Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 2.djvu/234

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ԲԱԼԻԱՏՈԿԱՐԴԻՈԳՐԱՖԻԱ (<լատ․ balista – նետող մեքենա, հուն․ нарбТа– սիրտ և урасрсо–գրում եմ), սրտի գործունեության հետևանքով օրգանիզմում առաջացող մեխանիկական տեղաշարժերի հետազոտման մեթոդ։ P-ի օգնությամբ գրանցվում են արյան՝ սրտից դեպի աորտա և թոքային զարկերակ մղվելու և անոթային համակարգով շարժվելու ժամանակ օրգանիզմում կատարվող տեղաշարժերը կամ դրանց արագությունը։ Բ․կատարվում է հատուկ սարքով՝ բալիստոկարդիոգրաֆով, որը կցվում է էլեկտրակարդիոգրաֆին։ Ստացված կորագիծը՝ բալիստոկարդիոգրաման (ԲԿԳ), կազմված է բազմաթիվ ալիքներից կամ ատամիկներից, որոնց մի խումբն առաջանում է փորոքների կծկման (սիստոլայի), իսկ մյուսները՝ սրտամկանի թուլացման (դիաստոլայի) հետևանքով։ ԲԿԳ արտահայտում է սրտամկանի և սիրտ–անոթային համակարգի կծկողական ֆունկցիաների մի շարք կողմերը։ ԲԿԳ–ի փոփոխությունները հետևանք են այդ ֆունկցիաների խանգարման։ Բ․հիվանդության ախտորոշման մեթոդ չէ։

ԲԱԼԼԱԴ (ֆրանս․ ballade, պրովանսերեն balada, <ուշ լատ․ ballo-պարում եմ), բանաստեղծական և երաժշտական ժանր։ 1․ Չափածո Բ․ քնարաէպիկական ստեղծագործություն է, որի մեջ ավանդական կամ այլ թեմայով ստեղծված սյուժեն ծավալվում է հեղինակի հույզերի և խոհերի բացահայտմանը զուգընթաց։ XIII դ․ Բ-ի փոփոխված ձևը ֆրանս․ և իտալ․ պոեզիայի տարածված ժանրերից մեկն էր։ Միջին դարերի եվրոպական գրականության մեջ Բ․ էին կոչվում երգի ու պարի ուղեկցությամբ կատարվող քնարական բանաստեղծությունները* Դրանք բաղկացած էին 28 տողից և ունեին կառուցվածքի որոշ կայուն գծեր (երեք ութտողանի տներ և վերջում մեկ քառիակ, որոնց մեջ գործ էին ածվում միևնույն հանցերը, կրկնվում միևնույն եզրափակիչ տողը)։ Միջնադարյան Անգլիայում Բ-ները ժող․ սյուժեներով դրամատիկ երգեր էին՝ խմբական կրկներգերով (Ռոբին Հուդի մասին Բ-ների շարքը)։XVIII դ․ վերջերից փոփոխության ենթարկվեցին Բ-ների թե՛ բովանդակությունը և թե՛ ձևը։ Բ․ սկսեցին կոչել ժող․ ավանդության գեղարվեստական մշակումը, որն ուներ հերոսական կամ ֆանտաստիկ թեմա, դեպքերի սեղմ ընթացք, քնարական գունավորում։ Այս ժանրի դասական օրինակներ են Վ․ Գյոթեի «Անտառի արքան», Վ․ Ա․ ժուկովսկու «Սվետլանա»-ն, «Լյուդմիլա»-ն, Ա․ Ս․ Պուշկինի,«Օլեգի երգը», «Ջրահեղձը», Հ․ Թումանյանի «Փարվանա»-ն, «Ախթամար»-ը են։ Սովետական պոեգիայում Բ․ ձեռք է բերել առավելապես էպիկական բնույթ։ Գլխավորը նրա մեջ ժողովրդի հերոսական պայքարի ու աշխատանքի պատկերումն է (Ն․ Ս․ Տիխոնով, է․ Գ․ Բագրիցկի, Ե․ Չարենց, Գ․ Սարյան, Ս․ Վահունի, Գ․ էմին և ուրիշներ)։ 2․ Երաժշտության մեջ․ նախապես՝ ժողովրդական (կամ ժող․ ոգով գրված) պարերգ։ Միջնադարում, ռոմանական լեզվախմբի ժույովուրդների քնարական խմբական պարերգ՝ պարտադիր կրկներգով։ XIII դ․ տարածված էր Իտալիայի և Ֆրանսիայի պրոֆեսիոնալ արվեստում (հատկապես տրուբադուրների և տրուվերների մոտ)։ Աստիճանաբար ձևավորվել է որպես պատմողական, սյուժետային բնույթի երգ։ Վոկալ Բ-ի վերելքը կապված է XVIII դ․ երկրորդ կեսի պրոֆեսիոնալ պոեզիայում Բ-ի վերածննդի հետ։ Հայ պրոֆեսիոնալ երաժշտության մեջ առանձնանում են Ա․ Սպենդիարյանի «Ձկնորսնու փերին», Ռ․ Մելիքյանի «Ծերուկ ալեվոր կար մի թագավոր», Ա․ Խաչատրյանի «Բալլադ բասի համար», Ա․ Տեր–Ղևոնդյանի «Բալլադ 26 կոմիսարների մասին» Բ–ները ձայնի և նվագախմբի համար, Հ․ Ստեփանյանի, Ա․ Հարությունյանի դաշնամուրային Բ–ները, Ա․ Բաբաջանյանի «Հերոսական բալլադ»-ը դաշնամուրի և նվագախմբի համար։ է․ Ջրրաշյան, Ա․ Բուդաղյան։

