Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 2.djvu/378

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված է

նվիրված են տեկտոնիկային, աեկաոնաֆիզիկային և երկրաֆիզիկայի ընդհանուր հարցերին։ Մշակել է երկրակեղևի տատանողական շարժումների պատմության ուսումնասիրման նոր մեթոդներ, կիրառել Կովկասի և Արևելա Եվրոպական պլատֆորմի երկրաբանական պատմության հետազոտման մեջ, բացահայտել այդ շրջանների զարգացման բնորոշ գծերը։tP․ առանձնացրել է ծալքավորման մի քանի տիպեր և մշակել երկրակեղևի զարգացման կոնցեպցիա՝ հիմնված նրա ուղղաձիգ շարժումների առաջնայնության պատկերացումների վրա։ «Վերին մանթիայի նախագիծ» միջազգային կազմակերպության ստեղծման նախաձեռնողն ու նրա կոմիտեի նախագահն է (1960-ից)։

ԲԵԼՎԵԴԵՐ, ա ր և վ ն ա կ (<իտալ․ belvedere – գեղեցիկ տեսարան), շենքը պսակող աշտարակ, վերնաշենք կամ առանձին կառույց բարձրադիր վայրում, որտեղից դիտվում է գեղատեսիլ շրջակայքը։ Սովորաբար ունենում է բոլորաձև կամ բազմանիստ հատակագիծ և մեծ բացվածքներ։ Բ․ են անվանում նաև մի քանի հանրահռչակ կառույցներ։ Պապի ամառային նստավայրը Վաաիկանում (XV–XVI դդ․, անտիկ քանդակի հարսաագույն հավաքածուով՝ Բելվեդերյան Ապոլլոն, Լաոկոոն, Անտինոուս ևն), Պրագայի (1536–60, ճարտ․ Զ․ Սպացիո և ուր․), Վիեննայի (1714–24, ճարտ․ Լ․ Հիլդեբրանդ), Վարշավայի (1818–22, ճարտ․ Ցա․ Կուբիցկի) պալատները։

ԲԵԼՏ, Մեծ Բ և լ տ, Փոքր Բել տ, նեղուցներ, որոնք Բալթիկ ծովը կապում են Կատեգատ նեղուցին։ Մեծ Բ․ գտնվում է Լոլան, Զելանդիա, Լան գելան և Ֆյուն կղզիների միջև։ Երկարությունը մոտ 120կմ է, ամենանեղ հատվածը՝ 11 ^г/, խորությունը՝ մինչև 58 մ։ Երկաթուղային լաստով Նյուբորդը (Ֆյուն կղզի) կապված է Կորսյորի (Զելանդիա կղզի) հետ։ Փոքր Բ․ ընկած է Ֆյուն, էրյո, Ալս կղզիների և Ցուտլանդական թերակղզու միջև։ Երկարությունը մոտ 130 կմ է, ամենանեղ հատվածը՝ 0,6 կմ, խորությունը՝ հվում 25– 35 մ, հս–ում՝ 10–15 մ՝․ Կառուցված է երկաթուղային կամուրջ, որով անցնում է Համբուրգ–Կոպենհագեն–Ստոկհոլմ միջազգային մայրուղին։

ԲԵԼՏՐԱՄԻ (Beltrami) էուջենիո (16․ 11․ 1835, Կրեմոն – 18․ 2․ 1900, Հռոմ), իտալացի մաթեմատիկոս։ 1862-ից Բոլոնիայի, իսկ 1873-ից Հոոմի համալսարանների պրոֆեսոր, 1873-ից՝ Հռոմի դեի Լինչեի (Hei Lincei) Ազգային ակադեմիայի անդամ, իսկ 1898-ից՝ պրեզիդենտ։ Բ–ի հիմնական աշխատանքները վերաբերում են դիֆերենցիալ երկրաչափությանը և դիֆերենցիալ քառակուսային ձևերի ինվարիանտների տեսությանը։

