Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 2.djvu/232

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

պովը (որը, Ֆիննական ծոցում 1942 մայիսի 5-ին հմոււոծխաքողարկումկազմակերպելով, իր կյանքի գնով փրկեց 14ականորս նավ),նավաստիներ Գևորգ Զավախովը, Լևոն Սարգսյանը, Արկադի Ղազարյանը, Սուրեն Ներսիսյանը և ուրիշներ։ Լենինգրադի պաշարման օրերին կառավարակակարևոր առաջադրանք կատարեց P․ ն–ի Լադոգայի ջրային տեղամասի պետ Խաչատուր Մամյանը։P․ ն–ի օդային ուժերում աչքի են ընկելՍովետական Միության կրկնակի հերոս Նելսոն աոեփաևյանը, ավիագնդի կոմիսար Գրիգոր Օգանեզովը, Ցակով Երեմ– յանցը, Նիկիտա Սաղաթելովը, Հարություն Փարսուղյանը, Մնացական Ջանսուղյանը և ուրիշներ։Գբկ․ Ի ս ա կ ո վ Ի․ Ա․, Հայ ծովայինները Հայրենական մեծ պատերազմում, Ե․, 1946։ Веселаго Փ․, Краткая история русско– го флота, 2 изд․, М․–Л․, 1939; Ачкасов В․ И․, Вайнер Б․ А․, Краснознамён– ный Балтийский флот в Великой Отечествен– ной войне, М․, 1957; Балтийский флот․ Ис– торический очерк, М․, 1960․ Մ․ Սահակյան