ԲԱԼԼՈՒՂ, գյուղ Տրապիզոնի վիլայեթի Սամսուն գավառում։ 1914-ին ուներ 185 տուն հայ բն․։ Զբաղվում էին երկրագործությամբ, անասնապահությամբ և այգեգործությամբ։ Ուներ եկեղեցի (Ս․ Աստվածածին՝ հիմնված 1779-ին) և վարժարան։ Բնակիչները տեղահանվել են առաջին համաշխարհային պատերազմի տարիներին։

ԲԱԼԼՈՒՋԱ, գյուղ Լեռնային Ղարաբաղի ԻՄ Ստեփանակերտի շրջանում, շրջկենտրոնից 8 կմ հյուսիս։ Սերմնաբուծական սովետական տնտեսությունն զբաղվում է նաև այգեգործությամբ և անասնապահությամբ։ Ունի միջնակարգ դպրոց, կուլտուրայի տուն, գրադարան, բուժկայան, մսուր–մանկապարտեգ, կինո։ Գյուղի մոտ պահպանվել են կիստվեր վանքը, Ալուխանաշեն գյուղի և Ս․ Վանես ու Թամցի եկեղեցիների ավերակները։

ԲԱԼԽԱՆՆԵՐ, լեռնաշղթաներ Թուրքմենական ՍՍՀ–ի արևմուտքում։ Տես Մեծ Բալխան և Փոքր Բալխան։

ԲԱԼԽԱՇ, անհոսք, կիսաաղի լիճ Ղազախական ՍՍՀ հարավ–արևելքում, 340 մ բարձրության վրա։ Մակերեսը՝ 17–22 հզ․ կմ2, երկարությունը՝ 605 կմ, լայնությունը՝ 9–74 կմ։ Միջին խորությունը՝ 6 մ է, առավելագույնը՝ 26 մ։ Սարիեսի թերակղզին լիճը բաժանում է արևմտյան լայն, ծանծաղ ու քաղցրահամ (0,74 գ/չ) և արևելյան ավելի նեղ, աղի (5,21 գ/ւ), թույլ կտրտված ափագծով մասերի։ Հս․ ափերը բարձրադիր են և ժայռոտ, հվ–ը՝ ցածրադիր, ավազային։ Խոշոր կղզիներն են Բասարալը և Տասարալը։ Սնվում է Իլի, Կարատալ, Աքսու, Լեպսի գետերից և գրունտային ջրերից։ Սառչում է նոյեմբերի վերջից մինչև ապրիլի կեսերը։ Բ–ի շրջանում կլիման անապատային է, հունվարի միջին ջերմաստիճանը մոտ –8°C է, հուլիսին՝ մոտ 24°C։ Պղտոր է, թափանցիկությունը՝ 1–5,5 մ։ Կենդանական աշխարհը հարուստ է։ Արդյունագործական նշանակություն ունեն շիղաձուկն ու բալխաշյան պերկեսը։ Բուծվում է արալյան թառափ և ծածան։ Գլխավոր նավահանգիստներն են՝ Բալխաշը, Բուրիլբայտալը, Բուրլիտոբեն։

