Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 2.djvu/539

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

ամինաթթուներ, օրգ․ և անօրգ․ թթուներ։ P-ի գույնը կախված է պարունակվող պիգ– մենտներից։ P-ով է պայմանավորված նաե բջիջների օսմոտիկ ճնշումը և տուրգորը, հետնաբար և բույսերի ու հյուսվածքների առաձգականությունը։ Վ․ Փաչանջյան

ԲՋՋԱՅԻՆ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ, կենսաբանա– կան ամենահիմնական ընդհանրացում– ներից մեկը, որը հաստատում է բուսա– կան և կենդանական օրգանիզմների ծագման ընդհանրությունը, նրանց կազ– մության և զարգացման սկզբունքի միասնությունը։ Ըստ P․ տ–յան, բույ– սերի և կենդանիների կառուցվածքա– յին տարրը բջիջն է։ էնգելսը P․ տ․ համա– րել է XIX դ․ բնագիտության երեք խոշոր հայտնագործություններից մեկը։ Անգլիա– ցի գիտնական Ռ․ Հուկը առաջինն է ման– րադիտակով դիտել բույսերի կառուցված– քը և կողք–կողքի դասավորված մանրա– գույն խոռոչները անվանել բջիջներ։ Անգ– լիացի բուսաբան Ն․ Գրյուն ենթադրել է, որ բջջապատերն առաջացել են թելիկ– ների հյուսումից, որտեղից և ծագել է հյուսվածք տերմինը (1682)։ XIX դ․ 30-ա– կան թթ․ պարզվել է, որ բույսերի բոլոր օրգաններն ունեն բջջային կառուցվածք։ Սակայն բջիջը դեռ պատկերացնում էին որպես խցիկ, որի հիմնական մասը հա– մարվում էր թաղանթը, իսկ պարունակու– թյունը՝ երկրորդական։ Բուսական բջջի կորիզը նկարագրել է Ռ․ Բրոունը (1831)։ Մ․ Շլայդենը այն համարել է ցիտոբլաստ՝ բջիջ առաջացնող։tP․ տ․ ձեակերպել է Թ․ Շվանը (1839), որը նույնպես բջջի հիմնական բաղադրիչը համարել է թաղան– թը և ընդունել բջջի առաջացումն անկա– ռուցվածք նյութից՝ ցիտոբլաստից։ Հետա– գայում պարզվել է, որ բջջում գլխավորը նրա պարունակությունն է՝ ւցրոտուցւազ– ման։ Գերմանացի ախտաբան Ռ․ Վիրհովը (1858) բջջում առաջատար դերը վերա– գրել է կորիզին և հռչակել իր հայտնի սկզբունքը՝ «Ամեն մի բջիջ բջջից է»։ Ըստ ժամանակակից P․ տ–յան բազմա– բջիջ օրգանիզմները կազմված են առան՝ ձին բջիջներից, որոնց փոխազդեցությամբ և պայմանավորված է օրգանիզմի ամբող– ջականությունը։ Որքան բարդ է օրգանիզ– մը, այնքան ցայտուն է արտահայտված նրա ամբողջականությունը, որն իրակա– նանում է նյարդային և հումորալ համա– կարգերով (կենդանիներ), իսկ բույսերում՝ բջիջների ցիտոպլազմային կապերով (պլազմոդեսմներով և ֆիտոհորմոններով)։ Գիտության ժամանակակից տվյալներով որոշ օրգանիզմներ (բակտերիաֆագեր, վիրուսներ, կապտականաչ ջրիմուռներ) չունեն ձևավորված կորիզ։ Դրանց մի մասին (բակտերիաներ, ջրիմուռներ) հա– ճախ անվանում են բջիջներ, քանի որ պարունակում են ԴՆԹ, սակայն իրակա– նում բջիջներ են համարվում միայն այն օրգանիզմները, որոնց ԴՆԹ–ն ձևավորված քրոմոսոմների տեսքով գտնվում է կորիզ– ներում։ Գրկ․ Кацнельсон 3․ С․, Клеточ– ная теория в ее историческом развитии, JI․, 1963; Вермель Е․ М․, История учения о клетке, М․, 1970․ Ա․ Արարատյան

