Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 2.djvu/452

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Սոցիալական հեղափոխությունը բլանկիստները պատկերացնում էին որպես քաղ․ կուռ պրոֆեսիոնալ կազմակերպությունների դավադրություն, որով կարելի էր խլել իշխանությունը բուրժուազիայից և այլ շահազործող դասակարգերից ու ստեղծել հեղափոխական դիկտատուրա։ Բլանկիստները թերագնահատում էին հեղափոխական տեսության կարևորությունը՝ նախապատվությունը տալով պրակտիկ գործողություններին։ Տաշվի չառնելով հեղափոխական իրադրության առկայությունը՝ Բ․ շեշտը դնում էր հարվածի հանկարծակիության վրա։ Լենինը նշել է, որ «բլանկիզմը վարձու ստրկությունից մարդկության ազատագրում է սպասում ոչ թե պրոլետարիատի դասակարգային պայքարի միջոցով, այլ ինտելիգենտ ոչ մեծ փոքրամասնության դավադրության միջոցով» (Երկ․, հ․ 10, էջ 495)։ Բլանկիստները (Վայան, էդ և ուրիշներ) ազդեցիկ դիրք ունեին Փարիզի կոմունայում և նրա խորհրդում։ Նրանք գործուն դեր խաղացին նաև I Ինտերնացիոնալում՝ նրա գոյության վերջին շրջանում։ Բլանկիստները քննադատեցին բուրժ․ կառավարության մեջ մտած Ա․ Միւերանին։ Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին բլանկիստների ղեկավարները շովինիստական պաշտպանողական ԴԻՐՔ գրավեցին։ Վայանի մահով (1915) բլանկիստական ուղղությունը դադարեց գոյություն ունենալուց։ բ-ի ազդեցությունը կրել են նաև այլ երկրների հեղափոխական գործիչներ, այդ թվում՝ որոշ ռուս նարոդնիկներ (Պ․ Ն․ Տկաչյով ևն)։ Գ․ Հարությունյան Թ ԼԱՆ Ֆ ԻՔՍ (ֆրանս․ blanc սպիտակ, fixe անշարժ), անօրգանական ներկ, քիմիական բաղադրությամբ՝ բարիումի սուլֆատ։ Ի տարբերություն բարիտի, բ․ ամորֆ է, քիմիապես քիչ ակտիվ և բարձրադիսպերս։ Կայուն է լույսի, քիմ․ ակտիվ նյութերի նկատմամբ։ Ստացվում է բարիումի քլորիդի լուծույթից՝ նոսր ծծմբական թթվով նստեցնելով։ Որպես սպիտակ պիգմենտ և լցանյութ օգտագործվում է լաքերի և ներկերի, բարձրորակ թղթի, ւիւոուցոնի արտադրություններում։ ԲԼԱՍ ՌՈԿԱ (Bias Roca), Ռnկա Բլաս (իսկական անուն–ազգանունը՝ Ֆրանսիսկո Վիլֆրեդո Կալդերիո, Calderio, ծն․ 1908), Կուբայի բանվորական շարժման գործիչ, Կուբայի կոմունիստական կուսակցության (ԿԿԿ) անդամ 1929-ից։ 1935-ին ընտրվել է Կոմինտերնի Գործադիր կոմիտեի անդամության թեկնածու։ 1961-ից ղեկավար աշխատանք է վարում ԿԿԿ–ում։ 1965-ից Կուբայի կոմկուսի Կենտկոմի քարտուղարության անդամ է։ Գրել է տեսական աշխատություններ, այդ թվում՝ «Սոցիալիզմի հիմքերը Կուբայում» (1943)։

