Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 2.djvu/366

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

Զ․ Բ և լ լ ո ու զ․ «Օրհնություն Ջորջիայում», վիմագրություն (1916, Գեղեցիկ արվեստների պատկերասրահ, Կոլումբուս) 1925, Նյու Յորք), ամերիկյան նկարիչ։ P․ XX դ․ սկզբի ամերիկյան ռեալիստ նկարիչներից է։ Լավագույն գործերից են՝ «Մրցամարտը Շարքիում» (1909, Գեղար– վեստական թանգարան, Քլիվլենդ), «Օրհ– նությունը Ջորջիայում» (1916, Գեղեցիկ արվեստների պատկերասրահ, Կոլում– բուս), «Ավազով բեռնված սայլը» (1917, Րրուկլինի թանգարան, Նյու Ցորք), «էլինորը, Զինը և էննը» (1920, Օլբրայտի պատկերասրահ, Բուֆֆալո)։

ԲԵԼԿԱՆՏՈ (իտալ․ belcanto, բառացի՝ գեղեցիկ երգեցողություն), վոկալ կատար– ման ոճ․ կազմավորվել է XVII դ․ կեսին, Իտալիայում։ P-ին բնորոշ է վոկալացման սահունությունը և գեղեցկությունը, երգե– ցողության առավելագույն թեթևությունը և ազատությունը, կատարման նրբագեղու– թյունը։ Իտալական վոկալ դպրոցին հա– տուկ այս գծերը աղերսված են իտալերեն լեզվի հնչյունաբանական առանձնահատ– կություններին և ժող․ երգեցողության ա– վանդույթներին։ P․ ազդել է այլ ազգային վոկալ դպրոցների վրա։

ԲԵԼՅԱԵՎ Միաբոֆան Պեարովիչ [10(22)․ 2․ 1836, Պետերբուրգ – 22․ 12․ 1903 (4․ 1․ 1904), Պետերբուրգ], ռուս երաժշտական մշակույթի գործիչ և նոտահրատարակիչ։ P․ սեփական միջոցներով պրոպագանդել է ռուս, երաժշտությունը, սահմանել Դլին– կայի անվ․ մրցանակ (1884)․ այդ մրցա– նակին արժանացել են նաև Ա․ Ապեն– դիարյանի «Երեք արմավենի», «Բեդա քա– րոզիչը» և «Մենք կհանգստանանք» գոր– ծերը։ 1885-ին Լայպցիգում հիմնադրել է նոտային հրատարակչություն։ 1880– 1890-ական թթ․ նրա շուրջն էին համա– խմբված կոմպոզիտորներ Ա․ Կ․ Լյադովը, Ա․ Կ․ Գլազունովը և ուրիշներ՝ Ն․ Ա․ Ռիմսկի–Կորսակովի գլխավորությամբ («Բելյաևյան խմբակ»)։

ԲԵԼՅԱԵՎ Նիկոլայ Միխայլովիչ (24․ 1․ 1890, Վլադիմիր – 25․ 4․ 1944, Լենին– գրադ), ռուս սովետական գիտնական, մեխանիկ։ ՍՍՀՄ ԳԱ թղթ–անդամ (1939)։ Ավարտել է Պետերբուրգի հաղորդակցու– թյան ճանապարհների ինժեներների ինստ–ը (1916)։ 1939-ից աշխատել է ՍՍՀՄ ԳԱ մեխանիկայի ինստ–ում։ P․ առաջա– դրել և լուծել է պրիզմատիկ ձողերի կայու– նության (երկայնական փովւոխական ուժերի ազդեցության տակ) խնդիրը։ Ուսումնասիրությունները վերաբերում են պլաստիկ դեֆորմացիաների տեսության և մետաղների սողքի ու ռելաքսացիայի հարցերին։ Երկ․ Труды по теории упругости и пластич– ности, М․, 1957; Сопротивление материалов, 14 изд․, М․-Л․, 1965․

