Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 2.djvu/449

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

պարիսպներով և խրամատներով շրջապատված մայրաքաղաքներ (Պեգու, Տաունգու, Ավա), խոշոր ստուպաներով, բաց երկնքի տակ կանգնեցված Բուդդայի հըսկա արձաններով տաճարային համալիրներ։ Կոնբաունյանների կենտրոնացված պետությունում (XVIII դ․ կես–XIX դ․) զարգացել է քաղաքաշինությունը, կառուցվել են պալատների (Մանղալայում, XIX^ 2-րդ կես), վանքերի փայտե հսկա համալիրներ, որոնք ոսկեզօծված էին, զարդարված մանրարուք փայտագրությամբ, որմնանկարներով։ Գաղութատիրության շըրջանում (1886–1947) ազգային արվեստը ճնշվել է։ Քաղաքների հատակագծումը (Ռանգուն ևն), շինությունների ձևերն ու տիպերը ընդօրինակել, կրկնել են անգլ․ նմուշները։ Անկախության հռչակումից հետո (1948) բիրմայական և արտասահմանյան, այդ թվում սովետական (Ռանգունի տեխնոլոգիական ինստ․) ճարտ․ նախագծերով ծավալվել է ժամանակակից հասարակական ու արդ․ կառույցների շինարարությունը։ Ընդլայնվել է տիպային նախագծերով 2–4 հարկանի բնակելի տների, դպրոցների, հիվանդանոցների կառուցումը։

բ-ում պահպանվել են վաղ քարի դարի արվեստի նմուշներ (կենդանիների պատկերներ, մոգական նշաններ՝ Տաունջիի մոտակայքի քարայրերում), ինչպես և մ․ թ․ սկզբի Բուդդայի քարե արձաններ (տաճարներում), ոսկյա և արծաթյա մանրաքանդակներ։ Մեծ արձանները (20 մ) ոսկեզօծել կամ ներկել են վառ գույներով։ Ինքնատիպ են գրաֆիկական և հարթապատկերային լուծումով բուդդայական որմնանկարները։ XIX դ․ վերջին զարգացավ ռեալիստական գեղանկարչությունը, անկախության հռչակումից հետո (1948)՝ հաստոցային և մոնումենտալ արվեստը։ ժամանակակից առաջադեմ արվեստագետները (գեղանկարիչներ Ու Սան Վինը, Ու Քին Մաունը, Ու Աուն Քինը, քանդակագործներ Ու Լուինը, Ու Խան Տինը) 1964-ին ստեղծեցին ռեալիստական դիրքորոշում ունեցող Գեղանկարիչների ու քանդակագործների ընկերություն։

XIII․ Երաժշտությունը բ-ի երաժշտությունը բարձր զարգացման է հասել Պագանյան պետության (XI XIII դդ․) դարաշրջանում, երբ պարը և երաժշտությունը առանձնացել են որպես արվեստի ինքնուրույն տեսակներ։ Աշխարհիկ երաժշտության մեջ մեծ տեղ է տրվել երգարվեստին, հատկապես ասերգին։ ժող․ տոնախմբությունների ժամանակ կատարվող պարերը կոչվում են նվագակցող երաժշտական գործիքների անուններով՝ օու զի (երկու թմբուկով պար), դոու պա (փոքր թմբուկով պար)։ Դասական երգի տարատեսակներից են՝ չոու, պատ, պյոու, բվե, բոլե։ Արդի ժող․ երգերը (ծիսական, տոնական, գեղջկական) երգում են պոունշիի (երկար թմբուկ) նվագակցությամբ։ ժամանակակից Բ–ում զարգանում է պրոֆեսիոնալ երաժշտությունը։ Ռանգունում և Մանդալայում ստեղծվել են երաժշտության և դրամայի դպրոցներ։ Աշխարհի տարբեր երկրներում (նաև ՍՍՀՄ–ում) ուսանած երաժիշտները ստեղծել են սիմֆոնիկ նվագախումբ։

