Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 2.djvu/244

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ընգհանուր հարցերի լուծման համար։ Հողի բերքատվությունը մեծ մասամբ կապված է В-ի կենսագործունեության հետ, որի շնորհիվ բուսական և կենդանական մնացորդները քայքայվում են ն․ յուրացվում բույսերի կողմից։ Մանրէակենսաբանական արդյունաբերության մեջ Բ–ի համապատասխան տեսակների միջոցով ստանում են ֆերմենտային պատրաստուկներ, կաթնաթթու, ացետոն, էթիլև բուտիլսպիրտներ, արյանը փոխարինող դեքստրան, անտիբիոտիկներ, վիտամիններ, ամինաթթուներ։ Բ–ի շատ տեսակներ վնասակար են․ փչացնում և քայքայում են հացահատիկները, մրգերը, բանջարեղենը, սննդանյութերը, տեքստիլ նյութերը։ Ֆիտոպաթոգեն Բ․ առաջ են բերում բույսերի հիվանդություններ։ Բ․ միաժամանակ մի շարք վարակիչ հիվանդությունների (խոլերա, որովայնային տիֆ, պարատիֆեր, ժանտախտ, բոր, սիֆիլիս, սիբիրյան խոց, տուբերկուլոզ, խլնախտ են) հարուցիչներ են։ Բ–ի ուսումնասիրման բնագավառում մեծ ավանդ ունեն նաև հայ գիտնականներ Պ․ Քալանթարյանը, Հ․ Փանոսյանը, Գ․ Շաքարյանը, Ա․ Պետրոսյանը, Ա․ Իսահակյանը, Վ․ Միքայելյանը և ուրիշներ։

Պատկերազարդումը տես 104–105 էջերի միջե՝ ներդիրում։

Գրկ․ Շաքարյան Դ․ Ա․, Նուրազյան Ա․ Գ․, Միկրոբիոլոգիայի դասընթաց, Ե․, 1964։ Փանոսյան Հ․ Կ․, Գյուղատնտեսական միկրոբիոլոգիա, Ե․, 1962։ Анатомия бактерии (доклады VI симпозиума Общества микробиологов), пер․ с англ․, М․, 1960; Работнова И․ Л․, Общая микробиология, М․, 1966; Зильбер Л․ А․, Избр․ труды․ Бактерии, вирусы, рак, иммунитет, Л․, 1971; Lamanna С․, Mai let е М․ F․, Basic Bacteriology, 3 ed․, Baltimore, 1965:

