գոտում, աճում է միջերկրածովյան բուսականություն։ 400–500 մ–ից բարձր անցողիկ զոնան է՝ մշտադալար և տերեաթափ անտառներով, չորասեր տերևաթափ թփուտներով (շիրլյակ)։ Հս–ում և ներքին լեռներում գերակշռում են անտառները, հարթավայրային մասերում՝ տափաստանային և անտառատափաստանային բուսականությունը, որը խիստ փոփոխվել է մարդու կողմից։ Կենդանական աշխարհի ներկայացուցիչներից հանդիպում են աղվես, ջրասամույր, վայրի կատու, վարազ, ազնիվ եղջերու, այծյամ, քարայծ, արջ, շնագայլ։ Հարուստ է թռչուններով։ Քարտեզը տես 232-րդ էջից հետո՝ ներդիրում։ Պատմական տեղեկանք։ «Բալկան» թուրքերեն նշանակում է լեռ կամ լեռնաշղթա։ Բառի ստուգաբանությունն այժմ կապվում է թուրք, «բալկ» (ցեխ, ճլցեխ, տիղմ) բառի և «-ան» նվազական վերջածանցի հետ։ Հայտնի է նաև մեկ այլ ստուգաբանություն, ակադեմիկոս Դ․ Ղափանցյանը այդ բառը կապում է փոքրասիական հին ժողովուրդներից մեկի՝ պելակիննի կամ բելկանիա անվան հետ։ «Բալկան» բառը առաջին անգամ օգտագործվել է օսմանյան թուրքերի կողմից XV դ․։ Ռումելիայում իր ընդհանուր իմաստով՝ որպես լեռ (ինչպես օրինակ, Հոջբալկան, Չաթալ–բալկան են)։ Բալկանյան թերակղզին մեծ դեր է խաղացել պատմության մեջ։ Նրա հվ․ մասը եղել է հին հուն, քաղաքակրթության կենտրոնը (տես Հունաստան Հ ի ն), իսկ կենտրոնական և հս․ շրջանների պետություններն ու ժողովուրդները սերտ առնչության մեջ են եղել Հունաստանի և Հռոմի հետ։ Հին ժամանակներում թերակղզու էգեյան մերձափնյա շրջաններում են գտնվել մակեդոնական թագավորությունը (տես Մակեդոնիա Հին), նրանից արլ․՝ Թրակիան, Ադրիատիկայի ափերին՝ էպիրոսը, Իլլիրիան, ներքին շրջաններում, Դանուբից հվ․՝ Մեզիան, Վալախիան, հս․ ծայրամասերում՝ Դակիան, Պաննոնիան։ Բոլոր այս շրջանները ժամանակի ընթացքում մտել են Հռոմեական կայսրության մեջ, որի բաժանումից հետո (մ․ թ․ IV դ․) բալկանյան պրովինցիաները մնացին Արևելյան կայսրության կազմում (տես Բյուզանդիա)։ ժողովուրդների մեծ գաղթի ժամանակաշրջանը Բալկանների համար սկսվեց գոթերի ներխուժումով (մ․ թ․ IV դ․), բայց շոշափելիորեն չփոխեց թերակղզու էթնիկական դեմքը, ինչպես սչավոնների մուտքը (մ․ թ․ V դ․ վերջ), որը շարունակվեց նաև հաջորդ 100 տարվա ընթացքում։ Ավարները նույնպես խուժեցին դեպի հվ․ (մ․ թ․ VI դ․), թեպետ նրանց մշտական նստատեղին Դանուբի միջին հոսանքն էր։ Վերջապես, VI դ․ Վոլգայի շրջանից այնտեղ եկան բուլղարները։ (Ներխուժած ժողովուրդների կողմից ստեղծված վաղ միջնադարյան պետական կազմավորումների մասին տես Բուչղարիա, Աերրիա, Բոսնիա և Հերցեգովինա, Հորվաթիա հոդվածներում)։ Մոտավորապես այս ժամանակներին է վերաբերում նաև հայերի հայտնվելը Բ․ թ–ում և, հատկապես, Բուլղարիայում։ Այդ մասին puiq- մաթիվ վկայություններ են տալիս հայ, հույն և այլ պատմաբաններ։ Ըստ Աեբեոսի (VII դ․), բյուգանդական Մորիկ կայսեր օրոք (582–602) Բալկաններում բյուգանդական բանակում ծառայել են հազարավոր հայ զինվորներ։ Բուլղարիայում հայ բնակչությունը հատկապես ավելացել է Բյուզանդիայի կողմից Հայաստանում Պավլիկյան և Թոնդրակյան շարժումները (VII –XI դդ․) ճնշելուց հետո։ Միջին դարերում Բուլղարիայի տարբեր մա– սերում և, առանձնապես, Ֆիլիպոպոլի (այժմ՝ Պլովդիվ) շրջանում ապրող հայերի թիվը այնքան ստվարացավ, որ, ինչպես ւլկայում են պատմագիրները (Աննա Կոմենեն, Անսբերտ), երկրի սոցիալ–քաղ․ կյանքում բուլղարների հետ միասին գործուն մասնակցություն էին ցուցաբերում նաև պավլիկյան հայերը (այս մասին ավելի մանրամասն, ինչպես նաև Բ․ թ–ում հայերի հետագա տեղաշարժերի ու հիմնած գաղութների մասին տես Բոկղարիա, Ռոււէինիա, Հունաստան և Թուրքիա հոդվածներում)։ XI դ․ տեղի ունեցավ մերձվոլգյան ցեղերի (պեչենեգներ, կիմերներ) հետագա ներխուժում Բ․ թ․։ Բայց XIII դ․ սկզբներին թերակղզու հվ–ում (բացառությամբ էպիրոսի) բյուգանդական տիրապետությունը փոխարինվեց (1204–61) լատինականով (տես Լատինական կայսրություն), երբ խաչակիրները գրավեցին Կ․ Պոլիսը։ XIV դ․ Բ․ թ․ խուժեցին օսմանյան թուրքերը և մինչև XV դ․ վերջը զավթեցին ամբողջ թերակղզին, բացառությամբ Ադրիատիկայի առափնյա որոշ շրջանների և Չեռնոգորիայի։ Թուրք, ավելի քան 500-ամյա տիրապետությունը բալկանյան ժողովուրդների համար եղավ տնտ․, քաղ․ և մշակութային լճացման ժամանակաշրջան։ Բ․ թ–ում թուրք, տիրապետությունը սկսեց անկում ապրել XVIII դ․, երբ նրա բալկանյան տիրույթների բաժանումը տեղական պետությունների կամ եվրոպական տերությունների միջև դարձավ դիվանագիտության պատմության մեջ հայտնի Արևելյան հարցի խնդրո առարկան։ Հունաստանը անկախություն ձեռք բերեց 1829-ին (տես Հունական ազգային–ազատագրական հեղավւոխություն 1821–29), իսկ Սերբիան ինքնավար դարձավ 1830-ին։ Ռուսաստանի առաջխաղացումը Բալկաններում (XVIII – XIX դդ․ ռուս–թուրքական պատերազմների ժամանակ) իր գագաթնակետին հասավ 1878-ին։ Ըստ Սան Ստեֆանոյի պայմանագրի, պետք է ստեղծվեր Դանուբից մինչև էգեյան ծով և Սև ծովից մինչև Ալբանիա տարածվող Մեծ Բուլղարիա։ Սակայն եվրոպական տերությունների ճնշմամբ պայմանագիրը վերանայվեց և Բեռլինի տրակտատով (տես Բեռչինի կոնգրես 1818) Բուլղարիան պարփակվեց Դանուբի և Բալկանյան լեռների միջև։ 1881-ին Հունաստանը Թուրքիայից ստացավ Թեսալիայի մի մասը և էպիրոսի Արտայի շրջանը։ Բուլղարիայի կողմից Արևելյան Ռումելիայի (որը 1878-ից ճանաչվել էր որպես թուրք, ինքնավար նահանգ) գրավմանը (1885) հաջորդեց սերբղբուլղարական պատերազմը։ 