Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 2.djvu/263

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է


Զալալեդդինն իր հրոսակախմբով։ Քաղաք ներխուժած հրոսակները սկսեցին կոտորել և թալանել հայ բնակչությանը։ Նրանք գերեվարեցին 300 տուն բնակիչ, և միայն 100 ընտանիք կարողացավ փախչել Կարս ու Մակու։ Ռուս., կայազորը, հայ կամավորների օգնությամբ, դիմադրեց հակառակորդի կատաղի գրոհներին։ Չորս կողմից շրջապատված, անընդհատ մարտեր մղելով թշնամու դեմ, Բ–ի կայազորը սպառել էր իր նյութական ու ռազմական գրեթե բոլոր պաշարները։ Չնայած դրան, զինվորները երդվեցին մինչև վերջին ուժերը պաշտպանել բերդը։ Իրենց օրհասական վիճակի մասին Բ–ի հերոս պաշտպանները փորձեր արեցին տեղեկացնել գեներալ Ա․ Տեր–Ղուկասովին, բայց հաջողություն չունեցան, ամեն անգամ թուրքերը որսում էին սուրհանդակներին։ Վերջապես խիզախ կամավոր ապարանցի Սամսոն Տեր–Պողոսյանը (Րաֆֆու «Խենթ» վեպի գլխավոր հերոսը), քրդական տարազով (նա լավ տիրապետում էր քրդերենին), գիշերով անցավ թշնամու օղակը և Բ–ի վիճակի մասին տեղեկացրեց Ա․ Տեր-Ղուկասովին, որը հունիսի 26-ին օգնության հասավ բերդի կայազորին։ Նրա քաջարի զինվորները, 8 ժամ շարունակ մարտեր մղելով հակառակորդի դեմ, հունիսի 28-ի երեկոյան մտան քաղաք և 23 օրվա պաշարումից փրկեցին բերդի անձնուրաց պաշտպաններին։ 1878-ի փետր․ 19-ին Սան Ստեֆանոյի պայմանագրով Բ․ անցավ Ռուսաստանին։ Սակայն 1878-ի հունիսին Բեռլինում վերանայվեց Սան Ստեֆանոյի պայմանագիրը, և Բ․ դարձյալ վերադարձվեց Թուրքիային։ 1914-ի հոկտ․ 21-ին ռուս, զորքերը հայ կամավորների օգնությամբ չորրորդ անգամ գրավեցին Բ․, բայց 1918-ին թուրքերը վերագրավեցին քաղաքը։ Բ–ի հայերը լրիվ տեղահանվեցին, նրանց մի մասը զոհվեց, փրկվածները գաղթեցին Արևելյան Հայաստան և օտար երկրներ։ 1914-ին Բ․ ուներ 5000 բն․, որից 2000-ը՝ հայ, մնացածը՝ թուրք և քուրդ։ Հայերն զբաղվում էին արհեստներով, երկրագործությամբ, առևտրով, անասնապահությամբ։ Նրանց էր պատկանում քաղաքի մոտ 200-ի հասնող խանութների, արհեստանոցների, կրպակների մեծ մասը։ Նրանք ունեին երկսեռ վարժարան՝ 300 աշակերտով։ Քաղաքի հվ–արմ․ մասում պահպանվել էին Ամենափրկիչ հնագույն եկեղեցու ավերակները՝ մի քանի կիսաեղծ արձանագրություններով։ Հայերն ունեին նաև մի այլ եկեղեցի՝ Ս․ Կարապետ, կառուցված ուշ շրջանում և նորոգված 1754–1879-ին, և երեք ուխտատեղի՝ Ս․ Սիմոն, Ղզրո և Գառնիկ աղբյուր։ Բ–ի ճարտարապետական հուշարձաններից նշանավոր էին Դարոյնք բերդի ավերակները, Ս․ Գրիգոր եկեղեցու ավերակները, որի մոտ էր Լուսաղբյուր ուխտատեղին, բոլորագմբեթ մզկիթը և փաշայի պալատը։ Բանտի մոտ գտնվող ժայռի վրա փորագրված քանդակը պատկերում էր երկու քրմերի՝ հայկական սաղավարտաձև խույրերով, մեջտեղում բագինի վրա՝ նվիրական մի եղջերու։ Այժմ Բ․ փոքրիկ քաղաք է՝ բնակեցված գլխավորապես թուրքերով և քրդերով, որոնք զբաղվում են անասնապահությամբ, բրդի և կաշվի մշակությամբ, կարպետագործությամբ։

