միդներ։tP․ ստանում են բրոմիդների լուծույթների վրա քլոր ներգործելով (2Вг+ С12– Вг2+ 2С1")։tP․ ելանյութ է անօրգ․ և օրգ․ բրոմածանցյալներ ստանա– լու համար, որոնք կիրառվում են բժշկու– թյան (նևրոզների, հիստերիայի, անքնու– թյան, հիպերտոնիկ և այլ հիվանդություն– ների դեմ), ներկանյութերի արտադրու– թյան, լուսանկարչության (տես Արծաթի, բրոմիդ, Նատրիումի բրոմիդ) մեջ։ Մեթիլ– բրոմիդը և P-ի որոշ միացություններ օգ– տագործվում են որպես միջատասպաններ, էթիլբրոմիդը՝ իբրև հակադետոնատոր բարձրօկտանային վառելանյութերում։ P․ թունավոր է։ Օդում P-ի 1 մգ/մ3 պա– րունակությունը առաջացնում է արցուն– քագեղձերի գրգռում, գլխապտույտ, ար– յունահոսություն քթից, հազ, ավելի բարձր կոնցենտրացիաների դեպքում՝ շնչահեղ– ձություն, բրոնխիտ, երբեմն՝ մահ։ Թեթև թունավորման դեպքում անհրաժեշտ է ամոնիակի գոլորշիներ շնչել, ուժեղ թու– նավորման դեպքում՝ թթվածին։ Հեղուկ P․ այրում է մաշկը։ Մաշկի վրա թափված P․ հեռացնում են մեծ քանակությամբ ջրով լվանալով կամ օդի ուժեղ հոսանքով, ապա մաշկը օծում լանոլինով։ P-ի սահ– մանային թույլատրեւի քանակն օդում 2 մգ/մ* է։
ԲՐՈՄԱՋՐԱԾԻՆ, НВг, բրոմի միացությու– նը ջրածնի հետ։ Անգույն, սուր հոտով, թթվահամ գագ, օդում ծխում է։ Եռման ջեր– մաստիճանը՝ –68,7°С, հալմանը՝–87,9°С, խտությունը՝ 2170 կգ/մ3 (–68°Շ–ում)։ Լուծ– վում է ջրում (1 ծավալում՝ 350 ծավալ P․, 10°Շ–ում)՝ առաջացնելով բ ր ո մ ա– ջրածնական թթու, որն անգույն (բրոմի հետքեր պարունակելու պատճա– ռով երբեմն դեղնավուն), սուր հոտով հեղուկ է։ 47,6%-անոց НВг-ի ջրային լուծույթը ազեոտրոպ խառնուրդ է, եռում է 124,3°Շ–ում։ Ամենաուժեղ անօրգ․ թթու– ներից է, եռանդուն վերականգնիչ, օդում դանդաղ օքսիդանում է՝ անջատելով բրոմ։ Աղերը կոչվում են բրոմիդներ։ Արդյունա– բերության մեջ P․ ստանում են բրոմի և ջրածնի (բարձր ջերմաստիճանում), քիմ․ աշխատանոցում՝ բրոմիդների և աՏ04-ի փոխազդեցությունից ևն։ P․ օգտագործվում է բրոմիդներ և օրգ․ բրոմածանցյալներ ստանալու համար, որպես կատալիզատոր օրգ․ ռեակցիաներում, նոսր լուծույթները՝ բժշկության մեջ։
ԲՐՈՄԻԴՆԵՐ, բրոմի միացությունները քի– միական այլ տարրերի հետ։ Մետաղների P-ի մեծ մասը բրոմաջրածնական թթվի աղեր են (տես Արծաթի բրոմիդ, Կափումի բրոմիդ, Նատրիումի բրոմիդ)։ Ոչ մետաղ– ների P․ (օրինակ՝ CBr4, BiBrs), ինչպես նաև տարրերի պարբերական համակար– գի III և IV խմբի մետաղների P․ դյուրա– հալ հեշտ ցնդող նյութեր են, որոնցից մի քանիսը թթուների բրոմանհիդրիդներ են։ P․ ստանում են տարրերի անմիջական միացմամբ, բրոմաջրածնի և մետաղների, օքսիդների, հիդրօքսիդների կամ կար– բոնատների փոխազդմամբ։
