փածո ստեղծագործություններ կամ, ընդ– հանրապես, գեղարվեստական գրականու– թյուն (այդ իմաստով տվյալ տերմինը նույնանիշ է միջազգային պոեզիա տեր– մինին)։ P․, բանաստեղծական, բանաս– տեղծացում հասկացությունները փոխա– բերական առումով կիրառվում են նաև կյանքի և արվեստի այն երևույթների նկատմամբ, որոնք աչքի են ընկնում իրենց գեղեցկությամբ և ոգևորիչ ուժով (ասում են՝ «կյանքի բանաստեղծություն», «բա– նաստեղծացնել կյանքի երևույթները», «բանաստեղծական ներկայացում»)։ է․ Ջրբաշյան
ԲԱՆԱՎԱՆ, արտադրական տնտեսու– թյուններին առընթեր բնակավայրի տիպ։ Կան արդ․, սովետական տնտեսության, երկաթուղային և այլ բնույթի P-ներ (տես Ավան)։
ԲԱՆԱՎԵՃ, դիսկուսիա (<լատ․ discussio – հետազոտում} քննարկում), որևէ հարցի (քաղաքական, տնտեսական, գրական, լեզվաբանական ևն) շուրջ հրա– պարակային վիճաբանություն։tP․ այն հիմնական միջոցներից է, որի օգնությամբ բացահայտվում են այս կամ այն հարցի կամ որևէ կոնկրետ ստեղծագործության վերաբերյալ եղած հակադիր ըմբռնումնե– րը և օգնում է հանգելու ճիշտ եզրակացու– թյան, ձևավորելու հասարակության կար– ծիքն ու գեղարվեստական ճաշակը։ Օրի– նակ՝ անցյալ դարի 60-ական թթ․ հայ իրականության մեջ ծավալված P․ աշխար– հաբարի և գրաբարի շուրջը, ՌԿ(բ)Կ–ում 1920-ի նոյեմբերից մինչև 1921-ի մարտը տևած P․ արհմիությունների դերի և խըն– դիրների մասին։ բանավեճ։ արհմիությունների մա– սին, 1920-ի վերջերին Տրոցկու կողմից առաջ քաշված բանավեճ (դիսկուսիա), որը կուսակցության դեմ ֆրակցիոն պայ– քարի սկիզբ դրեց։ Արհմիությունների համառուսաստանյան V կոնֆերանսում (1920-ի նոյեմբեր) կուսակցությունն առաջ քաշեց արհմիությունների աշխատանքը խաղաղ պայմաններին համապատասխան վերակառուցելու, արհմիություններում՝ աշխատանքի զինվորական մեթոդներից հրաժարվելու և ծավալուն դեմոկրատիայի անցնելու խնդիրը։ Արհմիություններում բանվորական դեմոկրատիայի ծավալման դեմ հանդես եկավ Տրոցկին։ Հարցը քննարկվեց կուսակցության Կենտկոմում և որոշվեց եղած տարաձայնությունները լայն քննարկման առարկա չդարձնել։ Սակայն Տրոցկին երկրի ու կուսակցու– թյան համար ստեղծված դժվարին շրջա– նում հրապարակորեն ելույթ ունեցավ և պահանջեց բանավեճ սկսել արհմիու– թյունների հարցում՝ նպատակ ունենալով Կենտկոմին շեղել տնտ․ բարդ խնդիրների լուծումից։ ՌԿ(բ)Կ Կենտկոմի 1921-ի հուն– վարի պլենումը դատապարտեց Տրոցկու հրապարակային ելույթը և նրան գաղա– փարապես զինաթափ անելու համար նպա– տակահարմար գտավ բանավեճ բացել։ ՌԿ(բ)Կ X համագումարի պատգամավոր– ներն ընտրվեցին ըստ պլատֆորմների, ինչպես պահանջում էին տրոցկիստները։ Բանավեճի ընթացքում