Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 2.djvu/441

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

մանակ նրանք նորից դիմեցին ինքնապաշտպանության։ Նրանց մի մասը զոհվեց, փրկվածները գաղթեցին օտար երկըրներ։ Հետագայում շուրջ 100 տարագիր վերադարձավ և բնակություն հաստատեց P-ում։ Այդտեղ է ծնվել բանաստեղծ Մ․ Մեծարենցը։

Բինոմ (բի․․․ և լատ․ nomen – անուն բառից), տես Երկանդամ։

Բիշա (Bichat) Մարի Ֆրանսուա Քսավիե (14․ 11․ 1771, Թուարեթ – 22․ 7․ 1802, Փարիզ), ֆրանսիացի բժիշկ, անատոմ, հյուսվածաբան, ֆիզիոլոգ։ Սովորել է Մոնպելեում, Լիոնում և Փարիզում։ 1799-ից մինչև կյանքի վերջը որպես բժիշկ աշխատել է Փարիզում։ P․ տվել է հյուսվածքների գիտական դասակարգումը, որոնք, ըստ հեղինակի, միավորվելով համակարգերում (մկանային, ոսկրային) առաջացնում են օրգաններ։ Բժշկության մեջ առաջինն է սահմանել «հյուսվածք», «համակարգ» տերմինները։ Բ․ իդեալիստ էր, ընդունում էր «կենսական ուժերի» առկայությունը և անճանաչելիությունը։ P-ի անունով է կոչվում 1882-ին հիմնադրված Փարիզի Նեյ բուլվարի վրա գտնվող հիվանդանոցը։

Բիշոֆ (Bischoff) Ֆերդինանդ [24․ 4․ 1826, Օլոմոուց (այժմ՝ Չեխոսլովակիայում) – 16․ 8․ 1915, Դրաց, Ավստրիա], իրավունքի ավստրիացի պատմաբան։ Սովորել է Օլոմոուցի համալսարանում։ 1855–65-ին՝ Լվովի համալսարանի գերմանական իրավունքի պրոֆեսոր, 1865–1896-ին՝ գերմանական և ավստրիական իրավունքի պրոֆեսոր Դրացի համալսարանում, Ավստրիայի ԴԱ թղթանդամ։ Հետազոտությունները վերաբերում են միջնադարյան Ավստրիայի քաղաքային իրավունքին, ինչպես և Արևմտյան Ուկրաինայում գործող հայկական իրավունքին։ Հրատարակել է Լվովի 1519-ի հայկական դատաստանագրքի քննական բնագիրը («Հայերի հին իրավունքը Լվովում», 1862), ինչպես նաև 1377-1736-ի Լվովի հայկ․ գաղութի4 պատմության վերաբերյալ 69 փաստաթուղթ («Հրովարտակներ Լվովի հայերի պատմության», 1865)։

Բիո (Biot) ժան Բատիսթ (21․4․ 1774, Փարիզ – 3․ 2․ 1862, Փարիզ), ֆրանսիացի ֆիզիկոս, աստղագետ և գեոդեզիստ։ Փարիզի ԴԱ անդամ (1803)։ Քոլեժ դը Ֆրանսի (1800) և Փարիզի համալսարանի (1809) պրոֆեսոր։ Ավարտել է Փարիզի պոլիտեխնիկական դպրոցը։ Աշխատանքները վերաբերում են լույսի բևեռացմանը, էլեկտրական հոսանքի ստեղծած մագնիսական դաշտին և ձայնագիտությանը։ Հետազոտել է լույսի բևեռացման հարթության պտույտը բյուրեղներում, օրգանական նյութերում և հայտնագործել գծային բևեռացման լույսի բևեռացման հարթության պտտման օրենքը (տես Բիոյի օրենք)։ Ֆ․ Սավարի հետ P․ չափել է ուղիղ լարով անցնող էլեկտրական հոսանքի ստեղծած մագնիսական դաշտի լարվածությունը (տես Բիո–Սավարի օրենք)։ Զբաղվել է գիտության պատմությամբ։ Փորձարարական և մաթեմատիկական ֆիզիկայի հայտնի դասընթացի հեղինակն է (1816)։

Բիո․․․ (<հուն․ P՝ log – կյանք), բարդ բառերի մաս, որը նշանակում է կապ կյանքի, կենսական պրոցեսների հետ (օրինակ, բիուցսիա, բիոցենոզ)։

Բիոգեն Խթանիչներ, տես Կենսածին խթանիչներ։

Բիոգենեզ (բիո․․․ և հուն, veveau; – ծագում), տեսություններ, որոնք ժխտում են Երկրի վրա կյանքի ծագումը որպես անկենդան մատերիայից կենդանի էակների առաջացման արդյունք (տես Աբիոգենեզ)։ P-ի պատկերացման հիմքն են՝ կենդանիի հակադրությունը անկենդանին և կյանքի հավիտենականության գաղափարը։ P-ի կողմնակիցները ենթադրում էին, որ կենդանի էակների սաղմերը Երկիր են բերվել ուրիշ, ավելի հին երկնային մարմիններից (տես Պանսս/երմիա)։ Այդ տեսությունը պաշտպանում էին գերմանացի քիմիկոս Չու․ Լիբիխը, ֆիզիկոս–ֆիզիոլոգ Հելմհոլցը և ուրիշներ։ P-ի հեղինակները գտնում էին, որ տեսականորեն հնարավոր է սաղմի տեղափոխումը այլ մոլորակներից, քանի որ թթվածնի բացակայության և տիեզերական տարածության ցածր ջերմաստիճանի պայմաններում սաղմերը կարող էին գտնվել անաբիոզի վիճակում։ Սակայն ժամանակակից գիտությունը պարզել է վերը նըշվածի անհնարինությունը, քանի որ տիեզերական ճառագայթները մահացու ազդեցություն են ունենում բակտերիաների նույնիսկ ամենադիմացկուն սպորների վրա։ t P-ի տեսությունը քննադատել է Ֆ․ էնգելսն իր «Բնության դիալեկտիկա» գրքում։

