գործներ։ Մինչե հեղափոխությունը Ռուսաստանում կար բալետի երկու դպրոց։ ՍՍՀՄ–ում (1970) գործում է 16 պետական ուսումնարան, ինչպես և թատրոններին, մշակույթի տներին կից պրոֆեսիոնալ և ինքնագործ բազմաթիվ ստուդիաներ։ Պարուսույցների և բալետմայստերների ուսուցումը կատարվում է բուհերում՝ Մոսկվայի Ա․ Լունաչարսկու անվ․ թատերական արվեստի պետ․ ինստ–ում, Լենինգրադի Ն․ Ռիմսկի–Կորսակովի անվ․ կոնսերվատորիայում, Մոսկվայի մշակույթի ինստ–ում են։ Սովետական բալետային կոլեկտիվները հյուրախաղերով հանդես են գալիս աշխարհի բոլոր երկրներում։ Սովետական խորեոգրաֆները արտասահմանում բեմադրում են ներկայացումներ, շատ երկրների արտիստներ վերաորակավորվում են ՍՍՀՄ թատրոններում ու ուսումնարաններում։
Պրոֆեսիոնալ բալետային արվեստը Հայաստանում զարգացել է սովետական իշխանության հաստատումից հետո։ Մեծ ուշադրություն է դարձվել Բ-ի կադրերի պատրաստմանը։ Երևանում, 1924-ին Վ․ Ա․ Արիսաւսկեպանը հիմնադրել է Հայաստանի Լուսժողկոմատին կից պարարվեստի ստուդիա, ուր 1926-ին բեմադրել է Հայաստանում առաջին բալետը՝ Դելիբի «Կոպելիա»-ն։ 1927-ին Հ․ Ա․ Սիրունյանը և Ա․ Ա․ Դուրինյանը կազմակերպել են մի նոր ստուդիա։ 1930-ին Ս․ Լիսիցյանի ղեկավարությամբ բացվե է ռիթմի, պլաստիկայի և ֆիզկուլտուրայի տեխնիկումը, 1931-ին՝ ռիթմի, պլաստիկայի և պարի տեխնիկումը, որը 1934-ին վերակազմվել է խորեոգրաֆիկ տեխնիկումի։ 1936-ից Երևանում գործում է պարարվեստի պետական ուսումնարանը։ Երևանի օպերայի և բալետի նորաբաց թատրոնում 1933-ին կազմակերպվել է բալետային խումբ, որն առաջին անգամ հանդես է եկել նույն թվին Ա․ Սպենդիարյանի «Ալմաստ» օպերայում (բալետմայսաեր՝ Վ․ U․ Արիսաակեսյան)։ 1935-ին բեմադրվել է Պ․ Ի․ Չայկովսկու «Կարապի լիճը», իսկ 1939-ին՝ Ա․ Խաչատրյանի «Երջանկություն» ազգային առաջին բալետը (բալետմայստեր՝ Ի․ Ի․ Արբատով)։ 1940-ական թթ․ և հետագա տարիներին բեմադրված ազգային բալետներից են՝ Ա․ Գ․ Տեր–Ղևոնդյանի «Անահիտ» (1940), Ա․ Ա․ Սպենդիարյանի երաժշտությամբ «Խանդութ» (1945), Ա․ Ի․ Խաչատրյանի «Գայանե» (1947) և «Սպարտակ» (1961), Գ․ Ե․ Եղիազարյանի «Սևան» (1956) և «Անուրջների լիճը» (1968), է․ Ս․ Հովհաննիսյանի «Մարմար» (1957), «Հավերժական կուռքը» (1966) և «Անտունի» (1969), Գ․ Մ․ Հախինյանի «Ախթամար», «Ուռենի», «Լոռեցի Սաքոն» (1966), է․ Ա․ Արիստակեսյանի «Պրոմեթևս» (1967), Կ․ Ա․ Օրբելյաևի «Անմահություն» (1969)։ Ա․ Սպենղիարյանի անվ․ օպերայի և բալետի թատրոնի խաղացանկի կարևոր մասն են կազմում նաև ռուսական և արևմտաեվրոպական դասական բալետները։ Հայկական P․ օգտվում է ազգային պարարվեստի դարավոր, հարուստ ավանդույթներից։ Նրա զարգացմանը նպաստել են բալետմայստերներ՝ ՀՍՍՀ ժող․ արտիստ Ի․ Ի․ Արբատովը (Ցաղուբյան), ՀՍՍՀ արվեստի վաստ․ գործիչներ Մ․ Ս․ Մարտիրոսյանը, Զ․ Մ․ Մուրադյանը, Լատվ․ ՍՍՀ և ՀՍՍՀ արվեստի վաստ․ գործիչ Ե․ Ճա․ Չանգան, բալետի արտիստներ՝ ՀՍՍՀ ժող․ արտիստներ Վ․ Շ․ Գալստյանը, Թ․ Հ․ Գրիգորյանը, Ֆ․ Մ․ Ելանյանը, Ռ․ Լ․ Թավրիզյանը, Վ․ Գ․ Խանամիրյանը, Մ․ Ա․ Մինասյանը, Լ․ Վ․ Մեմանովան, Լ․ Պ․ Վոյնովա–Շիկանյանը և ուրիշներ։ Բալետային խումբ է գործում նաև Երևանի Հ․ Պարոնյանի անվ․ երաժշտական կոմեդիայի թատրոնում։
Պատկերազարդումը տես 225-րդ էջից առաջ՝ ներդիրում։
Գբկ․ Слонимский Ю․ И․, Со– ветский балет, М․–Л․, 1950; К р а с о в- с к а я В․ М․, Русский балетный театр от возникновения до середины XIX в․, Л․–М․, 1958; Её же, Русский балетный театр вто– рой половины XIX века, Л․–М․, 1963; Е ё ж е, Русский балетный театр начала XX века, ч․ 1–2, Л․, 1971–72; Kocfcno В․, Le ballet en France du quinzieme siecle a nos jours, P․, 1949; Amberg G․, Ballet in America, N․ Y․, 1949; Rebling E․, Bal– let gestem und heute, B․, 1957; R e g n a F․, Histoire du ballet, P․, 1964․
ԲԱԼԵՏՄԱՅՍՏԵՐ (գերմ․ Ballettmeis- ter), օպերայում և օպերետում բալետների, պարերի, խորեոգրաֆիկ համարների, պարային տեսարանների հեղինակ և բեմադրող։
ԲԱԼԶԱԿ (Balzac) Օնորե դը (20․5․1799, Տուր – 18․8․1850, Փարիզ), ֆրանսիացի գրող, XIX դարի ֆրանսիական դասական ռեալիզմի հիմնադիր։ Սերել է Բալսա գյուղացիական ընտանիքից։ Աստիճանավոր դառնալուց հետո, ազգանունը համարելով պլեբեյական, փոխել է (դը Բալզակ)։ 1807–13-ին P․ սովորել է Վանդոմի քոլեջում։ 1814-ին ընտանիքի հետ տեղափոխվել է Փարիզ և շարունակել ուսումը իրավունքի դպրոցում։ Հրապուրվել է փիլիսոփայությամբ, կրել է ֆրանս․ լուսավորիչների մատերիալիզմի ազդեցությունը։ Հարել է լեգիտիմիզմին, քննադատել բուրժ․ աշխարհը, միաժամանակ պատ կերել մեռնող ազնվականության այլասերումը։ Երկու անգամ անհաջողություն է կրել՝ իր թեկնածությունը դեպուտատների պալատի համար առաջադրելիս (1832 և 1848) և ֆրանս․ ակադեմիայի (1849) ընտրություններում։ 1832-ից նամակագրություն է ունեցել Ռուսաստանում բնակություն հաստատած լեհ ազնվականուհի է․ Հանսկայի հետ։ Ամուսնացեւ է նրա հետ իր մահից հինգ ամիս առաշ։ Սկզբում գրել է արկածախնդրական վեպեր՝ պատմական թեմաներով։ Առաջին խոշոր գործը «Շոսսեներ» վեպն է (1829)։ Ֆրանս, հասարակության պատկերը բացահայտելու նպատակով 1834-ին որոշել է 1829–34-ին գրած ստեղծագործությունները և հետագայում գրելիք գործերը միավորել «Մարդկային