ԲԼԱՍԿՈ ԻԲԱՆԵՍ (Blasco Ibanez) Վիսենտե (29․ 1․ 1867, Վալենսիա 28․1․ 1928, Մենտոնա), իսպանացի գրող, քաղաքական գործիչ, պառլամենտի դեպուտատ (1898–1908)։ Կրթությամբ իրավաբան։ Սկզբում հարել է սոցիալիստներին, ապա՝ չափավոր լիբերալներին։ 1894-ից հրատարակել է «Վալենսիական» վիպապատմվածաշարը, որի վրա զգալի է նատուրալիզմի ազդեցությունը։ «Անհոգ կյանք» (1894), «Նարինջի այգիներում» (1900) վեպերում խարազանել է բուրժ․ իրականությունը։ 1906–09-ին հրատարակել է իր հոգեբանական–փիլիսոփայական վիպաշարը՝ «Մերկ Մախան» (1906), «Արյուն և ավազ» (1908), «Մեռածները հրամայում են» (1909) ևն։ Առաջին համաշխարհային պատերազմի (1914–18) իրադարձությունների միտումնավոր և ազգայնամոլ լուսաբանումը դարձավ Բ․ Ի–ի հետագա վեպերի («Ապոկալիպսիսի չորս հեծյալները», 1916, «Մեր ծովը», 19J8 ևն) անհաջողության պատճառը։ 1923-ին Իսպանիայում ռազմ, դիկտատուրա հաստատվելուց հետո վտարանդվել է Ֆրանսիա, որտեղ հրատարակել է «Ալֆոնս XIII-ը առանց դիմակի» (1924) պամֆլետը։ «Մեծ Իրանին որոնելիս» (1928) վեպը նվիրել է Քրիստափոր Կոլումբոսին։ Ս․ Ասչամազյան

ԲԼԱՎԱՏՍԿԱՅԱ Եկաաերինա Դմիտրևնա (ծն․ 20․ 11․ 1911, Արդահան), ռուս սովետական ակնաբան։ Բժշկական գիտ ․ դ–ր (1969), պրոֆեսոր (1969), ՀՍՍՀ գիտ․ վաստ․ գործիչ (1963)։ 1933-ին ավարտելէ Կուբանի բժշկական ինստ–ը։ 1943-ից աշխատում է Երևանում։ 1945-ից դասավանդում է Երևանի բժշկական ինստ–ոււ1։ 1962-ից՝ Երևանի բժիշկների կատարելագործման իևստ–ի ակնաբանության ամբիոնի վարիչ։ Բոգոտայի Բարակերի ինստ–ի ակնաբանների ընկերության թղթանդամ (1967)։ Բ–ի աշխատանքները նվիրված են աչքի տուբերկուլոզի ախտորոշման և բուժման, եղջերաթաղանթի պատվաստման հարցերին։

ԲԼԱՈՒՄԱՆԻՍ Ռուդոլֆ Մատիսովիչ (1․1․ 1863, Լիֆլանդիա նահանգի էրգլ բնակավայր 4․9․1908, առողջարան Տակախարյու, Ֆինլանդիա), լատվիացի գրող։ Ավարտել է Ռիգայի առևտրական դպրոցը (1881)։ Գրական գործունեությունն սկսել է 1887-ին։ «Մոլախոտ» (1887), «Գարնան ցրտեր» (1898), «Մահվան ստվերում» (1899) պատմվածքներում, «Գողեր» (1890), «Տրինայի մեղքերը» (1896) կատակերգություններում, «Անառակ որդի» (1893), «Շաբաթ երեկո» (1907) դրամաներում Բ․ պատկերել է լատվիացի գյուղացու կյանքը, սուր երգիծանքի ենթարկել ցարական ինքնակալությանը։ Գրել է նաև քնարական բանաստեղծություններ։ Երկ․ Избранное, М․, 1959; Пьесы, М․, 1959․ Զ․ Հարությունյան Բլդան գետը Դիլիջանի մատույցներում

