Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 2.djvu/410

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

( Լ) կորի հեա հատվելիս կառաջացնի M2Q, QMi, M2P U PMi հատվածները (տես գծ․ )։ Հարաբերությունն այդ հատվածների ւք(ւշե ունի 1 տեսքը։ Այդ դեպքում ասում են, որ Mi, M2, Р և Q կետերը Լ ուղղի վրա ունեն ներդաշնակ դասավորություն։

ԲԵՎԵՌԱՏԻՆ ԱՂՎԵՍ (Alopex lagopus), շների ընտանիքի գիշատիչ կենդանի։ Մարմնի երկարությունը՝ մոտ 70 սմ, պոչինը՝ 35 սմ։ Մորթին խիտ է, թավշյա, ձմոանը՝ սպիտակ, երկար, ամռանը՝ գորշ մոխրագույն, կարճ։ Տարածված է Եվրոպայի, Ասիայի, Հս․ Ամերիկայի տունդրաներում և անտառատունդրաներում, Հյուսիսային սառուցյալ օվկիանոսի և Բերինգի ծովի կղզիներում։ Սնվում է կրծողներով, թռչուններով, ձկներով, լեշերով, զանազան անողնաշարավոր կենդանիներով, հատապտուղներով, ջրիմուռներով։ Հղիությունը 52–53 օր է, ունենում է 4–12 ձագ։ Բևեռային աղվես Մորթին արժեքավոր է։ ԱՍՀՄ–ում բազմացնում են գազանաբուծական տնտեսություններում։

ԲԵՎԵՌԱՏԻՆ ԱՍՏՂ ( Փոքր արշի), երկրորդ աստղային մեծության աստղ։ Երկնոլորտի հյուսիսային բևեռին մոտ գտնվելու հետևանքով (շուրջ 1° անկյունային հեռավորության վրա, որտեղից և անվանումը) հարմար է կողմնորոշման և տեղի աշխարհագրական լայնության որոշման համար, որը մոտավորապես հավասար է հորիզոնից Բ․ ա–ի անկյունային հեռավորությանը։

ԲԵՎԵՌԱՏԻՆ ԿՈՈՐԴԻՆԱՏՆԵՐ, տես Կոորդինատներ։

ԲԵՎԵՌԱՏԻՆ ՇՐՋԱԳԾԵՐ, հասարակածից 66°33՝ հյուսիս և հարավ գտնվող զուգահեռականներ։ Հս․ կիսագնդում ձմեռային արևադարձի օրը (դեկտ․ 21-ին կամ 22-ին) Բ․ շ–ից հս․ արևը չի ծագում, իսկ ամառային արևադարձի օրը (հունիսի 21-ին կամ 22-ին) մայր չի մտնում։ Նույնպիսի երևույթ, ամիսների հակառակ հաջորդականությամբ, դիտվում է Հվ․ կիսագնդում։ Բ․ շ․ համարվում են ցուրտ և բարեխառն կչիմայական գոտիների սահմաններ։

ԲԵՎԵՌԱՏԻՆ ՇՐՋԱՆՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԻՐԱՎԱԿԱՆ ՌԵԺԻՄ, Արկտիկայի ու Անտարկտիդայի միջազգային իրավական ռեժիմ, որով բևեռային շրջանները բաժանված են առափնյա գոտիների՝ յուրաքանչյուր պետության ցամաքային սահմաններից մինչև բևեռ ձգվող համապատասխան սեկտորներով։ Արկտիկայում նման գոտիներ ունեն ՍՍՀՄ, ԱՄՆ, Կանադան, Նորվեգիան և Դանիան։ Այդ ռեժիմը կարգավորվում է միջպետական համաձայնագրով։ Անտարկտիդան չի կազմում որևէ առանձին պետության տարածություն։ Նրա ստատուսը կարգավորվում է Վաշինգտոնի 1959-ի դեկտ․ 1-ի պայմանագրով, որին մասնակցում են Արգենտինան, Ավստրալիան, Բելգիան, Չիլին, Հարավ–Աֆրիկյան Հանրապետությունը, ՍՍՀՄ, Անգլիան և ԱՄՆ։ Ըստ այդ պայմանագրի, Անտարկտիդան պետք է օգտագործվի բացառապես խաղաղ նպատակներով։ Արգելվում են, մասնավորապես, ռազմ, բնույթի ամեն կարգի միջոցառումներ՝ ռազմ, բազաների և ամրությունների կառուցում, զորախաղեր, զանազան զինատեսակների փորձարկումներ։