ԲԵԼՑԻ, քաղաք Մոլդավական ՍՍՀ–ում, Ռեուա գետի ափին։ Երկաթուղային և խճուղային հանգույց է։ 115 հզ․ բն․ (1974)։

ԲԵԼՈՒ, գյուղ Արևմտյան Հայաստանի Վասպուրականի Ռշտունիք գավառում, Ընձաքիսար լեռան հարավային լանջին։ Գյուղի անունը ենթադրաբար կապվում է բաբելաասուրական Բել աստծո գերեզմանի այնտեղ գտնվելու ավանդությանը։ XX դ․ սկզբին ուներ 100 տուն հայ բնակիչ։ Զբաղվում էին երկրագործությամբ, անասնապահությամբ և արհեստներով։ Բ․ ուներ երկու քարաշեն եկեղեցի, վարժարան։ Բնակիչները տեղահանվել են առաջին համաշխարհային պատերազմի տարիներին։ Նրանց մի մասը զոհվել է, փրկվածները գաղթել և բնակություն են հաստատել Արևելյան Հայաստանում։

ԲԵԼՈՒԲԵԿՏԱՆ Վաղարշակ Արշակի [6(19)․ 9․ 1906, գ․ Գեաաշեն (այժմ՝ Ադըրբեջանական ՍՍՀ Իոսնլարի շրջանի գ․ Չայքենդ) – 8․ 12․ 1965, Երևան], հայ սովետական ճարտարապետ։ ՀՍՍՀ վաստ․ շինարար (1960)։ ՍՄԿԿ անդամ 1938-ից։ 1937-ին ավարտել է Երևանի պոլիտեխնի– կական ինստ–ը։ 1935-ից որպես նախագըծող աշխատել է Երևանի քաղսովետի ճարտ․ արվեստանոցում։ 1955–59-ին եղել է Հայաստանի ճարտարապետների միության պատասխանատու քարտուղար։ 1955–65-ին գլխավորել է Հայպետնախագիծ ինստ–ի ճարտ․ արվեստանոցներից մեկը։ Բ–ի նախագծերով Երևանում և Կիրովականում կառուցվել են բնակելի տներ, դպրոցներ և այլ շենքեր։ Լ․ Բաբայահ Վ․ Բելուբեկյան, Կ․ Վարդանյան․ Երևանի պետական կրկեսի շենքը (վերակազմել են 1950-ական թթ․)

ԲԵԼՈՒՒ՚Ա, Ալթայի Կատուն լեռնաշղթայի ամենաբարձր գագաթը։ Երկգագաթ է՝ Արևմտյան Բ․ (4440 մ) և Արևելյան Բ․ (4506 է/)։Կազմվածէ գրանիտներից, գնեյսներից և մետամորֆային թերթաքարերից։ Լանջերին տարածված են 70 կմ2 ընդհանուր տարածությամբ սառցադաշտեր (Մենսու, Կատունի, Բերելի, Ակեմի ևն)։ ԲԵԼՈՒ–ՀՈՐԻ&ՈՆՏԻ (Belo Horizonte), քաղաք Բրազիլիայի հարավ–արևելքում, Մինաս ժերաիս նահանգի վարչական կենտրոնը։ 1167 hq․ բն․(1968)։ Երկաթուղային հանգույց, լեռնարդյունաբերական կենտրոն։ Ունի սև մետալուրգիայի, պոլիգրաֆ, տեքստիլ, սննդի արդյունաբերություն, համալսարան։ Հիմնադրվել է 1895-ին։

