Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 2.djvu/377

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

վել է Բելպետկինո կազմակերպությունը, 1928-ին՝ «Սովետական Բելոռուս» կինոստուդիան (1939-ից աշխատել է Մինսկում), որը 1946-ից կոչվել է «Բելոռուսֆիլմ»։ 1925-ին սկսվել է վավերագրական ֆիլմերի արտադրությունը։ 1926-ին թողարկվել է «Անտառային եղելություն» (ռեժ․ Ցոլ․ Տարիչ) առաջին գեղարվեստական կինոնկարը։ Ստեղծված նշանավոր գեղարվեստական ֆիլմերից են՝ «Կաստուս–Կալինովսկի» (1928, ռեժ․ Վ․ Դարդին), «Առաջին դասակը» և «Երջանկություն որոնողները» (1933, 1936, Վ․ Կորշ– Սաբլին),«Պորուչիկ Կիժե» (1934, Ա․ Ֆայնցիմմեր), «Կրկնակի ծնվածը» (1935, է․ Արշանսկի), «Հուլիսի տասնմեկը» (1938, Ցոլ․ Տարիչ), ետպատերազմյաններից՝ «Կոնստանտին Զասլոնով» (1949, Վ․ Կորշ-Սաբլին U Ա․ Ֆայնցիմմեր), «Կարմիր տերևներ» (1958, Վ․ Կորշ–Սաբլին), «Մեր հարևանները» (1957, Ս․ Սպլոշնով), «ժամացույցը կանգնեց կեսգիշերին» (1959, Ն․ Ֆիգուրովսկի), «Աղջիկը փնտրում է հորը» (1959, Լ․ Դոլուբ), «Վարպետների քաղաքը» (1965, վ․ Բիչկով), «Գերեզմանոցի միջով» (1965, Վ․ Տուրով), «Մոսկվա–Ջենովա» (1964, ռեժ․ Ա․ Սպեշնև, Վ․ Կորշ–Սաբլինի ևՊ․ Արմանդի մասնակցությամբ), «Ալպիական բալլադ», «Ես Ֆրանցիսկ Ակորինան եմ» (1966, 1970, Բ․ Ստեպանով) ևն։ Բելոռուսական հայտնի կինոգործիչներ են՝ կինոռեժիսորներ Ցոլ․ Տարիչը, Վ․ Կորշ–Սաբլինը, է․ Արշանսկին, Լ․ Դոլուբը, Վ․ Տուրովը, Բ․ Ատեպանովը։ Պատկերազարդումը տես 320–321 էջերի միջև՝ աղյուսակ XX–XXI։ Գրկ․ Բաղդասարյան Ա․ Բ․, Դուլյան Ս․ Մ․, Բելոռուսական ՍՍՀ, Ե․, 1972։ География Белоруссии, Минск, 1965; Белоруссия, М․, 1967 (Серия «Советский Со– юз»); История Белорусской ССР, 2 изд․, т․ 1–2, Минск, 1961; Лочмель И․ Ф․, Очерк истории борьбы белорусского народа против польских панов, М․, 1940; Великая Октябрьская социалистическая революция в Белоруссии, Документы и материалы, т․ 1–2, Минск, 1957; Кравченко И․ С․, Залесский А․ И․, Белорусский народ в годы Великой Отечественной войны, Минск, 1959; Очерки истории Коммунистической партии Белоруссии, ч․ 1 (1883 – 1920), 2 изд․, ч․ 2 (1921 – 1966), Минск, 1967–68; Экономика Советской Белоруссии․ 1917 – 1967, Минск, 1967; Илюшин И․ М․, Умрейко С․ А․, Народное образование в Белорусской ССР, Минск, 1961; Академия наук Белорусской ССР, Очерк истории и деятельности, Минск, 1968; Ивашин В․, У истоков социалистич․ реализма, Минск, 1963; О р л о в а М․, Искусство Советской Белоруссии, М․, 1960; Нискевич И․, Нискевич С․, Очерки по истории советской белорусской музыкальной культуры, 2 изд․, Л․, 1969; Няфе д У․, Становление белорусского советского театра, Минск, 1965․ Ա․ Պեէորաշկևիչ, Հ․ խովրւսաովիչ, Ս․ Մեւքումյան