ԲՋՋԱՎՈՐ ԲԵՏՈՆ, բջջային կառուցվածք ունեցող թեթև բետոն։ Ծակոտիները (բջիջ– ները) գնդաձև են (տրամագիծը՝ 0,5–2մմ), պարփակ կամ միմյանց հետ հաղորդակց– վող և կազմում են բետոնի ծավալի մինչև 85 %-ը։ Ըստ բջջային կառուցվածքի առաջացման եղանակի, տարբերում են գ ա զ ա բ fa– in ո ն և փրփրաբետոն, որոնք պատրաստվում են կապակցանյութի և ջրի խառնուրդին գազածին (ալյումինի փոշի, ջրածնի պերօքսիդ) կամ փրփրա– ծին (խեժասապոնին, սոսնձաբևեկնախեժ ևն) նյութեր ավելացնելով։ P․ բ–ից կաղա– պարված շինվածքների պնդացումն արա– գացնելու համար, հիմնականում, դրանք շոգեհարում են ավտոկլավներում (ավտո– կլավային P․ բ․)։ Ըստ կապակցանյութի P․ բ–ները ստորաբաժանվում են․ գազա– բետոնի և փրփրաբետոնի (կապակցա– նյութը՝ պորտլանդցեմենտ), գազասիլի– կատի և փրփրասիլիկատի (կապակցա– նյութը՝ չհանգած կիր), գազախարամա– բետոնի և փրփրախարամաբետոնի (կա– պակցանյութը՝ ակտիվացնող հավելա– նյութեր՝ կիր կամ գիպս պարունակող աղացած դոմնային խարամ)։ Առավել տարածված ավտոկլավային P․ բ–ները կիրառվում են որպես ջերմամեկուսիչ (չորացված վիճակում ծավալային զանգ– վածը՝ 400-ից մինչև 500 կգ/մ3), կոնստ– րուկտիվ ջերմամեկուսիչ (500-ից մինչև 900 կգ/մ3) և կոնստրուկտիվ (900-ից մինչև 1200 կգ/մ3) նյութեր, որոնցից պատրաս– տում են շենքերի պատող կոնստրուկցիա– ներ, վերնածածկի պանելներ, արտաքին պատեր, միջնորմներ, որմնաբլոկներ ևն։ P․ բ–ների նման բջջավոր նյութեր են՝ փրփրագիւցսը և փրփրամ ագնեզիտը։ Տես նաև Թեթև բետոն։ Գրկ․ Кудряшев И․ Т․, Куприя– нов В․ П․, Ячеистые бетоны, М․, 1959;

ԲՌԱԲԵՐԴ, Р րաբերդ, գյուղ Արև– մըտյան Հայաստանում, Սեբաստիայի վի– լայեթում, Սեբաստիայից մոտ 28 կմ արե– վելք։ Զբաղվում էին երկրագործությամբ, այգեգործությամբ և անասնապահությամբ։ P-ում կար եկեղեցի (Ա․ Թորոս)։ Հայերը տեղահանվել են առաջին համաշխարհա– յին պատերազմի տարիներին, մի մասը զոհվել է, մյուսը գաղթել օտար երկրներ։

ԲՌՆԱԳԱՆՁՈՒՄ, գ ա ն ձ ու մ, ներգոր– ծության միջոց, որը կիրառվում է օրենքի համաձայն պետական կամ հասարակա– կան մարմնի կամ պաշտոնատար անձի կողմից՝ իրավախախտում կատարած անձի նկատմամբ։ Սովետական օրենսդրությամբ սահմանված են P-ման տարբեր տեսակներ, որոնցից յուրաքանչյուրը կիրառվում է՝ հաշվի առնելով իրավախախտում կատա– րած անձի մեղքի աստիճանը և կատարման հանգամանքները։ Р․ գույքային ներգոր– ծության միջոց է և նշանակվում է վարչա– կան կարգով դատարանի (ժողովրդական, ընկերական, միջնորդ) և արբիտրաժի (պետ․, գերատեսչական) կողմից։ Նրա չափը որոշվում է ըստ իրավախախտում կատարած անձի մեղքի աստիճանի կամ նյութական դրության և տարածվում է իրավախախտում կատարածի դրամական միջոցների, ինչպես նաև օրենքով թույլա– տրվող գույքի վրա։ Р․ կրում է տույժի, տուժանքի, տուգանքի, ինչպես նաև գույքի բռնագրավման (կոնֆիսկացիա) բնույթ։