ԲԵՎԵՌԱՅՆԱՏՎԱԾ ԿԱՊ, քիմիական կապի տեսակ։

ԲԵՎԵՌԱՅՆ ՈՒԹՅՈՒՆ կենսաբանության մեջ, բջիջների, հյուսվածքների և կենդանական օրգանիզմների մորֆոլոգիորեն վերին (ապիկալ) և ստորին (բազալ) հատվածների կառուցվածքային, ֆիզիկաքիմիական, ֆիզիոլոգիական հատկությունների բնորոշ տարբերություն։ Բ․ տերմինն առաջարկել է Օլմենը 1861-ին։ Բ–յան պատճառներն են․ արտաքին միջավայրի գործոնների (լույս, ջերմություն, խոնավություն, երկրագնդի ձգողական ուժ) անհավասարաչափ ազդեցությունը, բույսերի ներքին միջավայրի պայմանների ոչ միատեսակությունը, ինչպես նաև բջիջների սպիտակուցների մոլեկուլների Բ․։ Բ․ ավելի լավ է արտահայտված բարձրակարգ բույսերում, որոնց հիմնական առանցքի ստորին ծայրում արմատն է, վերինում՝ ընձյուղը։ Բ․ դիտվում է նաև տերևների կազմության մեջ, որոնց հիմնային բևեռը Բևեռայնության երեվույթը բույսերում ա․ խոնավ պայմաններում պահված ցողունի հատվածը ուղիղ դիրքով, p․ նույն պայմաններում պահված, գլուխն Ի Վայր շուռ տըված ցողունի հատվածը։ ներկայացված է կոթունով, վերինը՝ թիթեղիկով։ Բջջի Բ․ հնարավոր է դիտել նրանց բաժանման պրոցեսում։ Բ․ կարելի է բացահայտել հետևյալ փորձով, ուռենու ճյուղը կտրել և տեղադրեւ խոնավ պայմաններում, ճյուղերի մի մասը թողնել բնականոն պայմաններում, ուղիղ դիրքով, մյուսը շուռ տալ գլուխն ի վայր։ Անկախ դիրքորոշումից, կտրոնի մորֆոլոգիորեն ստորին ծայրում առաջանում են արմատներ, վերևում՝ ցողուն (տես նկ․)։ Բ–յամբ օժտված են նաև կտրոնների շատ փոքր հատվածները, ուստի պատվաստի ժամանակ, որպես կանոն, պատվաստակալն իր հիմնային մասով պետք է դրվի պատվաստացուի վրա։ Բ․ արհեստականորեն կարելի է փոփոխել՝ օրգանիզմի վրա ազդելով մեխանիկական, քիմ․ և կենսաբանական գործոններով։ ԲԵՎԵՌԱՅՆ ՈՒԹՅՈՒՆ մոլեկուլի, էլեկտրական լիցքերի անհավասար բաշխվածությունը մոլեկուլում, որի պատճառով նրա մի մասում գերակշռում է դրական, մյուսում՝ բացասական լիցքը։ Մոլեկուլի Բ․ պայմանավորված է նրա մեջ մտնող ատոմների էլեկտրոնային կառուցվածքով, դասավորությամբ, քիմ․ կապերի բնույթով։ Մոլեկուլի Բ–ից են կախված նյութի շատ հատկություններ, հալման և եռման ջերմաստիճաններն ու նրանց տեսակարար ջերմությունները, դիէլեկտրիկ թա փանցելիությունը, բեկման ցուցիչը ևն Մոլեկուլի Բ․ պայմանավորում է նյութի պինդ և հեղուկ վիճակների կառուցվածքը, նաև նրա լուծելու ու լուծվելու հատկությունները (լուծիչի և լուծվող նյութի մոլեկուլների փոխազդեցությունը կախված է նրանց Բ–ներից)։ Մոլեկուլների Բ․ պետք է տարբերել առանձին կապերի Բ–ից։ Երկատոմ մոլեկուլների համար այդ հասկացությունները համընկնում են։ Բազմատոմ մոլեկուլը կարող է ամբողջապես բևեռացված չլինել, եթե նրա մեջ մտնող առանձին կապերի դիպոչային մոմենտները չեզոքացնում են իրար։

ԲԵՎԵՌԱՏՄԱՆ ՀԱՐԹՈՒԹՅԱՆ ՊՏՏՈՒՄ, տես Բևեռացման հարթություն։

ԲԵՎԵՌԱՑՄԱՆ ՀԱՐԹՈՒԹՅՈՒՆ, էլեկտրամագնիսական ալիքի էլեկտրական վեկտորի տատանման հարթություն։ Համասեռ, իզոտրոպ և օպտիկապես ոչ ակտիվ միջավայրերում հարթ–բևեռացած լույսի տարածման ժամանակ Բ․ հ․ ուղղությունը չի վւոփոխում, իսկ երկբեկող միջավայրում, ուր առաջանում են տարբեր բեկման ցուցիչներով աջ և ձախ շրջանային բևեռացման ճառագայթներ, Բ․ հ․ պտտվում է։ Բ․ հ–յան պտույտ է նկատվում մագնիսական դաշտում տեղավորված բնական օպտիկական ակտիվություն չունեցող նյութերում հարթ–բևեռացած լույսի տարածման դեպքում (բացառությամբ այն դեպքի, երբ լույսի տարածման ուղղությունն ուղղահայաց է արտաքին մագնիսական դաշտի ուղղությանը), ինչպես նաև՝ որոշ բյուրեղների (քվարց, ծծմբային սնդիկ), միատարր հեղուկների (սկիպիդար, նիկոտին), լուծույթների (շաքարի ջրային լուծույթ, կամֆորայի լուծույթը բենզոլում) և գոլորշիների միջով հարթ–բևեռացած լույս անցնելիս։ Բ․ հ–յան պտտման երևույթից են օգտվում մի շարք օպտիկական գորիծքներում