յուրաքանչյուր օպո– զիցիոն խումբ հանդես եկավ իր նկատա– ռումներով և պահանջներով։ Տրոցկին պահանջեց արհմիությունների անհապաղ պետականացում, միությունների սերտա– ճում պետությանը։ Յուրահատուկ պա– հանջներով հանդես եկան նաև «բանվորա– կան օպոզիցիայի», «դեմոկրատական ցենւորաւիզմի» խմբերը։ Հատուկ պլատ– ֆորմով ելույթ ունեցավ Բուխարինի խում– բը, որը պահանջում էր արդյունաբերու– թյան կառավարումը հանձնել արհմիու– թյուններին։ Բանավեճում հաղթանակեց լենինյան պլատֆորմը։ Բանավեճի ար– դյունքներն ամփոփեց ՌԿ(բ)Կ X համագու– մարը։ Գրկ․ Լենին Վ․ Ի․, Երկ․, հ․ 32։ Սովե– տական Միության կոմունիստական պարտիան համագումարների, կոնֆերենցիաների և Կենտ– կոմի պլենումների բանաձևերում ու որոշում– ներում 1898 – 1954, մաս 1, Ե․, 1954, էշ 681 – 701։ Ա․ Վարդապեայան
ԲԱՆԱՏ (Banat), պատմական մարզ Հա– րավ–Արևելյան Եվրոպայում (Ռումինիայի և Հարավսլավիայի տարածքում)։ Ընկած է Տրանսիլվանյան Ալպերի, Տիսա, Մու– րեշ և Դանուբ գետերի միջև։ P․, որպես ֆեոդաւական տիրապետություն, առաջա– ցել է X–XI դդ․։ XII դ․ պատկանում էր Հունգարիային, XVI դ․ կեսից մինչև XVIII դ․ սկիզբը՝ Օսմանյան կայսրությանը, 1718-ից՝ Ավստրիային։ Տրիանոնի հաշ– տության պայմանագրով (1920) P-ի արլ․ մասը անցել է Ռումինիային, արևմտյանը՝ Հարավսլավիային (Վոյեվոդինա ինքնա– վար շրջան)։ Միջին դարերից P-ում հիշ– վում են հայեր, որոնց մասին վկայում են «հայ» («արմեն») անվամբ կազմված տե– ղանունները (Արմենիշ գյուղ ևն)։ XVIII դ․ P-ի հայերի թիվն ավելի է ստվարացել։ Նրանք զբաղվում էին առևտրով և հողա– գործությամբ։ P-ի Տորոնտալ գավառում են հաստատվել Գեռլայից, Եղիսաբեթու– պոլսից, Ջուրջովից և այլ տեղերից գաղ– թած հայերը։ Տրանսիլվանիայի հայազգի գործիչ Մինաս Վ․ Պարոնյանը P-ում ստեղ– ծել է կաշեգործական մանուֆակտուրա։ Նույն ժամանակ Ավստրիայի կայսրը P․ է հրավիրել կաշեգործությամբ զբաղվող 20 հայ ընտանիք, կաշեգործական ար– դյունաբերությանը զարկ տալու համար։ 1840-ական թթ․ P-ում է գործել հեղափո– խության տրիբուն, ծագումով հայ Իշվան Գորովեն (Ստեփան Կորովեն)։ 1849-ին P-ի կառավարիչը՝ Դաբոր Տյորյոկը, Տի– միշոարա քաղաքի պոլիտեխնիկ ինստ–ի դասախոս, մաթ․ գիտ․ դ–ր Վալերիու Ալա– չը և ուրիշներ նույնպես սերում էին հայ ընտանիքներից։ 1928-ին P-ում մնացել էր ընդամենը 300 հայ։ Ս․ Քոչանջյան
ԲԱՆԲԵՐ», կրոնական ամսաթերթ։ Լույս է տեսնում 1925-ից, Մարսելում (Ֆրանսիա)։ Ֆրանսահայ ավետարանա– կան եկեղեցիների միության պաշտոնա– թերթն է։ Խմբագիրներ՝ Հ․ Ղազարոսյան, Գ․ Ւոսյիկյան, Վ․ Սահակյան, Ս․ Պագ– գալյան։ Տպագրում է աստվածաբանական, կրոնական, Աստվածաշնչի տարբեր հատ– վածները մեկնաբանող, բացատրող և պարզաբանող, ինչպես նաև բարոյա–դաս– տիարակչական բնույթի նյութեր, լուրեր սփյուռքահայ, հատկապես Ֆրանսիայի հայ բողոքականների կյանքից։ Գ․ Քեշիշյան
