Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 2.djvu/254

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

Պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի 2 շքանշանով։

ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ Ստեփան Խաչատուրի [7․ 3․ 1888, Ղարադաղ (Իրան) – 24․ 11․ 1941], հայ դրամատուրգ, բժիշկ։ Սովորել է Թավրիզի Արամյան դպրոցում, կրթությունը շարունակել Փարիզում։․ Երկու տա– րի գյուղատնտեսության դասեր է լսել Սորբոնում։ 1914-ին ավարտել է Մոնպելիեի համալսարանը, զորակոչվել ֆրանս, բանակ, որպես զինվորական բժիշկ։ 1921-ին փոխադրվել է ԱՄՆ, աշխատել մամուլում։ Հրաժարվելով հնչակյան կուսակցությունից՝ ընդունվել է կոմունիստա– կան կուսակցության շարքերը։ 1925-ին հաստատվել է Երևանում։ Աշխատել է պետական համալսարանում, որպես ընդհանուր հիգիենայի ամբիոնի վարիչ, 2-րդ հիվանդանոցի գլխավոր բժիշկ։ 1918-ին գրել է «Արյունոտ անապատ» դրաման, որից հատվածներ են տպագըրվել ամերիկահայ մամուլում (առանձին գրքով լույս է տեսել 1956-ին)։ Մոտիկից ծանոթ լինելով Հյուսիսային Աֆրիկայի ժողովուրդների կյանքին՝ իր դրամայում պատկերել է նրանց պայքարն ընդդեմ գաղութարարների։ Այն բեմադրվել է Երևանի (1927), Թիֆլիսի, Բաքվի (1928), Լենինականի («Մարոկկո» անվամբ, 1929), Սուխումի (1930), Դոնի Ռոստովի (1932), Ստեփանակերտի (1935) հայկ․ և այլ թատրոններում։ Դրել է նաև «Փշալա– րերը» (1930) պիեսը, «Ծարավների աշ– խարհում» (1933) վեպը։ Բ․ Հովակիմյան Նկարում` Ա․ U․ Բաղդասարով

ԲԱՂԴԱՍԱՐՈՎ (Բաղդասարյան) Անդրեյ Արկադիի (3․ 2․ 1897, Ւսսրկով – 26․8․1961, Մոսկվա), հայ սովետական թերապևտ և արյունաբան։ Բժշկ․ գիտ․ դ–ր, պրոֆեսոր (1939), ՍՍՀՄ ԲԴԱ ակա– դեմիկոս։ 1923-ին ավարտել է Մոսկվայի համալսարանի բժշկական ֆակուլտետը։ 1932–61-ին եղել է Արյունաբանության և արյան փոխներարկման կենտրոնական ինստ–ի դիրեկտոր, 1946-ից՝ Մոսկվայի II բժշկական ինստ–ի մանկաբուժական ֆակուլտետի հոսպիտալային թերապիա– յի ամբիոնի վարիչ, ՍՍՀՄ առողջապահու– թյան մինիստրության գլխավոր արյունա– բան։ Դիտական աշխատությունները նվիրված են արյան պահածոյացման, ար– յան փոխներարկման մեխանիզմների, խո– ցային հիվանդության արյունաբուժման, սպիտակուցային անբավարարության շի– ճուկաբուժման և ճառագայթային հի– վանդության բուժման հարցերին։ Հայ– րենական մեծ պատերազմի տարիներին Բ․ կազմակերպել և ղեկավարել է արյանը փոխարինող հեղուկներ ստանալու գոր– ծը։ Բ․ Մոսկվայի թերապևտների ընկերու– թյան վարչության անդամ էր, արյունաբա– նական բաժանմունքի նախագահ, «Արյու– նաբանության և արյան փոխներարկման պրոբլեմներ» («Проблемы гемотологии и переливания крови») ամսագրի խմբա– գիրը։ Արյան պահածոյացման նոր մեթոդ– ների մշակման և արյան չոր շիճուկի ստաց– ման համար Բ․ 2 անգամ (1946, 1952) ար– ժանացել է ՍՍՀՄ պետական մրցանակի։ Պարգևատրվել է Լենինի 2 շքանշանով։ Երկ․ Переливание крови, М․–Л․, 1939 (соавтор Сельцовский П․ Л․); Гемотерапия в клинике внутренних болезней, М․, 1952 (соавтор Дульцин М․ С․); Пропердиновая система организма, М․, 1961 (соавторы։ И․ Л․ Чертков, М․ О․ Раушенбах)․ Հ․ Գեորգյան

ԲԱՂԴԱՍԱՐՈՎ (Բաղդասարյան) Խաչատուր Մահակի (ծն․ 21․5․ 1929, Սա– մարղանդ), հայ սովետական ֆիզիկոս։ Ֆիզմաթ գիտ․ դ–ր (1971)։ Բյուրեղների առաջացման և կառուցվածքի ուսումնա– սիրման ՍՍՀՄ գիտական խորհրդի փոխ– նախագահ և միաբյուրեղների աճեցման բնագավառի ՍՍՀՄ գիտահետազոտական աշխատանքների կոորդինացման ղեկա– վար։ Ավարտել է Մոսկվայի պողպատի ինստ–ը (1951)։ Հետազոտությունները վե– րաբերում են փուլառաջացման և դժվարա– հալ նյութերի բյուրեղացման պրոցեսնե– րին։ Առաջինն է ապացուցել աճեցվող միաբյուրեղների ամրության պայմանա– վորվածությունը դաշտի գերձայնային տա– տանումների հաճախականությամբ։ Առա– ջարկել է գերձայնային մշակմամբ միա– բյուրեղների և բազմաբյուրեղների կա– ռուցվածքների ամրացման, միաբյուրեղ– ների աճեցման նոր մեթոդներ։ Բ․ աշխա– տակիցների հետ համատեղ մշակել է քվանտային էլեկտրոնիկայում անհրա– ժեշտ նյութերի ստացման համալիր պրոբ– լեմը, որն ավարտվել է լազերային բյու– րեղների արդյունաբերական արաադրու– թյամբ (Կիրովականի քիմիական էոմբի– նատում)։ Բ․ ՍՍՀՄ պետական մրցանակի դափնեկիր է (1972)։ Պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի շքանշա– նով։

