Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 2.djvu/532

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

Ա․ Ա․ Բորյան P․ Հ․ Բորյան Դ․ Մ․ Բորյան Ա․ Պ․ Բորոդին Զամոսկվորեցկի շրջկոմում, ապա կու– սակցության Մոսկվայի քաղաքային կոմի– տեում։ Հետագայում P․ պատասխանատու աշխատանք է կատարել ՍՍՀՄ Հողժող– կոմատում, ժողտնտխորհում, ՀԱՄԽ–ում, ԿՎՀ–ում, ԲԴՏ–ում, ՍՍՀՄ Պետբանկում, Ֆինժողկոմատում։ Կուսակցության XV– XVI համագումարներում ընտրվել է ՀամԿ(բ)Կ ԿՎՀ–ի անդամ (1927–30), եղել է ՍՍՀՄ Կենտգործկոմի անդամ։ P․ գրել է պատմագիտական արժեք ներ– կայացնող «Հայաստանը, միջազգային դի– վանագիտությունը և ՍՍՀՄ–ը» (1928–29, ռուս․) երկհատոր աշխատությունը, որը միջազգային հարաբերությունների ֆոնի վրա հայ ժողովրդի բազմադարյան ^պատ– մության մարքսիստական լուսաբանման առաջին փորձն է։ Հայ ժողովրդի պատմու– թյան (հնագույն ժամանակներից մինչե 1920-ական թթ․) հարցերը այնտեղ քննվում են միջազգային դիվանագիտության, քա– ղաքականության և իրավունքի տեսան– կյունից։ Փաստական հարուստ նյութի վեր– լուծությամբ P․ ցույց է տվել միջազգային դիվանագիտության նենգ դերը Հայկա– կան հարցում, Հոկտեմբերյան հեղափո– խության նշանակությունը հայ ժողովրդի ազատագրության գործում։ Հայ սովետա– կան պատմագրության մեջ որոշակի ներ– դըրում կատարելով հանդերձ՝ P․ հայ ժո– ղովրդի պատմության մի շարք հանգու– ցային հարցերում ունեցել է ոչ ճիշտ տեսակետներ (հայ ժողովրդի սոցիալ– անա․ և քաղ․ կյանքում աշխարհագրական գործոնի և առևտրական կապիտալի դերի գերագնահատում, Ռուսաստանի հետ Արե– վելյան Հայաստանի միացման առաջա– դիմական նշանակության թյուրըմբռնում ևն)։ P․ սխալ է գնահաաել նաև Հայաս– տանում սովետական կարգերի հաստատ– ման ու ամրապնդման համար մղված պայ– քարի պատմության որոշ հարցեր։ Երկ․ Армения, международная диплома– тия и СССР, т․ 1-2, М․-Л․, 1928-29․ Ժ․ Ազիզյան, Շ․ Հարությունյան

ԲՈՐՅԱՆ Գուրգեն Միքայելի (20․6․1915, Շուշի – 15․4․1971, Երևան), հայ սովետա– կան բանաստեղծ, դրամատուրգ։ ՍՄԿԿ անդամ 1940-ից։ ՀՍՍՀ կուլտուրայի վաստ․ գործիչ (1971)։ Եղել է «Դրական թերթ»-ի խմբագիր (1938–41), Հայաստանի սո– վետական գրողների միության պատաս– խանատու քարտուղար (1938–41, 1950– 1954)։ Հայրենական մեծ պատերազմի տարիներին զինվորական թերթի թղթա– կից էր։ 1958–62-ին խմբագրել է «Լիտե– րատուրնայա Արմենիա» («Литератур– ная Армения») ամսագիրը։ 1968–71–ին ՀՍՍՀ կուլտուրայի մինիստրի առաջին տեղակալն էր։ Բանաստեղծությունների առաջին ժողովածուն լույս է տեսել 1937-ին։ Հրատարակել է «ճանապարհ դեպի ծով» (1940), «Մարտիկի երդումը» (1941), «Կրա– կե լեզվով» (1942), «Հրացոլք» (1945), «Երևանյան լուսաբաց» (1947), «Հատըն– տիր» (1953) ժողովածուները, որոնք ար– տահայտում են սովետական մարդու առ– օրյան, ապրումներն ու հոգսերը։ Գրել է նաև մանուկների համար («Մանկական բանաստեղծություններ», 1942, «Ծաղկե– փունջ», 1946, «Այո և ոչ», 1955)։ Р․ հեղի– նակ է մի շարք պիեսների։ «Բարձունք– ներում» (1949), «Հրաշալի գանձ» (Հ․ Ղափ– լանյանի հետ միասին), «Կամուրջի վրա» (1961) պիեսները բեմադրվել են ՀՍՍՀ և ՍՍՀՄ այլ թատրոններում։ Р․ «Նույն հարկի տակ» (1947) պիեսի մոտիվներով 1966-ին գրել է «Սարոյան եղբայրներ» կինոսցենարը (ՀՍՍՀ պետ․ մրցանակ, 1970)։ Երկ․ Ընտիր երկ․, Ե․, 1966։ Բանաստեղծու– թյուններ, Ե․, 1957։ Նույն հարկի տակ (դրա– մաներ), Ե․, 1972։