ԲԵԼՅԱԵՎ Պավել Իվանովիչ (26․ 6․ 1925, գ․ Չելիշչաո, Վոլոգդայի մարզ– 10․1․ 1970, Մոսկվա), ԱԱՀՄ տիեզերագնաց– օդաչու, ռազմաօդային ուժերի գնդապետ, Մովետական Միության հերոս (1965)։ ՍՄԿԿ անդամ 1949-ից։ Ավարտել է Եյսկի ավիացիոն ուսումնարանը (1945), մաս– նակցել Ճապոնիայի դեմ մղվող պատե– րազմին։ 1959-ին ավարտել է Ռազմա– օդային (այժմ՝ Գագարինի անվան) ակա– դեմիան։ Տիեզերք է թռել Ա․ Ա․ Լեոնովի հետ, «Վոսխոդ–2» տիեզերանավով՝ որ– պես անձնակազմի հրամանատար։ Տիե– զերանավը ուղեծիր է դուրս բերվել 1965-ի մարտի 18-ին, Տիեզերքում մնացել 26 ժ։ Պ․ Ի․ Բելյաե Երկրի շուրջը կատարել է 17 պտույտ և անցել ավելի քան 720 հզ․ ^ւ/։Պարգևատըր– վել է Լենինի շքանշանով։ Արժանացել է Բուլղարիայի ժողովրդական Հանրապե– տության սոցիալիստական աշխատանքի հերոսի, ՎԴՀ–ի և ՄԺՀ–ի հերոսի կոչում– ների։

ԲԵԼՅԱՆԿԻՆ Դմիտրի Ստեպանովիչ [11(23)․ 8․ 1876, գ․ Լամանիխա, Վոլոգ– դայի նահանգ – 20․ 6․1953, Մոսկվա], ռուս սովետական երկրաբան։ ԱԱՀՄ ԳԱ ակադեմիկոս (1943-ից)։ Ավարտել է Ցուրե– վի համալսարանը։ 1948–53-ին եղել է ՄՍՀՄ ԳԱ երկրաբանական–աշխարհա– գրական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս–քարտուղար։ Հետազոտու– թյուններ է կատարել Ուրալում, Կովկա– սում և ԱԱՀՄ եվրոպական մասի հս–ում։ Հայտնաբերել և ուսումնասիրել ԷԿովկա– սի նեոինտրուզիաները, որոնց հետ կապ– ված են մետաղային օգտակար հանածո– ների հանքավայրերը։ Р․ տեխնիկական պետրոգրաֆիայի հիմնադիրներից է։ Մտացել է Ա․ Պ․ Կարպինսկու անվ․ մըր– ցանակ (1949-ին)։ Լ․ Ավագյան ԲԵԼՈ&ԵՐՍԿԻ Անդրեյ Նիկոլաևիչ [16(29)․ 8․ 1905, Տաշքենդ - 31․ 12․ 1972, Մոսկվա], ռուս սովետական կենսաքիմի– կոս։ ԱԱՀՄ ԳԱ ակադեմիկոս (1962), սո– ցիալիստական աշխատանքի հերոս (1969)։ 1927-ին ավարտել է Միջինասիական հա– մալսարանը։ P-ի աշխատանքները նվիր– ված են սպիտակուցների, հատկապես նուկլեինաթթուների կենսաքիմիային։ Р․ հաստատել է դեզօքսիռիբոնուկլեինաթըթ– վի (ԴՆԹ) և ռիբոնուկլեինաթթվի (ՌՆԹ) համատեղ տարածումը բույսերում, ԴՆԹ–ի առանձնահատկությունը բակտերիանե– րում։ Գրկ․ А․ Н․ Белозерский, М․, 1968 (биб– лиография) ․ԲԵԼՈՏԱՆԻՍ (MnebvtcmK) Նիկոս (1915–1952), հունական բանվորական շարժման գործիչ։ Հունաստանի կոմկուսի (ՀԿԿ) անդամ 1934-ից։ 1943–44-ին եղել է Հունաստանի ժողովրդա–ազատագրա– կան բանակի 3-րդ դիվիզիայի քաղ․ կոմի– սարը։ Քաղաքացիական պատերազմի տա– րիներին (1946–49) քաղ․ աշխատանք է տարել Հունաստանի դեմոկրատական բա– նակում։ 1950-ին ընտրվել է ՀԿԿ Կենտ– կոմի անդամ։ 1950-ի դեկտեմբերին ձեր– բակալվել է և 1952-ի մարտին ենթարկվել մահապատժի։

