Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 2.djvu/243

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ԲԱԿՏԵՐԻԱԼՈԳԻԱ (<բակտերիա ե․․․ լոգիա), գիտություն բակտերիաների մասին, մանրէաբանության բաժին։ Բաժանվում է մի շարք ճյուղերի։ ընդհան ու ր բ․ ուսումնասիրում է բակտերիաների մորֆոլոգիան, ֆիզիոլոգիան, կենսաքիմիան, էվոլյուցիան, ժառանգականության և փոփոխականության հարցերը։ Բժշկական և անասնաբուժական Բ․ ուսումնասիրում է հիվանդածին բակտերիաների կենսաբանությունը, նրանց անջատման ն որոշման մեթոդները, իմունիտետի երևույթը, մշակում է հատուկ միջոցներ, որոնցով կանխվում և բուժվում են մարդկանց ու կենդանիների վարակիչ հիվանդությունները։ Գյուղատնտեսական Բ․ ուսումնասիրում է բակտերիաների դերը հողի կառուցվածքի ձևավորման, բերքատվության, բույսերի սննդառության մեջ ևն։ Տեխնիկական (արդ․) Բ․ ուսումնասիրում է բակտերիաների միջոցով սպիրտի, օրգանական թթուների, ֆերմենտների, ամինաթթուների, անտիբիոտիկների և աճման խթանիչների ստացման պրոցեսները։ Տես նաև Բակտերիաներ։

ԲԱԿՏԵՐԻԱԼՈԳԻԱԿԱՆ ԶԵՆՔ, կենսաբանական զենք, զենք, որի վնասող գործողությունը հիմնված է մարդկանց, կենդանիների և բույսերի հիվանդությունների հարուցիչների՝ միկրոօրգանիզմների (բակտերիաներ, վիրուսներ, սնկեր են) հիվանդաբեր հատկությունների վրա։ Արտասահմանի ռազմական մասնագետները մարդկանց վնասող բակտերիական միջոցների շարքն են դասում ժանտախտի, բնական ծաղկի, խոլերայի ևն, կենդանիներին վնասողների շարքը՝ դաբաղի, եղջերավոր անասունների ժանտախտի ևն, իսկ բույսերին վնասողների շարքը՝ ցորենի ցողունի ժանգի, կարտոֆիլի ֆիտոֆտորի և այլ հարուցիչները։ Բակտերիական միջոցները տարածվում են հատուկ հրթիռների, հրետանային արկերի, ավիացիոն ռումբերի, ինչպես նաև վարակված միջատների, կրծողների ևն միջոցով։ Բ․ զ–ով կարելի է վնասել մեծ տարածություններ (ընդհուպ համաճարակ առաջացնելը)՝ ծախսելով փոքր ուժեր և միջոցներ։ ժնևի 1925-ի արձանագրությամբ հաստատված է, որ Բ․ զ․ պատերազմի արգելված միջոց է։ Չնայած դրան, այդ զենքի օգտագործման փորձեր արվել են (1966–68-ին ամերիկյան զորքերը Բ․ զ․ օգտագործեցին Հարավային Վիետնամում)։ 1968-ի օգոստոսին սովետական կառավարությունը կրկին առաջարկ մըտցըրեց, որպեսզի Զինաթափման 18-ի կոմիտեն վերանայի բոլոր պետությունների կողմից վերոհիշյալ արձանագրության կատարման ուղիներն ու միջոցները։ 1971-ի դեկտ․ 16-ին ՄԱԿ–ի Գլխավոր ասամբլեայի 26-րդ նստաշրջանը հավանություն տվեց բակտերիալոգիական և թունավոր զենքի մշակումը, արտադրությունն ու պաշարների կուտակումն արգելելու և դրանք ոչնչացնելու կոնվենցիային (պայմանագրապահ երկրներն են ՍՍՀՄ–ը, ԱՄՆ–ը և Մեծ Բրիտանիան)։ 1972-ի ապրիլի 10-ին Մոսկվայում տեղի ունեցավ կոնվենցիայի