ԲԱԼԹԻԱԿԱՆ ՆԵՂՈՒՑՆԵՐ, Բալթիկ ծովը Հյուսիսային ծովին և Ատլանտյան օվկիանոսին նեղուցներով (Մեծ և Փոքր Րելտ և էրեսուն կամ Զունդ) կապող նա– վագնացության միջազգային իրավական ռեժիմ։ Р․ ն–ի ջրերը դիտվում են որպես միջազգային նեղուցներ և Դանիայի տե– րիտորիալ ջրեր։ 1857-ին Դանիայի և Р․ ն–ով կանոնավոր նավարկություն կատա– րող երկրների միջև կնքված պայմանագրով սահմանվել է առևտրական նավագնացու– թյան ազատություն։ Ռազմական նավերի նավագնացության կարգը սահմանել է Դանիան, 1951-ին, «խաղաղ պայմաննե– րում արտասահմանյան ռազմական նա– վերի և ինքնաթիռների դանիական շըր– ջաններ թույլատրելու կանոններով»։ Հիշ– յալ կանոնների համաձայն ռազմական նավերի մուտքը Փոքր Բելւո կարող է թույլատրվել միայն դիվանագիտական ճանապարհով, այդ մասին 8 օր առաջ Դանիայի կառավարությանը տեղյակ պա– հելու միջոցով։ Մեծ Բելտ և էրեսուն նե– ղուցներով նավարկությունը չի սահմանա– փակվում, եթե նավերի թիվը 3-ից ավելի չէ, և անցումը տևում է 48 ժամից ոչ ավելի։ Դանիան ՆԱՏՕ–ի անդամների վրա հիշ– յալ սահմանափակումները չի տարածել։ Р․ ն–ով սահմանամերձ երկրների ռազ– մածովային ուժերի անցումն արգելված է։ ԲԱ1ԹԻԿ ԾՈՎ (ուշ․ լատ․ mare Balticum, ըստ հին սլավոնների՝ Վարյագների ծով), Ատլանտյան օվկիանոսի ներցամաքային ծով Եվրոպայում։ Հյուսիսային ծովին միանում է էրեսուն (Զունդ), Մեծ և Փոքր Բելտ, Սկագերակ և Կատտեգատ նեղուց– ներով։ ՝Մակերեսը 386 հզ․ կմ2 է, միջին խորությունը՝ 71 մ, առավելագույնը (Լանդ– սորտի իջվածքում)՝ 459 մ, ջրի միջին ծավալը՝ 22 հզ․ կմ3։ Ափագիծը կտրտված է Բոտնիկական, Ֆիննական, Ռիգայի խոշոր ծոցերով, Դդանսկի, Պոմորսկի խորշերով։ P․ ծ․ են թափվում Նևա, Արև– մըտյան Դվինա, Նեման, Վիսլա, Օդրա և այլ գետեր։ խոշոր կղզիներից են Սարե– ման, Ւփուման, էլանդը, Գոտլանդը, Բորնհոլմը։ Կլիման մեղմ է, ծովային, կրում է Ատլանտյան օվկիանոսի ազդե– ցությունը։ Ջրի ջերմաստիճանը օգոստո– սին Ֆիննական ծոցում 15°Օից 17°C է, Րոտնիկական ծոցում՝ 9°Շ–ից 13°C, ծովի կենտրոնական մասում 14°Շ–ից 18°C, իսկ հվ–ում՝ մինչև 20°C։ Փետրվար–մարտ ամիսներին ջերմաստիճանը լինում է ГС-ից 3°C, իսկ Բոտնիկական, Ֆիննա– կան և Ռիգայի ծոցերում՝ 0օՇ–ից ցածր։ Միջին տարեկան տեղումները 500–600 մմ են, առանձին մասերում՝ մինչև 1000 մմ, մառախուղները առավելապես լինում են կենտրոնական և հվ․ մասերում։ Աղիու– թյունը Րոտնիկական ծոցում 4–5°/00 է* Ֆիննական ծոցում՝ 3–6°/00, հատակում՝ 12–16«/օօ։ P․ ծ–ի հոսանքները շրջանաձև են, ունեն ժամացույցի սլաքի շարժմանը հակառակ ուղղություն։ Մակընթացությու– նը ունի անկանոն կեսօրյա, անկանոն օրական և օրական բնույթ։ Նրանց չափը փոփոխվում է 4 սմ–ց մինչև 10 սմ։ Զկնե– րից տարածված են հարինգը, կիլկան, ձո– ղաձուկը, տափակաձուկը, սաղմոնը, սի– գը, պերկեսը, կաթնասուններից՝ փոկը։ Ունի խոշոր ձկնորսարաններ։ Շրջափա– կող երկրները՝ ԱՍՀՄ, Լեհաստան, ԴԴՀ, ԴՖՀ, Դանիա, Շվեդիա, Ֆինլանդիա P․ ծ–ով կապվում են Ատլանտյան օվկիանո– սին։ Ափերին են գտնվում սովետական ձկնորսական նավատորմի բազաները։ խոշոր նավահանգիստներն են Լենին– գրադը, Տալլինը, Ռիգան, Կալինինգրա– դը, Դդանսկը, Շչեցինը, Ռոստոկը, Քի– լը, Կոպենհագենը, Ստոկհոլմը, Հելսին– կին։ Մեծ է եղել P․ ծ–ի դերը Եվրոպայի ժո– ղովուրդների կյանքում։ Միջին դարերում առևտրով և նավագնացությամբ գլխավո– րապես զբաղվում էին սկանդինավյան ժողովուրդներն ու սլավոնները։ P․ ծ–ի նշանակությունը, որպես գլխավոր ջրա– յին արտերիայի, մեծացավ XVI –XVII դդ․։ 1700–21-ին Ռուսաստանը ապահովեց իր ելքը դեպի P․ ծ․։ XIX դ․ վերջին Գերմանիան P․ ծ–ում ուժեղացրեց իր դիրքերը, սակայն առա– ջին և երկրորդ համաշխարհային պատե– րազմներում պարտություն կրեց։ Ամրա– պընդվեցին ՍՍՀՄ, ԼԺՀ և ԴԴՀ դիրքերը։ Գբկ․ Егорьева А, В․, Балтийское море, М․, 1961․ <,․ Գաբբիեչյան

ԲԱԼԹԻՄՈՐ (Baltimore), քաղաք ԱՄՆ–ում, Մերիլենդ նահանգում, Ատլանտյան օվ– կիանոսի Չեսապիկի ծոցի ափին։ 2tմլն բն․ (1969, արվարձաններով)։ Հիմնա– դրվել է 1682-ին։ Ծովային նավահանգիստ է (բեռնաշրջանառությունը՝ 28 մլէ ա, 1966), առևտրա–արդյունաբերական կենտ– րոն։ Գերիշխում է ծանր ինդուստրիան՝ սև և գունավոր մետալուրգիա, էլեկտրա– տեխնիկա, ռադիոէլեկտրոնային, ինք– 1քաթիռա–հրթիռային, քիմ․ արդյունաբե– րություն, նավաշինություն։ Երկաթուղա– յին և խճուղային ճանապարհների հան– գույց է, ունի 2 օդանավակայան, համալ– սարաններ, կոնսերվատորիա, արվեստի թանգարան, պատկերասրահ։