Գրկ․ Թուրքական աղբյուրները Հայաստանի, հայերի և Անդրկովկասի մյուս ժողովուրդների մասին, հ․ 2, Ե․, 1964։ Սերովբե Կարնևցի, Ուղեգրություն Բաղդադից Էջմիածին 1812 թ․, Ե․, 1968, էջ 159-61։ Ալի–շան Ղ․, Այրարատ, Վնտ․, 1890։ Երիցյան Ա․, Ամենայն Հայոց կաթողիկոսությունը և Կովկասի հայք XIX դարում, մաս 1, Թ․, 1894։ ԲԱՅԱԶԻԴ I (մոտ 1354–1403), թուրքական սուլթան (1389–1402)։ Շարունակելով իր նախորդների նվաճողական քաղաքականությունը՝ Թուրքիայից կախման մեջ է դրել Սերբիան (1389-ից), զավթել Բուլղարիան (1393–96), Մակեդոնիան և Թեսալիան, ասպատակել Մորեան (1394), Հունգարիան (1395), իրեն ենթարկել Անատոլիայի սելջուկյան ամիրայությունները։ 1396-ին Նիկոպոլսի մոտ հաղթելով խաչակիրներին՝ զավթել է Բոսնիան, Վալախիային ստիպել հարկ վճարել և ամրացել է Բալկանյան թերակղզում։ Անհաջող փորձեր է կատարել գրավելու Կոստանդնուպոլիսը։ Բ–ի օրոք օսմանյան թուրքերն առաջին անգամ մտել են Հայաստան, ներխուժել Փոքր Հայք և գրավել Սեբաստիա, Եվդոկիա, Կեսարիա քաղաքները։ Այնուհետև, գրավելով Մալաթիան (1395– 1396), թափանցել են Մեծ Հայքի սահմանները, մտել Կամախ, Երզնկա (1397–98)։ Այստեղ Բ–ի ուժերը հանդիպել են Լենկթեմուրի զորքերին և նահանջել։ 1402-ի հուլիսին, Անգորայի (Անկարայի) ճակատամարտում թուրք, զորքերը պարտվել են Լենկթեմուրից։ Բ․ որդիների հետ գերվել է և գերության մեջ մահացել։

ԲԱՅԱԶԻԴ II (մոտ 1447–1512), թուրքական սուլթան 1481-ից։ Մուհւսմմեդ 11-ի որդին։ Բ–ի օրոք օսմանյան բանակը պատերազմներ է մղել եվրոպական պետությունների դեմ՝ գրավելով մի քանի մարզեր և քաղաքներ։ Աշխուժացել են դիվանագիտական հարաբերությունները եվրոպական երկրների և Մոսկվայի իշխանության հետ։ Թուրքիան կարողացել է Փոքր Ասիայից դուրս մղել Ակ–Կոյունլուներին, մոտենալ Հայաստանին, որտեղ նրանց ախոյանն է դարձել Մեֆևյան Պարսկաստանը։ Ենթադրվում է, որ Բ–ին թունավորել է նրա որդին և հաջորդը՝ Սելիմ I։

