կրիտից, ինչպես և մոներենից։ Բաղադըրյալ բառերը կազմվում են բարդությամբ և ածանցմամբ։ Քերականական կարգերի ու հարաբերությունների արտահայտման հիմնական միջոցներն են մասնիկավորումը, բառերի դասավորությունը, օժանդակ բառերը, շեշտը, ձայնելևէջը (ինտոնացիա)։ Ստորոգյալը նախադասության մեջ միշտ վերջադաս է։ Բ․ ունի 3 տոն (բարձր, միջին, ցածր), 8 ձայնավոր, 33 բաղաձայն։ Գրավոր աղբյուրները XI դարից են։ Գիրը հիմնականում վանկագիր է և սերում է հվ–հնդկական բրահմի գրի մի տարատեսակից։ (Տես նաև Տիբեթա–բիրմանական չեզոններ)։ Հ․ Պեւորոպւսն
ԲԻՐՄԻՆԳՀԵՄ (Birmingham), քաղաք Մեծ Բրիտանիայի Օորքշիր կոմսությունում, Բիրմինգհեմ սարավանդի վրա։ 1,1 մլն բն․ (1970)։ Արդ․ խոշոր քաղաք է, տրանսպորտային կարևոր հանգույց։ Արդյունաբերության գլխավոր ճյուղերն են սև մետալուրգիան և մետաղյա իրերի արտադրությունը։ Բ․ երկրի մեքենաշինության և մետաղամշակման խոշորագույն կենտրոնն է (ավտոմեքենաշինություն, ավտո և ավիաշարժիչների արտադրություն)։ Կան էլեկտրատեխնիկական, հաստոցաշինական, երկաթուղային սարքավորումների, վագոնների, ռազմ․, քիմ․, տեքստիլ և սննդի արդյունաբերության ձեռնարկություններ։ Բ․ Մեծ Բրիտանիայի տեխ․ կըրթության կենտրոն է։ Ունի համալսարան, տեխ․ քոլեջներ, թանգարաններ, գեղարվեստի սրահ, գեղարվեստների ինստ–ի պատկերասրահ (Բարբերի)։ Բ․ առաջին անգամ հիշատակվում է XI դ․։
ԲԻՐՄԻՆԳՀԵՄ (Birmingham), քաղաք ԱՄՆ–ի հարավ–արևելքում, Ալաբամա նահանգում։ 340 հզ․ բն․, արվարձաններով՝ 750 հզ․ (1969)։ Սև մետալուրգիայի կենտրոն է։ Զարգացած է նաև կոքսաքիմիան, մետաղամշակությունը, խողովակների արտադրությունը, ծանր մեքենաշինությունը, ցեմենտի, ռազմ․, սննդի, բամբակի արդյունաբերությունը։ Ունի համալսարան։ Հիմնադրվել է 1871-ին։
ԲԻՐՈԲԻՋԱՆ (Բիրա և Բիջան գետերի անուններից), քաղաք, Հրեական Ինքնավար Մարզի կենտրոնը, ՌՍՖՍՀ Ւսսբարովսկի երկրամասում, Ամուրի վտակ Բիրա գետի վրա, Խաբարովսկից 175 կմ արևմուտք։ 62 հզ․ բն․ (1974)։ Երկաթուղային կայարան է։ Զարգացած է թեթև արդյունաբերությունը։ Ունի գյուղատնտ․ մեքենաների, տրանսֆորմատորների գործարաններ, մեխանիկական և մեխանիկատեխնոլոգիական տեխնիկումներ, բժըշկական, մանկավարժական ուսումնարաններ, թանգարան, 2 թատրոն։ Քաղաք է 1937-ից։ ԲԻՐՈհՆԻ, Ա բ ու Ռեյհան Մուհամմեդ իբն Ահմևդալ–Բիրունի (4․10․973, Քյաթ, Ւարեզմ 13․ 12․ 1048), պարսիկ գիտնական–հանրագիտակ։ Տիրապեւոել է մի շարք արեվելյան լեզուների։ Բ–ի աշխատությունները վերաբերում են մաթեմատիկային, աստղագիտությանը, բուսաբանությանը, աշխարհագրությանը, ընդհանուր երկրաբանությանը, հանքագիտությանը, ազգագրությանը, պատմությանը և ժամանակագրությանը։ «Բանալի աստղագիտության» տրակտատի մեզ հասած առաջաբանում Բ․ հանրամատչելի շարադրել է մաթեմատիկայի և աստղագիտության հիմունքները։ «Մասուդի կանոն» աստղագիտական տրակտատում տվել է աշխարհագրական լայնությունների որոշման եռանկյունաչափական մեթոդը։ Բ․ սանսկրիտի է թարգմանել Էվկլիդեսի «Հիմունքներ» խորապես ուսումնասիրել է հընդիկ մաթեմատիկոսների ու աստղագետների աշխատությունները, քննության առել նրանց տարեցուցային աղյուսակները։ Բ–ի աշխատությունը Հնդկաստանի մասին համարվում է նրա վաղ միջնադարը պատկերող կարևոր աղբյուր։ Երկ․ Избр․ произведения, т․ 1–3, Ташкент, 1957-66․ Գրկ․ Садыков X» У․, Бируни и его работы по астрономии и математической географии, М․, 1953․
