Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 2.djvu/434

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

հ–ի ֆունկցիան կատարում են բուժող բժիշկները՝ բաժնի վարիչի կամ գլխավոր բժշկի հետ միասին։ Տես նաև Բժշկա–աշխաաանքային փորձագիտական հանձնաժողով։ Մ․ Դաչչաքյան

ԲԺՇԿԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԱԴՐՈՒԹՅՈՒՆ, գիտության ճյուղ, որն զբաղվում է բնակչության առողջական վիճակի, առանձին հիվանդությունների ծագման ու տարածման բնական և սոցիալ–տնտ․ գործոնների դերի պարզաբանմամբ, ուսումնասիրում է բնակչության կյանքի ե․ աշխատանքային պայմանների ազդեցությունը մարդու առողջական վիճակի և առանձին հիվանդությունների առաջացման ու տարածման վրա։ Բ․ ա․ ուսումնասիրում է հիվանդությունների արեալները (նոզոարեալներ), մշակում բժշկա–աշխարհագրական քարտեզների կազմման սկզբունքները։ Բնության վերափոխման պլանները նախագծելիս այն հնարավորություն է տալիս կանխատեսելու իրացվող նոր համալիրների ազդեցությունը բնակչության առողջական վիճակի և հիվանդությունների տարածման օրինաչափությունների վրա։ Ա․ Բաղդասարյան

ԲԺՇԿԱԿԱՆ ԲՅՈՒԼԵՏԵՆ, գիտա՜հանրամատչելի բժշկական կիսամսյա թերթ։ Լույս է տեսնում 1958-ից, Երևանում։ Հրատարակում է Երևանի Սանիտարական լուսավորության տունը։ խմբագիրներ՝ Ն․ Ավագյան (1958–74), Վ․ Ցականյան (1975-ից)։ Տպագրում է հանրամատչելի զրույցներ մարդու օրգանիզմի կառուցվածքի, գործունեության, անձնական հիգիենայի կանոնների, նորածինների խնամքի, հղի կանանց կյանքի ռեժիմի, ինչպես նաև վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների առաջացման, ախտորոշման, կանխարգելման և բուժման միջոցների մասին։ Լուսաբանվում են ժամանակակից բժշկագիտության, դեղագործության նորությունները։

ԲԺՇԿԱԿԱՆ ԳԱՂՏՆԻՔ, բժշկի և բուժանձնակազմի պարտականությունը՝ անձնական (ինտիմ) կյանքի հետ կապված հիվանդություններով (կանացի հիվանդություններ, հոգեկան խանգարումներ, զարգացման որոշ արատներ ևն) տառապող հիվանդի մասին առանց նրա համաձայնության տեղեկություններ չտարածելը։ Բ․ գ․ պահելու պարտականությունը կորցնում է իր ուժը, եթե այն հակադրվում է հասարակության շահերին։ Բժիշկը պարտավոր է համապատասխան բուժհիմնարկություն հայտնել գրանցման ենթակա վարակիչ և պարազիտային հիվանդությունների մասին, ներգրավել հարկադրական բուժման, օրենքով նախատեսված դեպքերում հիվանդի մասին տեղեկություններ տալ դատա՜քննչական օրգաններին։

ԲԺՇԿԱԿԱՆ ԴԻՏԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՏՈՒ, բժշկագիտական եռամսյա հանդես։ ՀՍՍՀ առողջապահության մինիստրության բժըշկական գիտական խորհրդի օրգան։ Լույս է տեսել 1965–69-ին, Երևանում։ Խմբագիր՝ Ա․ Մեհրաբյան։ Հանդեսն ընդհանրացրել է բժշկական գիտական մտքի և տեխնիկայի նվաճումները, նպաստել դրանց ներդրմանը գործնական կյանքում։ Տպագրել է համառոտ ծանոթագրություններ Հայաստանի, ՍՍՀՄ–ի և արտասահմանի բժշկական հրատարակություններում զետեղված առանձին մասնագիտություններին վերաբերող հոդվածների, գիտահետազոտական աշխատանքների մասին։

ԲԺՇԿԱԿԱՆ ԷԹԻԿԱ, բժշկական բարոյականության սկզբունքներ, ընդգրկում է նաև բժշկական պարտք հասկացությունը՝ դեոնտոչոգիան։

ԲԺՇԿԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ, տարեգիրք․ Հրատարակություն ՀՍԽՀ Առողջապահության ժողկոմատի։ Լույս է տեսել 1926– 1927-ին, Երևանում։ Խմբագիր՝ Մ․ Լազարյան։ «Բ․ հ․» Հայաստանի շրջաններում աշխատող բժիշկներին ծանոթացնում էր բժշկագիտության նվաճումներին։ Հանդեսը ուշադրություն է նվիրել մայրության և նորածինների խնամքի հարցերին, լուսաբանել առողջապահական գործի ընթացքը գավառում, հրատարակել վիճակագրական աղյուսակներ և տվյալներ, անդրադարձել բժշկական մարզանքին, կենցաղային և սոցիալական բժշկությանը։ Հրատարակել է ռեֆերատներ, ռուս, և օտար մամուլից արտատպել մասնագիտական հոդվածներ։ Տպագրել է նաև Առժողկոմատի որոշումները, հրահանգներ, կանոնադրություններ, հայտարարություններ։ Թղթակցել են Հ․ Քեչեկը, Ա․ Արզումանյանը, Ա․ Արեշյանը, Ք․ Փիրումյանը և ուրիշներ։

ԲԺՇԿԱԿԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ, ամբողջ բնակչության կամ նրա առանձին խմբերի (ապահովագրվածներ, երեխաներ, դեռահասներ, ֆիզկուլտուրայով և սպորտով պարապողներ) առողջության վիճակը հսկող համակարգ։ Բ․ հ–յան սկզբունքը հիվանդությունների կանխարգելումն է, իսկ կենսագործման հիմնական ձևը՝ դիսպանսերացումը՝․ ՍՍՀՄ Կենտգործկոմի 1930-ի ապրիլի 3-ի որոշմամբ պետական առողջապահական մարմինների վրա է դրվում ֆիզկուլտուրայի միջոցառումների հսկողությունը։ Բ․ հ–յան խնդիրներն են՝ ֆիզիկական դաստիարակության գիտական հիմունքների մշակումը, ֆիզկուլտուրայով և սպորտով պարապողների մըշտական, պարտադիր բժշկական հսկողությունը, ֆիզկուլտուրայի և սպորտի ճիշտ և արդյունավետ օգտագործումը, բնակչության վրա ֆիզիկական ծանրաբեռնվածության ներգործության ուսումնասիրությունը, վատառողջ մարդկանց՝ ֆիզկուլտուրայով և սպորտով պարապելու օգտակարության աստիճանի որոշումը, սպորտային վնասվածքների կանխման միջոցառումների մշակումը, սպորտային կառույցների նախնական և ընթացիկ սանիտարա–հիգիենային հսկողությունը։ Բ․ հ․ տարվում է բուժկանխարգելիչ հիմնարկների, բուժական ֆիզկուլտուրայի դիսպանսերների, Բ․ հ–յան կաբինետների, նախադպրոցական հիմնարկների, դըպրոցների, բուհերի, կամավոր մարզական ընկերությունների, մանկական մարզական դպրոցների միջոցով։ ՀՍՍՀ–ում Բ․ հ–յան կենտրոններն են՝ Երևանի բժշկական, ֆիզիկական կուլտուրայի, Բժիշկների կատարելագործման ինստ–ների բժըշկական հսկողության և բուժական ֆիզկուլտուրայի ամբիոնները, ֆիզիկական կուլտուրայի ինստ–ի պրոբլեմային լաբորատորիայի Բ․ հ–յան բաժինը, բուժական ֆիզկուլտուրայի հանրապետական դիսպանսերը, մանկական բուժական ֆիզկուլտուրայի հանրապետական դիսպանսերը, Լենինականի, Կիրովականի և Դիլիջանի դիսպանսերները։ Գ․ Մինասյան

ԲԺՇԿԱԿԱՆ ՏԵՂԱՄԱՍ, տերիտորիա որոշակի թվով բնակչությամբ, որին սպասարկում են տեղամասային բժիշկները։ Գոյություն ունեն քաղաքային, գյուղական և ցեխային Բ․ տ՜եր։ Քաղաքային Բ․ տ․ սպասարկում է միջին թվով 4000 բնակչի, գյուղականը՝ 5000–7000, իսկ ցեխայինը, արդյունաբերական արտադրության բնույթից և պրոֆեսիոնալ վտանգից կախված, տատանվում է 500–2000-ի սահմանում։ Բ․ տ–ի առաջատար դերը բժիշկ–թերապևտինն է, որը բնակչությանն սպասարկում է տանը և պոլիկլինիկայում, հետեվում հիվանդների բուժմանը մինչև ապաքինվելը, որոշում ժամանակավոր անաշխատունակությունը, ուղարկում բժշկախորհրդակցական և բժշկաաշխատանքային փորձագիտական հանձնաժողովների կամ մասնագետ–բժիշկների քննությանը, իսկ անհրաժեշտության դեպքում հիվանդներին հոսպիտալացնում կամ վերցնում դիսպանսերային հսկողության, կատարում սանիտարա–լուսավորչական աշխատանք, ապահովում սպասարկվող տեղամասի բնակիչների կանխարգելիչ պատվաստումները, ժամանակին հայտնաբերում սուր վարակիչ ախտերով հիվանդներին և կազմակերպում նրանց մեկուսացումը։ Տեղամասային բժիշկը պետք է ծանոթ լինի իր տեղամասի բնակչությանը, հիվանդների աշխատանքի և կենցաղի պայմաններին։ Բ․ տ–ում բժիշկների հետ աշխատում են և բուժքույրեր (տես Բժշկասանիտարական մաս)։ Մ․ Դաչչաքյան

ԲԺՇԿԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՐԱՆՆԵՐ, բժշկական միջնակարգ մասնագիտական հաս– տատություններ․ պատրաստում են բժըշ– կական միջին կրթությամբ կադրեր՝ բու– ժակներ, բուժքույրեր, լաբորանտներ, մանկաբարձներ, դեղագործներ, ատամ– նաբույժներ, ատամնատեխնիկներ։ Բ․ ու․ են ընդունվում 14–30 տարեկան 8–10-րդ դասարանի կրթությամբ երկսեռ քաղաքա– ցիներ։ Ուսման տևողությունը 3–4 տարի է (ըստ մասնագիտության)։ Ուսումնական ծրագիրը կազմված է հանրակրթական առարկաներից (լեզուներ, մաթեմատիկա, ֆիզիկա, քիմիա) և մասնագիտական առարկաներից (անատոմիա, ախտաբանություն, ներքին հիվանդություններ, Երևանի բժշկական ուսումնարանը