Կիրառվում են վիեննական (եռաշար), բելգիական (վիեննականի նմանակությամբ, բայց՝ հնգաշար), իտալ․ և ֆրանս․ (հնգաշար) Բ–ները։ Բ․ ոչ միայն ժողովրդական, այլև համերգային (մենակատարային ու նվագախմբային) նվագարան է։ Արտասահմանում հայտնի է որպես կոճակավոր (կամ խրոմատիկ) ակորդեոն։
ԲԱՅԱՆԴՈՒՐ Սարգիս Բագրատի [ծն․ 29․12․1911(11․1․1912), Թիֆլիս], հայ սովետական արվեստաբան։ ՀՍՍՀ արվեստի վաստ․ գործիչ (1967)։ ՍՄԿԿ անդամ 1941-ից։ 1952-ին ավարտել է ՍՄԿԿ Կենտկոմին առընթեր Հասարակական գիտությունների ակադեմիան (Մոսկվա)։ 1952–1955-ին եղել է Հայպետհրատի գլխավոր խմբագիր, «Սովետական արվեստ» ամսագրի խմբագիր (1940–41, 1955-ից): Գրել է արվեստաբանական հոդվածներ, «Աղմկալից փողոցը» (1962, «ՍԱ», № 3, բեմ․ Երևանի պատանի հանդիսատեսի թատրոն, 1964), «Հանդիպումներ» (1973) պիեսները։
ԲԱՅԱՆԴՈՒՐ, գյուղ Հայկական ՍՍՀ Ախուրյանի շրջանում, Երևան–Լենինական երկաթուղու վրա, շրջկենտրոնից 10 կմ հարավ–արևմուտք։ Կոլտնտեսությունն զբաղվում է հացահատիկի և շաքարի ճակնդեղի մշակությամբ, անասնապահությամբ։ Ունի ութամյա դպրոց, ակումբ, գրադարան, բուժկայան, կապի բաժանմունք։ Բ-ում է ծնվել Սովետական Միության հերոս Ա․ Պողոսյանը։
ԲԱՅԱՆԴՈՒՐ, Հայկական ՍՍՀ Գորիսի շրջանի Վաղատուր գյուղի նախկին (մինչև 1969-ը) անվանումը։
ԲԱՅԱՍ, Պայաս, նավահանգստային քաղաք Կիլիկիայում, Այասի դիմաց, Կիլիկիայի կամ Հայոց ծոցի արևելյան ափին։ Կիլիկիայի Հայկական թագավորության շրջանում մտնում էր ճկեր գավառի մեջ, որի տերը Լևոն Բ-ի թագավորության հանդեսի ժամանակ հիշվում է առաջնակարգ իշխանների շարքում։ Խաչակիրները քաղաքը հիշատակում են Կուսանաց կամ Աղջկանց բերդ անունով։ Բ-ի Ս․ Աստվածածին եկեղեցում 1216-ին գրված Մաշտոցի հիշատակարանում հիշվում է որպես գյուղ։ Թուրք, տիրապետության օրոք Բ․ կորցրեց իր երբեմնի դերը, ենթարկվեց հարձակումների, ավարառության ու կոտորածների։ XVIII դ․ վերջերին Բ․ գրավեց Քյուչուկ Ալի բեյը, որն իր ավազակություններով սարսափի մեջ էր պահում Բ-ի և շրջակայքի բնակիչներին։ Սակայն XIX դ․ 1-ին կեսին Բ․ հիշվում է որպես գեղեցկադիր քաղաք՝ շրջապատված ծառաստաններով։ Բ-ում կար երկու բերդ, քարաշեն վաճառատեղի, իջևանատուն և բաղնիք։ Բերդերից մեկը (XVI դ․) համեմատաբար փոքր էր, բազմանկյունի և անմատչելի, գտնվում էր ծովափից քիչ հեռու։ Մյուսը ծովին մոտ էր և ուներ քառակուսի հորինվածք։ Բ-ի հվ․ կողմում էր գտնվում «Դրունք Ասորվոց» լեռնանցքը, իսկ 30 կմ հս–արմ՝ Իսոս քաղաքը։ Բ․ քարավանային ճանապարհներով կապված էր Ադանայի, Ալեքսանդրետի հետ։ XX դ․ սկզբին ուներ մոտ 6000 բն․, կեսը՝ հայ, կեսը՝ թուրք։ Հայերն զբաղվում էին երկրագործությամբ, արհեստագործությամբ և առևտրով։ 1915-ին թուրք, կառավարությունը Բ-ի հայերին տեղահանեց։ Նրանց մի մասը զոհվեց, փրկվածները տարագրվեցին։