ԲԱՆԲԵՐ», գրական–հասարակական շաբաթաթերթ։ Լույս է տեսել 1933–34-ին, Կ․ Պոլսում։ Խմբագիր՝ Ե․ Սիմքեշյան։ Լուսաբանել է Կ․ Պոլսի հասարակական և մշակութային կյանքը, ընթերցողներին հա– ղորդակից դարձրել ժամանակի գիտական, օրական և քաղ․ իրադարձություններին։ «Р․» տեղ է տվել մշակութային և գիտական նորույթներին, հոդվածներ զետեղել Թուր– քիայի արդ․ ձեռնարկություններում աշ– խատող հայերի մասին։ Համակրական վերաբերմունք է ունեցել Սովետական Հայաստանի նկատմամբ և պատկերել նրա վերելքը տնտեսության, գիտության, ար– վեստի բնագավառներում։ Ունեցել է գրա– կան հարուստ բաժին, տպագրել է պոլսա– հայ գրողների ստեղծագործությունները, ինչպես նաև թարգմանական՛ արձակ էջեր ֆրանս․, իտալ․ և թուրք, գրականությունից։
ԲԱՆԲԵՐ ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՐ–
ՎԵՍՏԻ», գրական–գեղարվեստական վե– ցամսյա հանդես։ Հրատարակվել է 1903– 1904-ին, Ս․ Պետերբուրգում։ Խմբագիր՝ Ն․ Ադոնց։ Վիպական, բանաստեղծական, տեսական և գրական–պատմական բաժին– ներում պարբերականը ներկայացրել է հայ գրողներին և գրական պրոցեսի ընդ– հանուր պատկերը, աշխատել է բացահայ– տել հայ հատվածների սոցիալ–տնտեսա– կան և հասարակական իրականությունը, նպաստել է արևելահայ և արևմտահայ գրականությունների մերձեցմանը։ Տպա– գրել է Հ․ Հովհաննիսյանի, Հ․ Թու– մանյանի, Վ․ Թեքեյանի, Ա․ Իսահակյա– նի, Ա․ Ցարճանյանի (Սիամանթո), «Բանբեր գրակա– նության և արվես– տի» հանդեսի շա– պիկը Մ․ Կյուրճյանի, Վ․ Մալեզյանի, Ա․ Ար– փիարյանի, Վ․ Փափազյանի, Լ․ Շանթի, Ե․ Օտյանի, Առանձարի և այլոց ստեղծա– գործությունները, Մ․ Նալբանդյանի ան– տիպ «Կայպակ» պոեմը և Ս․Նազարյանցի նամակները։ Հանդեսն ընթերցողին ծա– նոթացրել է ժամանակի եվրոպական գրա– կան ուղղություններին։ Նպաստել է կեր– պարվեստի և քանդակագործության ժողո– վըրդականացմանը՝ զետեղելով Վ․ Սու– րենյանցի, է․ Շահինի, Ե․ Թադևոսյանի, Ա․ Բաբայանի, է․ Մահտեսյանի, ինչպես նաև եվրոպական արվեստագետների գոր– ծերը՝ դրանց կցելով հանրամատչելի բա– ցատրություններ։ Տպագրել է թարգմանու– թյուններ եվրոպական պոեզիայից։
ԲԱՆԲԵՐ ԵՐԵՎԱՆԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ», հասարակագիտական քառամսյա հան– դես։ Հրատարակվում է Երևանում, 1967-ից։ Գլխավոր խմբագիր՝ է․ Ջրբաշյան։ Արտա– ցոլում է հասարակական գիտությունների բնագավառում Երևանի համալսարանում կատարվող աշխատանքի արդյունքները