ԲԵՐԴԱԳՐԱԿ, գավառակ Մեծ Հայքի Տայք նահանգի Ասեաց փոր գավառում, Խոաորջուր և Պարխար գավառակների միջև։ Անունը կազմված է բերդ և ագարակ բառերից։ Սկզբում պարզապես կոչվել է ագարակ, իսկ հետագայում (հավանաբար XVII դ–ից)՝ բ․։ բ․ գավառակի գյուղերն էին՝ Կուտրաշենը, Ծետկունցը, Քարեկամուրջը, Վերին և Ստորին Մոխուրկուտները, Աալորջուրը, Հունկամեգը, Արսիսը, Օշնախը, Չորկանցը են։ Վաղ միջնադարում (IVVIII դդ․) Բ․ Մամիկոնյանների կալվածքն էր, X դ․ 2-րդ կեսին վրաց Բագրատունիների քաղաքական տիրապետության ժամանակ (տես Տայքի կյուրապաղատություն) տեղական հայ բնակչության որոշ մասը դարձավ քաղկեդոնական։ XVII դ․ կեսին երկաբնակները ընդունեցին իսլամը։ բ-ի հայկ․ եկեղեցական համայնքը գոյատևեց մինչև XVIII դ․ վերջը։ Նրա կենտրոն Ս․ Աստվածածին եկեղեցում գրվել են կրոնական–ծիսական ձեռագիր գրքեր (շարակնոցներ, ավետարաններ ևն)։ Տեղական կառավարումը իրականացնում էին հայ կիսանկախ իշխանները։ բ․ գյուղատնտ․ շրշան էր․ հիմնական ճյուղերն էին այգեգործությունը (խաղողի, պտղատու այգիների, ձիթապտղի մշակում) և անասնապահությունը։ XVIII դ․ վերջին Բ-ի հայ բնակչությունը բռնի կերպով մահմեդականացվեց, բայց նոր կրոնը հիմնականում կրում էր ծիսական բնույթ։ Հետագայում P-ի վարչական կենտրոնը տեղափոխվեց Կիսկիմ գյուղը, որի անունով կոչվեց նաև ամբողջ գավառակը։ Գրկ․ Ինճիճյան Ղ․, Աշխարհագրութիւն չորից մաս անց աշխարհի, մաս 1, Ասիա, Վնտ․, 1806, էշ 132–33։ Տաշյան Հ․, Տայք, դրացիք և Ւաւոորջուր, «ՀԱ», 1973, Na 1–3։ Koch К․, Wanderungen im Oriente wahrend der Jahre 1843–44։ II Reise im Pon- tischen Gebirge und Tiirkisch Armenien, Weimar, 1846․
ԲԵՐԴԱԿ, գյուղ Արևմտյան Հայաստանի Վանի գավառում։ Անունն առաջացել է մոտակա բլրի անունից, որի վրա եղել է հինավուրց բերդ։ XX դ․ սկզբին ուներ 60 տուն հայ բնակիչ, որոնք զբաղվում էին երկրագործությամբ, անասնապահությամբ և արհեստներով։ Գյուղն ուներ եկեղեցի (Ա․ Հովհաննես)։ բ-ի մոտ էր Ս․ Աստվածածին վանքը։ Բնակիչները տեղահանվել են առաջին համաշխարհային պատերազմի տարիներին։ Նրանց մի մասը զոհվել է, փրկվածները գաղթել և բնակություն են հաստատել Արևելյան Հայաստանում։
ԲԵՐԴԱԿ, գյուղ Արևմտյան Հայաստանի Տարոն գավառում, Մշո դաշտում։ XX դ․ սկզբին ուներ 150 տուն հայ բնակիչ։ Զբաղվում էին երկրագործությամբ, անասնապահությամբ և արհեստներով։ Գյուղն ուներ վարժարան։ Բնակիչները տեղահանվել են առաջին համաշխարհային պատերազմի տարիներին։ Նրանց մի մասը զոհվել է, փրկվածները տարագրվել են օտար երկրներ։
ԲԵՐԴԱԿ, գյուղ Արևմտյան Հայաստանի Չարսանճագի գավառում, Արածանիի աջ ափին, 1օարբերդից 16 կմ հս․։ Գավառի մեծ գյուղերից էրէ XX դ․ սկզբին ուներ 350 տուն, որից 50-ը՝ հայ։ Բնակիչներն զբաղվում էին երկրագործությամբ և այգեգործությամբ։ բ․ ուներ չորս եկեղեցի (Ա․ Թորոս, Ս․ Աստվածածին, Ա․ Շմավոն, Քառասուն Մանկունք) և վարժարան։ բ-ի հայերի մեծ մասը զոհ է գնացել 1915-ի Մեծ եղեռնին, փրկվածները տարագրվել են օտար երկրներ։
Գրկ․ Երևանյան Գ․ Ս․, Պատմություն Չարսանճագի հայոց, Բեյրութ, 1956, էջ 179-82։
ԲԵՐԴԱԿՈՒՐ, Բերդակ, Բերդաքար, ավան Արցախ նահանգի Մեծ Առանք գավառում։ Տեղադրվում է Խաչենի Վարնկաթաղ (այժմ՝ Լեռնային Ղարաբաղի ԻՄ Մարտակերտի շրջանի Լյուլասազ) գյուղի մոտ՝ Թարթառ գետի աջ ափին։ Բ․ եղել է Աղվանից կաթողիկոսների ամառանոցը։ Հովհաննես P կաթողիկոսը (799–824) Աղվանից կաթողիկոսության գահանիստը Պարտավից փոխադրել է Բ․, որտեղ այն մնացել է մինչև XI դ․ վերջը։ բ․ այժմ ավերակ է։
Գրկ․ Կիրակոս Գանձակեցի, Պատմություն Հայոց, Ե․, 1961։ Մովսես Կաղանկատվացի, Պատմություն Աղվանից աշխարհի, Ե․, 1969։ բարխուդարյան Մ․, Արցախ, Բաքու, 1895։ Բ․ Ուչուբաբյան
ԲԵՐԴԱՁՈՐ, Բերձռր, գավառ Մեծ Հայքի Արցախ նահանգում։ Ընդգրկում էր Աղավնո գետի ձախ ափից մինչև Արաքս գետը։ Նրա մեջ էին մտնում Քիրս լեռն իր հվ–արմ․ փեշերով և Դիզափայտ լեռան լանջերը։ Բ–ի անունից է նաև Քիրսի արմ․ փեշին այժմ էլ պահպանվող Բերդաձոր (Կալադարասի) գյուղի անունը։ Ուշ միջնադարում Բ․ բաժանված էր Վարանդայի և Դիզակի մելիքությունների միջև։ Գրկ․ Բարխուդարյան Մ․, Արցախ, Բաքու, 1895։ Բ․ Ուչուբաբյան
ԲԵՐԴԱՂ, գյուղ Արևմտյան Հայաստանի Վասպուրականի Արճեշ գավառում։ XX դ․ սկզբին ուներ 25 տուն հայ բնակիչ, որոնք զբաղվում էին երկրագործությամբ և անասնապահությամբ։ Գյուղն ուներ եկեղեցի (Ս․ Աստվածածին)։ Բնակիչները տեղահանվել են առաջին համաշխարհային պատերազմի տարիներին։ Նրանց մի մասը զոհվել է, փրկվածները գաղթել և բնակություն են հաստատել Արևելյան Հայաստանում։
ԲԵՐԴԱՎԱՆ, բերդերի, ամրոցների և քաղաքների շրջակայքում գտնվող բնակավայր։ Բ–ի բնակիչները հարձակումների ժամանակ պատսպարվում էին բերդի ներսում։ Դրանց մի մասը միջնադարում դարձան արհեստագործության և առևտրի կենտրոններ։ բ-ի մասին տվյալներ կան հայկական սկզբնաղբյուրներում․ Եղիշե պատմիչը, խոսելով 449-ի անցքերի մասին, գրում է, որ հայ զորայինները հարձակվեցին Հայաստանում պարսից զորքի հենակետերի՝ բերդերի, քաղաքների [Արտաշատ, Դառնի, Անի (Կամախ), Արտագերս ևն] վրա, գրավեցին դրանք՝ «իրենց ավանների» հետ։ Գրկ․ Եղիշե, Վարդանի և հայոց պատերազմի մասին, Ե․, 1971։ Մ․ Հարությունյան