կատակերգություն» էպոպեայում, բաժանելով այն երեք մասի՝ «Բարքերի էտյուդներ», «Փիլիսոփայական էտյուդներ» և «Վերլուծական էտյուդներ»։ Ամբողջ շարքը պետք է բաղկացած լիներ 143 երկերից։ Ծրագրերը չի կարողացել լրիվ իրականացնել։ Գրել է 92 վեպ, վիպակ, պատմվածք և 5 պիես։ Բ–ի ռեալիզմի ամենաուժեղ կողմը իրականության համապարփակ ընդ О․ Րալզակ գրկումն է։ «Մարդկային կատակերգության» մեջ նա «տալիս է ֆրանսիական հասարակության ամենասքանչելի ռեալիստական պատմությունը, նկարագրելով բարքերը խրոնիկայի ձևով, տարեցտարի, սկսած 1816-ից մինչև 1848 թվականը» (Էնգելս Ֆ․, [Նամակ Մարգարիտ Հարկնեսին], Մարքս Կ․ և Էնգելս Ֆ․, Արվեստի մասին, հ․ 1, 1963, էջ 9)։ ժամանակի հասարակական, քա ղաքական, բարոյական, ընտանեկան գրեթե բոլոր նշանակալից երևույթները վաո արտացոլում են գտել «Մարդկային կատակեր գություն»-ում․ բուրժ․ եսամոլական բարոյականությունը, փողի ապականիչ ազդեցությունը, երիտասարդ մարդու, գրողի, գիտնականի, մտածող մարդու ճակատագիրը, ընտանիքի դրությունը բուրժ․ աշխարհում («Շագրենի կաշին», 1831, «Հայր Գորիո», 1834–35 են), բուրժուայի հոգեբանությունը («Գոբսեկ», 1830, «էժենի Գրանդե», 1833, «ՑեզարԲիրոտոյի փառքըն ու անկումը», 1837, «Նյուսինգենի բանկային տունը», 1838, «Ամուրիի կյանքը», 1841), գավառական կյանքը («Գյուղական բժիշկ», 1833, «Գյուղական քահանա», 1841), քաղաքական կյանքը, քաղաքական գործիչները, արիստոկրատական վերնախավը («Կուրտիզանուհիների պերճանքն ու թշվառությունը», 1838–47, «Մութ գործ», 1841 ևն)։ Այդ բոլորի միջով կարմիր թելի նման անցնում է մի գլխավոր գիծ՝ բուրժ․ աշխարհի հակահումանիստական էության, անհատի եսասիրական հոգեբանության քննադատությունը։ Ֆ․ էնգելսը գրել է, որ P-ի երկերից ֆրանս․ հասարակության մասին ինքն ավելի շատ բան է իմացել նույնիսկ տնտեսագիտական մանրամասնությունների իմաստով, «քան բոլոր մասնագետների՝ այդ շրջանի պատմագիրների, տնտեսագետների, վիճակագիրների գրքերից՝ միասին վերցրած» (նույն տեղում)։ «Մարդկային կատակերգություն»-ում պատկերված է շուրջ 2000 գործող անձ, որոնցից յուրաքանչյուրը խտացած տիպ է, շեշտված անհատականություն։ Նրանց մեջ հատուկ տեղ է գրավում կերպարը անսովոր մի մարդու, որը մի քանի գլխով բարձր է եսապաշտական կրքերով ապրող մանր հոգիներից, օժտված է մեֆիստոֆելյան նիհիլիստական ոգով, պայքարում է չարի դեմ, բարի է, ազնիվ, անձնազոհ։ Դա Վոտռենի կերպարն է։ Բ․ «․․․ ապագայի իսկական մարդկանց տեսավ այնտեղ, ուր միայն կարելի էր գտնել նրանց այդ ժամանակ,– այս ես համարում եմ ռեալիզմի մեծագույն հաղթանակներից մեկը, ծերուկ Բալզակի մեծագույն առանձնահատակություններից