ԲԱՂԴԱՏՅԱՆ (Բաղդատև) Սարգիս Հայկի [կուսակցական ծածկանուն– ները՝ Սերգեյ Նարվսկի, Պետ– րով Կուդրյաշև, 13(25)․ 9․ 1887, Շուշի – 26․ 1․ 1949, Մոսկվա], սովետա– կան կուսակցական գործիչ։ ՄՄԿԿ ան– դամ 1903-ից։ 1903–05-ին հեղափոխական– պրոպագանդիստական աշխատանք է կա– տարել Բաքու, Թիֆլիս և Պետերբուրգ քա– ղաքներում։ 1908-ից՝ ՌՄԴԲԿ Պետերբուրգի կոմիտեի և նրա գործադիր հանձնաժողո– վի անդամ։ 1908–10-ին սովորել ԷՊետեր– բուրգի համալսարանի իրավաբանական ֆակուլտետում։ 1917-ին ընտրվել Է ՌՍԴԲ(բ)Կ Պետրոգրադի կոմիտեի քար– տուղար։ Ղեկավարել է Պուտիլովյան գոր– ծարանի բանվորների և զորամասերի հե– ղափոխական ելույթները։ Հեղափոխական գործունեության համար բւսզմիցս բան– տարկվել և աքսորվել է։ 1917-ի Փետըր– վարյան հեղափոխությունից հետո՝ ապրի– լի 20-ին (մայիսի 3), ՌՍԴԲ(բ)Կ ԿԿ–ի և կուսակցության Պետերբուրգի կոմիտեի ո– րոշման հակառակ, բոլշևիկյան Պետեր– բուրգյան կոմիտեի անունից թռուցիկ է բաց թողել «Կորչի՝ ժամանակավոր կառավա– րությունը» անժամանակ կոչով և ենթարկ– վել կուսակցական տույծի։ Հոկտեմբեր– յան հեղափոխությունից (1917) հեւոո պա– տասխանատու պաշտոններ է վարել պե– տական հրատարակչական հիմնարկնե– րում և հեռագրական գործակալությունում (Ռոստա)։ 1920-ից աշխատել է Հայաստա– նում։ 1921–22-ին եղել է Արդժողկոմ, 1922–26-ին՝ Անդրֆեդերացիայի ջրային տնտեսության գլխավոր վարչության պետ։ Եղել է Անդրֆեդերացիայի ԿԴԿ–ի, ՀամԿ(բ)Կ Անդրերկրկոմի անդամ, 1927–31-ին՝ ՍՍՀՄ ժողկոմսովետի ոռոգ– ման կոմիտեի նախագահի տեղակալ, ապա՝ ՄՍՀՄ ռետինատրեստի նախագահ։ 1931–35-ին աշխատել է ՍՍՀՄ Պետպլա– նում։ Պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանով։ Վ․ Աբրահամյան

ԲԱՂԵՂ (Hedera), արալիազգիների ըն– տանիքի մշտադալար բույսերի ցեղ։ Մա– գըլցող և սողացող թփեր են, լիաններ։ Տերևները թաթաձև են, սրտաձև հիմքով, ծաղկաբույլերը՝ հովանոցաձև։ Բազմա– նում է կտրոններով։ Օդային ծծող արմատ– ների օգնությամբ կպչում է զանազան հենարանների և կարող է բարձրանալ մինչև 30 մ (մերձարևադարձային անտառ– ներում)։ Հայտնի է 15 տեսակ։ Տարածված է Եվրոպայում, Հյուսիսային Աֆրիկայում, Ասիայում, Կովկասում, Ղրիմում։ Դրան– ցից մեկը՝ սովորական Բ․, աճում է նաև Հայաստանում։ Օգտագործվում է որպես դեկորատիվ բույս։ Բաղեղ, ա․ ճյուղը ծաղիկներով, բ․ ծաղկա– բույլ, գ․ ծաղիկ, դ․ վարսանդն առէջքներով, ե․ պտուղ

ԲԱՂԵՇ, Բաղաղեշ, Բիթլիս (հուն․ βαλαλείςωυ, արաբ․ Badlis), քաղաք Մեծ Հայքի Աղձնիք նահանգում, Վանա լճից 18 կմ հարավ–արևմուտք, ուր միախառնվում են համանուն գետի վտակները։ Ծովի մակերևույթից մոտ 1500 մ բարձրության վրա։ Համապատասխանում է Աղձնիք նահանգի Սալնոձոր գավառի գլխավոր բերդին, որը հսկել է Հայկական Տավրոսի ամենամաաչելի բնական լեռնանցքը՝ Զորա պահակը։ «Բաղեշ» անունն առաջին անգամ հանդիպում է Սեբեոսի «Պատմության» մեջ։ Վարդան Արևելցու «Աշխարհացոյց»-