Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 2.djvu/231

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

անահատակություններից մեկը» (նույն տեղում, էջ 10)։ Բ․ գրական տիպ կերտելու մեծ վարպետ։ Բնավորությունները պատկերել է զարգացման ընթացքում, ցույց տվել միջավայրի ազդեցությունն իր հերոսների վրա։ Երկ․ Երկ․ ժող․, CEuvres completes,v․ 1–28,P․, 1958-63, հ․ 1-10, Ե․, 1956-61։ Հայր Գորիո, Ե․, 1936։ Պատմվածքներ, Ե․, 1946։ էժենի Գրանդն, Ե․, 1947։ Խորտակված պատրանքներ, Ե․, 1949։ Շագրենի կաշին, Ե․,1964։Գրկ․ Մ ո ր ու ա Ա․, Պրոմեթեոս կամ Բալզակի կյանքը, Ե․, 1972։ КучборскаяЕ․ П․, Творчество Бальзака, М․, 1970;Гербстман А․ О․, Оноре Бальзак, Биография писателя, Л․, 1972․

Ս․ Սողոմոնյան

ԲԱԼԸԽԼԻ գյուղ Հայկական ՍՍՀ Ամասիայի շրջանում, Արփի լճի հյուսիսարեվելյան կողմում,, շրջկենտրոնից 21 կմհյուսիսարևմուտք։ Կոլտնտեսությունն զբաղվում է անասնապահությամբ։ Ունիութամյա դպրոց, ակումբ–գրադարան։ Հիմնադրվել է XIX դ․ սկզբներին։ Գյուղ հս-արլ․ կողմում պահպանվել են հնագույն ամրոցի հետքեր։

ԲԱԼԹԱԶԱՐ

Աբգար Գասպարի (26․2․1880, Բուխարեստ – 27․9․1909, Բուխարեստ),

ռումին նկարիչ և արվեստաբան։ Ծագումով հայ։ 1901-ին ավարտել է Բուխարեստի Գեղարվեստի վարժարանը։ Բնանկարների («Այգու անկյունը»), դիմանկարների (ինքնանկար, հոր՝ Գասպար Բ–ի, եղբոր՝ Ցոն Բ–ի դիմանկարները), պատմական ժանրի գործերի («Մոցոկի գլուխնենք ուզում», ՌՍՀ արվեստի թանգարան), գրքերի նկարազարդումների (է․ Գրլեանուի «Ամենաառաջին ցավը», 1907) հեղինակ է։ Նկարները պահպանվում են ՌԱՀ արվեստի թանգարանում, Կլուժի, Գ․ Զամպագճյանի, Ցոն Բալթազարի թանգարաններում, «Երեխայի գլխանկար» գրաֆիկական աշխատանքը՝ Հայաստանի պետական պատկերասրահում։Գրկ• Կոմարնեսկոլ Պ․, Ա․ Բալթազար (Ռումինական արվեստի վարպետներշարքից), Բուխարեստ, 1956 (ռումիներեն)։Ս․ Քոչանջյան

ԲԱԼԹԻԱԿԱՆ ԼԵԶՈՒՆԵՐ, հնդեվրոպական լեզվաընտանիքի ինքնուրույն ճյուղ, որ քերականական կառուցվածքով ու բառապաշարով շատ ավելի մոտ լինելով սլավոնական լեզուներին՝ վերջինների հետ երբեմն միացվում է մի ընդհանուրբալթիկ–սլավոնական լեզվախմբի մեջ։ Բ․ լ–ին են պատկանում լիտվերենը (Լիտվական ՍՍՀ հիմնական ազգաբնակչության լեզուն), լատիշերենը կամ լեթթերենը (Լատվիական ՍՍՀ հիմնական ազգաբնակչության լեզուն), ինչպես նաև հին պրուսերենը (Արևելյան Պրուսիայիլեզուն), որը XVII դ․ վերջերին ժողովրդի ոչնչացման կամ գերմանացման հետևանքով դարձել է մեռած լեզու։ Ամենահին գրավոր հիշատակարանները ավանդված են XV–XVI դդ․։ Բ․ լ․ (հատկապես լիտվերենը) պարունակում են շատ հնագույն ձևեր և մեծ կարևորություն են ներկայացնում պատմա՜համեմատական լեզվաբանության համար։Գրկ․ Աճառյան Հ․, Լիակատար քերականություն հայոց լեզվի․ Ներածություն,Ե․, 1955։tFraneltE․, Die BaltischenSprachen, Heidelberg, 1950․

