Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 2.djvu/435

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

րաբուժություն, մանկաբարձություն, ման– կաբուժություն են)։ ՀՍՍՀ–ում գործում են վեց P․ ու․՝ Երևանում (հիմնադրվել է 1921-ին), Լենինականում (1940), Ղափա– նում (1959), Դիլիջանում (1961), Վար– դենիսում (1963), Կիրովականում (1970)։ Երևանի բժշկական ուսումնարանում դասավանդել են անվանի բժիշկ–գիտնա– կաններ Գ․ Արեշյանը, Ա․ Մնջոյանը, Ս․ Միրզոյանը, Ի․ Դևորգյանը, Ս․ Շարի– մանյանը, Վ․ Սարուխանյանը և ուրիշներ։ Մ․ Մաթևոսյան

ԲԺՇԿԱ–ՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ՄԱՍ, արդյու– նաբերական ձեռնարկությանը կից առող– ջապահական հիմնարկ, որը սպասար– կում է ձեռնարկության աշխատողնե– րին, երբեմն՝ նաև շրջակա բնակչությանը։ Նրա կազմի մեջ մտնում են 4 հիվանդանո– ցը, պոլիկլինիկան, արտադրամասային բուժկայանները, հանգստյան տները, պոո– ֆիլակտորիումները, մանկապարտեզ–ման– կամսուրները։ Այն բուժկանխարգելիչ օգ– նություն է ցույց տալիս բանվորներին և ծառայողներին, հսկում ձեռնարկության սանիտարական վիճակին, իրագործում հիվանդությունների և արտադրական վնասվածքների նվազեցման ու կանխար– գելման միջոցառումներ։ Բուժման կարիք ունեցող աշխատողներին ուղարկում է հանգստյան տներ, առողջարաններ, նշա– նակում բուժական սնունդ (դիետա), հետե– վում աշխատող պատանիների և աղ– ջիկների ֆիզիկական զարգացմանը։ Ձեռ– նարկությունում բժշկա՜սանիտարական սպասարկումը կատարվում է արտադրա– մասային սկզբունքով, բժիշկները արտա– դըրամասերում կազմակերպում են սա– նիտարա–լուսավորչական աշխատանք, բանվորներին պարբերաբար ենթարկում բուժհսկողության, ապահովում հիվանդ բանվորների դիսպանսերացումը։ Հ․ Դևորգյան

ԲԺՇԿՅԱՆ Հայկ Դիմիտրիի (1887– 1938), տես Գայ։

ԲԺՇԿՅԱՆ Մինաս (15․ 10․ 1777, Տրա– պիզոն – 26․ 11․ 1851, Վենետիկ), հայ բանասեր, մանկավարժ, պատմաբան, ազ– գագրագետ, երաժշտագետ, Վենետիկի Մխիթարյան միաբանության անդամ։ Ուսուցիչ է եղել տեղի, ապա՝ Ղարա–Սուի (կամ՝ Ղարասուբազար, այժմ՝ Բելոգորսկ) Մխիթարյան միաբանության դպրոցներում, 1814-ին տեղափոխվել է Կ․ Պոլիս, ծավա– լել թատերական գործունեություն։ Գրել է «ճեմարան գիտելեաց» (1815), «Պատ– մութիւն Պոնտոսի, որ է Սեաւ ծով» (1819), «Քերականութիւն ռուսերէն–հայերէն» (1828) աշխատությունները։ «ճանապար– հորդութիւն ի Լեհաստան» (1830) ուղե– գրության մեջ ի մի է բերել պատմիչների թողած տեղեկությունները Անի քաղաքի և դեպի Լեհաստան (1062-ին և 1239-ին) տեղի ունեցած գաղթերի մասին, օգտա– գործել Անիի և Շիրակի մի շարք պատմա– կան հուշարձանների արձանագրություն– ները, հնագիտական, ազգագրական տե– ղեկություններ է հաղորդել XIX դ․ Լեհաս– տանի, Ռումինիայի, Բուլղարիայի և Ուկ– րաինայի հայաբնակ վայրերի, հայերի կենցաղի, ազգային սովորույթների, դա– տավարության, եկեղեցական բարքերի, վանքերի և այլ հուշարձանների մասին։ Մինաս Բժշկյան Բ–ի գիտական հետաքրքրությունների շրջանակներում են եղել նաև ազգային երգարվեստի, միջնադարյան խազագրե– րի և հայկ․ ձայնագրության նոր համակար– գի խնդիրները։ Լինելով երաժշտագետ Հ․ Լիմոնճյանի ժամանակակիցը՝ Բ․ տե– ղեկություններ է արձանագրել նրա կյան– քի և գործունեության մասին, նրա խոր– հըրդով և օգնությամբ նոթեր շարադրել հայ երաժշտության վերաբերյալ։ Ունի երաժշտագիտական անտիպ մի աշխատու– թյուն՝ «Երաժշտութիւն, որ է համառօտ տեղեկութիւն երաժշտական սկզբանց և ելևէջութեանց եղանակաց և նշանազրաց խազից» (1815)։ Գրկ․ Հ յ ու ր մ յ ու զ յ ա ն է․, Տիրացու Համբարձում, «Բազմավեպ», 1873, էջ 52–54։ "տիսարլյան Ա․, Պատմություն հայ ձայ– նագրության, ԿՊ, 1914, էջ 8։ Տ ա J ա ն Ղ․, ՞<այ արդի ձայնագրությունը և Մինաս Բժըշ– կյան, «Գեղունի», 1927, էջ 60։ Հով ա– կ ի մ յ ա ն (Արշակունի), Պատմություն Հայկական Պոնտոսի, Բեյրութ, 1967։ Ա․ Օհանյան, Ն․ Թահւէիզյան ԲԻ–* (լատ․ bis – կրկնակի), բարդ բառի մաս, որ ցույց է տալիս երկու առար– կաների կամ հատկանիշների գոյությունը (օրինակ, բիւցչան, բիմետաչիզմ)։