ԲԼԴԱՆ, գետ Հայկական ՍՍՀ–ում, Աղստևի ձախ վտակը։ Երկարությունը 15 կմ է, ավազանը՝ 75 կմ2։ Սկիզբ է առնում Հալաբի (Բովաքար) լեռնաշղթայի հվ․ լանջից, 2560 մ բարձրությունից։ Անտառապատ խոր ձորով հոսում է դեպի հվ–արլ․։ Սնումը ձնաանձրևային է, հորդացումը՝ ապրիլ–մայիսին։ Տարեկան միջին ծախսը 0,48 մ3/վրկ է (Դիլիջան), հոսքը՝ 15,1 մլն մ3։ Բ–ի հովտում են գտնվում «Դիլիջան» հանքային ջրի աղբյուրը և գործարանը։ Գ․ Աբրահամյան

ԲԼԵՏՔ (Blake) Ուիլյամ (28․11․ 1757, Լոնդոն 12․ 8․ 1827, Լոնդոն), անգլիացի բանաստեղծ և նկարիչ։ ճանաչվել է «Բանաստեղծական ուրվանկարներ» (1783), «Անմեղության երգեր» (1789) ժողովածուներով։ Բ–ի ստեղծագործության ծաղկմանը խթանել է 1789-ի ֆրանս․ հեղափոխությունը։ «Դժոխքի առածներ» (1793) և «Կենսափորձի երգեր» (1794) ժողովածուներում արտահայտված են սոցիալական հակասությունները։ «Մարգարեական գրքեր» (1789–1820) պոեմները Բ–ի դիալեկտիկական մտածողության արգասիքն են, ուր բիբլիական կերպարների միջոցով կանխագուշակել է ապագա սոցիալական բարեփոխումները, խորհրդանիշերով և այլաբանություններով արտահայտել ազատասիրական, դեմոկրատական գաղափարներ։ Օրպես նկարիչ Բ․ ճանաչվել է Չոսերի, Դանտեի և իր սեփական ստեղծագործությունների նկարազարդումներով։ Խաղաղության համաշխարհային խորհրդի որոշմամբ 1957-ին նշվե| է Բ–ի ծննդյան 200-ամյակը։ Մ․ Ասչանյան

ԲԼԵՆՈՌԵԱ (հուն․ |3Xevvo£ լորձ և рёсо հոսում է), աչքի լորձաթաղանթի (շաղկապենու) սուր, թարախային բորբոքում, որի հարուցիչը գոնոկոկն է։ Լինում է նորածինների և մեծահասակների Բ․։ Նորածինների Բ․ առաջանում է ծննդաբերության ժամանակ, երբ պտղի գլխիկն անցնում է գոնոռեայով հիվանդ մոր ծնընդաբերական ուղիներով։ Երեխայի կյանքի 2–3-րդ օրը կոպերն այտուցվում են, հաջորդ երկու օրը սկսվում է թարախային արտադրություն։ Ծանր դեպքերում վնասվում է նաև եղջերաթաղանթը, որի վրա առաջանում են խոցեր։ Մեծահասակների Բ․ առաջանում է գոնոռեայով հիվանդի միզա՜սեռական ուղիներից գոնոկոկերը (ձեռքերով, գործածության առարկաներով) աչքին փոխանցելուց։ Սովորաբար ախտահարվում է մեկ աչքը։ Կանխարգելումը, պայքար միզա–սեռական ուղիների գոնոռեայի դեմ։ Ծնվելուց անմիջապես հետո պարտադիր կարգով բոլոր նորածինների աչքերն են կաթեցվում մեկական կաթիլ 2%-անոց ազոտաթթվային արծաթի լուծույթ։ Կարելի է օգտագործել նաև պենիփիէիևի թարմ լուծույթ, առաջին անգամ կաթեցվում է ծնվելուց անմիջապես հետո, օրէքրորդ անգամ՝ 1 ժ և երրորդ անգամ՝ 6 ժ հետո։

Գրկ ․ Многотомное руководство по глазным болезням, т․ 2, кн․ 1, М․, 1960, с․ 66․ ԲԼԵՇ, գյուղ Արևմտյան Հայաստանում, Բիթլիսի վիլայեթի Տարոն գավառում։ 1909-ին ուներ 20 տուն հայ բնակիչ։ Զբաղվում էին երկրագործությամբ և անասնապահությումբ