XIV․ Թատրոնը 

բ-ի թատրոնի ակունքները կրոնական և ժողովրդական տոնախմբություններն են։ XV դ․ զարգացել է միստերիալ թատրոնը («Նիբատկինգ»)։ XVIII դ․ կազմավորվել է պալատական թատրոնը, ուր ճոխ ու հանդիսավոր ներկայացումները կատարվել են դիմախաղի բարձր արվեստով, երգի, պարի և երաժշտության ուղեկցությամբ։ XVIII դ․ վերջին և XIX դ․ 1-ին կեսին կազմավորվել և զարգացել է ազգային դրամատուրգիան։ XIX դ․ վերջին Ռանգունում կառուցվել է առաջին մշտական թատրոնի շենքը, որտեղ ելույթ են ունեցել դերասան–պարողներ Ու Պո Սեյնը, Աունգբալան, Սեյն Քադոնը։ Անկախության հռչակումից հետո (1948) բոլոր մեծ քաղաքներում ստեղծվել են շրջիկ թատերախմբեր։ բ-ի թատրոնում դրաման, երաժըշտությունը և պարը համադրված են մեկ ներկայացման մեջ։

XV․ Կինոն

1914-ին Ու Օն Մաունը («Բիրմայական կինեմատոգրաֆիայի հայրը») Ռանգունում հիմնադրել է P-ի առաջին կինոֆիրման։ 1920-ին բեմադրվել է «Սերը և ալկոհոլը» առաջին գեղարվեստական կինոնկարը։ 1930-ական թթ․ սկզբին ստեղծվել են առաջին հնչուն ֆիլմերը։ Անկախության հռչակումից հետո (1948) շատ կինոնկարներ արտացոլում են ժողովրդի պայքարը գաղութարարների դեմ։ Գործում է (1969) ավելի քան 400 կինոթատրոն։ Տարեկան թողարկվում է մոտ 60 գեղարվեստական ֆիլմ։

XVI․ Տայերը Բիրմայում Բիրմահայ համայնքի մասին առաջին տեղեկությունը տալիս է Կոստանդ Ջուղայեցին (XVII դ․) «Առևտրական մատյանում», ուր Ավա և Ռանգուն քաղաքները նշված են այն վայրերի շարքում, որտեղ XV–tXVI դդ․ հայերը զբաղվել են առևտրով։ համայնքը հիմնադրել են հին ջուղայեցիները, որոնք հիմնականում բնակվել են Աւ]ա, Պեգու, Մանդալլեյ, Ամարապուրա, Մոլամիայն, Միրիամ և Ռանգուն քաղաքներում։ XVIII դ․ 2-րդ կեսին գաղութն աշխուժացել է Հնդկաստանից և Նոր Ջուղայից գաղթած հայերի նոր հոսանքի շնորհիվ, սակայն հայերի թիվը չի անցել 500–ից։ Նրանք շարունակել են զբաղվել առևտրով, նավաշինությամբ, եղել են պետական պաշտոնյաներ, թարգմանիչներ ևն։ Բիրմահայերից հայտնի են Խոջա Փանոս Քալանթարը (P-ի անունից 1688-ին առևտրական պայմանագիր է կնքել անգլ․ Արևելա–Հընդկական ընկերության հետ), Խոջա Գրիգոր Այվազյանը (նրա միջնորդությամբ 1759-ին հաշտության պայմանագիր է կնքվել բիրմացիների և անգլիացիների միջև, հետագայում նա դարձել է Սիրիամի կառավարիչ և Ալուանպայա թագավորի վեզիրը), Նիկողայոս Աղալարյանցը (թագավորական գանձապետ), Կլավուն Մինասը (1824–26-ի անգլո–բիրմական պատերազմի ժամանակ եղել է բ-ի արտաքին գործերի մինիստրը), Մարգիս Մանուկյանը (մեծահարուստ իշխան, նավապետ), Հովսեփ Մանուկյանը («Նավապետ Մանուկը»՝ «մահաբավազա»՝ իշխան և «ռազա»՝ ասպետ տիտղոսներով), հմուտ նավավարներ Հայրապետ Մկրտում Շիրազեցին, Պետրոս Հովհաննիսյանը, Հարություն Ղազարը, նավթարդյունաբերող Առաքել Մարտիկյանը, Ռանգունի առևտրական գրասենյակի նախագահ Մ ա ր գա ր Դավիթ Աբրահամյանը, Պեգուի նահանգի կառավարիչ Մկրտիչ Հովսեփ Մինասյանը և ուրիշներ։ Անգլո–բիրմական պատերազմների ժամանակ անգլ․ նվաճողների կողմից հայերը դիտվել են որպես թշնամիներ և հալածվել։ Ներկայումս P-ում կազմակերպված հայ համայնք չկա։ Ռանգունում բնակվում են ընդամենը 40 հոգի, որոնք համախմբված են եկեղեցու (գործում է 1862-ից) շուրջը։