Բիոգենետիկական օրենք, կենդանի բնության օրինաչափություն, ձևակերպել է գերմանացի գիտնական է․ Հեկկեչը (1866)։ Բ․ о-ի էությունն այն է, որ օրգանիզմի անհատական զարգացումը՝ օնտոգենեզը, տեսակի էվոլյուցիայի՝ ֆիչոգենեզի, փուլերի արագ և համառոտ կրկնությունն (ռևկապիտուլյացիա) է։ Այդ կրկնության մասին վկայող փաստերը (օրինակ, ցամաքային ողնաշարավորների սաղմի խռիկային ճեղքերի փակումը) հայտնի են եղել մինչև Չ․ Դարվինի էվոլյուցիոն տեսությունը։ Սակայն միայն Դարվինը դրան տվեց հետևողական բնապատմական բացատրություն և հաստատեց, որ սաղմն իր զարգացման փուլերում վերարտադրում է հեռավոր նախնիների հատկանիշները։ Դարվինը ռեկապիտուլյացիայի երևույթը համարում էր օրգ․ աշխարհի հիմնական օրինաչափություն։ Բ․օ․ կարևոր դեր է խաղացել կենսաբանության զարգացման համար, խթանել է էվոլյուցիոն հետազոտությունները սաղմնաբանության, հնէաբանության և համեմատական անատոմիայի բնագավառում։ Բ․ օ․ նոր լուսաբանում է գտել Ս․ Սևերցովի ֆիլէմբրիոգենեզի ուսմունքում, ըստորի յուրաքանչյուր օրգանիզմ զարգացման ընթացքում միշտ չէ, որ լրիվ և նույնությամբ է կրկնում իր նախնիների զարգացման փուլերը։ Բ․ о-ի վերլուծությունը բուսաբանական տեսանկյունով կատարել է սովետական գիտնական Բ․ Կոզո–Պոլյանսկին (1937)։

Բիոգեոյենոզ (բիո․․․, գեո․․․ և հուն* xoivog – ընդհանուր), բնության ամենաբարդ համակարգերից մեկը։ Բ․ նյութերի և էներգիայի փոխանակությամբ կապված կենդանի և անկենդան բաղադրամասերի փոխադարձ պայմանավորված համալիր է։ Կենդանի բաղադրամասերից են ինքնասուն (ֆոտոսինթեզ կատարող կանաչ բույսերը), քեմոսինթեզող միկրոօրգանիզմները և տարասուն (կենդանիներ, սնկեր, բակտերիաներ, վիրուսներ) օրգանիզմները։ Անկենդան բաղադրամասերն են՝ մթնոլորտային մերձերկրյա շերտն իր գազային և ջերմային պաշարներով, արևի էներգիան, հողը, նրա ջրահանքային պաշարները։ P-ում կարևոր են կանաչ բույսերը (բարձրակարգ և ստորակարգ), որոնք արտադրում են առաջնային օրգ․ նյութեր։ Նշված նյութերը և նրանց էներգիան օգտագործում են իրենք բույսերը, ապա փոխանցում տարասուն օրգանիզմներին։ Կանաչ բույսերը ֆոտոսինթեզի շնորհիվ օդում պահպանում են թթվածնի և ածխաթթու գազի հաշվեկշիռը, իսկ տրանսպիրացիայի միջոցով մասնակցում ջրի շրջապտույտին։ Օրգանիզմների կամ նրանց մասերի մահացման հետևանքով կատարվում է հողի սննդային տարրերի (N, Р, К, Са և այլն) կենսածին միգրացիա և վերաբաշխում։ Բ–ում մեծ է հողային կենդանիների՝ սապրոֆագերի դերը, որոնք սնվում են մեռած բույսերի օրգ․ մնացորդներով և հողային միկրոօրգանիզմներով։ Р․ դինամիկական համակարգ է և անընդհատ փոփոխվում ու զարգանում է իր բաղադրամասերի ներքին հակասությունների շնորհիվ։ Բ–ի փոփոխությունները կարող են լինել կարճատև, որոնցով պայմանավորվում են բաղադրամասերի հեշտ վերադարձելի ռեակցիաները (եղանակային, սեզոնային), և խորը։ Վերջին դեպքում անդառնալիորեն փոխվում է Բ–ի կառուցվածքը, ընդհանուր նյութափոխանակությունը, և ի վերջո մեկ Բ․ փոխվում է մյուսով։ Ամբողջ երկրագնդի Բ–ի միագումարը կազմում է բիոգեոցենոտիկական ծածկույթ կամ կենսոչորտ․ P-ի կենսոլորտի ուսումնասիրությամբ զբաղվում է բիոցենոլոգիան։