Հ․ Նաջարյան

ԲԱՅԱԹԻ (թուրք․ վիշտ, ողբ, սուգ և լալիք), ժողովրդական երգի տեսակ Արևելքում, յոթվանկանի քառատող բանաստեղծություն, որ կատարում են աշուղները՝ թառի, քամանչայի, սազի նվագակցությամբ։ Հանգավորվում են առաջին, երկրորդ և չորրորդ տողերը, երրորդն անհանգ է։ XVIII – XIX դդ․ Բ․ են անվանվել հայկ․ ժող․ ողբերն ու լալյաց երգերը ևս, հատկապես՝ Արևելյան Հայաստանում։ Իր բազմաթիվ քառյակները Բ․ է կոչել Խ․ Աբովյանը։ Ահա մի նմուշ․

Տար էդ հավին՝ ա՜յ ուրուր,
Աշխարքս դանակ ա ու սուր։
Զոռ մարդի թուրն ա կտրում,
Խեղճն ու՞ր կորչի, ա՜խ՝ ու՛ր, ու՛ր։


ԲԱՅԱԼԻՆՈՎ Կասըմալի (15․9․1902, Քոկ– Մոյնոկ, Կիրգիզիա), կիրգիզ սովետական գրող։ «Աջար» (1928) վիպակում նկարագրել է կանանց ճակատագիրը 1916-ի միջինասիական ապստամբության օրերին։ Այն կիրգիզական արձակի առաջին ռեալիստական երկն է։ Գրել է պատմվածքներ՝ նվիրված Կիրգիզիայի նորաստեղծ կյանքին («Մուրատ», «Երջանիկ ձիապահը» ևն)։ Կոլտնտեսային կյանքն են պատկերում «Երջանկություն» (1947), «ԻսիկԿուլի ափերին» (1947) վիպակները։ «Կուրմանի հովիտը» (1958) վիպակում հեղինակը նորից անդրադարձել է 1916-ի միջինասիական ապստամբությանը։ «Եղբայրություն» (1962) վեպը պատմում է ժողովուրդների բարեկամության մասին։

ԲԱՅԱԽՉԵՎ Սերգեյ Գավրիլի [9(22)․2․ 1904, Թավրիզ – 30․ 12․ 1970, Երևան], հայ սովետական ինժեներ–տեխնոլոգ։ ՍՄԿԿ անդամ 1938-ից։ Ավարտել է Լենինգրադի տեխնոլոգիական ինստ-ը (1929)։ Աշխատել է Երևանի ավտոդողերի գործարանում որպես գլխավոր ինժեներ (1946-ից), դիրեկտոր (1947-ից)։․ Եղել է ՀՍՍՀ V գումարման Գերագույն սովետի դեպուտատ։ Պարգևատրվել է Լենինի երկու շքանշանով։ ԲԱՅԱ ՄԱՐԵ (Baia Mare), քաղաք Ռումինիայի հյուսիս-արևմուտքում, Մարամուրեշ գավառի վարչական կենտրոնը։ 96,9 հզ․ բն․ (1971)։ Գունավոր մետաղների արդյունահանման շրջանի կենտրոն է։ Ունի ծծմբաթթվի արտադրության՛, լեռնահանքային սարքավորումների, սննդի, կարի, փայտամշակման արդ․ ձեռնարկություններ։ Բ–ում պահպանվել են գոթական ոճի ճարտ․ հուշարձաններ։

ԲԱՅԱՆ (հին ռուսական լեգենդար երգիչ–ասացող Բայանի կամ Բոյանի անունով), լեզվակավոր օդհունչ երաժշտական գործիք, կոճակավոր հարմոն՝ աջ ձեռքի Բայան ստեղնաշարի լրիվ (խրոմատիկ) հնչյունաշարով և ձախ ձեռքի բասային ու ակորդային նվագակցությամբ։ Կատարելագործված խրոմատիկ հարմոնը առաջին անգամ «Բ․» անվանեցին նրա կոնստրուկտոր Պ․ Ե․ Մտեռլիգովը և հարմոնահար Ցա․ Ֆ․ Օռլանսկի–Տիտարենկոն (1907, Պետերբուրգ)։ Միջազգային պրակտիկայում