ Դիմանկարերն աչքի են ընկնում բնորդի հուզաշխարհի դիպուկ ընկալումով, անհատական գծերի շեշտադրմամբ, հյութեղ երփնա– գրով («Նկարչուհի Նազելի Տերյան», 1929, «Ինքնադիմանկար», 1930, 1935, «Մադոննա Դոմիաշվիլի», 1957, «Երկնագույն զգեստով Վալյան», 1959, «Լավինիա», 1961, «Կիռա Դոգաշվիլի», 1963, «Փերիդե», 1966)։ Պատկերազարդումը տես 224-րդ էջից հետո՝ ներդիրում։ Գրկ․ Дрампян Р․, Бажбеук-Мелик- ян, [М․, 1971]․ Ռ․ Դրամբյան

ԲԱԺԲԵՈՒԿ–ՄԵԼԻՔՏԱՆ Լավինիա Ալեքսանդրի (ծն․ 3․ 4․ 1922, Թիֆլիս), հայ սովետական նկարչուհի։ ՀՄՄՀ վաստ․ նկարիչ։ 1951-ին ավարտել է Մոսկվայի Մուրիկովի անվ․ Դեղարվեստի ինստ–ը։ Լավագույն աշխատանքներից են՝ «Քանդակագործ Շախովսկոյը» (1958), «Հորս դիմանկարը» (1959), «Երեխաները» (1960), «Ինքնադիմանկար Մ․ ժիլինսկայայի հետ» (1965), «Մինաս Ավետիսյանի դիմանկարը» (1965), «Նատյուրմորտ արձանիկով» (1965), «Նատյուրմորտ» (1970)։ Լ․ Բաժբևուկ– Մելիքյան․ «Նատյուրմորտ» (1970)

ԲԱԺԵՆՈՎ Վասիլի Իվանովիչ [1 (12)․ 3․ 1737 (1738), Մոսկվա – 2(13)․ 8․ 1799, Պետերբուրգ], ռուս ճարտարապետ։ Մասնագիտական կրթությունն ստացել է 1753–62-ին, Մոսկվայում, Պետերբուրգում, Փարիզում։ Եղել է Իտալիայում, ընտրվել է Հռոմի Մ․ Ղուկասի ակադեմիայի պրոֆեսոր, Րոլոնիայի և Ֆլորենցիայի գեղարվեստի ակադեմիաների անդամ, 1765-ից՝ Պետերբուրգի Դեղարվեստի ակադեմիայի ակադեմիկոս, 1799-ից՝ փոխպրեզիդենտ։ Քաղաքաշինական ընդգրկուն մտահղացումով նշանավոր է Մոսկվայի Կրեմլի պալատի՝ Բ-ի նախագիծը (1767– 1775) Կարմիր հրապարակի անսամբլի միաժամանակյա վերակազմությամբ (չի իրագործվել, պահպանվել է պալատի ման– րակերտը)։ Բ․ իր քաղաքաշինական գաղափարները մասամբ իրականացրել է Կրեմլի հարևանությամբ կառուցված Պաշկովի տան միջոցով (1784–86, այժմ՝ Վ․ Ի․ Լենինի անվ․ ՄՄՀՄ գրադարանի հին շենքը)։ Մյուս կառույցներից են Դոլգովի տունը (1770), Ցուշկովի տունը (1780– ական թթ․) Մոսկվայում, պալատական համալիրը Ցարիցինոյում (1775–85)։ Ռուսաստանում Р․ առաջիններից էր, որ հաղթահարեց կլասիցիզմի սահմանափակությունը, բարձր գնահատեց միջնադարյան ճարտարապետության առանձին հուշարձաններ, շեշտեց ռուս, ճարտարապետության պատմական նշանակությունը։ Բ․ եղել է ռուս ճարտարապետների մի ամբողջ սերնդի ուսուցիչը։

ԲԱԺԻՆ երկրաբանական, շերտագրական սանդղակի ստորաբաժանում, երկրակեղևի շերտերի որևէ ժամանակահատվածում կուտակված համախումբ, որը բնորոշվում է որոշակի բրածո ֆաունայով և ֆլորայով։ Երկրաբանական ժամանա– կաշրջանը ստորաբաժանվում է 2 կամ 3 Բների, որոնք ըստ իրենց դիրքի կոչվում են ստորին, միջին և վերին։ Որոշ ժամանակաշրջանների Բ-ների տրված են հատուկ անվանումներ (օրինակ՝ յուրայի ժամանակաշրջանում՝ լեյաս, դոգեր և մալմ)։ Բ․ իր հերթին ստորաբաժանվում է հարկերի (յարուսների)։ Տես նաև Երկրաբանական Ժամանակագրություն։