ԲԻՔՐՈՄԱՏՆԵՐ, երկքրոմատն և ր, երկքրոմական թթվի աղերը։ Նարընջակարմրավուն բյուրեղներ են։ Ալկալիների լուծույթներում փոխարկվում են քրոմատների, որոնք իրենց հերթին թթուների առկայությամբ վերածվում են Բ–ի։ Բ․ ուժեղ օքսիդիչներ են, հատկապես թթվային լուծույթներում, տաքացնելիս քայքայվում են՝ անջատելով թթվածին։ Գործնական նշանակություն ունեն ալկալիական մետաղների և ամոնիումի ջրում լուծելի Բ․։ Նատրիումի բիքրոմ ատը՝ Na2Cr207, ջրային լուծույթներից նստում է որպես բյուրեղահիդրատ՝ Na2Cr207 • 2H20 (խտությունը՝ 2525 կգ/մ3), որը 84,6°Օից բարձր տաքացնելիս կորցնում է բյուրեղաջուրը։ Հալման ջերմաստիճանը՝ 356°С, 400°Շ–ից բարձր քայքայվում է։ Ջրում լավ է լուծվում (ЮОд-ում՝ 188 գ, 20°C-nuf)։ Օգտագործում են դաբաղանյութեր, պիգմենտներ պատրաստելու, մետաղները մշակելու (կոռոզիայի նկատմամբ կայուն դարձնելու) համար, որպես արծնիչ տեքստիլ արդյունաբերությունում, նաև քրոմական խառնուրդ պատրաստելու համար։ Կ ալիումի բիքրոմատը՝ K2Cr207, քրոմպիկն է։ Ամոնիումի բիքրոմ ա տ ը՝ (NH4)2Cr207, նարնջագույն նյութ է (խտությունը՝ 2150 կգ/մ3), լուծվում է սպիրտում և ջրում (100 գ ջրում՝ 30,8 գ, 15°Շ–ում), տաքացնելիս քայքայվում է (185°C)՝ (NH4)2Cr207=Cr203 + + N2+4H20։ Օգտագործվում է լուսանկարչության, վիմագրության մեջ, պիրոտեխնիկայում, քիմ․ աշխատանոցում՝ ազոտ, քրոմական անհիդրիդ ստանալու համար։
ԲԼԱԳՈԴԱՏ, լեռ Միջին Ուրալի արևելյան լանջին, Ավերդլովսկի մարզում, Կուշվա քաղաքի մոտ (ՌՍՖՍՀ)։ Բարձրությունը 364 Uէ։ Կազմված է սիենիտներից և պորֆիրիտներից։ Հարուստ է երկաթահանքով (154,9 մլն տ), որն արդյունահանվում է 1735-ից։
ԲԼԱԳՈԴԱՐՆՈՏԵ, գյուղ Հայկական ՍՍՀ Կալինինոյի շրջանում, Սևաբերդ գետակի ձախ ափին, շրջկենտրոնից 10 կմ հարավ–արևմուտք։ Կոլտնտեսությունն զբաղվում է անասնապահությամբ, դաշտավարությամբ։ Օւնի ութամյա դպրոց, ակումբ, գրադարան, բուժկայան, կինո, Բլագոդարնոյե (առաջին պլանում Լոռվա հարթավայրը) Հայրենական պատերազմում զոհվածների հուշարձանը Բլագոդարնոյե գյուղում մանկապարտեզ, կենցաղսպասարկման տաղավարներ։
ԲԼԱԴՈԵՎ Դիմիտր (14․6․1856, գ․ Զագորիչանե, Մակեդոնիա 7․ 5․ 1924, Աոֆիա), մարքսիզմի առաջին պրոպագանդիստը Բուլղարիայում, Բուլղարական ս–դ․ բանվորական (տեսնյակների) կուսակցության հիմնադիրը։ Դեռևս պատանի հասակից մասնակցել է օսմանյան տիրապետության դեմ բուլղար ժողովրդի ազգային–ազատագրական պայքարին։ 18781880-ին սովորել է Օդեսայի ռեալական ուսումնարանում, այնուհետև՝ Պետերբուրգի համալսարանում։ 1883-ին ՌուսաստաԴ․ Բլագոև նում կազմակերպել է ս–դ․ առաջին խմբերից (տես Բչագոեի խումբ) մեկը։ Բ․ սերտ կապ է պահպանել Գ․ Վ․ Պլեխանովի «Աշխատանքի ազատագրություն» խմբի հետ։ 1885-ին հեղափոխական գործունեության համար վտարվել է Ռուսաստանից։ Վերադառնալով Բուլղարիա՝ Բ․ ծավալել է մարքսիստական գաղափարների պրոպագանդա։ 1891-ին Բ–ի նախաձեռնությամբ ստեղծվել է Բուլղարական ս–դ․ կուսակցությունը։ 1903-ին անջատվելով օպորտունիստներից՝ Բ․ իր համախոհների հետ ստեղծել է մարքսիստական ս–դ․