ԲԵՐԴԱՏԵՐ ՊԱՐՈՆ, այսպես են կոչվել Կիլիկիայի հայկական պետության խոշոր ֆեոդալ իշխանները XI–XIV դարերում։ Բ․ պ–ները կազմել են պետության իշխող դասակարգի՝ ազնվականության վերնախավը։ Բ․ պ–ների թիվը հասել է մոտ 80-ի։ Յուրաքանչյուրն ունեցել է իր կալվածքը, բերդը և զորքը։ Նրանցից շատերը եղել են այն գավառի կամ շրջանի տերն ու կառավարիչը, որտեղ գտնվել է նրանց ընդարձակ կալվածքը։ բ․ պ–ների դասը բաժանվել է երկու մասի։ Այն Բ․ պ․, որն իր կալվածքի և բերդի ժառանգական տերն էր, կոչվել է հայրենատեր բ․ պ․, այն Բ․ պ․, որն իր կալվածքն ու բերդը ստացել է թագավորից, պայմանական տիրակալության կարգով՝ ոչ հայրենատեր Բ․ պ․։ Նրանք կախման մեջ էին թագավորից և պարտավոր էին նրա կանչին ներկայանալ իրենց զինված ջոկատներով, հավաքել հարկերը և մուծել գանձարան, մասնակցել արքունական դիվանի նիստերին։ Ոչ հայրենատեր Բ․ պ–ների վասալական կախումը թագավորից ավելի մեծ էր։ Թագավորն իր ցանկությամբ կարող էր նրանցից վերցնել կալվածքն ու բերդը իսկ հայրենատեր Բ․ պ–ներից՝ ոչ։ Նրանց կալվածքն ու բերդը կարող էր բռնագրավել միայն դիվանի համաձայնությամբ և վճռով։ Ս․ Պողոսյան
ԲԵՐԴԱՑ ՓՈՐ, գավառ Մեծ Հայքի Տայք նահանգում։ Տարածվում էր միջնադարյան Բանակ (այժմ՝ Փենեք) ավանի շրջանում։ Գավառում հայտնի էր Բանակ զվարթնոցատիպ եկեղեցին։ ԲԵՐԴԱՔԱՂԱՔ, պարիսպներով, բուրգերով և աշտարակներով ամրացված միջին մեծության քաղաքներ հին և միջին դարերում։ Բ–ները կառուցվել են մի քանի բլուրների տարածքում, ամրացվել և պարըսպապատվել։ Նրանց միջև ընկած տարածությունը բնակեցվել է։ Բնակչությունն զբաղվել է երկրագործությամբ և արհեստներով։
ԲԵՐԴԻ ԴՊՐՈՑ, հիմնադրվել է 1871-ին, Բերդ (այժմ՝ ՀՍՍՀ Շամշադինի շրջկենտրոն) գյուղում, ծխական քահանա Մովսես Տեր–Անանյանցի նախաձեռնությամբ, 30 աշակերտով։ 1892-ին ունեցել է 3 դասարան, 50 աշակերտ։ 1916-ին դարձել է եռամյա, 1925-ին՝ յոթնամյա, 1933-ից՝ միջնակարգ։ 1971–72 ուս․՝ տարում Բ․ դ․ ուներ 35 դասարան, 1110 աշակերտ, 52 ուսուցիչ։ Երեքուկես տասնամյակում միջնակարգ դպրոցը տվել է 1762 շրջանավարտ, որոնցից 246-ը հետագայում դարձել է մանկավարժ, 35-ը՝ բժիշկ, 52-ը՝ գյուղատնտես, 36-ը՝ անասնաբույծ–անասնաբույժ, տասնյակ պատմաբան, բանասեր և այլ մասնագետներ։
ԲԵՐԴԻԵՏՔ, Բերդ, Բերդին, գյուղ Պարսկաստանում, Ատրպատականի Ղարադաղ գավառում։ XIX դ․ վերջին ուներ 26 տուն հայ բնակիչ, որոնք զբաղվում էին երկրագործությամբ և անասնապահությամբ։ ԲԵՐԴԿՈՒՆՔ, քաղաք Մեծ Հայքի Այունիքի նահանգի Դեղարքունիք գավառում։ Տեղադրված էր Աևանա լճի հս–արմ․ ափին, այժմյան Սևան քաղաքից հվ–արլ․, Աղկալայի տեղում, ուր պահպանվում են հին քաղաքի ավերակները։ Բ․ Դվինից հեռու էր մոտ 115 կմ։ Արաբական տիրապետության շրջանում կարևորագույն հանգույց էր Դվին–Բերդկունք–Պարտավ տարանցիկ մայրուղու վրա։ Ավերվել է թաթարմոնղոլների արշավանքներից՝ XIII –XIV դարերում։