ԲԱԿՏԵՐԻԱՖԱԳԷՐ (< բակտերիա U հուն, tpon/oc խժռող, լափող), ֆ ui - գեր, բակտերային վիրուսներ, որոնք օժտված են բակտերիաները U այլ միկրոօրգանիզմները քայքայող, լուծող (լիզիս) հատկությամբ։ Բազմանում են բջիջներում, քայքայում դրանց, ե, որպես կանոն, անցնում երիտասարդ, աճող բջիջների մեջ։ Բակտերիաների լիզիսը առաջին անգամ դիտել է ռուս մանրէաբան T-2 աղիքային ցուպիկի բակտերիաֆագի մասնիկի կառուցման սխեման Ն․ Ֆ․ Գամալեան, 1898-ին։ 1917-ին ֆրանսիացի Ֆ․ Դ’էրելը տվել է «Բ․» անվանումը։ Բ–ի մասնիկը կազմված է կլորավուն, վեցանկյուն կամ ձողաձև գլխիկից, տրամագիծը՝ 45–140 նւէ, և ելուստից, հաստությունը՝ 10–40 նւէ, երկարությունը՝ 100–200 նւէ։ Որոշ Բ․ ելուստ չունեն, կլորավուն են, թելաձև։ Գլխիկի պարունակությունը կազմված է դեզօքսիռիբոնուկլեինաթթվից (ԴՆԹ) կամ ռիբոնուկլեինաթըթվից (ՌՆԹ), մոտ 3% սպիտակուցից և այլ նյութերից։ Ելուստը խողովակաձև է՝ պարփակված կծկվող սպիտակուց պարունակող պատյանով։ Ելուստի ծայրում կա հիմնային թիթեղիկ, որից սկիզբ են առնում երկար թելիկները։ Վերջիններով ֆազը ամրանում է բակտերիային։ Ֆազի մասնիկում սպիտակուցի քանակը 5060% է, նուկլեինաթթուներինը՝ 40–50%։ Բ․ հանդիպում են ամենուրեք՝ մարդու և կենդանիների աղիքներում, բույսերում, հողում, ջրամբարներում, հոսող ջրերում ևն։ Որոշ Բ․ խիստ մասնագիտացված են և ընդունակ լիզիսի ենթարկելու միայն մեկ տեսակի միկրոօրգանիզմների բջիջները (մոնոֆագեր), մյուսները՝ տարբեր տեսակի բակտերիաների բջիջները (պոլիֆագեր)։ Տարբերում են վիրուլենտ Բ․, որոնք բջիջը քայքայելով առաջ են բերում նոր մասնիկներ, և չափավոր Բ․, որոնք թափանցում են բջիջ, սակայն լիզիս չեն առաջացնում, այլ թաքնված, ոչ վարակիչ ձևով (պրոֆագ) մնում են բջջում։ Թաքնված ֆազ պարունակող կուլտուրաները կոչվում են լիզոգեններ։ Բ․ կարևոր դեր են կատարում մանրէների փոփոխականության և էվոլյուցիայի մեջ։ Նրանք կարող են փոփոխել ազոտաբակտերի ազոտ ֆիքսող ընդունակությունը, ախտածին բակտերիաների թունավորությունը, անտիգենային հատկությունները։ Բժշկության մեջ որոշ ֆազեր (առանձին կամ անտիբիոտիկների հետ) կիրառվում են մարդու և կենդանիների վարակիչ հիվանդությունների (դիզենտերիա, որովայնային տիֆ, խոլերա, ժանտախտ ևն) կանխարգելման և բուժման համար, ինչպես նաև բակտերիաների, ճառագայթասնկերի տեսակները որոշելիս։ Բ․ կարող են վնաս հասցնել անտիբիոտիկների, ամինաթթուների, կաթնամթերքների, բակտերային պարարտանյութերի արտադրությանը։ Բ․ կարևոր նշանակություն ունեն գենետիկայի և մոլեկուլային կենսաբանության տեսական աշխատանքների համար։

