Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 2.djvu/233

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

հիմնադրել և ղեկավարել է «Չղջիկ» թատ– րոն–կաբարեն։ «Չղջիկ»-ը իր տեսակի մեջ բացառիկ երեույթ էր թատերական Ռուսիայում։ Բեմադրվում էին փոքր պիես– ներ և օպերաներ, տրվում համերգներ, ցուցադրվում հանպատրաստից զավեշտ– ներ։ P․ վառ երևակայությամբ օժտված, սրամիտ և նախաձեռնող արվեստագետ էր, որին բարձր է գնահատել Կ․ Ս․ Ստա– նիսլավսկին։ «Չղջիկ» թատրոնում ներ– գրավված են եղել նաև հայազգի Թ․ Դեյ– կարխանովան, Թ․ Օգանեսովան, Ե․ Տու– մանովան։ Այստեղ 1911-ին իր ռեժիսորա– կան դեբյուտն է ունեցել Ե․ Վախթանգովը («Անագե զինվորիկներ»), աշխատել են Գևորգ և Արշակ Բուրջալյանները, Ն․ է․ Տարասովը (Թորոսյան)։ P․ սերտ կապե– րի մեջ էր մոսկվաբնակ հայ մտավորա– կանության հետ, հաճախ ելույթներ էր ունենում Լագարյան ճեմարանում, մաս– նակցում Նոր Նախիջևանի հայության գեղարվեստա–հա սարակ ական կյանքին։ 1920-ին Բ․ «Չղջիկ» թատրոնի մի խմբով մեկնել է արտասահման, ելույթներ ունե– ցել Փարիզում և Նյու Չորքում։ Փարիզում 1926-ին Մ․ Սարյանի ձևավորմամբ P․ բե– մադրել է «Զուլեյկա» մնջախաղ ներկա– յացումը։ 1922-ին Մոսկվայի Գեղարվես– տական թատրոնը ԱՄՆ հրավիրելու նա– խաձեռնողներից մեկը P․ էր։ Գրկ․ Кузнецов Е․, Из прошлого рус– ской эстрады, М․, 1958, с․ 298–309․ Լ․ Խաչաթյան

ԲԱԼԻՍՏԻԿ ՀՐԹԻՌ, հրթիռ, որի թռիչքը մասամբ կատարվում է բալիստիկ հետա– գծով։ Ի տարբերություն թևավոր հրթիռի Բ․ հ․ չունի կրող մակերևույթներ, որոնք նախատեսված են մթնոլորտում թռչելիս աերոդինամիկ ամբարձիչ ուժ ստեղծելու համար։ Բ․ հ–ները երբեմն հանդերձվում են կայունարարներով4 աերոդինամիկ կայունությունն ապահովելու համար։ Р․ հ–ներ են տարբեր տիպի մարտական (այդ թվում միջմայրցամաքային), տիեզերա– կան հրթիռները և տանող հրթիռները։

ԲԱԼԻՍՏԻԿԱ (գերմ․ Ballistik, <հուն․ |ЗаЛХа) – նետում եմ), А գ ա բ ա ն ու– թ յ ու ն, ռազմատեխնիկական գիտու– թյուն, որն ուսումնասիրում է հրետանային արկերի, հրազենի գնդակների, ական– ների, ռեակտիվ արկերի, հարպունների, թռչող սարքերի շարժման օրինաչափու– թյունները։ Լինում է ներքին և արտաքին։ Ներքին Р․ ուսումնասիրում է զենքի փողում կամ վառոդային հրթիռի խցիկում վառոդի այրման ժամանակ տեղի ունեցող պրոցեսների օրինաչափությունները։ Ներ– քին Р․ կրակոցի ընթացքը բաժանում է նախնական՝ տևում է վառոդի այրման սկզբից մինչև արկի շարժման սկիզբը, 1-ին (հիմնական)՝ արկի շարժման սկըզ– բից մինչև վառողի այրման վերջը, 2-րդ՝ վառոդի այրման վերջից մինչև արկի՝ փողից դուրս թռչելու պահը (գազերում ադիաբատ ընդարձակման փուլ) և վառո– դային գազերի ետհարվածի (արկի և փողի վրա) փուլերի։ Ներքին P-ի հիմնա– կան բաժիններն են պիրոստատի– կան, պիրոդինամիկան և զեն– քի բալիստիկ նախագծումը։ Պիրոստատի– կան ուսումնասիրում է հաստատուն ծա– վալում վառոդի այրման ու գազագոյաց– Դծ․ 1․ վառոդային գազերի ճնշման (Р) և արկի արագության (ծ) փոփոխման կորերը կախված ճանապարհից (1)։ 1ո–ը այն հեռավորությունն է, որտեղ վերանում է վառոդային գազերի ազդեցությունը (եահարվածի փուլում)։tlg-ն արկի անցած ճանապարհն է մինչև փողաբե– րանի հատվածքը։ Գծ․ 2․ հետագծի տարրերը և թռիչքի ընթաց– քում արկի վրա ազդող հիմնական ուժերը։ Օ–ն արկի դուրս թռչելու կետն է, Տ–ը՝ հետա– գծի գագաթը, C-ն՝ անկման կետը, Օօ–ն՝ ար– կի սկզբնական արագությունը, 0օ–ն՝ նետ– ման անկյունը, У-ը՝ հետագծի բարձրությու– նը, X-ը՝ թռիչքի լրիվ հորիզոնական հեռավո– րությունը, фс-ն՝ արկի վերջնական արա– գությունը, ®օ–ն՝ անկման անկյունը, R-ը՝ օդի դիմադրության ուժը, զ–ն՝ ծանրության ուժը։ ման օրենքները, վառոդի քիմիական բնույթի, ձևի, չափերի ազդեցությունը գազագոյացման և այրման օրենքների վրա։ Պիրոդինամիկան հետազոտում է կրակոցի ժամանակ զենքի փողում տեղի ունեցող պրոցեսներն ու երևույթները և կապ հաստատում փողի կոնստրուկտիվ բնութագրերի, լիցքավորման պայմաննե– րի ու կրակոցին ուղեկցող ֆիզիկաքիմիա– կան, մեխանիկական տարբեր պրոցես– ների միջև։ Այդ պրոցեսների, փողի և արկի վրա ազդող ուժերի դիտարկման հիման վրա ստացվում են ներքին P-ի հիմնական հավասարումները։ Այս հավա– սարումներով կապ է հաստատվում վառո– դային գազերի Р ճնշման փոփոխման, արկի v արագության և մյուս պարամետ– րերի միջև՝ կախված արկի անցած I ճա– նապարհից (գծ․ 1) և զենքի փողով նրա անցնելու ժամանակամիջոցից։ Այս հավա– սարումների լուծումը համարվում է ներ– քին P-ի առաջին հիմնական (ուղիղ) խըն– դիրը։ Իսկ զենքի բալիստիկ նախագծումը համարվում է ներքին P-ի երկրորդ հիմ– նական (հակադարձ) խնդիրը։ Այն որո– շում է փողի կոնստրուկտիվ տվյալները և լիցքավորման պայմանները, որոնց դեպ– քում տվյալ տրամաչափի և զանգվածի արկը թռիչքի ընթացքում կստանա պա– հանջվող արագությունը։ Արտաքին Р․ ուսումնասիրում է չղեկավարվող ար– կերի շարժումը (ական, գնդակ ևն) փողից դուրս թռչելուց հետո, հետազոտում արկի շարժման բոլոր տարրերը, նրա վրա ազ– դող ուժերը (օդի դիմադրության ուժ, ծան– րության ուժ, ռեակտիվ ուժ, ետհարվածի շրջանում առաջացած ուժեր ևն), արկի շարժման