ԲԻԱԹԼՈՆ (բի․․․, հուն․ ctOXov – մրցու– թյուն, մարտ), ժամանակակից ձմեռային երկմարտ՝ դահուկավազք և հրացանա– յին հրաձգություն։ Անցնելով 20 կմ՝ մար– զիկը կատարում է 5-ական կրակոց 4 հրա– ձգային կետերում, երկուսը՝ 30 սմ տրա– մագծով թիրախին (կանգնած), երկուսը՝ 15 սմ (պառկած)։ Թիրախի հեռավորու– թյունը՝ 150 մ։ Երիտասարդների համար դահուկավազքը 15 կմ է, 3 հրաձգային կետով, պատանիներինը՝ 10 կմ, 2 հրա– ձգային կետով։ Մրցումներն անց են կացվում անհատական և էստաֆետային (մեծահասակները՝ 4x1,5 կմ, երիտա– սարդները՝ 3X7,5 կմ և պատանիները՝ 3X5 կմ, 2 հրաձգային կետերով)։ Աշխար– հի առաջին առաջնությունն անց է կացվել 1958-ին, 1960-ից մտցվել է օլիմպիական խաղերի ծրագրի մեջ։ Սովետական մար– զիկները եղել են աշխարհի (1959, 1967, 1969) և օլիմպիական խաղերի (1968, 1972) չեմպիոններ։ ՀՍՍՀ–ում Բ․ սկիզբ է առել 1962-ին, զբաղվում են «Սպարտակ» և «Բուրեվեստնիկ» ԿՍ ընկերությունների և ֆիզիկական կուլտուրայի ինստ–ի սպոր– տային ակումբի մարզիկները։ Ա․ Չատին յան

ԲԻԱՅՆԻԼԻ․ (Kur Biaiftili), Ուրարտու պետության կենտրոնական (հավանաբար արքայապատկան) տիրույթի անվանումը ուրարտական սեպաձև արձանագրու– թյուններում։

ԲԻԲԻԵՆԱ [Դալլի Բիբիենա (Galli Bi- biena)], իտալացի բեմանկարիչների և ճարտարապետների ընտանիք։ Ֆեր– դինանդո Բ․ (1657–1743) բարոկկո ոճի թատերական դեկորների նշանավոր վարպետ էր։ Մոտ 28 տարի եղել է Պարմի պալատական թատրոնի նկարիչ։ Խախտե– լով Վերածննդի թատերական ձևավորման համաչափության սկզբունքները՝ գեղա– նկարչության միջոցներով ստեղծել է տա– րածականության պատ՛րանք։ Կառուցել է Մանտուայի թագավորական թատրոնը (1735)։ Գրել է աշխատություններ ճարտա– րապետության, բեմանկարչության և հե– ռանկարի մասին։ Եղբայրը՝ Ֆ ր ա ն– չ և ս կ ո Բ․ (1659–1739), որպես բեմա– նկարիչ աշխատել է Մանտուայում, Զենո– վայում, Նեապոլում։ Կառուցել է թատ– րոններ Վիեննայում, Նանսիում, Վերո– նայում («Թեատրո ֆիլհարմոնիկա», 1729)։ ԲԻԲԻ–ԻԱՆԸՄ, ճարտարապետական հուշարձան՝ մզկիթ Սամարղանդում։ Կա– ռուցվել է 1399–1404-ին, Լենկթեմուրի՝ Հնդկաստան կատարած արշավանքից հե– տո։ Ուղղանկյուն հատակագծով (83 մճ X 62 մ) բակի 2 հակադիր կողմերին են շքամուտքը և մզկիթի գլխավոր կառույցը, իսկ մյուս կողմերին դեմ հանդիման՝ 2 փոքր կառույցները։ Շինությունները պա– րագծով իրար են միացնում քանդակա– զարդ, մարմարյա և ավազաքարե սյունե– րով (300-ից ավելի) բազմագմբեթ սրահնե– րը։ Համակառույցի 4 անկյունները ամ– րացված են մինարեներով։ Կառույցի հար– դարանքը՝ փիրուզյա և կապույտ մայոլի– կա, խճանկար, կապտաոսկեգույն ման– վածո զարդանախշեր, մարմարյա ագուց– վածքներ։ Այժմ կիսավեր է։ Սամարղանդ․ Բիբի–խանըմ մըզ– կիթի (1399-1404) շքամուտքը ԲԻ–ԲԻ–ՍԻ (British Broadcasting Cor– poration, ВВС), Բրիտանական ռադիո– հաղորդումների կորպորացիա։ Հիմնա– դրվել է 1927-ին։ Գտնվում է կառավարու– թյան իրավասության տակ և ունի Մեծ Բրիտանիայի տերիտորիայում ռադիոհա– ղորդումներ վարելու մենաշնորհ։ Հաղոր– դումները վարում է 38 լեզուներով (1970)։ ՍՍՀՄ և սոցիալիստական մյուս երկրների համար նախատեսված ծրագրերը թշնա– մական են։

ԲԻԲԼԻՈԳՐԱՖԻԱ, տես Մատենագիտու– թյուն ։ԲԻԲԼՈՍ, հնագույն քաղաք և նավահան– գիստ Փյունիկիայում, Միջերկրական ծո– վի ափին, այժմյան Զիբեյլ գյուղի տեղում (Լիբանան)։ Մ․ թ․ ա․ V հազարամյակում