Գրկ․ Ալիշան Ղ․, Սիսուան, Վնտ․, 1885։ Ծոցիկյան Ա․, Արևմտահայ աշխարհ, Նյու Յորք, 1947։
ԲԱՅԱՐ (Bayar) Մահմուդ Ջելալ (ծն․ 1884), թուրքական պետական և քաղաքա– կան գործիչ։ 1900-ական թթ․ սկզբներին գլխավորել է «Միություն և առաջադիմություն» կոմիտեի Բուրսայի և Իզմիրի կազմակերպությունները։ Մասնակցել է Երիտթուրքական հեղափոխությանը (1908)։ Առաջին համաշխարհային պատերազմից հետո հարել է քեմալականների շարժմանը (1918–22)։ 1932–37-ին նշանակվել է տնտեսության մինիստր, 1937– 1939-ին՝ պրեմիեր–մինիստր։ Բ-ի կառավարման ժամանակ արյան մեջ խեղդվեց Արևելյան Դերսիմի քրդերի ապստամբությունը։ 1939-ի հունվարին նա հրաժարական տվեց։ 1946-ին մասնակցել է Դեմոկրատական կուսակցության հիմնադրմանը, որի նախագահն էր մինչև 1950-ը։ Բ․ ողջունեց Տրումենի դոկտրինան (1947) և Մարշալի պլանը (1948)։ 1950-ին ընտրվել է Թուրքիայի պրեզիդենտ (մինչև 1960-ի մայիս)։ Նրա պրեզիդենտության ժամանակ՝ 1955-ի սեպտեմբերին Ստամբուլում և Իզմիրում տեղի ունեցան հուն. ջարդեր, որոնց զոհ գնացին նաև շատ հայեր։ Բ․ Թուրքիան ՆԱՏՕ–ի մեջ մտնելու (1952) նախաձեռնողներից էր։ 1960-ին Բ-ի հրամանով գնդակոծվեց Անկարայի համալսարանի ուսանողության բողոքի ցույցը։ 1960-ի մայիսի 27-ի զինվորական հեղաշրջումից հետո Բ․ պրեմիեր–մինիստր Ա․ Մենդերեսի և Դեմոկրատական կուսակցության մյուս գործիչների հետ միասին ձերբակալվեց և դատի տրվեց՝ «հայրենիքի դավաճանության, սահմանադրության խախտման» և այլ մեղադրանքներով։ 1961-ի սեպտեմբերին դատապարտվեց մահվան, որը փոխարինվեց ցմահ բանտարկությամբ։ 1964-ին ազատվել է բանտից (առողջության նկատառումներով), 1969-ին վերականգնվել են նրա քաղ․ իրավունքները։
ԲԱՅԲԱԿՈՎ Նիկոլայ Կոնստանտինովիչ [22․ 2(7․ 3․)․ 1911, Սաբունչի, այժմ միացել է Բաքվին], սովետական պետական գործիչ։ Տեխնիկական գիտ․ դր (1966)։ ՍՄԿԿ անդամ 1939-ից։ 1932-ին ավարտել է Ադրբեջանի նավթային ինստ–ը և մինչև 1935-ը աշխատել Բաքվում։ 1935–37-ին ծառայել է սովետական բանակում։ 1937– 1940-ին Բաքու և Կույբիշև քաղաքներում ղեկավար աշխատանքներ է կատարել նավթարդյունաբերության բնագավառում։ 1944-ից՝ ՍՍՀՄ նավթարդյունաբերության ժողկոմ, 1948-ից՝ մինիստր։ 1955–57-ին՝ ՍՍՀՄ Մինիստրների սովետի ժող․ տնտ․ հեռանկարային պլանավորման պետական հանձնաժողովի նախագահ, 1957–58-ին՝ ՌՍՖՍՀ Մինիստրների սովետի նախագահի առաջին տեղակալ և Պետպլանի նախագահ։ 1964–65-ին՝ ՍՍՀՄ Պետպլանին կից նավթարդյունաբերության պետական կոմիտեի նախագահ, ՍՍՀՄ մինիստր, 1965-ից՝ ՍՍՀՄ Պետպլանի նախագահ։ ՍՄԿԿ ԿԿ–ի անդամ՝ 1952–61-ին և 1966-ից։ ՍՍՀՄ II, IV, V, VII–IX գումարումների Գերագույն սովետի դեպուտատ։ Ն․ Կ․ Բայբակով Ե․ Հ․ Բայբուրդյան Բ․ արժանացել է լենինյան մրցանակի (1963)։ Պարգևատրվել է Լենինի 4 և այլ շքանշաններով։
ԲԱՅԲՈՒՐԴ, գյուղ Հայկական ՍՍՀ Արտաշատի շրջանում, Ազատ գետի Միլլի վտակի հովտում, շրջկենտրոնից 24 կմ հյուսիս–արևելք։ Բնակիչները զբաղվում են այգեգործությամբ և անասնապահությամբ։ Ունի տարրական դպրոց։ Բ–ում մինչև XVII դ․ ապրել են հայեր, որոնց Շահ–Աբբասը բռնի գաղթեցրել է Պարսկաստան։ Պահպանվել են հեթանոսական շրջանի հուշարձաններ և բազիլիկ եկեղեցի (V դ․)։
Եվգենի Հարությունի (6․9․1898, Նոր Նախիջևան – 7․9․1941), հայ սովետական հնագետ։ 1925-ին ավարտել է Մոսկվայի պետական համալսարանի էթնոլոգիական ֆակուլտետի հնագիտության բաժինը։ Աշակերտել է անվանի հնագետ Վ․ Ա․ Գորոդցովին և նրա հետ ուսանողական տարիներին մասնակցել պեղումների։ 1926-ից՝ Հայաստանի պատմության պետական թանգարանի աշխատակից, 1928–33-ին և 1938-ին՝ թանգարանի հնագիտության բաժնի վարիչ։ Պեղումներ է կատարել էլարում (1926–27), մասնակցել Շենգավթի (Հ․ Օրբելու հետ), Կիրովականի, Մուխաննաթ թափայի, Կարմիր բլուրի և Հայաստանի այլ հնագիտական հուշարձանների պեղումներին։ Երկ․ Հայաստանի գունազարդ կերամիկայի պրոբլեմը, «Տեղեկագիր ՀխՍՀ պատմության և գրականության ինստ–ի», 1937, գիրք 2։ Աշխատանքի գործիքները հին Հայաստանում, նույն տեղում, 1938, գիրք 1։ Псевдонеолитические поселения Армении, «Проблемы истории материальной культуры», 1933, № 1 –2; По поводу древней керамики из Шреш-Блура, «Советская археология», 1937, № 3; Культовый очаг из раскопок Шингавитского поселения в 1936–37 гг․, «Вестник древней истории», 1938, № 4․
ԲԱՅԲՈՒՐՏ, քաղաք Արևմտյան Հայաստանում, տես Բարերդ։
ԲԱՅԲՈՒՐՏՑՅԱՆ Արամայիս Արամի [17 (30)․ 6․ 1905, Ալեքսանդրապոլ (այժմ՝ Լենինական) – 18․ 7․ 1965, Երևան], հայ սովետական անասնաբույժ։ Անասնաբուժական գիտ․ դ–ր (1962), պրոֆեսոր (1961), ՀՍՍՀ գիտության վաստակավոր գործիչ (1961)։ 1932-ին ավարտել է Անդրկովկասի (այժմ՝ Երևանի) անասնաբուծական– անասնաբուժական ինստ–ը։ 1951–53-ին եղել է Հայկական անասնաբուծության–անասնաբուժության ԳՀԻ–ի դիրեկտոր, իսկ 1962–65-ին ղեկավարել է գյուղատնտ․ կենդանիների ամորձատման