հետագիծը (արտաքին P-ի հիմ– նական խնդիր, գծ․ 2), թռիչքի կայունու– թյունը և արկերի ցրումը։ Արտաքին P-ի կարևոր բաժիններից է ուղղումների տե– սությունը (մշակում է արկի հետագծի բնույթի վրա ազդող գործոնների գնահատ– ման մեթոդներ, նշանաձգության աղյու– սակներ կազմելու մեթոդիկա և հրետանա– յին համակարգերի նախագծման դեպքում օպտիմալ արտաբալիստիկական տարբե– րակ գտնելու եղանակներ)։ Արկի շարժ– ման խնդիրների տեսական լուծումները և ուղղումների տեսության խնդիրները հանգում են արկի շարժման հավասարում– ներ կազմելուն, այդ հավասարումների պարզեցման և նրանց լուծման մեթոդներ գտնելուն։ Տվյալ հետագիծը ստանալու համար անհրաժեշտ նախնական պայման– ների (սկզբնական արագություն, նետման անկյուն, արկի զանգված) որոշման հա– մար արտաքին P-ում օգտվում են հատուկ աղյուսակներից։ Արտաքին P-ի մեթոդնե– րից են օգտվում նաև տիեզերական ապա– րատների շարժման օրենքներն ուսումնա– սիրելիս։ Р․ որպես գիտություն սկսեց ձևավորվել XVI դ․։ Այդ բնագավառի առաջին աշխա– տանքներն են Ն․ Տարտալիայի «Նոր գի– տություն» (1537), «հրետանային հրաձը– գությանը վերաբերող հարցեր և հայտնա– գործություններ» (1546) գրքերը։ XVII դ․ արտաքին P-ի հիմնական սկզբունքները կայուն հիմքերի վրա դրեցին Գ․ Գալի– լեյը (արկերի շարժման պարաբոլական տեսություն), իտալացի է․ Տորիչելլին, ֆրանսիացի Մ․ Մերսենը։ Վերջինս ար– կերի շարժման մասին գիտությունը կո– չեց Р․ (1644)։ Ի․ Նյուտոնն առաջինն էր, որ արկի շարժումը հետազոտելիս հաշվի առավ օդի դիմադրությունը («Բնափիլի– սոփայության մաթեմատիկական սկըզ– բունքները», 1687)։ XVII-XVIII դդ․ P-ի հարցերով զբաղվեցին նաև հոլանդացի Ք․ Տյուգենսը, ֆրանսիացի Պ․ Վարինիո– նը, շվեյցարացի Դ․ Բեռնուչին, անգլիա– ցի Բ։ Ռոբինսը, Լ․ էոերը և այլք։ Դըր– վեցին ներքին P-ի փորձնական և տեսա– կան հիմքերը։ XIX դ․ հայտնաբերվեցին օդի դիմադրության օրենքները։tXX դ․ սկզբին տրվեց ներքին P-ի հիմնական խնդրի ճշգրիտ լուծումը, հետազոտվեցին անփոփոխ ծավալում վառոդի այրման հարցերը (Ի․ Գրավե, 1904) և վառոդային գազերի ճնշումը (Ն․ Զաբուդսկի, Պ․ Շար– բոնե, Դ․ Բիանկի)։ 1918–26-ին զգալի չափով կատարելագործվեցին հետագծի հաշվման, ուղղումների տեսության և ար– կի պտտական շարժման ուսումնասիրման մեթոդները։ Ետպատերազմյան շրջանում ուսումնասիրվեցին արկերի սկզբնական արագությունների մեծացման հարցերը, բալիստիկ նախագծման մեթոդները ևն։ Գբկ․ Шапиро Я․ М․, Внешняя бал– листика, М․, 1946; Корнер Д․, Внут– ренняя баллистика орудий, пер․ с англ․, М․, 1953․ Ա․ Ոսկանյան