ստորագրումը։ Բ․զ–ի կիրառման վտանգը պահանջում է նախապատրաստել զորքերի և բնակչության պաշտպանության արդյունավետ միջոցառումներ (տես Քաղաքացիական պաշտպանություն)։ գրկ․ Биологическая война и как предотвратить ее, пер․ с англ․, М․, 1956; Р о ж н я- товский Т․ и Жултовский 3․, Биологическая война․ Угроза и действительность, пер․ с полськ․, М․, 1959; Бактериологическое оружие и защита от него, 2 изд․, М․, 1971․ ԲԱԿՏԵՐԻԱՆԵՐ (<հուն․ Pantiipiov ձողիկ, ցուպիկ), միկրոսկոպիկ չափերի, առավելապես միաբջիջ օրգանիզմների մեծ խումբ, որոնք ունեն բջջապատ, պարզ կորիզ, չունեն տեսանելի քրոմոսոմներ, թաղանթ, քլորոֆիլ և պլաստիդներ։ Բազմանում են լայնակի կիսումով (երբեմն բողբոջմամբ)։ Բ․ լինում են ձողաձև, գնդաձև, թելաձև կամ պտուտակաձև։ Տարածված են ամենուրեք՝ հողում, ջրում, օդում, ջրամբարների տիղմում ևն։ Բ–ի մի մասը (ազոտաբակտերը) մոտ է կապտականաչ ջրիմուռներին, մյուսները՝ ճառագայթասնկերին, սպիրոխետները նման են նախակենդանիներին։ Բ․ ուսումնասիրող գիտությունը կոչվում է բակտերիաչոգիա։ Մարդը Բ․ օգտագործել է դեռևս շատ հնուց, առանց նրանց գոյության մասին իմանալու։ Բ․ պարունակող մակարդուկների միջոցով պատրաստել են կաթնաթթվային մթերքներ, խմոր, քացախ ևն։ Բ․ առաջին անգամ հայտնաբերել է Ա․ Լնենհուկը, իսկ Լ․ Պաստյորը ուսումնասիրել է նրանց ֆիզիոլոգիան։ Բ–ի բջջի մեծությունը տարբեր է․ գնդաձև Բ–ի տրամագիծը 1–2 մկմ է, ձողաձևերի լայնությունը տատանվում է 0,4–0,8 մկմ, երկարությունը՝ 2–5 մկմ։ Կան նաև «հսկա> Բ․, որոնց թելիկները տեսանելի են նույնիսկ անզեն աչքով։ Գնդաձև Բ․ կոչվում են կոկևր, որոնք զույգերով դասավորվելով կազմում են դիպլոկոկեր (նկ․ 1)։ Երբ կոկերը բազմանում են լայնական կիսվելով և կիսվելուց հետո մնում են միացած, առաջացնելով շղթաներ, կոչվում են ստրեպտոկ ոկեր (նկ․ 2, 8), իսկ խաղողի ողկույզի ձևով կույտեր կազմելիս՝ ստաֆիլոկոկեր (նկ․ 3), սպորներ առաջացնող ցուպիկաձևերը՝ բացիլներ, ստորակետաձևերը՝ վիբրիոններ (նկ․ 4)։ Բ–ի ոլորված ձևերը, որոնք ունեն զսպանակաձև կոպիտ գալարներ, կոչվում են պտուտակաձ և (նկ․ 5), իսկ հավասարաչափ նուրբ գալարներ ունեցողները՝ սպիրոխետն և (նկ․ 6)։ Բ․ ունեն բջջային պատ, որը պարզ երևում է պլազմոլիզի հետևանքով (նկ․ 7)։ Բջջապատը կազմված է մի քանի (սովորաբար 3) շերտից, որոնց բաղադրության մեջ մտնում են մուրամինաթթու, ամինաթթուներ, ճարպեր, գլյուկոզամին ևն։ Բջջապատի տակ գտնվում է բջջապլազմային թաղանթը, որտեղ կենտրոնացված են բակտերային բջջի բազմաթիվ ֆերմենտային համակարգեր։ Բջջապլազմայում (ցիտոպլազմա) կան ռիբոսոմներ, որոնք պարունակում են ՌՆԹ։ Նուկլեինաթթուների պարունակությունը բ-ի մեջ 10–22% է։ Կան ԳՆԹ–ի թելիկներ, որոնք առաջացնում են թաղանթազուրկ կորիզ՝ նուկլևոի դ։բ.