ԲՌՆԱԳՐԱՎՈՒՄ, մասնավոր անձանց ունեցվածքի, գույքի լրիվ կամ մասնակի հարկադրաբար և անհատույց օտարում հօգուտ պետության՝ դատարանի դատա– վճռով կամ վարչական կարգով։ Բուրժ․ երկրներում Р․ հեղափոխական կուսակ– ցությունների, առաջադեմ արհմիություն– ների և աշխատավորական այլ կազմակեր– պությունների գործունեության խոչընդո– տելուն նպաստող քաղաքական պայքարի տարատեսակ է։ XX դ․ սկզբներից մի շարք երկրներում մտցվեց «քաղաքական հան– ցագործությունների» համար պատիժ։ Р․ լայնորեն կիրառվում էր գաղութային և կախյալ երկրների բնակչության հողն ու գույքը խլելու, ազգային–ազատագրական պայքարը խափանելու նպատակով։ ՍՍՀՄ– ում Р․ իրականացվում է միայն օրենքով սահմանված դեպքում, պետ․ իրավասու մարմնի (դատարան, վարչական մարմին) ակտով։ Հոկտեմբերյան սոցիալիստական մեծ հեղափոխությունից հետո խոշոր սե– փականատերերից՝ կապիտալիստներից և կալվածատերերից արտադրամիջոցների, գույքի ու հողի օտարումը, ազգայնացումն ու պետականացումը իրականացվեցին P-ման միջոցով։ Սովետական Հայաստա– նում P-ման միջոցով կատարվեց գինու– կոնյակի արտադրության, պղնձի հանքե– րի, գործարանների, տպարանների և այլ ձեռնարկությունների գույքի ու հողի ազ– գայնացումը։ Р․ պատժի տեսակ է և նշա– նակվում է որոշակի հանցագործություն– ների կատարման կամ հանցագործություն չհանդիսացող այլ իրավախախտման դեպ– քում։ Սովորաբար Р․ կիրառվում է իբրև լրացուցիչ պատիժ (ՀՍՍՀ քրեական օրենսգրքի 31 հ․)։ |tf․ Ներսիսյան

ԲՌՆԱԳՐԱՎՈՒՄ ՀԱՏՈՒՑՈՒՄՈՎ, ռ և կ– Վ Ի Գ Ի 9 Ի ա (<լատ․ reguisitio – պա– հանջ), պետական անհրաժեշտության ուժով քաղաքացիներին, ինչպես նաև կոո– պերատիվ և հասարակական կազմակեր– պություններին պատկանող գույքի հար– կադրական օտարումը կամ ժամանակավոր առգրավումը հատուցմամբ։ ՍՍՀՄ–ում կի– րառվում է բացառիկ դեպքերում՝ ելնելով հասարակական անվտանգության շահե– րից կամ պաշտպանության կարիքներից (օրինակ՝ տրանսպորտի միջոցների բռնա– գրավումը Հայրենական մեծ պատերազմի ժամանակ)։ Կարիքը վերանալու կապակ– ցությամբ ժամանակավոր օգտագործման համար բռնագրավված գույքը վերադարձ– վում է սեփականատիրոջը։ Բռնագրավման դեպքում հատուցման չափը սահմանում են պետ․ իրավասու մարմինները։ Բոլոր միջոցառումներով պաշտպանելով քաղա– քացիների և հասարակական կազմակեր– պությունների շահերն ու իրավունքնե– րը, սովետական օրենսդրությունը խստո– րեն կարգավորում է բռնագրավման պայ– մաններն ու կարգը։ Դրանք խախտող ան– ձինք ենթակա են քրեական պատասխա– նատվության։

ԲՌՆԱԿ ՍՊԱՆ, գյուղ Արևմտյան Հայաս– տանում, էրզրումի վիլայեթի Դերջան գա– վառում, Քոբ լեռան հարավային ստորո– տին։ XX դ․ սկզբին ուներ 35–40 տուն բնակիչ։