ԲԵԼՈՌՈՒՍԵՐԵՆ, բելոռուսների, Բելոռուսական ՍՍՀ–ի ազգային, պետական ու գրական լեզուն։ Պատկանում է հնդեվրուղական լեզվաընտանիքի սլավոնական ճյուղի արևելյան խմբին։ խոսվում է նաև ՌՍՖՍՀ–ում, Ուկրաինայում, Լատվիայում, Ղազախստանում և այլուր։ Խոսողների թիվը՝ շուրջ 7,3 մլն մարդ (1970)։ Հին գրական Բ․ կաօմավորվել է XV դ․ կեսին և մի շարք գործառնություններով գոյատևել մինչև XVII դ․։ Հետագայում արտամղվել է լեհերենի կողմից և գործածվել իբրև սոսկ բանավոր հաղորդակցման լեզու։ Բելոռուսիայի՝ Ռուսաստանին միացվելուց (1795) հետո բավարար հիմքեր են ստեղծվել նոր գրական Բ–ի համար, որը և ձևավորվել է XIX դ․ 1-ին կեսին՝ կենդանի ժողովրդախոսակցական լեզվի հիման վրա։ ժամանակակից Բ․ հնչյունական, քերականական և բառային իրողություններով նման լինելով ռուսերենին, միաժամանակ ունի մի շարք առանձնահատկություններ։ Բ–ում կան 6 ձայնավոր և 38 բաղաձայն։ Հնչյունական համակարգին բնորոշ են այասությունը, ձայասությունը, ցոյասությունը, առաջնային շարքի ձայնավորների մոտ բաղաձայնների քմայնացումը, խուլերից առաջ և բառավերջում ձայնեղների խլացումը, որոշ բաղաձայնների հերթագայությունը։ Բառապաշարի հիմքը կազմում են ընդհանուր սլավոնական ծագում ունեցող բառերը, բայց քիչ չեն նաև Բ–ի, իբրև ինքնուրույն լեզվի, սեփական բառակազմական միջոցներով ստեղծված և այլ լեզուներից (լեհերեն, գերմաներեն, լատվիերեն, թուրքերեն, լիտվերեն) փոխառված բառերը։ Այբուբենը ռուսագիր է։

Գրկ․ Ломтев Т․ П․, Грамматика белорусского языка, М․, 1956; Бирилло Н․ В․, Булахов М․ Г․, Суд ник М․ Р․, Белорусский язык, в кн․։ Языки народов СССР, т․ 1, М․, 1966․

Հ․ Պետրոսյան

ԲԵԼՈՌՈՒՍԻԱՅԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ․ Լենինի անվան, հիմնադրվել է Մի նսկում, 1921-ին։ 1969-70 ուս էոարում այնտեղ գործում էին ֆիզիկայի, մաթեմատիկայի, քիմիայի, կիրառական մաթեմատիկայի, աշխարհագրական, կենսաբանական, պատմության, իրավաբանական, բանասիրական և ժուռնալիստիկայի, արտասահմանյան քաղաքացիների նախապատրաստական, դասավանդողների կատարելագործման (2) ֆակուլտետներ, երեկոյան, հեռակա և նախապատրաստական բաժիններ, ասպիրանտուրա, 85 ամբիոն, հաշվողական կենտրոն, 10 գիտահետազոտական լաբորատորիա։ Բ․ հ․ ունի կենդանաբանական այգի, կենսաբանական կայան, ուսումնա՜փորձնական տնտեսություն, պատմության,կենդանաբանության,երկրաբանահանքաբանական թանգարաններ, գրադարան (ավելի քան 900 հզ․ կտոր գիրք)։ 1969-ից լույս է ընծայում «Վեստնիկ Բելոռուսսկոգո ունիվերսիտետա» («Բանբեր Բելոռուսիայի համալսարանի») 2 սերիայով։ 1969–70 ուս․ տարում համալսարանում սովորել է ավելի քան 16,4 հզ․ ուսանող։ ԲՄՍՀ–ի 30-ամյակի առթիվ (1949) Բ․ հ․ կոչվել է Վ․ Ի․ Լենինի անվամբ։ 1967-ին պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանով։