ԲԱԼԹԻԱԿԱՆ ՆԱՎԱՏՈՐՄ, բարձրագույն օպերատիվ միավորում, ՍՍՀՄ ռազմածովային նավատորմի մասերից։ Ստեղծվել է 1700–21-ի Հյուսիսային պատերազմի ժամանակ, Պետրոս I-ի նախաձեռնությամբ։ Առագաստավոր Բ․ ն․ հաջողությամբ է գործել 1756–63-ի Յոթնամյա և 1768–74-ի ռուս–թուրքական պատերազմներում։ 1787–90-ին, երբ Ռուսաս1տանը պատերազմում էր Շվեդիայի և Թուրքիայի դեմ, Բ․ ն․ պաշտպանեց Պետերբուրգը՝ ջախջախելով շվեդներին Գոտլանդի (1788), Ռոչենսալմի (1789), Ռեվելի և Վիբորգի (1790) ճակատամարտերում։ 1853–56-ի Ղրիմի պատերազմում Բ․ ն․ պաշտպանում էր Կրոնշտադը, Սվեաբորգը և Պետերբուրգը անգլ․ և ֆրանս․նավերից։ XIX դ․ Բ․ ն․ մեծ դեր խաղացծովային տարածությունների հետազոտման, նոր ցամաքների և նեղուցների հայտնաբերման ասպարեզում։ 1917-ի Փետըվարյան հեղափոխությունից հետո Բ․ ն–ի նավաստիներն անցան ապստամբ ժողովրդի կողմը, ապրիլի30-ին ստեղծվեց Բ․ ն–ի կոմիտեն՝ Ցենտրոբալտը։ Բ․ ն․ հերոսաբար պաշտպանեց Պետրոգրադը գերմ․ ներխուժումից,ապա գործուն մասնակցություն ունեցավ հոկտեմբերյան զինված ապստամբությանը, օտարերկրյա ինտերվենտների և սպիտակգվարդիականների ջախջախմանը։Քաղաքացիական կռիվներում աչքի ընկածծառայությունների համար Բ․ ն․ պարգեվատրվեց (1928) Կարմիր դրոշի շքանըշանով։ 1922–41-ին Բ․ ն–ի հրամանատարներ են եղել Մ․ Բ․ Վեկտորովը, Ի․ Կ․Կոժանովը, Ա․ Կ․ Վեկմանը, Լ․ Մ․ Գալլերը, Ա․ Կ․ Սիվկովը, Հ․ Ս․ Իսակովը,Գ․ Ի․ Լևչենկոն, Վ․ Ֆ․ Տրիբուցը։ 1941 1945-ի Հայրենական մեծ պատերազմում Բ․ ն․ կարևոր դեր խաղաց Լենինգրադիպաշտպանության ժամանակ։ Նավատորմի մոտ 100 հզ․ նավաստիներ պարգեվատրվեցին շքանշաններով և մեդալներով, 137 հոգու շնորհվեց Սովետական Միության հերոսի կոչում։ 1965-ին Բ․ ն․ երկրորդ անգամ պարգևատրվեց Կարմիրդրոշի շքանշանով։ Պատերազմից հետո Բ․ ն–ի հրամանատարներ են եղել ծովակալներ Գ․ Ի․ Լևչենկոն, Վ․ Ա․ Անդրեևը, Ա․ Գ․ Գոլովկոն, Ֆ․ Վ․ Զոզուլյան, Ն․ Մ․Խարլամովը, Վ․ Ա․ Կասատոնովը, Ա․ Ե․ Օրյոլը, Վ․ Վ․ Միխայլինը (1965-ից)։ Հայերը Բ․ ն–ում, բացառությամբ 2-րդ կարգի կապիտան Ալեքսանդր Գարսոևի (որը միակ հայ ծովայինն էր կայսերական Բալթիական նավատորմի հրամանատար Հ․ Ս․Իսակովը (1937) Դեսանտի ափհանում (1944) Անգլիական Լ–55 սուզանավի խորտակումը«Ազարդ» և «Գավրիլ» էսկադրային հրետանավերի կողմից (1919-ի հունիսի 4)նավատորմում), աչքի են ընկել ետհեղափ ոխ ական շրջանում։ Ծովային ծառայության իրենց առաջին քայլերը այստեղ են կատարել ՍՍՀՄ նավատորմի ծովակալ Հովհաննես Իսակովը, փոխ՜ծովակալ Վալերիան Սոնրւսբեկովը, դեր՜ծովակալ Զարմայր Արվանովը։ Լենինգրադի պաշտպանության հերոսական տարեգրության մեջ պատվավոր տեղ են գրավում դեր՜ծովակալ Արտավազդ Սողոյանը, սուզանավն ր ի բրիգադի քաղբաժնի պետ, II կարգի կապիտան ՍտեՓան ժամկոչյանը, սուզանավի մարտական մասի հրամանատար Գևորգ Շահինյանը։ Մարտերումաչքի են ընկել ծովային սպաներ Հակոբ Հովակիմյանը, Զավեն Հայրապետովը,Արտաշես Ազատյանը, Վահան Իշխանովը, Վռամ Հարությունյանը, Գևորգ Առուստամովը, Համբարձում Մարտիրոսյանը, Գուրգեն Խաչատուրովը, Աղասի Նուբարյանը, Գեորգի Իոննեսյանը, Վահան Ակոպովը