ԲԵԼՈՅԵ ԼԻՃԼ, ՌՍՖՍՀ Վոլոգդայի մար– զում։ 1964-ից մտնում է Շեքսնայի ջրամ– բարի կազմի մեջ, Վ․ Ի․ Լենինի անվ․ Վոլգա–Բալթյան ջրային ուղու մասն է։ Շրջանաձև է, երկարությունը՝ 46 կմ, առա– վելագույն լայնությունը՝ 33 կմ, խորությու– նը՝ 5–6 մ։ Լիճն են թափվում Կովժա (նա– վարկելի է), Կեմա, Մեգրա գետերը, ար– տահոսում է Շեքսնան։ Սառցակալվում է նոյեմբերին, սառցազերծվում ապրիլին։ Հարուստ է ձկներով։ Լճի հվ–արմ․ մասով անցնում է Րելոզերյան (67 կմ երկարու– թյամբ) շրջանցիկ ջրանցքը։

ԲԵԼՈՊՈԼՍԿԻ Արիստարխ Ապոլլոնո– վիչ [1(13)․ 7․ 1854, Մոսկվա – 16․ 5․ 1934, Պուլկովո], ռուս սովետական աստղագետ, ՄՍՀՄ ԳԱ ակադեմիկոս (1903)։ Ավարտել է Մոսկվայի համալսարանը (1877)։ 1888-ից աշխաս՚ւել է Պուլկովոյի աստղադիտարա– նում (1917–19-ին՝ դիրեկտոր)։ Լուսա– նկարել է 1884-ի գիսավորը, Լուսինն ու արևապսակը խավարումների պահերին։ Բացահայտեյ է, որ Ցուպիտերի պտտման պարբերությունը կախված է հասարակա– ծից մթնոլորտի տվյալ մասի ունեցած հեռավորությունից։ P․ առաջիններից էր, որ սպեկտրոգրաֆով ստացավ լուսատունե– րի սպեկտրները։ (Պուլկովոյի սպեկտրո– գրաֆներից մեկը կառուցվել է նրա ցուց– մունքով)։ Համապարփակ ուսումնասի– րություններ է կատարել լուսատուների տեսագծային արագությունների որոշման ուղղությամբ, որոշել է շուրջ 200 աստղերի տեսագծային արագությունները։ 1895-ին ցույց տվեց, որ Աատուրնի օղակները կազմված են մոլորակի շուրջը պտտվող բազմաթիվ փոքր մարմիններից։ P․ լա– բորատոր փորձերով ապացուցեց Դոպլերի սկզբունքի ճշտությունը, այն հետագայում կարևոր նշանակություն ունեցավ աստղե– րի սպեկտրների ուսումնասիրման համար։ Իր առաջարկությամբ պատրաստված գոր– ծիքով ստանալով Արեգակի սկավառակի տարբեր մասերի սպեկտրներԱ՝ P․ ուսում– նասիրեց Արեգակի առանցքային պտույտը (1923)։ Այնուհետև ցույց տվեց, որ այդ պտույտի արագությունը 1925–33-ին որոշ չափով փոփոխվել է, որը և հաստատվեց այլ աստղագետների դիտումներով։ P․, ուսումնասիրելով ցեֆեիդների տե– սագծային արագությունները, հայտնաբե– րեց նրանց պարբերական տատանումնե– րը։ Այդ փաստը հետագայում մեկնաբան– վեց որպես ցեֆեիդների բաբախումներ։ Նա զբաղվել է նոր աստղերի սպեկտրնե–