ԲԵԼՈՌՈՒՍՆԵՐ, ազգ, Բելոռուսական ՍՍՀ հիմնական բնակչությունը։ Ապրում են նաև ՌՍՖՍՀ արմ․ մարզերում, Լիտվական, Լատվիական, Ուկրաինական ՍՍՀ– ներում և Սիբիրում։ Պատկանում են արլ․ սլավոնների խմբին։ Ընդհանուր թիվը ՍՍՀՄ–ում՝ 9052 հզ․ (1970)։ ՍՍՀՄ–ից դուրս ապրում են Լեհաստանում և ամերիկյան երկրներում։ Լեզուն բելոռուսերեն է, պատկանում է արնելասլավոնական խմբին։ Հավատացյալ Բ․ մեծ մասամբ ուղղափառներ են։ Բ–ի էթնիկական հիմքը կազմել են հիմնականոււք արլ․ սլավոնական ցեղերը՝<դրեգովիչները, կրիվիչնհրը, ռադիմիչները և մասամբ՝ դրևելյանները, սեվերյաններն ու վոլինյաններր։ Բելոռուս ազգը ձևավորվել է Բելոռուսիայում՝ կապիտալիստական հարաբերությունների զարգացման հետևանքով (XIX դ․) մշակութատնտեսակւսն կապերը տարբեր մարզերի միջհ ամրապնովելու հետ մեկտեղ։ Որոշ հին ազգագրական հատկանիշներ պահպանվել են բնակարանների և հագուստի ձևերում, ընտանեկան սովորություններում։ Սովետական իշխանության տարիներին ազգային մշակույթը Բելոռուսիայում հասել է բարձր աստիճանի, զարգացել արվեստը, գրականությունը, երաժշտությունը։

ԲԵԼՈՎ Նիկոլայ Վասիլևիչ [ծն․ 2(14)․12․ 1891, ք․ Յանով, Լեհաստան], սովետական բյուրեղագետ։ ՍՍՀՄ ԴԱ ակադեմիկոս (1953-ից), սոցիալիստական աշխատանքի հերոս (1969)։ 1921-ին ավարտել է Պետրոգրաղի պոլիտեխնիկական ինստը։ Բ–ի աշխատությունները վերաբերում են ստրուկտուրային միներալոգիային, բյուրեղաքիմիային, երկրաքիմիային։ Բ․ 1957-ից Սովետական բյուրեղագետների ազգային կոմիտեի նախագահն է, 1966-ից՝ Բյուրեղագետների միջազգային միության պրեզիդենտ։ Արժանացել է ՍՍՀՄ պետա– կան (1952) և լենինյան (1974) մրցանակների, պարգևատրվել ՍՍՀՄ ԴԱ Լոմոնոսովի անվան ոսկե մեդալով (1966)։

ԲԵԼՈՎԵԺՅԱՆ ԹԱՎՈՒՏ, անտառային զանգված Լեհաստանի և ՍԼ1ՀՄ սահմանում, Նեման, Արևմտյան Բուգ ևՊրիպյատ գետերի ջոբաժանում։ Տարածությունը 1250 կմ2 է։ 1939-ից արգելավայր է։ Բ․ թ–ում նա 50 տեսակ կաթնասուն (զուբր, եղջերու, վարազ, այծյամ, կուղբ ևն), 200 տեսակից ավելի թռչուն։

ԲԵԼՈՎՈ, քաղաք ՌՍՖՍՀ Կեմերովոյի մարզում, Բաչատ գետի ափին։ Երկաթուղային կայարան է։ 110 հզ․ բն․ (1974)։ Ածխարդյունաբերության և գունավոր մետալուրգիայի կենտրոն է Կուզբասում։

ԲԵԼՈՈՒՍՈՎ Վլադիմիր Վլադիմիրովիչ [ծն․ 17(30)․ 10․ 1907, Մոսկվա], սովետական երկրաբան։ ՍՍՀՄ ԴԱ թղթանդամ (1953-ից)։ Հիմնական աշխատանքները