Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 2.djvu/533

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված չէ


Ֆ․ Ա․ Ռուբոյի «Բորոդինոյի ճակատամարտը» շրջապատկերի հատվածներ, 1911, Մոսկվա մարդ (որից 21 հզ․ աշխարհազորայիններ և 7 հզ․ անկանոն հեծելազոր), 624 հրա– նոթ, ֆրանս․ բանակում՝ շուրջ 135 հզ․ մարդ, 587 հրանոթ։ Գլխավոր ճակատա– մարտին նախորդեցին թեժ մարտեր (օգոստ․ 24-ին) Շեարդինոյի ամրության համար, որտեղ ռուս, զորքերը (8 հզ․ հետևակ, 4 հզ․ հեծելազոր, 36 հրանոթ) գեն․ Ա․ Ի․ Գորչակովի հրամանատարու– թյամբ մի ամբողջ օր հերոսաբար ետ մղե– ցին թշնամու գերազանց ուժերի (30 հզ․ հետևակ, 10 հզ․ հեծելազոր, 186 հրանոթ) գրոհները։ Շևարդինյան մարտով Կուտու– զովը ժամանակ շահեց ամրապնդելու ռուս, զորքերի պաշտպանական հիմնական դիր– քերը և բացահայտելու Նապոլեոնի մտա– դրությունը, որը որոշել էր գլխավոր հար– ված հասցնել Կուրգանյան բարձունքում և Սեմյոնովսկոյե գյուղում։ ճակատամար– տը սկսվեց օգոստ․ 26-ին ժամը 530-ին։ Ֆրանսիացիները մինչև ժամը 12-ը 8 ան– գամ գրոհեցին ռուս, դաշտամրոցները (Բագրատիոնյան ֆլեշներ) և մեծ կորուստ– ների գնով գրավեցին այն։ Ապա Նապո– լեոնը հարվածն ուղղեց Ռաևսկու մարտ– կոցին (որը մինչ այդ ետ էր մղել Բոգար– նեի կորպուսի գրոհները)՝ այդտեղ կենտ– րոնացնելով 35 հզ․ մարդ և մոտ 300 հրա– նոթ։ Կեսօրին Կուտուզովի հրամանով գեն․ Ֆ․ Պ․ Ուվարովի և Մ․ Ի․ Պլատովի հեծելագնդերն անսպասելի հարձակվեցին ֆրանս․ բանակի ձախ թևի վրա՝ խուճապ առաջացնելով նրա․թիկունքում։ Դա Կու– տուզովին հնարավորություն տվեց օգնա– կան ուժով ամրացնելու Ռաևսկու մարտ– կոցը։ Բայց ժամը 16-ին, համառ մարտերից հետո ֆրանսիացիները ռուսներին ստի– պեցին թողնել ավերված մարտկոցը։ Այլե– վըս ճակատամարտը շարունակելու ուժ չունենալով՝ Նապոլեոնը մութն ընկնելուն պես զորքերը ետ քաշեց ելման դիրքերը։ Նա չհասավ իր նպատակին (ռուս, բանա– կի ջախջախմանը) և չկարողացավ հաղթել գլխավոր ճակատամարտում։ Մեծ կորուստ– ները և անհրաժեշտ ռեզերվի պակասը Կուտուզովին հարկադրեցին նահանջել դեպի Մոժայսկ, իսկ ապա՝ Մոսկվա։ Բ․ ճ–ում ֆրանսիացիները կորցրին 58 հզ․ մարդ, այդ թվում 47 գեներալ, ռուսները՝ 44 հզ․ մարդ (որից 38 հզ․ օգոստ․ 26-ին), այդ թվում 23 գեներալ։ Բ․ ճ–ին մասնակ– ցեցին ծագումով հայ շատ զինվորական– ներ՝ Ա․, Դ․ և Պ․ Աբամելիք եղբայրները, Դ․ Ախշւսրոսէովը, Դ․ Դեչյանովը, Պ․ Մելի– քովը, Ա․ (Հ․) Լազարևը (Լազարյան), Պ․ Շահնավազյանը և ուրիշներ։ Բ․ ճ․ ընկճեց ֆրանս․ բանակի բարո– յական ոգին, կանխորոշեց նապոլեոնյան Ֆրանսիայի պարտությունը և ամրապնդեց ռուս ժողովրդի հավատը վերջնական հաղ– թանակի նկատմամբ։ Գբկ․ Жилин П․, Ярославцев А․* Бородинское сражение, М․, 1952; Нер- с и с я н М․ Г․, Отечественная война 1812 г․ и народы Кавказа, Е․, 1965․

ԲՈՐՈՎԻԿՈՎՍԿԻ Վլադիմիր Լուկիչ [24․7 (4․8)․1757, Միրգորոդ –6(18)․4․1825, Պետերբուրգ], ռուսական և ուկրաինական նկարիչ։ Դիմանկարների շարքի համար 1795-ին արժանացել է ակադեմիկոսի կոչ– ման։ Նրա «Եկատերինա II Ցարսկոյե Սելոյի պուրակում զբոսնելիս» (1794), «Մ․ Ի․ Լոպուխինայի դիմանկարը» (1797) գտնվում են Տրետյակովյան պատկերա– սրահում։ Բ–ու գործերից Հայաստանի պե–