ԲԱԼԹԻՅՍԿ (մինչև 1946-ը՝ Պ ի լ լ ա ու), քաղաք ՌՍՖՍՀ Կալինինգրադի մարզում, Րալթիական ցամաքալեզվակի վրա։ Չսառչող նավահանգիստ է Րալթիկ ծո– վում և երկաթուղային կայարան։ Ջրանց– քով կապված է Կալինինգրադի հետ։ 20 հզ․ բն․ (1970)։ Հիմնադրվել է 1686-ին։

ԲԱԼԹՐՈՒՇԱՅՏԻՍ Ցուրգիս Կազիմի– րովիչ [20․ 4(2․5)․ 1873, Կովենսկի նա– հանգի Պաանտվարջիայ բնակավայր – 3․ 1․ 1944, Փարիզ], լիտվացի բանաս– տեղծ։ 1921–39-ին եղել է Լիտվայի լիա– զոր ներկայացուցիչը ՍՍՀՄ–ում։ 1939-ից ապրել է Փարիզում։ Գրել է ռուս, և լիտ– վերեն։ Ռուս, հրատարակվել են «Երկ– րային աստիճաններ» (1911) և «Լեռնա– յին արահետ» (1912), լիտվերեն՝ «Ար– ցունքե պսակ» (1942), ետմահու՝ «Շու– շան և մահ» (1948) բանաստեղծություն– ների ժողովածուները։ Եղել է հայ գրա– կանության պրոպագանդիստ։ Լիտվա– կան նախկին «Հանրագիտարան»-ի հա– մար գրել է ընդարձակ ակնարկ հայ գրա– կանության մասին՝ հին ժամանակներից մինչև XX դ․ սկիզբը։ Մոտ է եղել Ա․ Ծա– տուրյանի հետ։ Փարիզում հրատարակել է «Ալեքսանդր Ծատուրյանի հիշատակին» բանաստեղծությունը։ Թարգմանել է Ա․ Ծատուրյանի, Վ․ Թեքեյանի բանաս– տեղծություններից։

ԲԱԼԹՈհՇԻՍ Ցուոզաս (իսկական անոնը՝ Ալբերտաս Ցուոզենաս, ծն․ 14․ 4․ 1909, Ռիգա), լիտվացի սովե–տական գրող, հասարակական գործիչ։ Տպագրվել է 1932-ից։ 1959–67-ին եղել է Լիտվական ՍՍՀ Գերագույն սովետի Նախագահության նախագահի տեղակալ։Հրատարակել է «Շաբաթը լավ է սկսվում» (1940), «Սպիտակ առվույտ» (1943), «Ինչիմասին չի երգվում երգում» (1959), «Վալյուսային պետք է * Ալեքսասը» (1965),«Հայրերի և եղբայրներիարահետով»(1967) պատմվածքների և ակնարկներիժողովածուները։tP-իստեղծագործություններից լավագույնը «Ծախված տարիներ» (հ․ 1–2, 1957–69) վեպն է, ուրպատկերված է դասակարգային պայքարըբուրժ․ Լիտվայում։Գբկ․ Очерки истории литовской советскойлитературы, М․, 1955․ ԲԱԼԻ (Bali), կղզի Մալայան արշիպելագում, Փոքր Զոնդյան կղզիների ծայր արևմուտքում (Ինդոնեզիայում)։ Տարածությունը՝ 5,6 հզ․ կմ2, բն․ 2,2 մլն (1969)։ Գլխավոր քաղաքներն են՝ Սինգարաջանև Դենպասարը։ Լեռնոտ է, ամենաբարձր լեռը Ազունգ հրաբուխն է (3142 մ), կանգործող հրաբուխներ։ Կլիման արևադար– ձային է, մուսոնային, ամառային առատանձրևներով (տարեկան՝ 1500 մմ)։ P․ ին– դոնեզական մշակույթի («հազար տաճարիկղզի») և ժողովրդական արվեստի հնա– գույն կենտրոն է։ ճարտարապետականհուշարձաններից են՝ ժայռերին փորված «Արքայական շիրիմները» (XI դ․), «Փղիքարայրը» (մոտ XIII դ․), բազմաթիվ տաճարներ («պուրա»)։Գբկ․ Демин Л․ М․, Остров Бали, М․,1964․

ԲԱԼԻԵՎ Նիկիտա Ֆեոդորովիչ (Р ա լյան Մկրտիչ) (1877, այլ տվյալներով՝ 1886, Նոր Նախիջևան – 3․ 9․1936, ԱՄՆ), ռուսական նախահեղափոխական թատրոնի գործիչ, էստրադայինարտիստ (կոնֆերանսիե), ծագումով հայ։ 1906–11-ին եղել է Մոսկվայի Գեղարվեստական թատրոնի դերասան։ 1908-ին