ԲԱԺԻՆՔ, տես Օժիտ։

ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ, կապիտալի կենտրոնացման ձև, փայատիրական հիմունքներով խոշոր կապիտալիստական ձեռնարկություն։ Կապիտալիզմի հիմնական հակասության խորացման պայմաններում ձեռնարկությունների ընդլայնման տենդենցը կաշկանդվում է առանձին ձեռնարկատերերի կապիտալների սահմանափակությամբ։ Այս հակասությունը փորձում են լուծել Բ․ ների միջոցով, որոնք արժեթղթեր (բաժնետոմսեր) վաճառելով, հսկայական գումարներ են կենտրոնացնում ընդարձակ տնտ․ գործունեություն ծավալելու համար։ Ձևավորվելով կապիտալիստական ար– տադրության արշալույսին՝ Բ․ ը–ները զարգացման բարձր աստիճանի հասան իմպերիալիզմի ժամանակ և ներկայումս խոշոր ձեռնարկությունների տիրապետող ձև են կապիտալիստական տնտեսության բոլոր ճյուղերում։ Պետ․ մոնոպոլիստական կապիտալիզմի զարգացմանը զուգընթաց Բ․ ը–ները կազմակերպվում են պետական և մասնավոր, ինչպես նաև տարբեր պետությունների կապիտալների միավորման հիման վրա։ Ձևականորեն Բ․ ը–յան բարձրագույն մարմինը բաժնետերերի ընդհանուր ժողովն է, որը իբր տնօրինում է ընկերության գործունեությունը, բաշխում շահույթը ևն։ Իրականում Բ․ ը–յան տնօրենը խոշոր կապիտալիստների այն փոքրաթիվ խումբն է, որի ձեռքումն է կենտրոնացված բաժնետոմսերի համապատասխան մասը (հսկիչ ծրարը), իսկ մանր ու միջակ բաժնետերերը շահագործման ու չարաշահման ատաղձ են միայն։ ԱՄՆ–ում խոշոր փայատերերի 2,3%-ը իր ձեռքում է պահում բաժնետոմսերի 57%-ը՝ մշակող արդյունաբերության մեջ։ Վ․ Ի․ Լենինը ցույց տվեց, որ իմպերիալիզմի շրջանում բաժնետիրական կապիտալը ֆինանսական օլիգարխիայի տիրապետության հզոր նյութական պատվանդան է։ Մասնակցությունների համակարգի միջոցով առա– վել հզոր Բ․ ը–ներն իրենց են ենթարկում մյուսներին, խոշոր ֆինանսական միավորումները իրենց ազդեցությունն են տարածում տնտեսության տարբեր ճյուղերում գործող ձեռնարկությունների վրա։ Բուրժուազիայի գաղափարախոսները բաժնետիրական կապիտալի զարգացումը փառաբանում են որպես «կապիտալի դեմոկրատականացման» պրոցես, որ իբր թե բաժնետոմսեր ձեռք բերող «աշխատավորները դառնում են ձեռնարկատերեր», «վերանում են դասակարգային տարբերությունները» և նախկին կապիտալիստական հասարակությունը իր տեղը զիջում է «ժողովրդական» կապիտալիզմին։ Իրականում Բ․ ը–ների միջոցով ֆինանսական կապիտալը աշխատավորների խնայողությունները ևս դարձնում է նրանց լրացուցիչ շահագործման միջոց, մանր բաժնետերերի զանգվածները դառնում են խոշոր գործամոլ ֆինանսիստների չարաշահման մեքենայությունների զոհ, «շնաձկները կուլ են տալիս մանրերին, իսկ բորսային գայլերը՝ ոչխարներին» (Մարքս Կ․, Կապիտալ, հ․ 3, մաս 1, 1947, էջ 430)։ Հայաստանում* խոշոր մեքեննական արդ․ զարգացման գործում (XIX դ․ վերջերին և XX դ․ սկզբներին) մեծ դեր են խաղացել Բ․ ը–ները։ Դրանցից առաջինը՝ «Ախթալայի հանքերի ֆրանսիական ընկերությունը», պդնձարդյունաբերության մեջ կազմակերպվել է 1887-ին։ Մեկ տասնամյակ հետո այն իր դիրքերը զիջեց ավելի հզոր բաժնետիրական միավորման՝ «Կովկասի արդյունաբերական մետաղագործական ընկերության»-ը, որն իր հերթին 1910-ին «կուլ տվեց» 1902-ին հիմնադրված «Շահալ–էյլար» ֆրանս․ լեռնարդյունաբերական Բ․ ը․։ 1911-ին Կովկասյան ընկերությունը միավորեց նաև Զանգեզուրի պղնձարդյունաբերական ձեռնարկությունները, և 1913-ին նրա բաժինը Հայաստանի պդնձարդյունաբերության արտադրանքի ընդհանուր ծավալի մեջ արդեն կազմում էր 85,4%։ Հայաստանում դրամաշրջանառության ոլորտում տիրապետող են եղել ռուսական Բ․ ը–ները, այսպես, միայն Ազով–Դոնյան բանկի Երևանի բաժանմունքի միջոցները կազմում էին Հայաստանի վարկային համակարգի բոլոր միջոցների 56%–ը (1913-ին)։ Ն․ Թովմասյան

ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԿԱՊԻՏԱԼ, տես Բաժնետիրական ընկերություն։