ԲՐՈՄԻՆ ՂԻ ԴՈՆ ԵՐ, ինդիգոյի շարքի ներ– կանյութեր։ Գունավորված են կանաչա– կապտավունից մինչև վառ կարմրա–մանու– շակացույն։ Գույնը կախված է ինդիգոյի մոլեկուլում բրոմի ատոմների թվից և դիրքից։ Օրինակ, 6,6՝ –դիբրոմինդիգոն կարմրա մանուշակագույն է, նման է թան– կարժեք «անտիկ պուրպուրին», որը մ․ թ․ ա․ օգտագործվել է գործվածքներ ներկելու համար։ Իսկ 5,5՝, 7,7՝ –տետրաբրոմին– դիգոն կանաչա–կապտավուն է, գերազան– ցում է ինդիգոյին իր կայունությամբ և ին– տենսիվությամբ։ Օգտագործվում է վիս– կոզային մետաքսի և բամբակյա գործ– վածքների ներկման համար։ «Անտիկ պուր– պուրը» ստացել են Murex brandaris կոչ– ված կակղամորթից։ 12 հզ․ կակղամորթից ստացվում է 2,4 գ ներկանյութ։ Այժմ P․ ստացվում են ինդիգոն բրոմացնելով։
ԲՐՈՄՈՒՐԱԼ, բ ր n մ ի զ n վ ա լ, կենտ– րոնական նյարդային համակարգը հան– գըստացնող և քնաբեր դեղանյութ։ Ամի– դոպիրինի հետ զուգակցելիս քնաբեր ազ– դեցությունն ուժեղանում է։ P․ երեխաներին տրվում է նաևխորեայիև կապույտ հազի ժամանակ։
ԲՐՈՅԼ, դը P ր n յ լ ի (de Broglie) Լուի դը (ծն․ 15․8․1892, Դիեփ), ֆրանսիացի ֆիզիկոս, քվանտային մեխանիկայի հիմ– նադիրներից։ Ֆրանսիայի ԳԱ իսկական անդամ (1933-ից) և անփոփոխ քարտուղար (1942-ից)։ ԱԱՀՄ ԳԱ արտասահմանյան անդամ (1958-ից)։ Ավարտել է Փարիզի համալսարանը, ստացել պատմության (1909) և ճշգրիտ գիտությունների (1913) բակալավրի աստիճաններ։ Փարիզի հա– մայսարանի պրոֆեսոր (1926–28)։ 1928-ից Ա․ Պաանկարեի անվ․ ինստ–ի տեսական ֆիզիկայի ամբիոնի վարիչ։ 1945-ից Ֆրանսիայի ատոմային էներգիա– յի գերագույն հանձնաժողովի տեխ․ խոր– հըրդական, գրող–գիտնականների ֆրան– սիական ասոցիացիայի պատվավոր պրե– զիդենտ։ 1919-ից աշխատել է եղբոր՝ Մո– րիս դը P^jj^ լաբորատորիայում, ուր զբաղվել է ռենտգենյան ճառագայթների սպեկտրների և ֆոտոէֆեկտի հետագոտ– մամբ։ 1924 ին առաջ, է քաշել տարրական մասնիկների այիքային հատկությունների հիպոթեզը (տես Դը Բրոյչի աւիքներ), որն ընկած է քվանտամեխանիկական պատ– կերացումների հիմքում (տես Քվանտային մեխանիկա)։ P-ի աշխատանքները վերա– բերում են ալիքային մեխանիկայի, ռենտ– գենյան ու գամմա–ճառագայթների, ռել– յատիվիստական քվանտային մեխանի– կայի, միջուկի կառուցվածքի, տարրական մասնիկների, արագացուցիչների, ատո– մային էներգիայի և կիբեռնետիկայի պրոբ– լեմներին։ P․ իր դասախոսություններում և գիտահանրամատչելի գրքերում քննար– կել է քվանտային մեխանիկայի, հարաբե– րականության տեսության փիլ․ պրոբլեմ– ները* Քաչինգի մրցանակի դափնեկիր է (1952)։ Նոբելյան