ԲԵԼՈՒՋՆԵՐ (ինքնանվանումը՝ բ ա լ ու չ, բ ա լ ո չ), ժողովուրդ։ Բնակեցնում են Պակիստանի մի մասը (Բելուջըստանը, Սինդ նահանգի արմ․ և Փենջաբ նահանգի հվարմ․ գավառները)։ Ապրում են նաև Հնդկաստանում, Իրանում, Աֆ–ղան սա անում և ՍՍՀՄ–ում (Թուրքմ․ ն Տաջիկ․ ՍՍՀ–ներ)։ Ընդհանուր թիվը՝ մոտ 2 մլն (1967)։ Բ․ սունի մահմեդականներ են, լեզուն բելուջերենն է (բալոչի), պատկանում է հնդեվրոպական ընտանիքի իրանական լեզուների հսարմ․ լեզվախմբին։ Զբաղվում են քոչվոր անասնապահությամբ և երկրագործությամբ։ Առաջին անգամ հիշատակվում են արաբ աշխարհագիրների մոտ, IX– X դդ․, երբ բնակվում էին Կրմանում (Իրանի հվ–արլ․) և Սեիստանում։

ԲԵԼՖԱՍՏ (Belfast), քաղաք–կոմսություն Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ թագավորությունում։ Հյուսիսային Իռլանդիայի քաղաքական և տընտեսական կենտրոնը։ Տարածությունը 73 կմ2 է, 390,7 հզ․ բն․ (1968)։ Նավահանգիստ է Հյուսիսային նեղուցի ափին։ Ունի նավաշինական, ավիացիոն, էլեկտրատեխ– նիկական, մեքենաշինական, ծխախոտի, կարի, սննդի արդյունաբերության ձեռնարկություններ, օդանավակայան, համալսարան (1845-ից), պատկերասրահ։ Հիմնադրվել է XII դ․ վերջին։

ԲԵԽ, բնակավայր Հայկական ՍԱՀ Ղափանի շրջանում, Խաւստուփ լեռան հյուսիսային լանջին։ Գյուղը եղել է Մելիք–Փարսադանյանների նստավայրը։ 1726-ին Բ․ գրավել են օսմանյան թուրքերը, բայց Դավիթ Բեկը մեկ շաբաթ հետո վերագրավել է այն։ Գյուղում պահպանվել է եկեղեցին (Ս․ Գևորգ)։ 1963-ից մտնում է Ղափան քաղաքի շրջագծի մեջ։

ԲԵԽԵՐ (Becher) Յոհաննես Ռոբերտ (22․ 5․ 1891, Մյունխեն 11․ 10․ 1958, Բեռլին), գերմանացի գրող, արվեստաբան, պետական գործիչ։ Առաջին գործը Հ․ Կլայստի հիշատակին նվիրված հիմնն է (1911)։ էքսպրեսիոնիզմի ազդեցությունն են կրում Բ–ի վաղ շրջանի ստեղծագործությունները՝ «Մի գարնան ողորմածությունը» (1913) ժողովածուն, «Անկում և հանդիսավորություն» (1914) գիրքը։ 1917-ին ընդունվել է Անկախ ս–դ․ կուսակցության, 1918-ին՝ «Սպարտակ» միության, ապա՝ գերմ․ կոմունիստական կուսակցության շարքերը։ Ջերմորեն ողջունել է Հոկտեմբերյան մեծ հեղափոխությունը։ Գերմանիայում ծավալվող հեղափոխական շարժման տարիներին լույս են տեսել «Բոլորին» (1919), «Հավիտենական ըմբոստացման մեջ» (1920), «Հանուն աստծո» (1921) ժո– ղովածուները։ «Լենինի դագաղի մոտ» (1924) պոեմը, «Դիակը գահի վրա» (1925) ժողովածուն, «Լյուիզիտ կամ միակ արդարացի պատերազմը» (1926) վեպռեպորտաժը մեծ աղմուկ առաջացրին Դերմանիայում։ Բ–ի դեմ սկսվեց դատական հետապնդում։ Նրան մեղադրում էին պետական դավաճանության մեջ։ Ի պաշտպանություն Բ–ի ծավալվեց միջազգային