լ.-ի բջիջները պարունակում են պահեստային նյութեր, ճարպային ներառումներ, գլիկոգենի, մետաքրոմատինի հատիկներ, գրանուլոզներ, ինչպես նաև հեղուկ կամ գազ պարունակող վակուոլներ։ Բ–ի մեծ մասը շարժունակ է, ունի կծկվող սպիտակուցից կազմված երկար մտրակներ (նկ․ 9)։ Դրանց ալիքաձև և զսպանակաձև շարժման շնորհիվ Բ․ տեղաշարժվում են։ Մեկ մտրակ ունեցող տեսակները կոչվում են մոնոտրիխնևր (նկ․ 10), խրձովը՝ լոֆոտրիխներ (նկ․ 11)։ Այն Բ․, որոնց մտրակները տեղադրված են մարմնի ամբողջ մակերեսով, կոչվում են պևրիտրիխնևր (նկ․ 12)։ Միքսոբակտերիաները ևս շարժունակ են, սակայն մտրակ չունեն և շարժվում են շրջապատի բջիջներից արտադրվող լորձի ուռչման հետևանքով։ Շատ աերոբ և անաերոբ Բ․ առաջացնում են օվալաձև կամ կլոր, փայլուն սպորներ և կոչվում են սպորակիրներ (բացիլներ)։ Բ–ի սպորները ջերմակայուն են, դիմացկուն թունավոր նյութերի նկատմամբ, բնականոն սննդարար միջավայր ընկնելիս աճում են ու սկիզբ տալիս երիտասարդ, ձողաձև վեգետատիվ բջիջների (նկ․ 13)։

Բ–ի ֆիզիոլոգիական և մորֆոլոգիական հատկությունները կարող են փովւոխվել։ Նրանք կարող են կորցնել իրենց շարժունակությունը, պիգմենտներ և սպորներ առաջացնելու ընդունակությունը, փոփոխել սննդարար միջավայրում առաջացած գաղութների ձևն ու կառուցվածքը։ Բ–ի յուրաքանչյուր հատկություն կապված է ԴՆԹ–ի հետ, այսինքն հսկվում է համապատասխան գենով։ Բ–ի կյանքի պայմանները փոփոխելով նրանց կարելի է հարմարեցնել գոյության նոր պայմաններին։ Այս ճանապարհով ստացվել են նոր ձևեր, որոնք կայուն են տարբեր թույների նկատմամբ, զարգանում են միջավայրի ոչ սովորական ռեակցիայի կամ ջերմության պայմաններում։ Այդպես են ստեղծվում հիվանդածին Բ․, որոնք դիմացկուն են որոշ անտիբիոտիկների նկատմամբ։ Բ–ի կիսումից հետո յուրաքանչյուր դուստր բակտերային բջիջ սկսում է աճել և հասնել մայրական բջջի չափերին։ Բ–ի բջջի բաղադրության մեջ մտնում են նույն կենսածին տարրերն ու միկրոտարրեքւը (ածխածին, ազոտ, թթվածին, ջրածին, ծծումբ ևն), ինչ բարձրակարգ կենդանիների ու բույսերի բջջի բաղադրության մեջ։ Բացի սպիտակուցից, ճարպերից ու ածխաջրերից Բ․ պարունակում են ՌՆԹ և մեծ քանակությամբ ԴՆԹ, որոնք սինթեզվում են միջավայրում գտնվող նյութերից։ Ապրելով տարբեր էկոլոգիական պայմաններում Բ․ դարձել են՝ թերմոֆիլ (ջերմասեր), որոնք ապրում են տաք աղբյուրների ջրերում, քայքայվող տորֆում կամ գոմաղբում, պսիխրոֆիլներ (ցրտասերներ)՝ սառը ջրերում, բևեռային ծովերում ապրողներ և հալոֆիլներ, որոնք ընդունակ են բազմանալու 20% կերակրի աղ պարունակող միջավայրի պայմաններում։

Մեծ է Բ–ի գործնական նշանակությունը։ Նրանք նախընտրելի օբյեկտ են գենետիկայի, կենսաքիմիայի, տիեզերական կենսաբանության և կենսաֆիզիկայի ընդհանուր