1897-ի հույն–թուրքական պատերազմը հանգեցրեց թեսալական սահմանագծի վերաճշտմանը հօգուտ Թուրքիայի։ 1908-ին Ավստրո–Հունգարիան վերջնականապես իրեն միացրեց Բոսնիան և Հերցեգովինան։ Բալկանյան դաշինքի երկրները (Հունաստան, Սերբիա, Բուլղարիա և Չեռնո– գորիա) 1912–13-ի պատերազմում ջախջախեցին Թուրքիային։ Սակայն շուտով Բուլղարիայի և նրա դաշնակիցների միջև առաջացած պատերազմից հետո (տես Բաչկանյան պատերազմներ 1912–13) Հունաստանն ստացավ Հարավային Մակեդոնիան՝ Սալոնիկ նավահանգստով, Ռումինիան՝ Հարավային • Դոբրուջան, Բուլղարիան՝ էգեյան ծովափը Քսանթիից (էսքիջե) մինչև Ալեքսանդրուպոլիս (Դեդեաղաջ), Սերբիան՝ Հյուսիսային Մակեդոնիան։ Սերբիան ու Չեռնոգորիան բաժանեցին Նովի Պազար սանջակը, և ստեղծվեց անկախ Ալբանիա (1912-ի նոյեմբ․ 29)։ Բալկանյան ազգամիջյան այս ընդհարումները ավելի սրեցին միջազգային հակասությունները։ Առաջին համաշխարհային պատերազմը երեք հիմնական փոփոխություն մտցրեց Բ․ թ–ու քաղ․ քարտեզում։ 1918-ին Սերբիայից, Չեռնոգորիայից և Հաբսբուրգների հվ․ սլավոնական տերիտորիաներից կազմվեց Հարավսլավիան (սկզբում կոչվում էր Սերբերի, Հորվաթների և Սլովենների թագավորություն)։ Իրեն միացնելով Տրանսիլվանիան՝ Ռումինիան ավարտեց իր ձևավորումը որպես ժամանակակից պետություն։ Բուլղարիան Հունաստանին զիջեց իր էգեյան ծովափերը։ Ետպատերազմյան շրջանում, ուժերի հարաբերակցությունը պահպանելու նպատակով, Ֆրանսիայի նախաձեռնությամբ Հունաստանը, Ռումինիան, Թուրքիան և Հարավսլավիան 1934-ին կնքեցին դաշինք (տես Անտանտ բալկանյան), որը, սակայն, կորցրեց ուժը 1939– 1945-ի երկրորդ համաշխարհային պատերազմի բռնկումով։ Հաղթող պետությունների ու Իտալիայի, Ռումինիայի և Բուլղարիայի միջև կնքված պայմանագրով (տես Փարիզի հաշտության պայմանագրեր 1941) Իտալիայից Հարավսլավիային անցան Իստրիա թերակղզին ու Ցուլիական Կրայնան, ինչպես նաև Ադրիատիկայի բոլոր կղզիները, Տրիեստը դառնում էր ապառազմականացված ազատ տերիտորիա, Հարավային Դոբրուջան անցնում էր Բուլղարիային, որին Ռումինիան համաձայնվել էր դեռևս 1940-ին։ Ետպատերազմյան Բ․ թ–ում ամենակարևոր քաղ․ փոփոխությունն այն էր, որ Բուլղարիան, Ռումինիան, Հարավսլավիան և Ալբանիան ոտք դրեցին սոցիալիզմի ուղին։ Բ․ թ–ու հետագա պատմությունը տես Բուչղարիա, Ռումինիա, Հարավսլավիա, Ալբանիա, Հունաստան հոդվածների պատմական ակնարկներում։ Կ․ Օհանյան, Ջ․ Թորոսյան
ԲԱԼԿԱՆՅԱՆ ԼԵՌՆԵՐ, Բալկաններ (թուրք․ balkanlar, < balkan – լեռնաշղթա), Բուլղարիայում գտնվող Ատարա Պրսնինա լեռների թուրք, անվանումը։
ԲԱԼԿԱՆՅԱՆ ՊԱՏԵՐԱԶՄՆԵՐ 1912– 1913։ Առաջին բալկանյան պատերազմ (1912-ի հոկտ․ 9–1913-ի մայիսի 30), տեղի է ունեցել Բալկանյան դաշինքի