ԲՈՐՆԵՈԼ (բորնիլսպ իtր տ), CioHieO, բիցիկլիկ տերպենների շարքի երկրորդային սպիրտ։ Անգույն բյուրեղներ են, հալ․ ջերմաստիճանը՝ 208,5°C, եռ․ 212°C։ Լուծվում է սպիրտում, եթերում, բենզոլում, քիչ՝ ջրում։ Օքսիդացմամբ կամ կատալիտիկ դեհիդրացմամբ առա– ջանում է կամֆորա։ Բ․ պարունակում է Բորնեո և Սումաարա կղզիներում աճող Dryobalanops camphora ծառի խեժը։ Բ–ի քացախաթթվային էսթերը գտնվում է սի– բիրյան սոճու խեժի մեջ։ Արտադրության մեջ ստանում են բևեկսախեժի մեջ գւոնը– վող պինենի հիդրատացմամբ։ Օգտագործ– վում է օծանելիքների և կամֆորայի ար– տադրություններում։

ԲՈՐՆՀՅՈՀԵ էդուարդ (իսկական ազգա– նունը՝ Բ ր ու ն բ և ր գ, 17․2․1862, Ռակ– վերեին մերձ Կուլլաարու կալվածք – 17․11․1923, Տալլին), էստոնացի գրող։ էստոնական գրականության մեջ պատ– մական ժանրի հիմնադիրն է։ «Վրիժառու» (1880) վիպակում պատկերել է էստոնա– կան գյուղացիության ապստամբությունը 1343-ին։ Նույն իրադարձություններին է նվիրված «Վիլլուի պայքարը» (1890) վի– պակը։ Գրել է նաև քաղաքային կյանքի թեմաներով։ Երկ․ Исторические повести, Таллин, 1969․

ԲՌՐՈԴԻՆ Ալեքսանդր Պորֆիրևիչ [31․10 (12․11)․1833, Պետերբուրգ – 15(27)․2․ 1887, Պետերբուրգ], ռուս կոմպոզիտոր և քիմիկոս–զիտնական։ 1856-ին ավարտել է Բժշկա–վիրաբուժական ակադեմիան (1877-ից՝ ակադեմիկոս)։ 1874-ից ղեկա– վարել է Բժշկա–վիրաբուժական ակադե– միայի քիմիական լաբորատորիան։ ճղ․ 50-ական թթ․ սկսել է գրել ռոմանսներ, դաշնամուրային պիեսներ։ 1862-ին ծանո– թացել է Մ․ Ա․ Բալակիրևի հետ, անդա– մագրվել նրա խմբակին (տես <Հզոր խըմ– բակ>), ուր և ձևավորվել են Բ–ի երաժշտա– գեղագիտական հայացքները։ Բ–ի առավել նշանակալից ստեղծագործությունը «Իշ– խան Իգոր» օպերան է (1868–87, որը Բ–ի մահվանից հետո ավարտել և գործի– քավորել են Ն․ Ռիմսկի–Կորսակովն ու Ա․ Գլազունովը, բեմ․ 1890, Պետերբուրգի Մարիինյան թատրոն)։ Р․ ռուսական դա– սական սիմֆոնիայի (գրել է երկու սիմ– ֆոնիա, 1867 և 1876՝ «Դյուցազնական») ու կվարտետի (երկու կվարտետ, 1879 և 1881) ստեղծողներից է։ Ռոմանսի ժան– րում առաջինն է ներմուծել ռուսական դյուցազնական կերպարներ, արծարծել է 1860-ական թթ․ ազատագրական գաղա– փարները։ Բ–ի ավանդույթները շարունա– կել են սովետական կոմպոզիտորները (Ս․ Ս․ Պրոկոֆև, Յու․ Ա․ Շապորին, Ա․ Ի․ Խաչատրյան և ուրիշներ)։ «Իշխան Իզոր» օպերան առաջին անգամ Հայաստանում ամբողջությամբ բեմադրվել է 1949-ին, Երևանի Ալ․ Սպենղիարյանի անվ․ օպե– րայի և բալետի թատրոնում։ Բ․ քիմիայի գծով 40-ից ավելի գիտական աշխատու– թյունների հեղինակ է։ Ստացել է առաջին ֆտորօրգանական միացությունը՝ ֆտո– րային բենզոլը (1862)։ Գրկ․ Хубов Г․, А․П․ Бородин, М․, 1933; Фигуровский А․Н․, Со– ловьев Ю․ И․, А․ П․ Бородин, М․–Л․, 1950 (библиографический список работ по химии)․ Ն․ Ավեւոքւսյան

ԲՈՐՈԴԻՆՈՅԻ ՃԱԿԱՏԱՄԱՐՏ 1812, Հայ– րենական պատերազմի (տես Հայրենական պատերազմ 1812) խոշորագույն ճակատա– մարտը։ Տեղի է ունեցել ռուս, բանակի (գլխավոր հրամանատար գեն․ Մ․ Ի․ Կու– տուզով) և Նապոլեոն I-ի ֆրանս․ բանակի միջև, օգոստ․ 26 (սեպտ․ 7)-ին, Մոսկվա– յից արմ․ 124 կմ հեռավորության վրա գտնվող Բորոդինո գյուղի մոտ։ Սմոլենս– կից նահանջող ռուս․ 1-ին (գեն․ Մ․ Р․ Բարկւայ դը Տոփ) և 2-րդ (գեն․ Պ․ Ի․ Բագ– րատիոն) բանակները օգոստ․ 22-ին կենտ– րոնացան Բորոդինոյի շրջանում, որտեղ Կուտուզովը որոշեց տալ գլխավոր ճակա– տամարտը, որպեսզի համառ պաշտպա– նությամբ թուլացնի ֆրանս․ բանակը և արգելի նրա առաջընթացը դեպի Մոսկվա։ Կողմերի ուժերը մոտավորապես հավա– սար էին․ ռուս, բանակում՝ շուրջ 132 հզ․