Բակտրիանա, պատմական երկիր Ամուդարյա գետի միջին և վերին հոսանքում։ Ընդգրկել է ներկայիս Ուզբեկական ՍՍՀ և Տաջիկական ՍՍՀ հվ․, Աֆղանստանի հս․ շրջանները։ Մ․ թ․ ա․ 1-ին հազարամյակի 1-ին կեսին եղել է զարգացած երկրագործական մշակույթ ունեցող վաղ ստրկատիրական պետություն՝ Բակարա կամ Զարիասպա (այժմ՝ Բալխ կամ Վազիրաբադ) կենտրոնով։ Մ․ թ․ ա․ VI–IV դդ․ իբրև առանձին կուսակալություն մտել է Աքեմենյան պետության մեջ։ Մինչև մ․ թ․ ա․ III դ․ կեսը ենթարկվել է հունա–մակեդոնական տիրապետությանը։ Մ․ թ․ ա․ մոտ 250-ին եպարքոս Դիոդոտոսը, օգտվելով Սելևկյան պետության թուլացումից, Բ․ հռչակել է անկախ թագավորություն, որտեղ իշխել են հելլենները և տեղացի հելլենականացած վերնախավերը։ Դիոդոտոս թագավորը և հաջորդները նվաճել են Սողդը, Մարզիանան և այլ շրջաններ։ Մ․ թ․ ա․ մոտ 175-ին Հունա–Բակտրիական այդ թագավորության զգալի -մասն առանձնացել է՝ կազմելով Հունա–Հնդկական թագավորություն։ Մ․ թ․ ա․ 140–130-ին, միջինասիական ժողովուրդների հակահունական շարժումների, ինչպես նաև թոխարների և վաչկատուն այլ ցեղերի ներխուժումների պատճառով Բ–ի թագավորությունը վերացել է, և նրա տարածքում առաջացել է Քուշանական թագավորությունը։ Հունա–Բակտրիական թագավորության ժամանակ ավելի են խորացել ստրկատիրական հարաբերությունները, զարգացել քաղաքներն ու արհեստները։ Բակարա, Անտիոքիա–Մարգիանա (այժմ՝ Մարի), Մարականդա (այժմ՝ Սամարղանդ), Դեմետրիաս (այժմ՝ Թարմազ), Կապիսա (Բաղրամ) և այլ քաղաքներ միջազգային առևտրական ճանապարհներով սերտ կապեր են ունեցել Հնդկաստանի, Չինաստանի, Իրանի, Հայաստանի հետ։ Բ–ից պեղված նյութերը կրում են հուն, մշակույթի ազդեցությունը։ Գրկ․ Дьяконов М․ М․, Сложение классового общества в Северной Бактрии, в сб․։ Советская археология, т․ 19, М․, 1954; История Узбекской ССР, т․ 1, Ташкент, 1967; Tarn W․ W․, The Greeks in Bactria and India, 2 ed․, Camb․, 1961․

ԲԱԿՈՒԼԵՎ Ալեքսանդր Նիկոլաևիչ (25․11․1890, Նևենիկովսկայա, Վյատկայի նահանգ 31․ 3․ 1967, Մոսկվա), սովետական վիրաբույժ։ ՍՍՀՄ ԳԱ ակադեմիկոս (1958), ԲԳԱ իսկական անդամ (1948) և պրեզիդենտ (1953–60), սոցիալիստական աշխատանքի հերոս (1960)։ 1915-ին ավարտել է Սարատովի համալսարանի բժշկական ֆակուլտետը։ 1919-ից աշխատել է նույն համալսարանի վիրաբուժական կլինիկայում, իսկ 1926-ից՝ Մոսկվայի II բժըշկական ինստ–ի վիրաբուժության ամբիոնում։ 1955-ից ղեկավարել է կրծքային վիրաբուժության ինստ–ը (ներկայումս՝ ՍՍՀՄ ԲԳԱ սիրտ–անոթային վիրաբուժության Ա․ Ն․ Բակուլևի անվփնստ․)։ Մշակել է երիկամների, ոսկրերի վիրաբուժության հարցերը, խոցային հիվանդության, թոքերի քաղցկեղի հրազենային վերքերի և վնասվածքների, բուժման մեթոդները։ Արժանացել է պետական (1949) և լենինյան (1957) մրցանակների։

ԲԱԿՈՒՆԻԶՄ, անարխիզմի տարատեսակ, որը կապված է Մ․ Ա․ Բակունինի անվան հետ։ Բ–ի կողմնակիցները պահանջում էին մասնավոր սեփականության ոչնչացմանը զուգահեռ պետության բոլոր ձևերի վերացում, արտադրողների մանր համայնքների բացարձակ ինքնավարություն և միավորում ազատ ֆեդերացիաներում (բակունիսաները այս ծրագիրը անվանում էին «սոցիալական վերացում»)։ Բակունինը և նրա հետևորդները սոցիալիստական հեղափոխության մասին մարքսիստական տեսության ուղղակի հակառակորդներ էին, մերժում էին բանվոր դասակարգի պայքարի բոլոր ձևերը, որոնք չէին տանում դեպի «սոցիալական վերացում», ժխտում ինքնուրույն բանվորական կուսակցության