(տեսնյակների) կուսակցությունը, որը 1919-ին վերակազմվել է Բուլղարական կոմունիստական կուսակցության, և մասնակցել Կոմինտերնի հիմնադրմանը։ Բ․ հեղինակ է փիլ․, տնտեսագիտական և Բուլղարիայի նորագույն շրջանի պատմությանը վերաբերող աշխատությունների։
ԲԼԱԳՈԷՎԻ ՒՈՒՄԲ, Ռուսաստանում մարքսիզմի տարածմանը սկիզբ դնող առաջին սոցիալ–դեմոկրատական խմբերից։ Հիմնվել ԷՊետերբուրգում 1883-ի դեկտեմբերին՝ Դ․ Բչագոևի և ուրիշների կողմից։ Ունեցել է մոտ 30 ակտիվ անդամ, մեծ մասամբ՝ ուսանող։ 1884-ին բ․ խ․ ընդունել է «Ռուսական ս–դ․ կուսակցություն» անունը, իսկ «Աշխատանքի ազատագրություն* խմբի հետ կապեր հաստատելուց հետո՝ «Պետերբուրգի ռուսական ս–դ․ կուսակցության խումբ»։ 1885-ին կազմակերպել է Ռուսաստանում առաջին ս–դ․ անլեգալ «Ռաբոչի» («Рабочий») թերթի հրատարակությունը (լույս է տեսել 2 համար)։ Բ․ խ–ի առաջին ծրագրի նախագծում (1884) մի շարք կարևոր հարցեր լուծվել են մարքսիզմի դիրքերից, սակայն նախագիծը ունեցել է էական թերություններ։ Նախագիծը քննադատվել է «Աշխատանքի ազատագրություն» խմբի կողմից։ Պլեխանովին հանձնարարվել է մշակել երկու խմբերի համար ընդհանուր ծրագրի նախագիծ։ Բլագոևի ձերբակալությունից հետո (1885) Բ․ խ․ գլխավորել է Վ․ Գ․ Խարիտոնովը, վերջինիս ձերբակալությունից հետո (1886)՝ Ն․ Պ․ Անդրեևը։ 1887-ին Բ․ խ․ դադարեցրել է իր գործունեությունը։
ԲԼԱԳՈՆՐԱՎՈՎ Անատոլի Արկադևիչ [20․ 5 (1․ 6)․ 1894, գ․ Անկովո, Վլադիմիրի նահանգ 4․ 2․ 1975, Մոսկվա], սովետական գիտնական, մեխանիկ, ՍՍՀՄ ԳԱ ակադեմիկոս (1943), հրետանու գեներալ–լեյտենանտ, սոցիալիստական աշխատանքի կրկնակի հերոս։ ՍՄԿԿ անդամ 1937-ից։ Ավարտել է Պետերբուրգի պոլիտեխնիկական ինստ–ը (1916), Միխայլովյան հրետանային ուսումնարանը (1916), Հրետանային բարձրագույն դըպրոցը (1924) և Ռազմա–տեխնիկական ակադեմիան (1929)։ 1929–46-ին դասավանդել է Մոսկվայի Զերժինսկու անվ․ հրետանային ակադեմիայում։ 1946–50-ին եղել է Հրետանային գիտությունների ակադեմիայի պրեզիդենտը, 1953-ից՝ ՄեքենաԱ․ Ա․ Բլագոնրավով գիտության ինստ–ի դիրեկտորը, իսկ 1957–63-ին՝ ՍՍՀՄ ԳԱ տեխնիկական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս քարտուղարը։ 1963-ից ՍՍՀՄ ԳԱ տիեզերական տարածությունների հետազոտման և օգտագործման հանձնաժողովի նախագահն էր, իսկ 1959-ից տիեզերական հետազոտությունների միջազգային հանձնաժողովի փոխ–պրեզիդենտը։ Միջազգային տիեզերագնացության ակադեմիայի իսկական անդամ է։ Հիմնական աշխատանքները վերաբերում են մեխանիկայի և սպառազինման հարցերին։ Բ․ արժանացել է ՍՍՀՄ պետական (1941) և լենինյան (1960) մրցանակների։ Պարգևատրվել է Լենինի 5 և այլ շքանշաններով ու մեդալներով։
ԲԼԱԴՈՎԵՇՁԵՆՍԿ, քաղաք, ՌՍՖՍՀ Ամուրի մարզի կենտրոնը, երկաթուղային կայարան և նավակայան Ամուր գետի ափին։ 157 հզ․ բն․ (1974)։ Խոշոր ձեռնարկություններն են՝ «Ամուրսկի մետալիստ», «Ամուրէլեկտրոպրիբոր» գործարանները, նավաշինարանը, թղթի, կահույքի ֆաբրիկաները։ Գյուղատնտ․ մթերքների վերամշակման կենտրոն է։ Գործում են գյուղատնտ․, մանկավարժական, բժշկ․ ինստ–ներ, Խաբարովսկի պոլիտեխնիկական ինստ–ի տեխ․ ֆակուլտետը, միջին մասնագիտական 12 հաստատություն, դրամատիկական թատրոն, թանգարան։ Հիմնադրվել է 1856-ին, քաղաք է դարձել 1858-ին։