ԲԱԼԽԱՇ, քաղաք Ղազախական ՍՍՀ Կարագանդայի մարզում։ Երկաթուղային կայարան է և նավահանգիստ Բալխաշ լճի հս․ ափին։ 76 հզ․ բն․ (1970)։ Գունավոր մետալուրգիայի խոշոր կենտրոն է (լեռնամետալուրգիական կոմբինատ)։ Կա ձկան արդյունաբերություն։ Գործում են Կարագանդայի պոլիտեխնիկական ինստ–ի երեկոյան բաժինը, քիմիա–մետալուրգիական տեխնիկումը, բժշկականուսումնարանը, Ղազախ․ ՍՍՀ ԳԱ–ի բուսաբանական այգին։ Հիմնադրվել է 1937-ին։

ԲԱԼԿԱՆՅԱՆ ԴԱՇԻՆՔ 1912, Բուլղարիայի, Սերբիայի, Հունաստանի և Չեռնոգորիայի ռագմա–քաղաքական դաշինքը ընդդեմ Թուրքիայի, ըստ էության նաև Ավստրո–Հունգարիայի։ Ձևավորվել է 1912-ի մարտ–հոկտեմբերին Սերբիայի (մարտի 3), Հունաստանի (մայիսի 29) և Չեռնոգորիայի (սեպտեմբեր) հետ Բուլղարիայի կնքած պայմանագրերի և համաձայնագրերի հիման վրա, Ռուսաստանի եռանդուն աջակցությամբ։ 1912-ի հոկտեմբերին Բ․ դ–ի պետությունները Թուրքիայի դեմ պատերազմ սկսեցին, որը շուտով ավարտվեց նրանց լիակատար հաղթանակով։ Սակայն հաղթանակից հետո Մակեդոնիայի բաժանման համար նախկին դաշնակիցների միջև սկիզբ առած տարաձայնությունները հանգեցրին երկրորդ բալկանյան պատերազմին, որով և Բ․ դ․ քայքայվեց։

ԲԱԼԿԱՆՅԱՆ ԹԵՐԱԿՂԶԻ, գտնվում է Հարավային Եվրոպայում։ Տարածությունը մոտ 505 հզ․ կմ2 է, երկարությունը՝ 1260 կմ, լայնությունը՝ 950 կմ։ Ողողվում է Ադրիատիկ, Հոնիական, էգեյան, Մարմարա, Սև ծովերով, Բոսֆոր և Դարդանել նեղուցներով։ Ցամաքային պայմանական սահմանն ընդունված է անցկացնել Դանուբով մինչև Սավայի գետախառնուրդը, ապա ուղիղ գծով մինչև Տրիեստի ծոց։ Բ․ թ–ում են գտնվում Բուլղարիան, Հարավսլավիայի մեծ մասը, Ալբանիան, Հունաստանը, Ռումինիայի հվ․ շրջանները, Թուրքիայի եվրոպական մասը և Իտալիայի հս–արլ․ փոքր հատվածը։ Ափերը կտրտված են։ Մակերևույթը լեռնային է, մասնատված միջլեռնային գոգավորություններով։ Բ․ թ․ պատկանում է ալպյան ծալքավոր գոտուն (տես Ալպյան ծալքավորություն)։ Կլիման մեղմ ցամաքային է, հվ․ կեսում՝ միջերկրածովյան տիպի, լեռներում արտահայտված է ուղղաձիգ կլիմայական գոտիականությունը։ Հուլիսի միջին ջերմաստիճանը 22°Օից 27°C է, հունվարինը՝ –5°Շ–ից 11°C։ Տարեկան տեղումները՝ արմ–ում 1000–1500 մմ են (տեղ–տեղ մինչև 5000 մմ), արլ–ում և հվ–ում, բացառությամբ բարձրադիր լեռների, 500 մմ–ից 1000 մմ։ Խոշոր գետերից են՝ Մարիցան, Մորավան, Վարդարը, Ստրուման և սահմանային Դանուբն ու Սավան, լճերից՝ Շկոդերը, Օխրիդյանը, Պրեսպան։ Բ․ թ–ու հվ–ում տիրապետում են դարչնագույն և կարբոնատային հողերը, լեռնային և նախալեռնային շրջաններում՝ լեռնանտառային գորշ և հումուսա -կարբոնատային հողերը, Դանուբի դաշտավայրում՝ սևահողերը։ Բ․ թ․բուսատեսակներով ամենահարուստն է միջերկրածովյան շրջանում (ավելի քան 6,5 հզ․ տեսակ,մոտ 27% էնդեմիկ)։ Հվ-ում՝ ստորին