մրցանակի է արժանացեք էլեկտրոնի ալիքային բնույթի հայտնա– դործման համար (1929)։ Երկ․ Останется ли квантовая физика ин– детерминистической, в сб․։ Вопросы при– чинности в квантовой механике, М․, 1955; По тропам науки, пер․ с франц․․ М․, 1962; Լ․ դը Բրոյլ Վ․£րոնևսկի Революция в физике․, пер․ с франц․, 2 изд․, М․, 1965․ Գրկ․ Л ь о ц ц и М․, История физики, пер․ с итал․, М․, 1970․
ԲՐՈՅԼԵՐ (անգլ․ broiler, broil-ից՝ կրակի վրա տապակել), 60–70 օրական, 1,4– 1,6 կգ կենդանի քաշով մսացու ճուտ։
ԲՐՈՅԼԻ ԱԼԻՔՆԵՐ, տես Դը Բրոյչի աչիք՜ ներ։
ԲՐՈՆԵՎՍԿԻ (Broniewski) Վլադիսլավ (17․12․1897, Պլոցկ – 10․2․1962, Վարշա– վա), լեհ բանաստեղծ։ 1925-ին լույս է տեսել «Հողմաղացներ» բանաստեղծու– թյունների առաջին ժողովածուն։ 1939-ին վտարանդվել է ԱԱՀՄ, 1942–45-ին ապրել Իրաքում և Պաղեստինում։ Հրատարակել է բանաստեղծությունների «Հագցնել սվին– ները» (1943), «Հուսահատության ծառը» (1945) ժողովածուները։ Լեհաստան վե– րադառնալուց հետո (1946) պատկերել է իր հայրենիքի նոր կյանքը։ Վերջին շրջանի լավագույն ստեղծագործություններն են՝ «Մազովշե» (1951), «Վիսլա» (1953), «Նոր բանաստեղծություններ» (1957–62)։ Պետ․ մրցանակի դափնեկիր է (1950, 1955)։ ԲՐՈՆձ (ֆրանս․ bronze), 1․ տեխ– նիկայում, պղնձի և տարբեր քիմիա– կան տարրերի, գլխավորապես, մետաղնե– րի (անագ, ալյումին, բերիլիում, կապար, արսեն ևն) համաձուլվածք։tP-ներ չեն պղնձի համաձուլվածքները ցինկի և նի– կելի հետ։ Անագային P․ մարդու ստացած հնագույն համաձուլվածքն է (տես Բրոնզի դար)։ Առաջին բրոնզե առարկաները ստացել են մ․ թ․ ա․ 3-րդ հազարամ– յակից առաջ պղնձի ու անագի հանքաքա– րի և փայտածխի խառնուրդի վերականգ– նիչ հալման միջոցով։ Հետագայում P․ սկսեցին ստանալ պղնձին անագ և այլ մետաղներ ավելացնելով։ Անագային P-ի բաղադրության մեջ մտնում են մինչև 12% անագ, որպես հավելանյութեր՝ ցինկ, կապար, ֆոսֆոր, նիկել։ Ունի մեծ ամրու– թյուն և կոռոզիակայունություն։ Զարգա– ցած արդ․ երկրներում մշակվել են մեքե– նայական P-ի բազմաթիվ տեսակներ։ Կան նաև անանագ (հատուկ) P-ներ (պղնձի ու ալյումինի, նիկելի, սիլիցիումի, ման– գանի և այլ մետաղների համաձուլվածք– ներ), որոնք օժտված են բարձր մեխանի– կական, հակակոռոզիոն և հակաշփական հատկություններով։ P․ օգտագործվում է մեքենաշինության մեջ, ավիացիայում, հըր– թիռային տեխնիկայում, նավաշինության մեջ և այլուր։ Մետաղական մակերևույթնե– րը պաշտպանական նպատակներով բրոն– զապատվում են, իսկ ոչ մետաղական մա– կերևույթներին մետաղական փայլ տալու համար՝ օգտագործում բրոնզափոշի։