ԲԼԱԹԱՆԱ, Պլաթանա, գյուղ Արևմըտյան Հայաստանում, Տրապիզոնի վիլայեթում։ XX դ․ սկզբին ուներ 20 տուն հայ բնակիչ։ Գյուղում ապրում էին նաև հույներ և թուրքեր։ Զբաղվում էին երկրագործությամբ, անասնապահությամբ և արհեստներով։ Հայերն ունեին վարժարան (Սարգսյան)։ Հայ և հույն․բնակիչները տեղահանվել են առաջին համաշխարհային պատերազմի տարիներին։ Նրանց մի մասը զոհվել է, փրկվածները տարագրվել են օտար երկրներ։ ԲԼԱՆ (Blanc) Լուի (1811 –1882), ֆրանսիացի ուտոպիստ–սոցիալիստ, պատմաբան, 1848-ի հեղափոխության գործիչ։ Նրան ճանաչում բերեց «Աշխատանքի կազմակերպում» (1839) երկը, որտեղ շարադրված են հասարակության սոցիալական վերափոխման նրա գաղափարները։ Նշանավոր է Բ–ի 12 հատորանոց «Ֆրանսիական հեղափոխության պատմությունը» (1847–62)։ 1848-ի հեղափոխության շրջանում Բ․ մտավ բուրժ․ ժամանակավոր կառավարության մեջ և գլխավորեց, այսպես կոչված, Լյուքսեմբուրգյան հանձնաժողովը։ Բանվորների շրջանում արմատավորում էր բուրժուազիայի հետ համագործակցեքու վնասակար տրամադրություններ, սերմանում ռեֆորմիստական պատրանքներ։ 1848–70-ին տարագրության մեջ էր։ 1871-ին ընտրվելով Ազգային ժողովում՝ թշնամական դիրք գրավեց Փարիզի կոմունայի (տես Փարիզի կոմունա 1871) նկատմամբ։ Բ․ գտնում էր, որ սոցիալական վերափոխում կարելի է իրականացնել խաղաղ ձևով, դեմոկրատական պետության կողմից անցկացվող բարենորոգումների միջոցով, ժողովրդի և բուրժուազիայի «համատեղ ջանքերով»։ Բ․ սոցիալիստական արտադրության հաստատման գլխավոր միջոց էր համարում «հասարակական արհեստանոցների» կազմակերպումը, որոնք, իբր աշխատանքի ավելի բարձր արտադրողականության շնորհիվ, մրցակցության մեջ կհաղթեին մասնավոր ձեռնարկություններին։ Բ–ի ռեԼ․ Բլան Լ․ Օ․ Բլանկի ֆորմիստական սոցիաւ–քաղաքական հայացքները հիմք դրեցին օպորտունիզմին բանվորական շարժման մեջ։ Գ․ Հարությունյան
ԲԼԱՆ (Blanqui) Լուի Օգյուստ (18051881), ֆրանսիական հեղափոխական, ուտոպիստ–կոմունիստ։ Մասնակցել է Բուրբոնների վերահաստատման (1814–30), Հուլիսյան միապետության (1830–40) շրջանի հանրապետական–դեմոկրատական շարժմանը, Հուլիսյան հեղափոխությանը (1830)։ Գ․ Բաբյոֆի գաղափարների ազդեցությամբ 1832–34-ին հանգեց կոմունիստական համոզմունքների։ 1835–39-ին կազմակերպել և ղեկավարել է գաղտնի հանրապետական «Ընտանիքների ընկերությունը» և «Տարվա եղանակների ընկերությունը»։ 1839-ի մայիսի 12-ի Փարիզի ապստամբության ճնշումից հետո դատապարտվել է մահապատժի, որը փոխարինվել է ցմահ բանտարկությամբ։ 1848-ի հեղափոխության շնորհիվ ազատվել է բանտից, կազմակերպել «Կենտրոնական հանրապետական ընկերություն» դեմոկրատական ակումբը և պրոպագանդել սոցիալիստական գաղափարներ։ 1848-ի մայիսի 15-ի ցույցից հետո Բ․ դատապարտվեց 10 տարվա ազատազրկման։ 1861–65-ին կրկին բանտում էր։ 1870-ի հոկտ․ 31-ի ապստամբությանը մասնակցելու համար վերստին դատապարտվեց ցմահ բանտարկության։ Բանտում գտնվելիս, հեռակա կարգով ընտրվեց Փարիզի կոմունայի անդամ, բայց Վերսալյան կառավարությունը հրաժարվեց Բ–ին փոխանակել կոմունայի պատանդների հետ։ Բանտից ազատվեց 1879-ին և շարունակեց քաղ․ գործունեությունը։ Ընդունելով հանդերձ դասակարգային պայքարի առկայությունը՝ Բ․ շահագործվող զանգվածների մեջ չէր առանձնացնում պրոլետարիատին։ Նա գտնում էր, որ դասակարգային շահագործմանը կարելի է վերջ տալ միայն սոցիալական հեղափոխության միջոցով, սակայն հեղափոխության հաջողությունը կապում էր խնամքով նախապատրաստված դավադրության հետ։ Մարքսիզմ–լենինիզմի կլասիկները բարձըր գնահատելով Բ–ին որպես հեղափոխականի և սոցիալիզմի ջերմ կողմնակցի՝ միաժամանակ քննադատում էին նրա դավադրական տակտիկան։ Տես նաև Բչանկիզմ։ Գ․ Հարությունյան
ԲԼԱՆԿԻձՄ, քաղաքական հոսանք XIX դարի ֆրանսիական հասարակական և բանվորական շարժման մեջ՝ Լ․ Օ․ Բչանկիի անվամբ։ Բ–ի հեղափոխական պայքարի տակտիկան ուներ աղանդավորական