Քարտեզները տես 273-րդ էջից առաջ՝ ներդիրում։

Պատկերազարդումը տես 320–321 էջերի միջե՝ աղյուսակ XXII։ Գրկ․ Можейко И․ В․, Уз янов А․ Н․, История Бирмы, М․, 1973; Та кин Л․, История рабочего движения Бирмы, пер․ с бирманского, М․, 1972; Гаврилов Ю․ Н․, Борьба за независимость и прогрессивные преобразования в Бирме, М․, 1970; Кауфман А․ С․, Бирма։ идеология и политика, М․, 1973; Попов Г․ П․, Бирманская литература, М․, 1967․

ԲԻՐՄԱՅԻ ԿՈՄՈՒՆԻՍՏԱԿԱՆ ԿՈՒՍԱԿ–

ՑՈՒԹՅՈՒՆ (ԲԿԿ), ստեղծվել է 1939-ի օգոստոսի 15-ին, առանձին մարքսիստական խմբերի միավորումով։ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին ԲԿԿ մեծ աշխատանք է կատարել ընդդեմ ճապոնական օկուպանտների, բիրմայական հայրենասերների պայքարը համախմբելու գործում։ 1944-ին կոմկուսի ջանքերով ստեղծվել է միասնական համազգային հակաիմպերիալիստական ճակատ՝ ժողովրդական ազատության հակաֆաշիստական լիգա (ԺԱՀԼ), որը 1945-ի մարտին Բիրմայի ժողովրդին դուրս է բերել զինված ապստամբության ճապոնական իմպերիալիստների դեմ։ Պատերազմի ավարտից հետո ԲԿԿ վերցրել է ազգային անկախության և անգլ․ գաղութային տիրապետության վերացման կուրս։ 1948-ին ԲԿԿ գործել է ընդհատակում։ 1955-ին կոմկուսն ընդունել է ծրագիր, որի նպատակն էր Բիրմայում ստեղծել սոցիալիստական և կոմունիստական հասարակարգ։ ԲԿԿ ներկայացուցիչները մասնակցել են կոմունիստական և բանվորական կուսակցությունների 1957 և 1960-ի Մոսկվայի խորհրդակցություններին։ Հետագայում մաոիզմի ազդեցությամբ ԲԿԿ ղեկավարները հեռացել են միջազգային կոմունիստական շարժումից։

ԲԻՐՄԱՆԵՐԵՆ, բիրմացիների լեզուն։ Պատկանում է չին–տիբեթական լեզվաընտանիքի տիբեթա–բիրմանական խմբին։ Խոսվում է հիմնականում Բիրմայում։ Խոսողների թիվը՝ մոտ 20 մլն (1970)։ Գըլխավոր բարբառներն են՝ հյուսիսային, կենտրոնական, արականյան և տավոյան։ Կենտրոնական բարբառի հիմքի վրա կազմավորվել է ժամանակակից գրական P․։ Կառուցվածքով անջատական լեզու է՝ կցականության տարրերով։ Միավանկ արմատ–բառերը որոշակի տեղ ունենալով բառապաշարում՝ առավելապես հանդես են գալիս իբրև բազմավանկ բարդ բառերի բաղադրիչներ։ Կան նկատելի փոխառություններ պալի լեզվից, մասամբ՝: