Վահան Թեքեյան վարժարանը Ռաուշե թաղամասի բնակելի նոր շենքերը Ռաուշե թաղամասը «Մեդիթերանե» հյուրանոցը Տայերը Բեյրութում։ P-ի հայ համայն– քը կազմավորվել է XIX դ․ վերջերին և աստիճանաբար ստվարացել ու բազմա– մարդ է դարձել 1915– 16-ին (Թուրքիայի ներքին զավաոներից), 1922-ին (Կիլի– կիայից) U 1939-ին (Ալեքսանդրետի սան– ջակից) բռնի տեղահանված և արտաքս– ված հայերի այնտեղ բնակվելու հետևան– քով։ P-ում բնակվում է շՆւրջ 180 հզ․ հայ (1973), հիմնականում՝ արհեստավորներ (կոշկակարներ, դերձակներ, ոսկերիչ– ներ ևն), բանվորներ և մանր առևտրական– ներ, կան խոշոր առևտրականներ, ձեռ– նարկատեր արդյունաբերողներ, մեծ թվով մտավորականներ (գրողներ, նկարիչներ, երաժիշտներ, ուսուցիչներ, բժիշկներ, ճարտարապետներ ևն)։ P-ի առաջին հայկ․ եկեղեցին՝ Ս․Նշանը, սկսել է գործել XIX^ 2-րդ կեսին, իսկ առաջին հայկ․ դպրոցը՝ 1902-ին։ Այժմ (1973) P-ում գործում են 50-ից ավելի վեցամյա, թերի միջնակարգ և միջնակարգ հայկ․ դպրոցներ (Սուրեն Խանամիրյան քոլեջ՝ նախկին Ս․ Նշան վարժարան, Տայ Ավետարանական կեդ– րոնական բարձրագույն վարժարան, Ս․ Գրիգոր Լուսավորիչ ճեմարան, Վիեննա– կան Մխիթարյան երկրորդական վարժա– րան, Սահակյան լիսե, Ն․ Փալանջյան ճեմարան, ՀԲԸ Միության Դարուհի Հա– կոբյան վարժարան, ՀԲԸ Միության Հովա– կիմյան–Մանուկյան վարժարան, Նոր Բարձրագույն վարժարան ևն), բարձրա– գույնի մակարդակի մեկ ուսումնական հաստատություն՝ Հայկազյան քոլեջը, որ– տեղ հայերից բացի կրթություն են ստա– նում արաբ և այլազգի երիտասարդներ։ Հայագիտական ամբիոններ ունեն Հայ– կազյան քոլեջը, P-ի ամերիկյան–ֆրանս․ համալսարանները։ P-ում առաջին հայե– րեն թերթի հրապարակումից (1921) մին– չև 1973-ը լույս է տեսել շուրջ 150 անուն պարբերական։ Այժմ հրատարակվում է ավելի քան 20 անուն պարբերական։ Քա– ղաքի շուրջ 20 հայկ․ տպարաններում տպագրվում են հայերեն պարբերական– ներ, դպրոցական դասագրքեր, գեղար– վեստական, գիտական և այլ գրականու– թյուն։ Գործում են 100-ից ավելի հայկ․ մշակութային («Թեքեյան», «Նոր սերունդ», «Լիբանանահայ գրական շրջանակ», «Հա– մազգային» ևն), երիտասարդական–մար– զական («Հայ մարմնամարզական միու– թյուն», «Արարատ», «Հայ երիտասարդաց ընկերակցություն», «Հայ մարմնամարզա– կան ընդհանուր միություն» ևն), բարեգոր– ծական (ՀԲԸՄ Բեյրութի մասնաճյուղը հիմնվել է 1910-ին), հայրենակցական միություններ, քաղ․, կրոնական, կրթա– կան և այլ կազմակերպություններ, ինչպես նաև թատերախմբեր («Վահրամ Փափազ– յան», «Գասպար Իփեկյան», «Վարդան Աճեմյան», «Թատրոն–67» ևն) ու երգչա– խմբեր («Գարուն», «Կոմիտաս»)։ Բեյրու– թահայ համայնքը սերտորեն կապված է Սովետական Հայաստանի հետ։ Արմեն– պրեսը 1967-ից ուղղակի հեռատիպային կապ ունի P-ի հետ։ Գործում է Երևան– Բեյրութ օդային գիծ։ (Տես նաև Լիբանան, Հայերը Լիբանանում մասը)։ Ս․ Նադրյան
ԲԵՆԱՐԴՈՍ Նիկոլայ Նիկոլաևիչ [26․ 6 (8․ 7)․ 1842, գ․ Բենարդոսովկա, Խեր– սոնի նահանգ– 8(21)․ 9․ 1905, Կիևի նահանգ, ք․ Ֆաստով], ռուս գյուտարար։ Սովորել է Կիևի համալսարանում, Մոսկ– վայի՝ Պետրովսկու երկրագործական և անտառային ակադեմիայում։ 1882-ին մշա– կել է մետաղների աղեղային էլեկտրաե– ռակցման եղանակը։ Այս և այլ բնագավառ– ներում (գյուղատնտեսություն, տրանս– պորտ) կատարած ավելի քան 100 գյուտե– րի համար արտոնագրեր է ստացել Ռու– սաստանում և արտասահմանում։ Գրկ․ [Никитин В․ П․], Николай Ни– колаевич Бенардос․ 1842–1945, в кн․։ Люди русской науки, М․, 1965․
ԲԵՆԱՐԵՍ, Р ա ն ա ր ա ս, քաղաք Հնդկաստանում, տես Վարանասի։
ԲԵՆԳԱՋԻ, Լիբիայի մայրաքաղաքներից մեկը (մյուսը Տրիպոլին է), Միջերկրական ծովի Սիդրա ծոցի ափին։ 280 հզ․ բն․ (1971)։ Երկրի երկրորդ (Տրիպոլիից հետո) նավահանգիստն է (կաշվի հումքի, բրդի արտահանում) և առևտրա–արդ․ կենտրո– նը։ ունի ցեմենտի և ասֆալտի գործարան– ներ, ձիթապտղի յուղի, մրգահյութի, պա– հածոների արտադրություն, միջազգային օդանավակայան։ Հիմնադրվել է մ․ թ․ ա․ V դ․ որպես հին հունական գաղութ։ Ըստ ավանդության, անվանումն ստացել է մահ– մեդական սուրբ Բեն Գազիի անունից։
ԲԵՆԳԱԼԱԿԱՆ ԳՐԱԿԱՆ ՌԻ–ԹՅՈՒՆ, բենգալ ժողովրդի գրականությունը։ Բեն– գալերեն ամենահին գրավոր հուշարձանն ընդունված է համարել X–XII դդ․ կազմ– ված «Չորջափոդ» ծիսական հիմների ժո– ղովածուն։ XVI– XVII դդ․, կապված բհաք– թի կրոնական շարժման հետ, Բ․ գ․ ծաղ– կում է ապրել։ Հատկապես ճանաչված էր Լոչոն Դաշի «Չոյթոնմոնգոլ» («Երգ ի փառս Չոյթոնի») ժող․ էպիկական պատումների ավանդույթներով գրված պոեմը։tXVtդ․ երևան է գալիս էպիկական պոեմի (մոն– գոլկաբբո) ժանրը, որով ստեղծվել են Բիփրոդաշի (XV դ․), Բոնդիդաշ Չոքրոբոր– թիի (XVI դ․), Կհեմանոնդոյի (XVII դ․) պոեմները։ XVII դ․ Դոուոլթ Ղազին և Սա– յեդ Ադաոլը հինդուիս րական և մահմեդա– կան մշակումների միաձուլումով դրել են նոր գրականության հիմքը, որը ֆեոդա– լական պալատական միջավայրում կորցը– րել է իր ժող․ բնույթը։ XIX դ․ հանդես են եկել փիլիսոփա գրողներ Ռամոհան Ռայը (1774–1833), Իշշորչոնդրո Բիդդաշագորը (1820–91) և ուրիշներ, որոնց շնորհիվ Բ․ գ–յան մեջ մուտք է գործել վեպը, պատ– մըվածքը, դրաման։ XIX դ․ 2-րդ կեսին տարածում է գտել պատմա–հայրենասիրա– կան և սոցիալական թեմատիկան։ Բ․ գ–յան մեծագույն ներկայացուցիչն է Ռաբինդ– րանաթ Թագորը (1861 – 1941), որը մեծ ազդեցություն է գործել ոչ միայն ժամանա– կակիցների, այլև հետագա գրողների վրա։ Շորոտչոնդրո Չոտտոպադհայի (1876–1938) անվան հետ է կապվել քննա– դատական ռեալիզմի զարգացումը Բ․ գ–յան մեջ։ 40–60-ական թթ․ սոցիալական հարցերն ու նոր Հնդկաստանի համար պայքարը իրենց արտացոլումը գտան ար– ձակագիրներ Տարաշոնկոր Բոնդոպադհա– յի (1898), Աբուլ Ֆազլի (1903) և այլոց ստեղծագործություններում։ Գրկ․ Рай Н․, Бенгальская поэзия XIX– XX вв․, М․, 1963; Товстых И․ А․, Бен– гальская литература, М․, 1965․ Լ․ Շեխոյան
ԲԵՆԳԱԼԱՑԻՆԵՐ, ազգ, Բանգլադեշի (Բանգլադեշի ժողովրդական Հանրապե– տություն) հիմնական բնակչությունը (մոտ 70 մլն, 1971)* Ապրում են նաև Հնդկաս– տանում (44 մլն, 1971)։ Բնակվում են